1. Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Ոչ, որովհետև եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, մարմինը չի փոխում իր արագությունը։
2. Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ․
Վոլեյբոլ խաղը մարմնի վրա փոխազդեցության օրինակ է։ Մարդը շարժվում և նետում գնդակը, այսինքն անշարժ վիճակից գնդակը անցնում է շարժման, իսկ դիմացինը գնդակը հետ շպրտելով, փոխում է գնդակի շարժման ուղղությունը։-
3. Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն։
Իներտությունը ամեն մարմնի այն հատկությունն է, որ ակնթարթորեն մարմնի արագությունը չի լինի փոխել՝ միշտ որոշ ժամանակ է անհրաժեշտ։
4. Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված։
Զանգվածը իներտության քանակական չափն է։
5. Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը։
մարմնի զանգվածը չափում են այն համեմատության մեջ դնելով չափանմուշի հետ, սովորաբար դա անում են կշեռքով։
6. Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը։
կիլոգրամ, գրամ, տոննա, ցենտներ, միլիգրամ
7. Ի՞նչն է զանգվածի չափանմուշը միավորների ՄՀ-ում
պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը
ա. ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ. ծանոթացում կշռման կանոնների հետ
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ48 Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ26-ից մինչև էջ29-ը: