Սեղան պատկերի մասին

Սեղան պատկերը շատ հետաքրքիր քառանկյուն պատկեր է։ Սեղանն ունի 3 տեսակ․ ուղղանկյուն-սեղան, հավասարասրուն, և կամայական։ Ամեն քառանկյան նման նրա անկյունները եթե գումարես կ ստանաս 360°։

Հավասարասրուն սեղանի մասին ես մտածում երբ լսում ես սեղան պատկերի անունը։ Հավասարասրուն սեղանի երկու կողմերը զուգահեռ են, և մյուս երկուսը զուգահեռ չեն։  Զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր, և մյուս կողմերը կողվում են սրունքներ։ Սրունքները հավասար են։ Ահա մի նկար։
Image result for trapezoid"
Ուղանկյուն-սեղանն ունի երկու ուղիղ անկյուն (90°)։ Նրա հիմքերը չեն փոխվում, բայց սրունքները փոխվում են։ Սրունքները դեռ հատվող են, բայց սրունքներից մեկը թեք չէ։ Այս տեսակ սեղանի մեջ կտեսնես մի քառակուսի (Կամ ուղղանկյուն) և մի եռանկյուն։
trapezoid 1
Կամայական սեղանի բոլոր 
կողմերը և անկյուններ անհավասար են։ Կամայական սեղանի մեջ չկա զուգահեռ գծեր։
trapezoid 2

Պարագիծը հաշվելու համար բոլոր կողմերի երկարություները իրար հետ գումարում ես։
Հավասարասրուն և ուղղանկյուն սեղանների մակերես գտնելու համար ներքևի և վերևի հիմքերի երկարությունները գումարում ես, և բաժանում 2-ով։ Դրա արդյունքը բազմապատկում ես բարձրությունով, և ստանում ես մակերեսը։ Ցույց տամ ոնց։ Ասենք ներքևի հիմքի երկարությունը 9 սմ է, վերևինը 5, և բարձրությունը 6։
1) 9 + 5 = 14
2) 14 : 2 = 7
3) 7 * 6 = 42 սմ²
——————————————————————————–
Լինկեր։
առաջին նկարը
օգնելու համար

Զուգահեռագծի մասին

Զուգահեռագծի ձևը կհասկանաս անունից։ Զուգահեռագիծը երկու գիծ է, որ եթե անվեռջ շարունակես գծերը, չէն կպնելու։ Երկու զուգահեռ գիծ։ Դրան միջև հեռավորություն կմանա նույնը։ Զուգահեռ գծեր ունեն հետևյալ պատկերները Քառակուսի, ուղղանկյուն, սեղան, խորանարդ, և այլ պատկերներ։

Մայրենի 10․02․20

  • Նկարի՛ր Տորք Անգեղին:

OK

  • Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր պոեմից քեզ դուր եկած հատվածները (կարող ես ընտանեկան ընթերցում կազմակերպել, ձայնագրել կամ տեսագրել),  Տորք Անգեղի՝  քո նկարած նկարով տեղադրի՛ր  բլոգումդ (այս  առաջադրանքը կարող ես կատարել-ներկայացնել 2-3 օրվա  ընթացքում՝ մինչև հինգշաբթի:
  • Շարունակիր անգիր  սովորել Ղ. Աղայանի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից  հատվածներ:

Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,
Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:
Էլ այնուհետև նրա դեմքն ահեղ
Առաջվա նման չէր թվում տգեղ:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:

  • Բացատրի՛ր իսպառ, նորմեկանց, պատվասիրել, ահեղ, անգութ, որմնադիր բառերը:

իսպառ – ամբողջովին, ամբողջապես

նորմեկանց – նորից, կրկին

պատվասիրել – պատվել, հյուրասիրել

ահեղ – ահարկու, ահավոր

անգութ – գութ չունեցող, անհոգի

որմնադիր – պատ շարող վարպետ

—————————————————————

https://bararanonline.comն է օգտագործվել