Երբ հայրս աշխատում էր Շվեդիայում, Ստոկհոլմի քաղաքում, մեր ընտանիքը բնակվում էր 3 հարկանի մի տան մեջ, որը գտնվում էր անտառի ծայրամասում: Այնտեղից հիանալի տեսարան էր բացվում ծովի վրա: Անմիջապես մեր տան կողքին մի խոտածածկ տարածք էր: Այդ տարածքում ամռանը տեսնում էինք սկյուռիկներ, ձմռանը՝ եղջնիկներ, նապաստակներ և այլ կենդանիներ, նույնիսկ աղվեսներ: Մեր տան դիմաց մի գեղեցիկ բալի ծառ էր, իսկ տան շրջակա ծառերին՝ բազմաթիվ թռչունների բներ:
Տան մոտակայքում կար մի ճանապարհ, որը տանում էր դեպի լողափ: Լողափին նաև կար մեկ այլ տուն, բայց դա իրականում նշանակություն չունի: Ճանապարհով իջնելիս երկու կողմերում կարող էիք տեսնել խիտ անտառը: Մենք սովորաբար ամռանը իջնում էինք հատապտուղներ հավաքելու: Հաճելի էր տեսնել և լսել կենդանիներին, նայել ծառերին և նավակներին, և անել այլ գործեր:
Ընդհանուր առմամբ, կասեի, որ անտառում ապրելը շատ զվարճալի է: