Երկու հարևան է լինում, որոնցից մեկը կույր էր։ Մի օր մյուս հարևանը բարձրաձայն երաժշտություն էր լսում։ Կույր հարևանը լսելով գնաց հարևանի մոտ, և խնդրեց նրան ձայնը իջացնել, բայց հարևանը կոպտեց կույրին ու շարունակեց լսել իր երաժշտությունը։
Բոլոր մյուս հարևանները հավանում էին կույրին՝ գիտեին որ բարի է և չէին սիրում մյուս հարևանին։ Մի քիչ հետո կույրը դրսում աղմուկ լսեց և խոսակցությունից հասկացավ, որ շենքում հրդեհ էր սկսվել և պետք է շենքից դուրս գալ։ Հարևանը դեռ բարձր երաժշտություն էր լսում։ Կույրը նորից գնաց հարևանի մոտ, որ նրան զգուշացնի որ միասին դուրս գան։