Աշխարհագրություն․ Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները։

Երկրի բնական ռեսուրսները,
Երկրի բնակլիմայական պայմանները,
Երկրի աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ճանապարհները,
Բնակչության կրթվածության մակարդակը,
Բնակչության թիվը

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը.

ա) գյուղատնտեսությունն է

Սիերա Լեոնե, Սոմալի, Չադ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Նիգեր

բ) արդյունաբերությունն է

Անգոլա, Քուվեյթ, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա

գ) սպասարկման ոլորտն է

Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Բելգիա

3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Օրինակ՝ Եգիպտոսը և Թուրքիան, գտնվում են տարբեր մայրցամաքները միացնող խաչմերուկում, որի պատճառով զարգացած է առևտուրը և տրանսպորտը։ Դա նաև թույլ է տալիս արդյունաբերական գործարաններ հիմնել այդ երկրներում և էժան տրանսպորտի պատճառով վաճառել այլ երկրներին։

Մյուս կողմից՝ Հայաստանը շրջապատված է թշնամական երկրներով և չունի ելք դեպի ծով։ Այդ պատճառով հայաստանի ապրանքները ավելի թանկ է վաճառել արտասահմանում։

4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող երկրներում զարգգացած է զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը (Հունաստան, Խորվաթիա, Իտալիա, Ֆրանսիա)։ Ավելի ցուրտ երկրներում գյուղատնտեսությունը թույլ է զարգացած բացառությամբ անասնապահության և ավելի շատ ուշադրություն է դարձվում արդյունաբերության վրա (Ֆինլանդիա, Շվեդիա, Կանադա):

Երկաթի և պղնձի հանքաքարով հարուստ երկրներում զարգացած է մետալուրգիան և մեքենաշինությունը, անտառներով հարուստ երկրներում` փայտամշակումը և թղթի արդյունաբերություն, իսկ ջրային հարուստ ռեսուրսներ ունեցող երկրներում՝ ձկնարդյունաբերությունը։

5․ Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Կարող է լինել բացասական և դրական։ Օրինակ՝ Հայաստանի պարագայում հարևն Ադրբեջանի և Թուրքիայի սահմանի փակելը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության և առևտրի զարգացման վրա։ Շատ հաճախ, երբ հարևան երկիրը մեծ է, կարողանում է ճնշել իր հարևան երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ արտադրել ավելի էժան ապրանք և վաճառել այդ երկրում ինչը թույլ չի տալիս փոքր երկրի ձեռնարկություններին եկամուտ ունենալ։

Միևնույն ժամանակ եթե հարևանները միմյանց հանդեպ բարեկամաբար են տրամադրված, կարող են օգտվել միմյանց շուկաներից։

Երկրաչափություն 10․12․21

130․

DC = DE
AB = BC
<A = <E
<ACB = <DCE (հակադիր)
<E = <BCA (համապատասխան)
<E = <A = <ACB = <DCE
<D = <B

133.

ա)
Քանի որ BD-ն (AC հիմքով) ABC եռանկյան միջնագիծն է, հետևաբար նաև ABC եռանկյան կիսորդն է, ուստի <ABD = <CBD
AB = BC, իսկ AE = CF, հետևաբար BE = BF, որովհետև AB – BE = BC – BF
Հետևաբար, △BDE = △BDF, որովհետև հավասար են նրանց երկու կողմերը և դրանց կազմած անկյունները
բ)
AD = DC որովհետև BD-ն միջնագիծ է: AE = CF: <EAD = <FCD, որովհետև նրանք հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններն են։
Հետևաբար, △EAD = △DCF, որովհետև հավասար են երկու կողմերը և դրանց կազմած անկյունը

ՏՆԱՅԻՆ․

131.

ա)
AB = AC որովհետև հավասարասրուն եռանկյան սրունքներ են:
BM = CN
<ABM = <ACN որովհետև նրանք հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններն են։
Հետևաբար, △BAM = △CAN , որովհետև հավասար են նրանց երկու կողմերը և դրանց կազմած անկյունը
բ)
քանի որ ապացուցեցինք որ △BAM = △CAN, իսկ AB = AC և BM = CN, հետևաբար AM = AN, որը նշանակում է △AMN հավասարասրուն է MN հիմքով։

132.

Քանի որ EF հավասարասրուն եռանկյան կիսորդը նաև միջնագիծն է իսկ DK հիմքը 16 սմ է,
KF = 16 : 2 = 8 սմ
Քանի որ EF-ը <E-ի կիսորդն է , <DEF = <DEK : 2 = 43: Հետևաբար <DEK = 43 * 2 = 86o
Քանի որ հավասարասրուն եռանկյան EF կիսորդը նաև ուղղաձիգն է, հետևաբար <EFD = 90o

Հայոց լեզու․ Ջ-Ճ-Չ ուղղագրություն

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ:

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք), կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաջկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան,

Հանրահաշիվ 13․12․21

125-ա,գ,ե․ Կատարեք բազմապատկումը․

ա) (a + 1)(a + 1) = aa + a + a + 1 = a2 + 2a + 1
գ) (2 + y)(y + 3) = 2y + yy + 3y + 6 = 5y + y2 + 6
ե) (1 + x)(1 – x) = 1 – x + x – x2 = 1 – x2

127-ա,գ,թ․ Բազմանդամների արտադրյալը ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․

ա) (a + 1)(a + 1)(a + 1) =
(aa + a + a + 1)(a + 1) =
(a2 + 2a + 1)(a + 1) =
a3 + a2 + 2a2 + 2a + a + 1 =
3a2 + 3a + a3 + 1
գ) (a + b)(a − b)(a + b) =
a(a + b) – b(a + b) =
a2 + ab – ba + b2 =
a2 + b2
թ) (x3 + 2x − 3)(2 − 3x) =
2x3 + 4x – 6 – 3x4 – 6x2 + 9x =
2x3 + 13x – 3x4 – 6x2 – 6

129-ա,գ․ Բազմանդամների արտադրյալը ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․

ա) (8x – 3)(4x + 5) =
32x2 – 12x + 40x – 15 =
32x2 + 28x – 15
գ) (4a − 3) · 2a − 3 =
8a2 – 6a – 3

132-ա․ Ապացուցեք հավասարությունը․

ա) (a + b)(a + c) = a2 + (b + c)a + bc
ստուգում․
(a + b)(a + c) =
aa + ab + ac + bc =
a2 + ab + ac + bc
a2 + ab + ac + bc = a2 + (b + c)a + bc, որովհետև (ab : a + ac : a) = (b + c) և (ab + ac) : (b + c) = a, հետևաբար ab + ac = (b + c)a

ՏՆԱՅԻՆ․

125-բ,դ,զ․ Կատարեք բազմապատկումը․

բ) (x + 1)(x + 2) =
x2 + 2x + x + 2 =
x2 + 3x + 2
դ) (a + b)(a + b) =
aa + ab + ab + bb =
a2 + 2ab + b2
զ) (a − 2)(3 − a) =
3a – 6 – a2 + 2a =
5a – 6 – a2

127-բ,դ,ը․ Բազմանդամների արտադրյալը ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․

բ) (x – 1)(x – 1)(x – 1) =
xx – x – x + 1(x – 1) =
x2 – 2x + 1(x – 1) =
x3 – 2x2 + x – x2 + 2x – 1 =
x3 – 3x2 + 3x
դ) (m – n)(m – n)(m + n) =
mm – mn – mn + nn(m + n) =
m2 – 2mn + n2(m + n) =
m3 – 2m2n + mn2 + nm2 – 2mn2 + n3 =
m3 – m2n – mn2 + n3
ը) (x − 1)(x2 + x + 1) =
x3 + x2 + x – x2 + x + 1 =
x3 + 2x + 1

129-բ,դ․ Բազմանդամների արտադրյալը ձևափոխեք կատարյալ տեսքի բազմանդամի․

բ) 8x − 3 · 4x + 5 =
8x – 12x + 5 =
5 – 4x
դ) 4a − 3 (2a − 3) =
8a2 – 6a – 12a + 9 =
8a2 – 18a + 9

132-բ․ Ապացուցեք հավասարությունը․

բ) (xy2 + x2y)(xy + 3) = x2y3 + 3xy2 + x3y2 + 3x2y
(xy2 + x2y)(xy + 3) = x2y3 + x3y2 + 3xy2 + 3x2y
x2y3 + x3y2 + 3xy2 + 3x2y = x2y3 + 3xy2 + x3y2 + 3x2y
(xy2 + x2y)(xy + 3) = x2y3 + x3y2 + 3xy2 + 3x2y = x2y3 + 3xy2 + x3y2 + 3x2y
(xy2 + x2y)(xy + 3) = x2y3 + 3xy2 + x3y2 + 3x2y

Կենսաբանություն․ Կրկնակի բեղմնավորում

Ծածկասերմ բույսերի բազմավորումը կատարվում է վեգետատիվ և սեռական եղանակներով։ ծակասերմ բույսերն ունեն բազմացման օրգան՝ ծաղիկ։ Ծածկասերմ բույսերի բեղմնավորումը և բազմացումը տեղի է ունենում վարսանդի սերմարանում։ Սերմնարանի մեջ սերմնաբողբոջ բազմանում է 4 սերմաբողբոջի։ 3-ը ոչնչանում են, և վերջին սերմնաբողբոջը մեծանում է, և դառնում սերմնապարկ։ Միջուկը բազմանում է մի քանի բջջի, որոնցից մեկը ձվաբջիջն է, իսկ ևս երկուսը՝ կենտրոնական բջիջները։

Ծաղկավոր բույսերի բազմացումը — դաս։ Կենսաբանություն, 7-րդ դասարան.

Փոշեհատիկը ունի վեգետատիվ և գեներատիվ բջիջներ։ Կրկնակի բեղմնավորման համար առէջի փոշեհատիկը պետք է վարսանդի սպիի վրա կպչի, որի արդյունքում վեգետատիվ բջիջը առաջացնում է փոշեխողովակ գեներատիվ բջջի մուտքը սերմնապարկ հեշտացնելու համար։ Գեներատիվ բջիջը բաժանվում է երկու սպերմիումների, և մտնում սերմնապարկը։ Սպերմիումներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և դառնում զիգոտ։ Այս զիգոտի բազմացման արդյունքում ձևավորվում է սաղմը։ Մյուս սպերմիումը ձուլվում է կենտրոնական բջիջների հետ և բազմացման արդյունքում դառնում է էնդոսպերմ՝ պահեստային սննդանյութ սաղմի աճի և բազմացման համար։

Բույսերի կրկնակի բեղմնավորում — Դավիթ Եփրեմյանի բլոգ

Հայոց լեզու․ Տեսախաղեր

1. Առաջին տեսախաղը OXO-ն էր, որը ստեղծվել էր 1952 թվականին մի պրոֆեսորի՝ Սենդի Դուգլասի կողմից։ Խաղում դուք խաղում եք որպես X կամ O համակարգչի դեմ։ Ձեր նպատակն է ստանալ 3 X-ով կամ O-ով ուղիղ գիծ 3×3 ցանցի վրա՝ միաժամանակ համակարգչին թույլ չտալով այդ անել։

OXO (video game) - Wikipedia

Ինֆորմացիա և նկար

2․ Առաջին խաղը, որը եռաչափի տպավորություն էր թողում ուներ, Battlezone-ն էր։ Այն թողարկվել էր Atari-ի ընկերության կողմից 1980 թվականին արկադային խաղային մեքենաների համար: Դա ոչ միայն առաջին եռաչափ տեսքով խաղն էր, այլ նաև առաջին եռաչափ տեսքով խաղը, որը դիտվում է մասնակցի տեսանկյունից: Խաղում խաղացողի կողմից կառավարվում եր մի տանկ, որի վրա հարձակվում էին հրթիռներ և այլ տանկեր։

Battlezone (1980) (Video Game) - TV Tropes

Ինֆորմացիա
Նկար

3․ Առաջին իրականում եռաչափ խաղը Super Mario 64-ն էր։ Այն առաջին անգամ թողարկվեց Ճապոնիայում Nintendo-ի կողմից 1996 թվականի հունիսի 23-ին, իսկ մի քանի ամիս անց ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Այն նաև առաջին եռաչափ նավիգացիայի փորձն էր տեսախաղերում։ Այս խաղում խաղացողը Մարիոյին օգնում էր հավաքել աստղ-միավորներ և արքայադուստր Փիչին փրկել Բաուզեր հրեշից։

Artwork of a horizontal rectangular box. Mario flies with his Wing Cap power-up in front of a blue backdrop with clouds, a Goomba, and Princess Peach's Castle in the distance. The bottom portion reads "Super Mario 64" in red, blue, yellow, and green block letters.

Ինֆորմացիա և նկար

4․ Աշխարհում ամենաշատ գումար վաստակած խաղը Minecraft-ն է, որից աշխարհում վաճառվել է մոտ 238 միլիոն օրինակ։ Այն պատրաստվել է 2009 թվականին Mojang ընկերության կողմից, որը ներկայումս պատկանում է Microsoft-ին։ Minecraft-ը անծայր աշխարհով ազատ խաղ է, որտեղ դուք կարող եք ցանկացած բան կառուցել խորանարդներից, պայքարել հրեշների դեմ և ուսումնասիրել աշխարհը։

upload.wikimedia.org/wikipedia/en/5/51/Minecraf...

Ինֆորմացիա և նկար

5. Ամենահայտնի հայկական խաղը Shadowmatic-ն է։ Այն ստեղծվել է 2015 թվականին հայկական Triada ընկերության կողմից։ Նույն թվականին արժանացել է մրցանակի Apple ընկերության կողմից լավագույն դիզայնի համար։ Խաղի նպատակն է ցանկացած մարմին թեքել այնպիսի ուղղությամբ, որ այդ մարմնի ստվերը նման լինի լիովին այլ մարմնի։

SHADOWMATIC by Triada Studio Games

Ինֆորմացիա

Ֆիզիկա․ Նյութի խտություն, Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

1. Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն։

Այն մեծությունը որը հավասար է զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2. Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը։

p = m/V (խտություն = զանված/ծավալ)

3. Ի՞նչ միավորներով է արտահայտվում նյութի խտությունը։

կգ/մ3, գ/սմ3

4. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը։

ծավալ = զանգված ։ խտություն

5. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

զանգված = ծավալ * խտություն

Առաջադրանքներ

Լուծել .Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-իցէջ33 -39 առաջադրանքները:

10. Մարմինների խտությունը

Տարբերակ 1

I. Բետոնի խտությունը 2200կգ/մ3 է, նշանակում է, որ.

1․ 1մ3 ծավալով բետոնը 2200կգ է

II. 20մ3 տարողությամբ բաքը լցված է կերոսինով, որի զանգվածը 16000կգ է: Հաշվեք կերոսինի խտությունը.

2․ 800կգ/մ3

III. Կաղնու փայտից պատրստված 0,002մ3 ծավալով չորսուի զանգվածը 1,6կգ է: Հաշվեք կաղնու խտությունը.

1․ 0,032կգ/մ3

IV. Մարմարի խտությունը 2700 կգ/մ3 է: Այն արտահայտեք գ/սմ3-ով.

1․ 2,7գ/սմ3

V․ 0,5դմ3 ծավալով մոմի կտորը կշռում է 450գ: Հաշվեք մոմի խտությունը.

2. 0,9 գ/սմ3

11. Պինդ մարմնի խտության որոշումը

Տարբերակ 1

I. Որքա՞ն է չափանոթի ամենափոքր բաժանման արժեքը:

2․ 10սմ3

II. Որքա՞ն էր փորձանոթի մեջ լցված ջրի ծավալը:

5․ 80սմ3

III. Որքա՞ն է չափանոթի մեջ սուզված մարմնի ծավալը

1․ 10սմ3

IV. Հաշվեք մարմնի խտությունը: Մարմնի զանգվածը ցույց է տրված նկարում.

2․ 7գ/սմ3

12․ Մարմնի զանգվածի և ծավալի որոշումը խտության միջոցով

Տարբերակ 1

I. Չուգունե, ճենապակե և արույրե կշռաքարերը ունեն նույն զանգվածը: Նրանցից որ՞ն ունի ավելի մեծ ծավալ.

Ճենապակի – 2403կգ/մ3
Չուգուն – 6800-7800կգ/մ3
Արույր – 8400-8700կգ/մ3

2․ Ճենապակի

II. Որոշեք 40մ երկարությամբ, 15մ լայնությամբ և Յմ հաստությամբ
սառցադաշտի սառույցի զանգվածը.

5. 1620 տ

III. Որոշեք պարաֆինի կտորի ծավալը, եթե նրա զանգվածը 0,18կգ է․

3․ 0․0002մ3

IV. Մարմնամարզիկների մոտ թոքերի ծավալը երկու անգամ մեծ է, քան
այն մարդկանց մոտ, ովքեր չեն զբաղվում սպորտով: Որոշեք մարզիկի
ներշնչած օդի զանգվածը մեկ ներշնչման ժամանակ, եթե նրա թոքերի
ծավալը 6000սմ3 է.

4. 7,74գ

Հանրահաշիվ 09․12․21 (շարունակություն)

116. Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից․

ա) ax – bx + cx =
x(a – b + c)
բ) 8abx – 6acy – 10ak =
2a(4bx – 3cy – 5k)
գ) 14acx – 21bcy – 7c =
7c(2ax – 3by – 1)
դ) 63xy – 84y2 + 98ay =
7y(9x – 12y + 14a)
ե) 15abx – 98y2 + 12ab =
3ab(5x + 4) – 98y2
զ) 20ax – 35bx – 40x2 =
5x(4a – 7b – 8x)

Հանրահաշիվ 09․12․21

112-ա․ Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի․

ա) a (b − c) + b (c − a) + c (a − b) =
ab − ac + bc − ba + ca − cb =
ab – ba – ac + ca + bc – cb
0

114-ա,գ,ե,ը,ծ․ Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից․

ա) 3a + 3b =
3(a + b)
գ) 5a + 10 =
5(a + 2)
ե) 12x + 6y =
6(2x + y)
ը) 4 – 4a
4(1 – a)
ծ) 6x + 8xy
2x(3 + 4y)

115-ա,գ,ե․ Ընդհանուր արտադրիը դուրս բերեք փակագծերից․

ա) a2 + ab
a(a + b)
գ) a + a2
a(1 + a)
ե) b3 − b2 =
b b (b2 – b)

ՏՆԱՅԻՆ․

112-բ․ Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի․

բ) a (b + c − bc) − b (c + a − ac) + c (b − a) =
ab + ac − abc − bc − ba + bac + cb − ca =
ab − ba + ac − ca + bac − abc + cb − bc =
0

114-բ,դ,թ,կ․ Ընդհանուր արտադրիը դուրս բերեք փակագծերից․

բ) 2x − 2y =
2(x – y)
դ) 14 − 7y =
7(2 – y)
թ) 12a – 3 =
3(4a – 1)
կ) 12abx + 15a =
3a(4bx + 5)

115-բ,դ,ը․ Ընդհանուր արտադրիը դուրս բերեք փակագծերից․

բ) x2 – x =
x(x – 1)
դ) 2xy – x3
x(2y – x2)
ը) 4a6 – 2a3b =
2a3(2a3 – b)

Մայրենի 02․12․21․ Աշնանային ընթերցումներ․ Եղիշե Չարենց․ Քամին

Քամին (Եղիշե Չարենց)

Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի

Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.

Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:

Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Առաջադրանքներ

Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

նժույգ – հեծնելու ընտիր ձի
հոգեվարք – Մահվան տագնապ, հոգին ավանդելու՝ մեռնելու րոպեները
վիթխար – չափազանց խոշոր՝ մեծ, հսկայական
հռնդալ – Դռնդացնել
դեզ – իրար վրա ածած իրերի կույտ
նախիր – խոշոր եղջերավոր կենդանիների խումբ
գորշ – սպիտակի և սևի խառնուրդից ստացված գույն
զառանցանք – զառանցելու ժամանակ ասածը
մեգ – երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ

Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:

Պատկերացնում եմ քաղաք, որը ունի երկու գույն՝ դեղին և մոխրագույն։ Պատկերները կարծես թափանցիկ լինեն, քամու բերանն ընկած։

Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)

Եթե քամին մարդ լիներ, կլիներ չար, դաժան, և Դիկենսի հերոս Մարլիի նման իր շղթաները շատ կապեր կունենային։

Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:

Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Այս հատվածը մռայլ է, որովհետև բնութագրում է բնության վերջին շունչը։