Բնագիտություն․ 7․1․ Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Հարցեր

1․ Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Լույս, ջերմություն, օդ, սնունդ։

2․ Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Հողային՝ Արմատային համակարգի միջոցով ստանում ջուր և հանքային նյութեր
Օդային՝ Կանաչ տերները ստանում են ածխաթթու գազ

3․ Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Ավտոտրոֆ բույսերը ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութեր իրենց համար։
Հետերոտրոֆ օրգանիզմները չեն կարող ինքնուրույն սինթեզել նյութեր և այդ հետևանքով օգտվում են այլ օրգանիզմների սնված նյութերից։

4․ Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

Բնագիտություն․ 6․8․ Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:


Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է բոլոր օրգանների և օրգանների համարկարգերի գործառույթների կատարմամբ։

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Կենդանու աճումը դանդաղում է, բջիջները սկսում են չվերականգնվել, և նվազում է կենդանու ակտիվությունը։

Բնագիտություն․ 6.7. Բույսերի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Հարցեր՝

1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Սերմը առաջանում է պտուղներից։ Լինում միասերմ կորիզապտուղներ, բազմասերմ հատապտուղներ

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

Սերմը բաղկացած է սերմամաշկից, սաղմից, և պաշարային սննդանյութերից։

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Առաջանում է վարսանդի փոշոտումից առէջների միջոցով։

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Որովհետև դրանք են ապահովում բույսի բազմացումը։

Մայրենի․ Սիրտը — Էդմոնդո դե Ամիչիս․ Մեր Ուսուցիչը

  • Բնութագրիր ուսուցչին՝ հիմնավորելով պատասխանդ տեքստից բերած մեջբերումներով:

Բարի և մենակ։
“Եղեք իմ ընտանիքը։ Անցյալ տարի դեռևս մայր ունեի, բայց նա մեռավ, և ես մնացի մենակ։”
“Ես չեմ ուզում ոչ ոքի պատժել։ Ապացուցեք, որ լավ տղաներ եք։”

  • Քո կարծիքով ուսուցչի խոսքը ի՞նչ ազդեցություն ունեցավ սովորողների վրա. առանձնացրու նրա խոսքերից ամենակարևորը՝ հիմնավորելով:

Աշակերտներին հասկացրեց, որ նա բարի էր, և միայն ընկերներ էր ուզում։

“Եղեք իմ ընտանիքը։ Անցյալ տարի դեռևս մայր ունեի, բայց նա մեռավ, և ես մնացի մենակ։”

Այս մասում ասում է, որ ուզում էր նա և աշակերտները իրար հասկանաին ընտանիքի նման։

“Ես չեմ ուզում ոչ ոքի պատժել։ Ապացուցեք, որ լավ տղաներ եք։”

Այս մասում ասում է, որ նա չէր ուզում աշակերտներին նեղացնել։ Միայն ուզում էր, որ լավ լինեին։

  • Ուսուցիչներիցդ ո՞վ է այդպես ազդեցիկ քեզ համար. Ինչու՞:

Ես կասեի ընկեր Լաերտը (Պարի ուսուցիչը)։

Շատ բարի է և աշակեռտներին պատժելու տեղը իրենց սովորեցնում է պարը։

Մայրենի․ Սիրտը — Էդմոնդո դե Ամիչիս․ Առաջին օրը դպրոցում

  • Բացատրիր բառերը՝ բառարանի օգնությամբ. դժկամություն, խռնվել, շքամուտք, տրտմել, աղախին, վշտահար, անձուկ, խռիվ մազեր, անմորուս, ալեխառն, ուղղաձիգ, ջանք:

դժկամություն․ տհաճություն, անբավականության զգացումը։
խռնվել․ իրար վրա գալ՝ թափվել
շքամուտք․ շենքի գլխավոր շքեղ մուտքը՝ դարպաս
տրտմել․ տրտում դառնալ՝ թաղծել
աղախին․ վառրձու տնային աշխատող կին
վշտահար․ վշտից տանջված
անձուկ․ նեղ, սեղմ
խռիվ մազեր․ խուճուճ մազեր
անմորուս․ առանց մորուքի
ալեխառն․ սպիտակի հետ խառն
ուղղաձիգ․ ուղիղ ձգվող, ուղիղ գիծ
ջանք․ ուժերի լարում

  • Պատմիր, թե ինչը կամ ում ես կարոտում կրտսեր դպրոցից, ինչը կամ ում քեզ հետ կբերեիր Միջին դպրոց, ինչպե՞ս ես հարմարվել նոր միջավայրին:

Շվեդիայից իմ ընկեր Ֆիննը։ Խելոք և ուրախ տղա էր։ Ես կասեի, նա Շվեդիայում իմ ընկերներից ամենալավն էր։ Հիմա կարծես Շվեդիայում չի, որովհետև երկուսս էլ 2018-ի դեկտեմբերին ուրիշ երկիր գնացինք։ Ես հետ եկա Հայաստան, բայց չգիտեմ Ֆիննը գնաց Շվեցարիա։