Յոթերորդ հատված (մինչև «նրա բոցը հասցնելով ծխնելույզի կես բարձրությանը»):
Առաջադրանքներ.
- Մեր անունից բազում վատ գործեր են անում կրքի, մեծամտության, չարակամության, ատելության, նախանձի, խտրականության ու եսասիրության թելադրանքով: — Ինչպես ես հասկանում այս միտքը:
Շատ կան մարդիկ որոնք չար են, մեծամիտ, նախանձ ու եսասեր, սակայն իրենց վատ գործերը փորձում են ներկայացնել որպես աստծո կամք և ցանկություն։
- Եթե կրծքիդ տակ սիրտ է, այլ ոչ թե քար, խուսափիր այդ չարամիտ բառերից, քանի դեռ չես հասկացել, թե Ինչն է ավելորդ: — Ի՞նչ է սովորեցնում այս խրատը:
Մարդ ուրիշներին պիտի չդատի։ Աշխարհում ոչ մի ավելորդ մարդ չկա։ Ամեն մարդ իր դերը ունի։
- Գնահատական տուր Բոբի արարքին:
Անկախ նրանից որ Սքրուջը շատ դաժան մարդ էր և Բոբին շատ քիչ էր տալիս իր գործի համար, Բոբը դեռ Սքրուջի կենացը խմեց, Սքրուջին լավ նոր տարի ցանկացավ, և նույնիսկ շնորհակալ էր իր շատ քիչ ստացածի համար։ Նաև ցանկանում էր որ Սքրուջը փոխվի լավ մարդ դառնա։