Գրականություն․ Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ» (25.04.2024)

Ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

Մարդկային սերը անսահման է, և հետևաբար սիրտը լցնելու փորձը իզուր է։

  • Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…

Ինչքան էլ սեր ունենաս, միշտ մարդիկ կլինեն, որոնց համար փողը և նյութական իրերը սիրուց ավելի կարևոր են են։

  • Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց

Վատ մարդիկ կարող են փոխվել և լավ դառնալ, բայց այդ պետք է ոչ միայն իրենց կամքով, այլ մյուսների քաջալերանքով, որի մեջ շատ կարևոր է սերը։

  • Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Սերը չի վերջանում։ Սրտիդ մեջ միշտ տեղ կարող է լինել ուրիշ մարդկանց համար։

  • Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Պետք է պարտադիր սրտի մեջ լինեն նրանք, ովքեր կռվում և պայքարում են իրենց հայրենի հողը և ժողովրդին պաշտպանելու համար։

Բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

Բոլոր մարդիկ ունեն կարողությունը լավ լինելու, եթե ուզենան։

  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

Հարուստ մարդիկ, եթե իրենց ագահությունը կարող են թողնել, կարող են սրտի մեջ տեղ ունենալ։

  • Սիրտը կարող է տեղավորել նաև վատ մարդկանց։

Վատ մարդիկ միշտ վատ չեն մնում, կարող են ձգտել լավ լինելու։

  • Սրտում կարող է իշխել միայն սերը։

Սիրտը կարող է տեղավորել բոլոր այն մարդկանց, ում հերոսուհին սիրում է։

Հանրահաշիվ 19.04.24

P = նպաստավոր ելքեր/ընդհանուր ելքերի

405-ա,գ,ե.

ա)

P(1) = 1/6

գ)

P(կենտ) = 3/6 = 1/2

ե)

P(8) = 0/6 = 0


406-ա,գ.

ա)

P(թիվ) = 1/2

գ)

P(թիվ / զին) = 2/2 = 1


408-ա,գ.

ա)

P(0) = 1/28

գ)

{(1; 6), (2; 5), (3; 4)}

P(7) = 3/28


410-ա,գ.

ա)

{(1; 2), (2; 1)}

P(3) = 2/62 = 2/36 = 1/18

գ)

{(1; 6), (2; 5), (3; 4), (4; 3), (5; 2), (6; 1)}

P(7) = 6/62 = 6/36 = 1/6


412-ա,գ.

ա)

5 * 4 = 20

P = 1/20

գ)

5 * 4 * 3 * 2 = 120

P = 1/120


ՏՆԱՅԻՆ․


405-բ,դ,զ.

բ)

P(2) = 1/6

դ)

P(1 / 2) = 2/6 = 1/3

զ)

P(1 / 2 / 3 / 4 / 5 / 6) = 6/6 = 1


406-բ,դ.

բ)

P(զին) = 1/2

դ)

P(թիվ / զին) = 0/2 = 0


408-բ,դ.

բ)

{(0; 4), (1; 3), (2; 2)}

P(4) = 3/28

դ)

6 + 6 = 12 < 13

P(13) = 0


410-բ,դ.

բ)

{(1; 3), (2; 2), (3; 1)}

P(4) = 3/62 = 3/36 = 1/12

դ)

6 + 6 = 12 < 13

P(13) = 0


412-բ.

բ)

5 * 4 * 3 = 60

P = 1/60

Պատմություն․ Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

1877-1878թթ. պատերազմը ավարտվեց Օսմանյան կայսրության ջախջախիչ պարտությամբ։ Բալկաններում ռուսական զորքը մոտեցավ մայրաքաղաք Կոնստանդնուպոլսին։ Ռուսները մեծաքանակ հայ զինվորների և  կամավորների օգնությամբ գրավեցին Կարսը։ Հերոսական էր Բայազետի ամրոցի պաշտպանությունը, ինչի վերաբերյալ հայ պատմագիր Րաֆֆին գրել է «Խենթը» վեպը։

Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը

Կ․ Պոլսի մերձակա Սան Ստեֆանո ավանում 1878 թ․ փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագիրը ուժեղացնում էր Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա։ Ռուսաստանը նաև տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցավ՝ Ռուսաստանին անցավ Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը և Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթումը։

Հայկական հարցը վերաբերվում է Օսմանյան կայսրության տիրապետությունից պատմական Հայաստանի ազատագրման և հայ ժողովրդի սեփական պետությունն ունենալու համար մղած պայքարին։

Սան Ստեֆանոյի հաշտության կնքումից առաջ տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ, մի խումբ հայ գործիչներ, այդ թվում՝ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը, հանդիպումներ ունեցան ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Իգնատևի հետ։ Նրանք պահանջում էին պայմանագրում կետ մտցնել Ռուսաստանի պաշտպանության տակ Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու կամ ռուսական զորքերի գրաված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։

Արդյունքում, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով սուլթանական կառավարությունը պարտավորում էր Ռուսաստանի գրաված և Թուրքիային վերադարձվող հայաբնակ մարզերում անմիջապես բարենորոգումներ անցկացնել և հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից ապահովել, և այդ մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական կողմին։

Չնայած Սան-Ստեֆանոյի պայմանագիրը լիովին չբավարարեց արևմտահայության պահանջները, այն պարունակում էր շատ դրական կետեր։ Նախ, Արևմտյան Հայաստանի մի զգալի մասը անցնում էր ռուսական տիրապետության տակ։ 16-րդ հոդվածում հայկական հողերն անվանվում էին Հայաստան։

Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան Ստեֆանոյի պայմանագիրը ամրապնդում էր Ռուսաստանի դիրքը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում, չափազանց մեծացնելով Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա։ Սա եվրոպական երկրների մեծ մասի դժգոհությունը հարուցեց։ Անգլիան և Ավստրո-Հունգարիան Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին դիմեցին՝ եվրոպական պետությունների վեհաժողով կազմակերպելու Բեռլինում։

Վեհաժողովի ընթացքում հայերի պահանջները ներկայացնելու համար հատուկ պատվիրակություն կազմվեց Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ։ Հայ
պատվիրակները վեհաժողովի սկսվելուց առաջ հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, և ստացան օգնության խոստումներ։ Բայց անմիջապես պարզվեց, որ եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Հայկական հարցը նրանք օգտագործում էին որպես Թուրքիային ճնշելու գործիք։ Հայկական պատվիրակությանը նույնիսկ թույլ չտվեցին մտնել վեհաժողովի շենք։

Բեռլինի վեհաժողովը ավարտվեց 1878թ. հուլիսի 1-ին։ Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Հայկական հարցերին վերաբերող 16-րդ հոդվածը դարձավ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդված։ Դրանով Թուրքիան նույնպես պարտավորված էր հայերի անվտանգությունը ապահովելու, սակայն բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլ վեհաժողովի բոլոր մասնակից պետությունների վրա։ Այս փոփոխությունը վեհաժողովի մասնակից պետություններին թույլ էր տալիս Թուրքիայի ներքին գործերին միջամտել և նրանից նոր զիջումներ կորզել։ Պայմանագրի մեջ նաև “Հայաստան” բառը փոխարինված էր “հայաբնակ մարզեր” բառակապակցության հետ։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը, իսկ Ալաշկերտը ու Բայազետը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։

Մեծ տերությունները վեհաժողովում անտեսեցին հայ ժողովրդի շահերը, քանի որ այս փոփոխությունները վերացնում էին Սան Ստեֆանոյի պայմանագրի շատ դրական կողմեր և Հայաստանին և հայ ժողովրդին ավելի էին վնասում։ Վեհաժողովից հետո հայ ժողովրդի մեջ Եվրոպայի նկատմամբ հավատը պակասեց, շատ հայորդիներ սկսեցին մտածել բողոքելուց դեպի ազգային ազատագրական շարժմանն անցնելու։ Մ Խրիմյանն ասել է, որ Հայաստանի փրկությունը միայն զինված պայքարի կազմակերպմամբ կլինի. «Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքա­գիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցինե՛ր, սիրեցե՛ք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»: Այդ ժամանակից են նաև մնացել «երկաթե շերեփ» և «թղթե շերեփ» արտահայտությունները։

Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի կնքմամբ Հայկական հարցը առաջին անգամ ձևակերպում ստացավ միջազգային դիվանագիտության մեջ ։ XIX դարավերջին և XX դարասկզբին այն դարձավ հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրը։

Գրականություն. Տոնինո Գուերա «Սերը» (18.04.2023)

Ա) Ո՞ր մտքերն են համապատասխանում Տոնիո Գուերայի հուշագրությանը.

Ֆեդերիկո Ֆելինին մահից առաջ ուզում էր նորից որևէ կնոջ սիրահարվել:

Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի:

Ֆելինին, իմանալով կնոջ հիվանդության մասին, կաթվածահար է լինում և մահանում է:

«Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկությունը։

Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ են բերում, բայց դա այդպես չէ։

Բ) Ըստ հեղինակի՝ ո՞րն է տարբերությունը «վոլեր բենե»-ի և «ամարեի» միջև: Բերե’ք հեղինակի բերած օրինակներից մեկը: Դուք համաձա՞յն եք հեղինակի հետ:

«վոլեր բենե»-ն վերաբերվում է սերի զգացողությանը, իսկ «ամարե»-ն վերաբերվում է ֆիզիկական վայելքին։

Պատմություն. Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

Պարսկաստանի դեմ հաղթանակից հետո Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում ամրապնդվեց։ Սակայն ռուսական արքունիքը չբավարարվեց սրանով, և 1828–1829 թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական նոր պատերազմ։

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

Այդ պատերազմի ամենախոշոր իրադարձությունը 1828 թ. հունիսին ռուսական բանակի կողմից Կարսի բերդի գրավումն էր։ Պատերազմի ընթաց­քում ռուսական զորքերը տարածքային խոշոր ձեռքբերումներ ունեցան՝ գրավելով Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան, Արդահանը, Բայազետի ու Ալաշկերտի գավառները, Կարինը, Բաբերդը, Մուշը։ Այս պա­տերազմում նույնպես հայերը, կարծելով, թե Ռուսաստանը պետք է իրենց ազատի թուրքական լծից, նյութական և ռազմական մեծ օգնություն ցուցաբերե­ցին ռուսական զորքերին։

Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1829թ․ սեպտեմբերի 2-ին Անդրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Սև ծովի արևելյան ափերը` Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում էին Ռուսաստանին։ Նաև ամրապնդվում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, սակայն նա Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանում գրաված տարածքները։

Արևմտահայերի վերաբնակեցումը

Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր վիճակ ստեղծեց։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերին։ Ադրիանուպոլսի պայմանագրւ համաձայն, հնարավորություն էր տրվում Թուրքիայի տիրապետության տակ ապրող հայերին վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում։

1829-1830 թթ. Արևմտյան Հայաստանից՝ Կարինի, Կարսի, Բայազետի շրջան­ներից շուրջ 75 հազար հայեր գաղթեցին Ռուսաստանի տիրապետության սահմանները։ Կարինցիները բնակություն հաստատեցին Ախալցխայում և Ախալքա­լաքում, կարսեցիները՝ Շիրակում և Թալինում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում։

Արևմտահայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ՝ Արևելյան Հայաստանում հայու­թյան թիվն աճեց, և այն կրկին վերածվեց հայահավաք կենտրոնի։ Սակայն միաժամանակ Արևմտահայաստանը կորցրին իրենց հայ բնակչության մի ստվար հատված:

Պատմություն. Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

Դեռևս 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմի ավարտին կնքված Գյուլիստանի հաշտության պայմանագրով հայկական տարածքներից Գանձակը, Արցախը, Շիրակը, Զանգեզուրը և Լոռին անցան Ռուսաստանի տիրապետության տակ։

1826–1828 թթ.  ռուս-պարսկական երկրորդ պատերազմը

Պարսկաստանը չէր հաշտվում Այսրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու հետ։ 1826 թ․ հուլիսին թագաժառանգ Աբաս-Միրզայի բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ՝ սկսելով երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։

Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Շրջակա գյուղերի հայերի օգնությամբ պաշտպանությունը տևեց 1,5 ամիս և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի համար։ 1826 թ․ սեպտեմբերին Շամքորի մոտ Ռուսաստանի բանակի հայ նշանավոր գեներալ Մադաթովի 2-հազարանոց զորքը ծանր պարտության մատնեց պարսկական 10-հազարանոց զորամասին։ Մի քանի օր անց ավելի մեծ ճակատամարտ եղավ Գանձակի մոտ, որի արդյունքում ռուսական զորքերը Աբաս-Միրզայի բանակին դուրս շպրտեցին Արցախից և գրավված մյուս շրջաններից։

1827 թ․ գարնանից ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ անցան հարձակման և ռազմական գործողություններ ծավալեցին դեպի Երևան և Նախիջևան։ Ռուսական զորքերը գրավեցին Էջմիածինը, իսկ օգոստոսի 17-ին փոքրաթիվ զորաբանակով կարողացան դիմադրել և հետ շպրտել պարսկական մեծաքանակ բանակին Օշական գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։

Երևանի գրավումը

Ռուսական զորքը սեպտեմբերին սկսեց Երևանի բերդի պաշարումը։ Հինգ օր անընդմեջ հրանոթներով ռմբակոծումից հետո, ռուսական զորքերը և հայ կամավորները հոկտեմբերի 1-ին մտան Երևան։ Պարսկական կայազորը գերի վերցվեց։ Երեւանի գրավումը ուրախու­թյամբ ընդունեց Հայաստանի ողջ հայությունը, որն պարսկական տիրապետությունն արդեն անտանելի էր համարում։

Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայե­րի վերաբնակեցումը։

1828թ. փետրվարին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մնացյալ տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցան Ռուսաստանի տիրապետության տակ։ Ռուսաստանի և Իրանի միջև սահմանագիծ դարձավ Արաքս գետը։ Պարսիկները պարտավորվում էր վճարել 40 մլն. ռուբլի ռազմատուգանք։ Պայմանագրով իրավունք տրվեց Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին վերադառնալ ու բնակություն հաստատել Հայաստանում։

Պարսկաստանից հայերի վերաբնակեցումը սկսվեց 1828թ. գարնանը: Շուրջ 40 հազար հայեր վերագաղթեցին Արևելյան Հայաստան։ Պարսկահայերի զգալի մասի նախնիները բռնագաղթել էին Հայաստանից շահ Աբասի կողմից 17-րդ դարում և նրանց սերունդները վերադարձան իրենց հայրենի օջախները։ Այդ զանգվածային վերաբնակեցումը վերականգնեց Արևել­յան Հայաստանի ժողովրդագրական պատկերը և թույլ տվեց կրկին հայկական բնակչություն տեսնել Հայաստանի հայաթափված շատ բնակավայրերում։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին կարևոր նշանակություն ունեցավ։ Թեպետ չարդարացան հայության սպասումները ազգային անկախ պետություն ունենալու մասին, սակայն Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից։

Ռուսաստանը Պարսկաստանի համեմա­տությամբ նաև առաջադեմ երկիր էր և հայությունը տնտեսության, արվեստի և գիտության զարգացման ավելի լավ պայմաններ ստացավ։

Գրականություն․ Խորխե Բուկայ «Ցանկանում եմ» (12.04.2024)

«Ցանկանում եմ» Խորխե Բուկայ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Բացատրե՛ք հետևյալ մտքերը․

  • Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։

Այս հատվածի իմաստը այն է, որ ընկերների և ընտանիքի հետ շփվելը կարևոր է, սակայն նաև կարևոր է լինել ինքնուրույն, և ուրիշներին ինքնուրույն լինելու իրավունք տալ։

  • Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։

Այս հատվածի իմաստը այն է, որ ուրիշներին խնամելը և օգնել կարևոր է, սակայն նաև կարևոր է ուրիշների չնվաճել։

  • Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։

Այս հատվածի իմաստը այն է, որ լինում են խնդիրներ, որոնց լուծելու համար պետք է օգնություն ուզել ուրիշ մարդուց, բայց նաև կարևոր է սովորել լուծելու ձևը, որպես մյուս անգամ օգնության կարիքը չլինի։

Պատմություն․ Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Իրավիճակը Այսրկովկասում 18-րդ դարի սկզբին

18-րդ դարասկզբին Պարսկաստանը թուլացել էր և հայտնվել ծանր իրավիճակում։ Դա հպատակ ժողովուրդներին այդ թվում հայ ժողովրդի ազատագրման համար հույսեր ստեղծում։ Պարսկաստանի թուլությունից ցանկանում էին օգտվել նաև Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը՝ գրավելու այսրկովկասյան տարածքները։

Ռուսաստանը ուզում էր մերձկասպյան տարածքները գրավել։ Այդ նպատակով Պետրոս Առաջինը կազմակերպեց կասպյան արշավանքը 1722 թ․ և գրավեց Դերբենդը։

Այդ ժամանակ հայերն ու վրացիները գործում էին միասին, իսկ Ռուսաստանի կայսրը խոստացել էր օգնել նրանց։

Արցախի մելիքները հայրենիքը տարբեր թշնամիներից պաշտպանելու համար 12 հազարանոց զորք էին հավաքել։ Այդ զորքից 10 հազարը կաթողիկոս Հասան-Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտակա գյուղերից մեկը, որտեղ վրաց թագավորի զորքի հետ միասին պետք է սպասեին ռուսական զորքի գալուն։ Սակայն Պետրոս Առաջինը Դերբենտից վերադարձավ Ռուսաստան, իսկ Վրաստանի թագավորի և Արցախի մելիքների զորքերը հուսախաբ վերադարձան իրենց հայրենիք։

Օսմանյան կայսրությունը նույնպես ուզում էր օգտվել իրավիճակից և գրավել Պարսկաստանի այսրկովկասյան ողջ տարածքները։ Թուրքական զորքերը ներխուժեցին Այսրկովկաս և շուտով գրավեցին Թիֆլիսը և Գանձակը։

Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը 1724 թ․-ի հունիսի 12-ին Կոնստանդնուպոլսում պայմանագիր կնքեցին, որով համաձայնվեցին իրենց մեջ բաժանել տարածաշրջանը։ Ռուսաստանին էին մնում մերձկասպյան տարածքները, իսկ Արևելյան Հայաստանն ու Վրաստանը պետք է անցնեին Օսմանյան կայսրությանը։ Այդ պայմանագիրը ռուսները թաքուն էին պահում հայերից։

1724թ. Երևանի պաշտպանությունը

1724 թ․-ին հունիսի 7-ին Օսմանյան զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանվելու համար նաև ոտքի կանգնեցին մոտակա գյուղերի բնակիչները։ Երեք ամիս հերոսական պաշարումից հետո Երևանը հանձնվեց, սակայն թուրքական զորքը մոտ 20 հազար կորուստ տվեց։

Երևանի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեցավ։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Սյունիք և Արցախ՝ ժամանակ տալով նրանց նախապատրաստվելու պաշպանությանը։

Զինված պայքարը Արցախում

Արցախի ազատագրական ուժերը թուրքական արշավանքին դիմագրավելու համար լուրջ քայլեր ձեռնարկեցին։ Նրանք պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ: Ամենահայտնիներն էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի, Քարագլխի սղնախները:

1725թ. թուրքական զորքերը ներխուժեցին Արցախի Վանադա գավառ։ Մելիքները խորամանկորեն տեղավորեցին օսմանյան զորքերին հայկական գյուղերում և գիշերային մեկ գրոհով ոչնչացրեցին նրանց։ Անհաջող էին նաև թուրքական հաջորդ հարձակումները Արցախի դեմ։

1726թ. տեղի ունեցավ Շուշիի պաշտպանությունը։ 8-օրվա ընթացքում տալով ութ հարյուր զոհ, թուրքական զորքերը վերադարձան Գանձակ։

Սակայն ի վերջո արցախահայությունը, չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը, պարտություն կրեց։ Հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսական բանակ, թուլացնելով ազատագրական շարժումը։ Չնայած դրան, Գյուլիստանի սղնախը շարունակում էր դիմադրել ևս 5 տարի։

Արցախի ազատագրական պայքարը կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հաջորդ սերունդների համար՝ հավատով լցնելով սեփական ուժերի նկատմամբ։

Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ բեկ

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում զորքերը համախմբված չէին սկզբում, և նաև անհանգստեցնող հանգամանք էր պարսկամետ ուժերի ազդեցությունը այդ տարածքում։

Սյունիքի ազատագրական շարժումը համախմբելու հույսով 1722 թ․ մի քանի հայազգի զինվորականներ Դավիթ բեկի գլխավորությամբ Վրաստանից եկան Հայաստան։

Դավիթ բեկը հաստատվեց Շինուհայր ավանում և իր շուրջը համախմբեց տեղի զինվորական ուժերը։ Դավիթ Բեկին ղեկավարության ստեղծվեց ռազմական խորհուրդ, իսկ զորքի սպարապետ նշանակեց Մխիթարին։ Հայկական ուժերին ինքնավստահություն հաղորդելու գործում կարևոր նշանակություն ունեցավ թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրի՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։

Շուտով հայկական զորքերը Չավնդուրի ճակատամարտում լիովին հաղթեցին նաև իրենց դեմ միավորված շրջակա մուսուլմանական տիրակալներին։

Հայկական իշխանության ստեղծումը

Դավիթ բեկի շուրջ մեկ տարվա հաջող պայքարից հետո հաջողվեց Սյունիքը հիմնականում ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն։ Հալիձորի բերդը դարձավ հայկական զորքի կենտրոնատեղին։

Պարսից շահը ճանաչեց հայկական իշխանությունը և դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց պարսիկ կառավարիչներին ճանաչել հայկական իշխանությունը և համաձայնեցված աշխատել Դավիթ բեկի հետ ընդդեմ թուրքական աշխավանքի։

Հալիձորի հաղթանակը

1727թ. մարտին թշնամին պաշարեցին Հալիձորը։ Որոշվեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և հակահարձակվել։ Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի գլխավորությամբ 300 զինյալներ աննկատ դուրս եկան բերդից և հանկարծակի հարվածեցին թշնամուն, ինչը թուրքական զորքին մեծ կորուստներ պատճառեց։ Թշնամու զորքերը խուճապի մատնվելով, դիմեցին փախուստի Հալիձորի բերդից, թողելով հազարավոր զոհեր և բանակի ողջ ունեցվածքը։

Հետապնդելով թշնամուն, հայկական զորքերն ազատագրեցին նաև Մեղրին։

Մխիթար սպարապետ

1728 թ. անսպասելի մահացավ Դավիթ բեկը։ Սյունիքի ինքնապաշտպանությունը մեծ կորուստ կրեց: Զինվորական հրամատարությունը անցավ Մխիթար սպարապետին։

Թուրքական զորքը կրկին հարձակվեց և պաշարեց Հալիձորը։ Սակայն այս անգամ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում։ Մխիթար սպարապետը հեռացավ բերդից։ Իսկ թուրքերը, գրավելով բերդը, կոտորեցին տեղի բնակչությանը։

Չնայած հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկական ուժերի մեծ մասը և հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի թուլացումն այլևս հնարավոր չեղավ կանգնեցնել։ 1830թ. Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց Խնձորեսկ գյուղում։ Սյունիքի ազատագրական զորքերն հետզհետե կազմալուծվեցին։

1720­-ական թթ. Սյունիքում և Արցախում ազգային-ազատագրական կռիվները հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից են։ Զինված պայքարի շնորհիվ, թեև կարճ ժամանակով, հաջողվեց վերականգնել հայկական իշխանությունը։ Կարևոր արդյունքներից էր նաև այն, որ Պարսկաստանը ստիպված էր հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքները։

Պատմություն․ Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը. Իսրայել Օրի։

Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն XVII դարի երկրորդ կեսին Հայաստանի ազատագրության համար պայքարը սկսել էր աշխուժանալ և թևակոխել վերելքի փուլ։ Դրա համար ստեղծվել էին ներքին և արտաքին նախադրյալներ։ Գնա­լով ավելի անտանելի էր դառնում օտար­ների ծանր լուծը և  հայ առաջադեմ գործիչները օտար տիրապետությունից ազատագրվելու եղանակներ էին որոնում։ Այդ գործին հայ առաքելական եկեղեցուց բացի՝ սկսել էին ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևոր խավը։ Պարզ էր, որ սեփական ուժերով հնարավոր չի լինի ազատվել Օսմանյան Կայսրության և Իրանի նման վիթխարի պետությունների լծից, հետևաբար Հայաստանի ազատագրումը կապվում էր դրսի՝ Եվրոպայի ուժերի օգնության հետ։ Իրանի թուլա­ցումը, և եվրոպական մի շարք երկրների պայքարը Օսմանյան կայսրության դեմ ազատագրման իրական հույս էին ներշնչում:

1677թ. Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու նախաձեռնությամբ Էջմիածնում գումարվեց գաղտնի ժողովը՝ Հայաստանի ազատագրության խնդրով։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսը պատվիրակությամբ մեկնեց Եվրոպա, բայց ճանապահին մահացավ, իսկ պատվիրակությունը վերադարձավ։

Պատվիրակության անդամներից Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիքի որդին էր, շարունակեց ճանապարհորդությունը և հասավ Գերմանիա։ Նա ցանկանում էր Հայաստանի ազատագրումը և այդ նպատակով դիմեց Գերմանական իշխան Հովհան Վիլհելմին օգնության համար, և ստացավ նրա խոստումը։

1699թ․ Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու առաջարկով և Սյունիքի մելիքների աջակցությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցության։ Այնտեղ որոշվեց լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Հայ մելիքները նամակ են ուղարկում Վիլհելմին, խոստանալով նրան ճանաչել Հայաստանի թագավոր, եթե նա զորք ուղարկի Հայաստանն ազատագրելու։

Վերադառնալով Եվրոպա, Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության «Պֆալցյան ծրագիրը»՝ բաղկացած 36 կետից։ Հովհան Վիլհելմը համաձայնում է ծրագրին։ Օրին փորձում է ստանալ ռազմական օգնություն այլ եվրոպական երկրներից, սակայն նրանք իսկապես շահագրգռված չէին Հայաստանի ազատագրու­թյամբ և հրաժարվում են զորք տրամադրել։

Այդ ժամանակ Իսրայել Օրին 1701 թ. տեղափոխվում է Ռուսաստան և դիմում երիտասարդ Պետրոս (Պյոտր) Առաջին ցարին է ներկայացնում Ռու­սաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս Առաջինը հուսադրում է Օրուն, որ Շվեդիայի հետ պատերազմից հետո կզբաղվի նաև Հայաստանի հարցով։

Պետրոս Առաջինի հանձնարարությամբ Օրին 1709թ. ճանապարհորդում է Պարսկաստան՝ ծանոթանալու իրավիճակին։ Կասկած չհարուցելու նպատակով նա մեկնում է որպես Հռոմի պապի դեսպան։ Որոշ ժամանակ մնալով Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և իր դիվանագիտական առաքելության մեջ չհասնելով հաջողության, Օրին վերադառնում է Ռուսաստան։

Ռուսաստան վերադառնալու ճանապարհին 1711թ. Իսրայել Օրին մահանում է և դրանով ավարտվում է նրա առաքելությունը։

Իսրայել Օրին կարևոր դեր խաղաց 17-18-րդ դարերի հայ ազատագրական շարժման զարթոնքի գործում։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց քաղաքական բանակցությունների հողի վրա։

Աշխարհագրություն․ ՀՀ արդյունաբերություն և վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

  • Հայաստանում արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձևավորվել որպես առանձին ճյուղ և ինչպիսի՞ զարգացում է ունեցել խորհրդային տարիներին:

Հայաստանում արդյունաբերությունը որպես տնտեսության առաջատար ճյուղ սկսել է ձևավորվել խորհրդային տարիներին:

Խորհրդային Միության հանրապետությունների շարքում Հայաստանն արդյունաբերության զարգացման տեմպերով գրավում էր առաջին տեղը, իսկ նրա բաժինը Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ում ավելին էր, քան ﬓացած բոլոր ճյուղերինը ﬕասին վերցրած:

Արդյունաբերությունն այդպիսի տիրապետող դիրք է գրավել իր զարգացման շատ բարձր տեմպերի շնորհիվ՝ 1988 թ. այն առնվազն 600 անգամ ավելի արտադրանք էր թողարկում, քան 1920-ական թվականներին:

  • Թվարկել և գնահատել  այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ: 

Սկզբնական շրջանում գլխավորը տեղական բնական ռեսուրսների յուրացումն էր։ Դրանք էին գունավոր ﬔտաղները, կրաքարը (սինթետիկ կաուչուկ և ցեﬔնտ ստանալու համար), բնական շինարարական քարերը և գետերի ջրաէներգետիկ պաշարները:

1950-ական թվականներից հետո ավելի ﬔծ նշանակություն ձեռք բերեցին աշխատանքային ռեսուրսները: Աﬔն տարի աշխատանքային տարիքի հասնող երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար անհրաժեշտ էր լինում կառուցել նորանոր գործարաններ ու ֆաբրիկա էներ:

  • Որո՞նք են արդյունաբերությունը բնութագրող հիﬓական վիճակագրական ցուցանիշները: Թվարկե՛ք այդ ցուցանիշներով արդյունաբերության առաջատար ճյուղերը:

Եթե մինչև Հայաստանի խորհրդայնացումը արդյունաբերության մեջ զբաղված էին 6 հազար մարդ, իսկ արդյունաբերական ձեռնարկություններ կային ընդաﬔնը 8 բնակավայրերում, ապա ԽՍՀՄ վերջին տարիներին՝ 1980-ականների վերջին արդյունաբերության ﬔջ զբաղված էր կես ﬕլիոն մարդ։ Ավելի քան 700 արդյունաբերական ձեռնարկություններ էին գործում ավելի քան 200 բնակավայրերում, դրանց զգալի մասը՝ 6 արդյունաբերական հանգույցներում (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Ալավերդու և Կապան-Քաջարանի)։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալի և ձեռնարկությունների կայուն աճի շնորհիվ Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթև, սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը: 

  • Ինչպիսի՞ փոխազդեցություններ, քանակական որակական կորուստներ ունեցավ արդյունաբերությունն անկախության առաջին տարիներին և ի՞նչ պատճառով: 

ՀՀ անկախության առաջին տարիներին սկսված տնտեսական խոր ճգնաժամը և արտադրական ձեռնարկությունների չմտածված մասնավորեցումը ﬔծ ﬖաս պատճառեցին առաջին հերթին արդյունաբերությանը: Արդյունաբերական հսկա գործարանների ﬔծ մասը դադարեց արտադրանք տալ և փակվեց, կամ էլ բաժանվեց մանր արտադրամասերի, որոնք աշխատում են իրենց հզորության փոքր մասով։

Քայքայվեց տասնամյակների ընթացքում ձևավորված արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Խորհրդային Հայաստանի արդյունաբերությունը, որպես ԽՍՀՄ միասնական տնտեսական համակարգի մաս, թողարկում էր այն արտադրանքը, որը պահանջվում էր այդ համակարգի կողմից։ ԽՍՀՄ փլուզումով Հայաստանի արդյունաբերական ապրանքատեսակների մեծ մասը զրկվեց սպառման շուկայից։ Այդ պատճառով, երբ 1990-ական վերջերին սկսվեցարդյունաբերության վերականգնումը, Հայաստանի արդյունաբերության նախկին ճյուղային կառուցվածքը նույնությամբ պահպանվել չէր կարող:

  • Բնութագրել  ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբերի։

Աշխարհում ընդունված ցուցանիշներով որևէ երկրի արդյունաբերության ընդհանրական պատկերը և կառուցվածքը ցույց տալու համար ըստ տնտեսական-արտադրական գործունեության բնույթի այն բաժանում են երեք խմբի: Հայաստանում դրանց ցուցանիշներն են`
ա) հանքագործական արդյունաբերություն – 17%,
բ) մշակող արդյունաբերություն – 68%,
գ) էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում – 15%

Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին ունեն սննդի արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, ինչպես նաև նոր ճյուղերը` ադամանդագործությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը: ՀՀ արդյունաբերությունը դեռևս անհամաչափ է տեղաբաշխված: արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Երեւանին: 

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը, ո՞րն է նրա գլխավոր գործառույթը: 

Վառելիքաէներգետիկ համալիրը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման հիմքն է: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության` վառելիքի և էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այն վառելիքի տարբեր տեսակների այրուﬕց (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, ատոմի ճեղքումից առաջացած էներգիան, գետերի և քամու ﬔխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան փոխարկում է էլեկտրական էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին:

  • Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգետիկայի կառուցվածքը: Թվարկե՛ք առավել հզոր էլեկտրակայանները: 

ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է (43,5%): Գոյություն ունեցող 3 ջերմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 1,91 մլն կՎտ է: Երկրի հզոր էլեկտրակայաններից դրանց մեջ են մտնում Հրազդանի ջէկը (1110 հազ. կՎտ) և Երևանի ջէկը (550 հազ. կՎտ):

Ատոմային էներգետիկան երկրորդն է (32%) միակ ատոմակայանով Մեծամորի աէկը (820 հազ. կՎտ):

Ջրային էներգետիկան երկրորդն է (21,8%), իսկ առկա ջրային էլեկտրակայանների գումարային հզորությունը 1,19 մլն կՎտ է։ Ջրային էներգետիկան երեք խոշոր ճյուղերից ﬕակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ շրջափակման պայմաններում: Խոշոր ջրային էլեկտրակայաններից են Սևան-Հրազդանի կասկադի մաս կազմող Արգելի (Գյումուշ) ջէկը (218 հազ. կՎտ) և Քանաքեռի (102 հազ. կՎտ) հէկերը, ինչպես նաև Որոտանի կասկադի մաս կազմող Տաթևի (157 հազ. կՎտ) և Շամբի (151 հազ. կՎտ) հէկերը։ Ջրային էներգետիկայի բաժինը նվազեց հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի բռնագրավման և Արցախում տեղակայված ջրային էլեկտրակայանների գործողության դադարեցման հետևանքով։

Արևային էներգետիկան թեև աճում է, սակայն դեռևս ունի քիչ չափաբաժին (2,7%):

  • Ինչո՞ւ է շահավետ էլեկտրակայանները ﬕավորել էլեկտրահաղորդման գծերի ﬕասնական ցանցի ﬔջ: 

Էլեկտրակայանները ﬕավորելը էլեկտրահաղորդման գծերի ﬕասնական ցանցի ﬔջ շահավետ է, քանի որ թույլ է տալիս հավասար բաշխել էներգիան ամբող երկրի տարածքում, խուսափել այս կամ այն էլեկտրակայանի վթարի պատճառով հոսանքի անջատումներից կամ տատանումներից։

  • Ինչպիսի՞ն է ՀՀ ﬕասնական ցանցը: 

Ներկայումս Հայաստանում գործում է էլեկտրաէներգիայի հաղորդման, ինչպես նաև գազամուղների միասնական ցանցեր։ Էլեկտրաէներգիայի ցանցերը հասնում են բոլոր բնակավայրերը, ինչպես նաև կապում են Վրաստանի և Իրանի հետ, որոնց Հայաստանը էլեկտրաէներգիա է վաճառում։ Գազամուղների ցանցը հասնում է բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի մեծ մասը։

  • Վերլուծե՛ք ՀՀ նախկին` խորհրդային վերջին տարիների և ներկայիս էլեկտրահաշվեկշիռը: 

Եթե Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանում արտադրվում էր 15 մլրդ կՎտժ, ապա 2022թ.՝  8.9 մլրդ կՎտժ։ Նվազման հիմնական երկու պատճառներն են՝ ա) ներմուծվող վառելիքի թանկացումը և ծավալների կրճատումը; բ) մեծ քանակությամբ էներգիա սպառող արդյունաբերական հսկա գործարանների աշխատանքի դադարելը Խորհրդային Միության փլուզումից հետո։

  • Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հեռանկարը:

Հայաստանում բոլոր ճյուղերի զարգացումը կմնա առաջնային։ Այժմ կարևոր խնդիրներից է Մեծամորի գործող հնացած ատոմակայանի փոխարինումը նոր ատոմակայանով։ Զարգացման համար կարևոր ուղղություններից են արևային էներգիայով աշխատող էլեկտրակայանների գործարկումը։