Գրականություն․ Մագդաղինե

«Մագդաղինե»-ն «Խղճմտանքի ձայներ» ժողովածուում տեղադրված պատմվածք է, որը գրել է Գրիգոր Զոհրապը 1902 թ․։ «Մագդաղինե» անունը վերցրել է Աստվածաշնչի Մարիամ Մագդաղենացուց։ Մարիամ Մագդաղենացին անբարոյաբար է ապրել և զբաղվել է պոռնկությամբ, սակայն հավատացել է Հիսուսին և Հիսուսին նրան փրկում է և տալիս է շանս դառնալու հավատացյալ։ Մագդաղինեն նույնպես զբաղվում է պոռնկությամբ և հավատում է Հիսուսին, սակայն նա դատապարտվում է մարդկանց և եկեղեցու կողմից։ Այս պատմվածքով Գրիգոր Զոհրապը ուզում է քննադատել հասարակության երկերեսանիությունը ու եկեղեցու սպասավորների անտարբերությունը և ցույց տալ, որ նույնիսկ եկեղեցին չի հետևում Հիսուսի պատվիրանին։

Մագդաղինեն այս գործը անում է ոչ թե ցանկությունից, այլ անհրաժեշտությունից։ Պատմվածքում Մագդաղինեն ասում է․
«— Երկու տարի առաջ մայրիկս մեռավ, ․․․ հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ, ամենքը ես կպահեմ:»
Այս խոսքերը ցույց են տալիս, թե ինչու է պոռնկությամբ զբաղվում Մագդաղինեն։ Նրա մոր մահից հետո նա նրա ընտանիքի ավագը դառավ և քանի որ նա տասնվեց տարեկան աղջիկ է, նա շատ տարբերակ չունի նրա ընտանիքին ապահովելու համար։

Պատմվածքում նաև ասում է պատմողին, որ նա ավագ շաբաթին չի ուզում պոռնկությամբ զբաղվի և հետո ասում է․ «— Չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ։» Այս նախադասությունը ցույց է տալիս, որ նա մերժում է հաղորդություն առնել, քանի որ նա գիտակցում է, որ այդ մեղքի կրկնելու կարիքը գալու է։ Նա համարում է, որ հաղորդություն առնելը առանց ապաշխարելու նման է մեղքի։ Նա հետո շեշտում է նրա գործի անհրաժեշտությունը․ «Ինչո՞վ պիտի ապրիմ ես. քույրս, եղբայրս, ծեր յայաս պիտի ապրեցնեմ. զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլա:» Այս նախադասությունով երևում է, որ նա այս գործով զբաղվում է ոչ թե կիրքից, այլ փողի հարկավորությունից։

Նրանց ծանոթությունների ժամանակ վերոհիշյալ խոսքերից հետո պատմողը մտածում է․ «Ամեն անոնց, կ’ըսեմ ինքնիրնես, որոնք իրենց ապրուստի բերմուքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ են, եթե եկեղեցին իր հաղորդությունը զլանար, ի՞նչ պիտի ըլլար ասոր վերջը, ո՞ր վաճառականը, ո՞ր խանութպանը, ո՞ր օրագրողը ու ո՞ր փաստաբանը, նույնիսկ ո՞ր եկեղեցականը հաղորդություն առնելու իրավունքը պիտի վայելեր. չէ՞ մի որ հետեւյալ օրը իրնց առօրյա կյանքին պիտի վերադառնան անոնք: Ոչ ոք սակայն մտքեն անցուցած է եկեղեցվո սուրբ խորհուրդներեն այս մարդիկը զրկել:» Այստեղ պատմողը համեմատում է պոռնկությունը բազմաթիվ այլ մասնագիտությունների հետ, որով նա ընդգծում է մարդկանց երկերեսանիությունը։ Այս բոլոր մասնագիտություններում հաջողություն ունենալու համար մի տեսակի խաբեություն պետք է, սակայն մարդիկ միայն պոռնկությանն են վերևից նայում։ Մարդիկ նաև ամաչեցնում են պոռնիկներին նրանց գործի համար, սակայն շատ ավելի թեթև են վերաբերվում նրանց հաճախորդների հետ, չնայած որ նրանք նույն մեղքն են գործում։

Պատմվածքում Մագդաղինեն հետո սպանվում է։ Նա մահանալուց առաջ հաղորդության փափագ է հայտնում և մի քանի հոգի փոխանցում են այս պահանջը եկեղեցուն, սակայն տերտերը մերժում է գալ։ Այս ցույց է տալիս, որ անկախ նրանից թե ինչքան ազնիվ և իրավացի է մարդը, եկեղեցին կարող է նրան մերժել, որովհետև նույնպես եկեղեցականները կարող են սնապարծ լինել և մյուսներին վերևից նայել։