Գրականություն․ Այրին

«Այրին»-ը գրվել է Գրիգոր Զոհրապի կողմից 1888 թ․ և համարվում է hայ գրականության ամենահայտնի նորավեպերից մեկը։ Այն տեղադրված է «Խղճմտանքի ձայներ» ժողովածուի մեջ, որի իմաստն է մարդկանց ցույց տալ այն կյանքի ողբերգությունները, որոնք նրանք չեն տեսնում։

Նորավեպում կան երկու գլխավոր կերպարներ՝ Մարտիրոսը և Զարդարը։ Կան բազմաթիվ այլ կերպարներ, օրինակ՝ Մարտիրոսի համագյուղացի Խաչոն, սակայն պատմվածքը կենտրոնացած է Մարտիրոսի և Զարդարի շուրջ։ Զարդարի ծնողները նրան վաղ տարիքում ամուսնացրել էին Մարտիրոսի հետ։ Ամռանը Մարտիրոսը գնում է Փերա աշխատանք գտնելու նպատակով, և երբ վերադառնալու ժամանակը գալիս է, Մարտիրոսը մնում է Փերայում և ի վերջո ապօրինի հարաբերություններ է ունենում մի հարուստ վաճառականի կնոջ հետ։ Այդպես Զարդարը մենակ է մնում և մտքում անօգուտ հույսեր է պահպանում, որ Մարտիրոսը ի վերջո կվերադառնա։

Այս նորաեպի գլխավոր իմաստն է ցույց տալ այն ժամանակների կանանց տառապանքը։ Սակայն, չնայած որ այս պատմվածքը գրվել էր 138 տարի առաջ, մինչև հիմա արդիական է։ Հայաստանում բազմաթիվ գյուղերում երիտասարդ կանայք առանց ընտրության ամուսնացվում են, և Զարդարը ներկայացնում է այս կանանց։ Ազատության իրավունքը չեն ունենում, իսկ հաճախ լինում է, որ ամուսինները գնում են Ռուսաստան և այլ երկրներ միգրանտ աշխատանքի համար ու այնտեղ մնում են, նրանց կանանց թողնելով մենակ։

Իմ կարծիքով այս նորավեպը նաև շատ հետաքրքիր զուգահեռներ է առաջացնում։ Այն հարուստ կինը, ում հետ սիրային կապի մեջ է մտնում Մարտիրոսը, նման է Զարդարին այն առումով, որ երկուսն էլ առանց ընտրության ամուսնացվել են մարդկանց հետ և կենցաղի պատճառով չունեն արտահայտվելու իրավունք իսկ ֆինանսական և բարոյական կախվածության պատճառով չունեն բաժանվելու իրավունք։ Չնայած որ այն կինը հարուստ մարդու հետ է ամուսնացած, նրա ազատությունը նույնպես սահմանափակված է։ Խաչոն էլ Մարտիրոսին է նման, որովհետև երկուսն էլ նույն վիճակում են գտնվել, բայց տարբեր ճանապարհներ են ընտրել։ Ինչպես պատմվածքում է բերվում․

«Ինքը Փերա էր ու Խաչոն Ղալաթիա մնացել էր. մե կը լերան վրա, մյուսը ստորոտը, եւ կը թվեր, թե երբեք այդ ստորոտեն վեր չպիտի կրնար ելլեր։ Մարտիրոս այս բաղդատությունը կ’ըներ մտքեն։
Աղեկ շահ կար իր ծառայության մեջ ու աղեկ հաճույք. հայրենի տան աղքատիկ ու մի օրինակ կյանքը՝ լուսուն ճեղքվելուն հետ անհետացող անհաճո ու անկարելի երազի մը տպավորությունը կը դառնար հետզհետե. այս բոլորովին իգական աշխարհին սեմեն, ուր հազիվ ոտք կը կոխեր, ապագան փայլուն ու հիանալի կ’երեւար.»

Այս զուգահեռները շատ հետաքրքիր են ինձ համար, որովհետև նրանք երկու շատ կարևոր բան են ներկայացնում։ Առաջինը, նրանք ներկայացնում են, որ Մարտիրոսն ու Խաչոն էլ են ճնշվում այս ավանդույթի պատճառով։ Նրանք էլ են ստիպված ամուսնացվել ծնողների որոշմամբ։ Անկախ նրանից, պատմվածքում պարզ է, որ ամենաշատը կանայք են ճնշվում այս ավանդույթների պատճառով։ Մարտիրոսը ընտրություն ուներ, նա կարող էր Խաչոյի պես վերադառնալ։ Սակայն չնայած որ այդ հարուստ կնոջ ու Զարդարի իրավիճակները խիստ տարբերվում են, նրանք քիչ ազատություն ու ինքնավարություն ունեն։

Նաև հետաքրքիր են այս զուգահեռները, որովհետև ցույց են տալիս, որ Զոհրապի համակրանքը մարդկանց կողմն է, և նա կողմնակից չէ ոչ գյուղին, ոչ քաղաքին։ Նորավեպը ներկայացնում է երկուսի թերությունները և առավելությունները։ Քաղաքում մարդիկ ավելի ազատ են, սակայն հարաբերությունները ավելի «փչացած» են և մարդիկ ավելի շատ տրվում են փողի և պարզունակ հաճույքներին։ Մարտիրոսը վառ օրինակ է, քանի որ նա Փերա գնալուց հետո սկսում է սուր զգացմունքներ փնտրել։ Մյուս կողմից գյուղում ավելի մոտիկ և ազնիվ են մարդիկ, սակայն այդ մոտիկությունը նաև քիչ է ազատություն տալիս։ Գյուղացիները ավելի համեստ են, սակայն իրենք Զարդարի հետ վարվում են, ոչ թե որպես մարդ, այլ որպես Մարտիրոսի ունեցվածք։ Ինչպես պատմծավքում է բերվում․

«Մարտիրոսի մեկնելեն ի վեր հարսը իր բաժինը առած էր տան աշխատութենեն ու իր տեղը կեսուրը հանգստյան կոչված. հաց եփել, կաթ կթել, ջուր ու փայտ բերել իրեն կ’իյնար միշտ, ու երիտասարդ կինը՝ ագարակի կենդանիներու հատուկ հեզությամբ իր ծառայությունը կը կատարեր։»

Իմ կարծիքով, այս նորավեպը բավականին թախծոտ է, բայց նաև շատ իրական է։ Սակայնi այսպիսի պատմվածքները կարևոր են, որովհետև գրականությունը կյանքի արտահայտությունն է, և կյանքում այսպիսի բաներ միշտ լինում են։

Հայոց Լեզու․ Գործնական Քերականություն

Լրացնել բաց թողնված տառերը՝ կետերի փոխարեն գրելով է կամ ե․

Դողերոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, նրբերանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անէական, լայնեզր, հովեկ։

Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե․

Միջօրե էր, աներևակայելի, շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին։ Լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը։ Ճանապարհից աջ՝ գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ։

Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված՝ տասը տարի չէր այցելել մանկության բնօրրանը և այժմ դողերոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորգ։ Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը։

Ինչևէ կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակըլ հասավ արգավանդ անդաստաններին։

Կետերի փոխարեն գրել դ, տ կամ թ․

ա․ աղոտ, աղոթք, անոթ, անօդ, արդուկ, հարթուկ, բրթել (հրել), բրդել, խրտնել, խրթին, խրտվիլակ, խայթել, խայտալ, խորդուբորդմ, խորթություն, խորտկարան, խորդենի, երդվել, երթևեկություն, կարմրախայտ, խայթ, խայտաբղետ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազը), երդիկ, երթուղի, զվարթ, զարդ, Զվարթնոց, գիրթ (կտրուկ), բիրտ, գրտնակել, անթացուպ, անդամ, անդամալույծ, բաղդատել, Բաղդադ, որդի, որթատունկ, որդան կարմիր, կորնթարդ, ակնթարթ, արթուն, արդուզարդ, Հարդագողի ճանապարհ, հարթավայր, փտել (մաշվել), փթթել (ծաղկել), տոթ, օդանցք, օթևան, հրանոթ, հօդս ցնդել, այդ (ցուցական դերանուն), այտ (թուշ), այդտեղ, այտուցվել, գթալ (խղճալ), գդալ, գդակ, վտարանդի, վթար, հարդարել, հարթաքանդակ, պայտար, վատթար, կրտսեր, վառոդ, անօթևան, անձրևորդ, ոթել, առաջնորդ, վիթխարի, արդարև, ևեթ, Գեղարդ, թարթիչ, Դեբետ, թեպետ, փութկոտ, երդմնազանց, լուրթ, թրթուր, անդամակցել, ժանտադեմ, որոգայթ, ցայտաղբյուր, թատերգություն։

բ․ անհեթեթություն, անհողդողդ, արտառոց, զարդանախշ, զարտուղի, զարթուցիչ, թփուտ, թպրտալ, պայթյուն, պայթել, պորտաբույծ, արտևանունք, արթմնի, անոթի, բացօթյա, գաղտնի, պոռթկալ, գաղթ, հորթուկ, հորդահոս, այդժամ, հայթայթել, սպրդել, սփրթնել, սաղարթ, սաղավարտ, արտասուք, արդիական, ընդարմանալ, ընթանալ, թուղթ, թախտ, մաթեմատիկա, թատերական, ոտնաթաթ, մանրակրկիթ, կնճիթ, խրճիթ, աճուրդ, գայթել, բանտարկել, արքայորդի, վաթսուն, փտախտ, գմբեթարդ, արթնանալ, մարդախույս, պատճեն, շփոթվել, ընդամենը, լաջվարդ, գաղթական, գաղտնապահ, ակութ, Դավիթ, խեղդուկ, դադարել, պարթև, արդյունաբերություն, անդամավճար, բրդուճ, վիթ, վաղորդյան, կարթ, շրթունք, Վարդան, բարդի, թաղանթ, առհավատչյա, նյարդայնանալ, հերթապահ, հանդարտորեն, երիտասարդ, խաթարել, թակարդ, քրթմնջյուն, քրտնաջան, խլուրդ, թերթել, ճարմանդ, ճանապարհորդ, որսորդ, կոկորդիլոս, վարդաստան, զարդասենյակ։

Հայոց Լեզու․ Գործնական քերականություն

1․  Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
 Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գրգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.
Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.

 ա/ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ՝ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐ», «ՔԱՋ ՆԱԶԱՐԸ» ԵՎ ԱՅԼՆ:
բ/ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԱՀԱՆԳՆ ԷՐ ԿՈՒՐ ԵՎ ԵՐԱՍԽ ԳԵՏԵՐԻ ՍՏՈՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ:
գ/ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅ ԻՄԱՍՏԱՍԵՐ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻՆ ԾՆՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ, ԱՇԱԿԵՐՏԵԼ Է ԿԱՐԿԱՌՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒՆ:
 դ/ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՍՈՒՄ, ՆՐԱ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ ԼԵՌՆԱՇՂԹԱՅԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԿԱՊՈՒՏԿՈՂ ԼԵՌՆ Է:
ե/ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԸ ԿԱՆԳ ԱՌԱՎ ԳՐԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ԵՎ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՑ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆԻ «ՓԱՐԻԶՈՒՀԻՆ ԿԱՌՔՈՒՄ» ՆԿԱՐԻՆ ԵՎ ՍԿՍԵՑ ԽՈՐՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ:

  ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.
 Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).
1. պաշտել 1. ապականել 1. ոգեշնչել 2. թևավորել 2. ալեկոծվել 2.մեծարել 3. պղծել 3. երկրպագել 3. վշտակցել 4. ծփալ 4. ցավակցել 4. արատավորել 5. կարեկցել 5.գոտեպնդել 5. ծածանվել

պաշտել, մեծարել, երկրպագել
ապականել, պղծել, արատավորել
ոգեշնչել, թևավորել, գոտեպնդել
ալեկոծվել, ծփալ, ծածանվել
վշտակցել, ցավակցել, կարեկցել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.
Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.
ոտնաձայն – ոտնաձայներ
հեռագիր – հեռագիրներ
պատմագիր – պատմագիրներ
հրացան – հրացաններ
կին – կանայք


 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5.
 Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույն, գերագույն:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6.
 Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները. արևելյան, ջանասեր, բարձր, լեռնային, մարդկային, գեղեցիկ, լուսեղեն, օդային, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ:
ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ ջանասեր, բարձր, գեղեցիկ, հմուտ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օճանդակ
 ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ արևելյան, լեռնային, մարդկային, լուսեղեն, օդային


 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7.
 Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրության սխալ կա․

1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։

2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու«Նոյն իջնում է Արարատից» կտավը։

3․ Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։

4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։


ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8.
Տրված թվականները գրել բառերով.
910 – ինը հարյուր տաս
1899 – հազար ութ հարյուր իննսունինը
1600005 – միլիոն վեց հարյուր հազար հինգ
XXV – քսանհինգ
61-րդ – վաթսունմեկերորդ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
ա/ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտվում էր միայն եղեգների խշշոցով։
բ/ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննան անհանգիստ էր, սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից։
գ/ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
Հանկարծ աանծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին։
դ/ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ թխկու տակ միայնակ կանգնած էր Մարանը։
ե/ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվար շողքերով որոնք աչքը շլացնում էին։