- բացատրել ըմբոստ, գալարվել, գաղջ, պատուտակ, ճգնել, անհագ, զմայլվել, պատվանդան, ոստ, մրմնջալ
ըմբոստ – դիմադրություն անող, հակառակող
գալարվել – օղակաձև կորություն կազմել
գաղջ – տաքի և սառի միջին ջերմություն ունեցող, գոլ
պատուտակ – պատատուկազգիների ընտանիքին պատկանող բույս, փաթաթվող բույս
ճգնել – ուժերը լարող աշխատանք կատարել
անհագ – չկշտացող
զմայլվել – հիացմունքից ապշահար լինել
պատվանդան –
ոստ – ծառի՝ թփի բարակ ճյուղ
մրմնջալ – մեղմ ձայնով խոսել
- ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:
Այս տեքստում նկարագրված հասարակությունը այն անհավասար հասարակությունն է, որում աղքատ մարդիկ ամբողջ օրը աշխատում են առանց բողոքելու և հարուստ մարդիկ ամբողջ օրը հանգստանում են աշխատեցնում են աղքատ մարդկանց։
- ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ:
Այդ գծված սահմանը այն սահմանն է, որի մեջ հարուստ և ուժեղ մարդիկ պահում են բոլորին։ Նրանք ուզում են, որ մարդիկ առանց բողոքելու և առանց հանգստանալու աշխատեն, և միաժամանակ ավելի շատ փող չստանան, որ աղքատ մարդիկ միշտ աղքատ մնան։
- ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:
Քամին, կայծակը, որոտը, և արևի լ;ույսը այն հարուստ և ուժեղ մարդկանց են նկարագրում, որոնք ուզում են, որ բոլորը միշտ կախման մեջ մնան և չհակադարձեն ճնշումներին։
- ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:
Ըմբոստը չէր ուզում ամբողջ կյանքի ընթացքում նույն տեղում մնալ և նույն բանը անել։ Ուզում էր այլ բարձունքների հասնել, նոր բաներ տեսնել և նոր բաներ զգալ։
- կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը (ստեղծագործական աշխատանք):
Ես ուզում եմ ավելի ուժեղ լինել, և դրան ձգտում եմ հասնել սպորտի գնալով, լողալով, և շատ քայլելով։
