Հայոց լեզու 31.01.24․ Ստորոգյալ

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ (նա) կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից (նա) դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ (Նա) Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ (նա) որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին (նա) տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Ստորոգյալներ

Պարզ

կերևար, կկանգներ, կնայեր, կացնահար է անում, դուրս կգար, կմռնչար, զարթնում, մռռում, փախչել, ծռմռատել, ուներ, գնում, չէր մոտենում, էին կոխ կենում, հալածում էր, վազում էր, ճչում, բացվում էր, էին երևում, նստում էր, ուտեն, ձեռք չէր տալիս, վերադառնում էր, տեսներ, հարձակվեին, հալածեին, կարողանար

Բաղադրյալ

պես էր, հրեշ էր, որսորդ էր, տարերք էր

Հայոց լեզու 29.01.24. Ենթակա

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը (նա) լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն (նրանք) զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Ենթականեր

շողքը – Գոյական
Սաքանը – Գոյական
նա – դերանուն
նա – դերանուն
Սաքանը – Գոյական
Ասյան – Գոյական
շորը – Գոյական
Կովը – Գոյական
նրանք – Դերանուն
կինը – Գոյական
Սաքանը – Գոյական
Ասյան – Գոյական
Նա – Դերանուն
հորթը – Գոյական

Ազգային բաղադրատոմս նախագիծ. Լոռի

Լոռին հայկական աղաջրային պանիր է։ Հասունանում և պահպանվում է աղաջրի մեջ, այդ պատճառով պինդ է և ունի սպիտակից մինչև բաց դեղին գույն և տարբեր մեծության և ձևի աչքեր։ Հասունանում է երկու ամսվա ընթացքում։

Պատրաստման համար 3% յուղայնությամբ կաթը պաստերիզացվում է, հետո սառեցվում մինչև և մակարդվում։ Մակարդը թթեւ է լինում, և մակարդման տևողությունը 15-20 րոպե է։

Շիճուկը հեռացնելուց հետո պանրազանգվածը լցվում է կաղապարների մեջ։ Ինքնամամլումից 10 րոպե հետո գցվում են աղաջրի մեջ, որի աղի բաղադրությունը պետք է լինի 15-17% և ջերմաստիճանը՝ 14-16%: Այդ վիճակում մնում է 15-20 օր։ հատիկադրման պահին հատկները պետք է լինեն 12-15 մմ չափի, իսկ ձևավորումից առաջ՝ 7-8 մմ:

Հունվարյան ճամբարի ամփոփում

Առաջին շաբաթ

Ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում երեքշաբթի օրը մասնակցել ենք ազգային պարի և ուրբաթ օրը մասնակցել ենք եկեղեցում ժամերգության։ Մենք նաև պատրաստել ենք պաստա տոմատի մածուկով։

Հունվարյան ճամբարի օրակարգ

Հունվարի 8-26

Երկրորդ ուսումնական շրջանի աշխատակարգ
Օրացույց

Առաջին շաբաթ՝

Երկուշաբթի

  1. 9։20-10։05 աշխատանք ջոկատում
  2. 10։10-10;55 աշխատանք ջոկատում
  3. 11։05-11։55սովորող-սովորեցնող աշխատանք չարխի հետ Ալիս Գևորգյան և ընկերներ
  4. 12։00-12։35 սովորող-սովորեցնող աշխատանք չարխի հետ Ալիս Գևորգյան և ընկերներ

Երեքշաբթի

  1. 9։20-10։05 ազգային պար Մայր դպրոց՝պարասրահ
  2. 10։10-10;55 աշխատանք ջոկատում
  3. 11։05-11։55 աշխատանք ջոկատում
  4. 12։00-12։35 աշխատանք ջոկատում

Չորեքշաբթի

  1. 9։20-10։05 վոլեյբոլ՝ Մայր դպրոց
  2. 10։10-10;55 վոլեյբոլ՝ Մայր դպրոց
  3. 11։05-11։55 աշխատանք ջոկատում
  4. 12։00-12։35 աշխատանք ջոկատում

Հինգշաբթի

  1. 9։20-10։05 ազգային պար Մայր դպրոց՝պարասրահ
  2. 10։10-10;55 աշխատանք ջոկատում
  3. 11։05-11։55 աշխատանք ջոկատում
  4. 12։00-12։35 աշխատանք ջոկատում

Ուրբաթ

  1. 9։20-10։05 Դարբնոց աշխատարան
  2. 10։10-10;55 Դարբնոց աշխատարան
  3. 11։05-11։55 Դարբնոց աշխատարան
  4. 12։00-12։35 Դարբնոց աշխատարան

Երկրորդ շաբաթ՝

Երկուշաբթի

  1. 9։20-10։05Բակային ֆուտբոլ՝Դանիել Հակոբյան
  2. 10։10-10;55 Բակային ֆուտբոլ՝Դանիել Հակոբյան
  3. 11։05-11։55սովորող-սովորեցնող աշխատանք չարխի հետ Ալիս Գևորգյան և ընկերներ
  4. 12։00-12։35 սովորող-սովորեցնող աշխատանք չարխի հետ Ալիս Գևորգյան և ընկերներ

Երեքշաբթի

  1. 9։20-10։05 ազգային պար Մայր դպրոց՝պարասրահ
  2. 10։10-10;55 Դեպի «Ջրվեժ» արգելոց/կախված եղանակային պայմաններից
  3. 11։05-11։55 Դեպի «Ջրվեժ» արգելոց
  4. 12։00-12։35 Դեպի «Ջրվեժ» արգելոց

Չորեքշաբթի

  1. 9։20-10։05 վոլեյբոլ՝ Մայր դպրոց
  2. 10։10-10;55 վոլեյբոլ՝ Մայր դպրոց
  3. 11։05-11։55 աշխատանք ջոկատում
  4. 12։00-12։35 աշխատանք ջոկատում

Հինգշաբթի

  1. 9։20-10։05 ազգային երգ Մայր դպրոց՝պարասրահ
  2. 10։10-10;55 Մայր դպրոց գրադարան` Ազգային բաղադրատոմսերի ուսումնաիրում,փաթեթի ստեղծում
  3. 11։05-11։55 մասնակցություն Դիջիթեք 2024 wordpress -ի գործիքներ
  4. 11:05-12:30 Ֆիլմի դիտում
  5. 12։00-12։35 Ֆիլմի դիտում

Ուրբաթ

  1. 9։20-10։05 
  2. 10։10-10;55 քայլքով դեպի Սահադաշտ
  3. 11։05-11։55Մարզական ստուգատես՝Սահադաշտ
  4. 12։00-12։35 Աշխատանք ջոկատում-երկրորդ շաբաթվա ամփոփում,երրորդ շաբաթվա լրացումներ

Հունվարի 19,ժամը 11:00-11:45 Սահադաշտ

Պատրաստում քիմիայի կիսամյակային ինքնաստուգման

1. Քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը….

Ներկայումս հայտնի են 30 միլիոնից ավել նյութ։

2. Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ բաղադրության պատասխանը հիմնավորեք օրինակներով:

Ըստ բաղադրության դասակարգվում են պարզ և բարդ նյութերի։ Այն նյութերում, որոնց բաղադրության մեջ միայն առկա են մի տարրի ատոմներ, կոչվում են պարզ նյութ։ Եթե նյութի բաղադրության մեջ առկա է բազմաթիվ տարրերի ատոմներ, այն կոչվում է բարդ նյութ։ Պարզ նյութերի օրինակներ են H2-ը, O2-ը, P4, C, Fe, Cu, Ca, և այլն։ Բարդ նյութերի օրինակներ են CO2, NaCl, HCl, H2SO4, և այլն։

3. Ինչպե՞ս են դասակարգվում նյութերն ըստ ծագումնաբանության

Ըստ ծագումնաբանության դասակարգվում են օրգանական և անօրգանական նյութերի։ Բոլոր մետաղ ոչ մետաղ պարզ նյութերը և բարդ նյութեր՝ օքսիդները, հիմքեր, թթուները, և աղերը։ Օրգանական նյութեր են կոչվում այն նյութերը, որոնց բաղադրության մեջ ածխածնից, ջրածնից, թթվածնից, ազոտից, ծծումբից, և ֆոսֆորից բացի այլ տարր չկա, և օրգանական նյութերը միշտ բաղադրության մեջ ունեն ածխածին և ջրածին։

4. Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

H2O, FeO, NaCl, HSO4, CO2, և այլն:

5. Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…

CH4 (Մեթան), C6H12O6 (Գլյուկոզ), (C6H10O5)n (Օսլա), CH3COOH (Քացախաթթու), և այլն:

6. Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞անօրգանականը, պատասխան հիմնավորեք:

Ավելի շատ են օրգանական նյութերը, որովհետև սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը, նուկլեինաթթուները, և վիտամինները, որոնք շատ բազմազան նյութեր են, օրգանական են։ Մեզ հայտնի 30 միլիոն նյութերից համարյա բոլորը օրգանական են։

7. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր սահմանեք, դասակարգեք, գրեք օրինակներ, նշեք ֆիզիկաքիմիական հատկությունները:

Օքսիդները այն նյութերն են, որոնք բաղկացած են թթվածնից և այլ տարրերից։ Օրինակ՝ CO2, CaO, FeO, Fe2O3, Al2O3, և այլն։ Օքսիդները կարող են լինել և թթու, և հիմք։

Հիմքերը այն նյութերն են, որոնք փոխազդում են թթուների հետ, և որոնց ջրածնային ցուցիչը 7-ից բարձր է։ Օրինակ՝ NH3, NaOH, Fe(OH)2, Al(OH)3, և այլն։ Ալկալիները կազմված են հիդրօքսիդի իոնից և այլ նյութերից։

Թթուները այն նյութերն են, որոնք փոխազդում են հիմքերի հետ, և որոնց ջրածնային ցուցիչը 7-ից ցածր է։ Օրինակ՝ H2SO4, HCl, H3PO4, CH3COOH, և այլն։ Թթուները կազմված են ջրածնի իոնից և այլ նյութերից։

Աղերը նյութեր են, որոնք կազմված են կատիոներից և անիոներից։ Աղերը կարող են լինել և հիմք, և թթու։ Օրինակ՝ NaCl, CaCl2, K2Cr2O7, և այլն։

Օքսիդների, հիմքերի, թթուների ընդհանուր բանաձևը։

Օքսիդների ընդհանուր բանաձևն է RxOy-2, Օքսիդները երկու տարրից կազմված բարդ անօրգանական նյութեր են։ Սկզբունքը այն է, որ կատիոնի և O-2 անիոնի լիցքերը հավասարվեն։

Na2O

Fe+2O-2
Fe+3O-2
Fe+6O-2

Me+n(OH)n

Ֆիզիկա 20-25.11.23․ Հաղորդիչների հաջորդական և զուգահեռ միացումներ։ Թեմայի ամփոփում։

1. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 60 Օմ է:

image-5f26d071.png

R1 = 60 Օմ
Rզ = R1/3
Rզ = R1/3 – 60 Օմ/3 = 20 Օմ

2. Շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը 84 Օմ է: Շղթայի տեղամասը բաղկացած է միմյանց հաջորդաբար միացված 2 միատեսակ լամպերից և ռեոստատից:

Որոշեք լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը, եթե ռեոստատի դիմադրությունը՝ 2 Օմ է:

Nk 9-5-1-12.jpg

R = 84 Օմ
r = 2 Օմ
R1 = R2
R1 = ?
R2 = ?

R1 + R2 = R – r = 84 Օմ – 2 Օմ = 82 Օմ
R1 = 82 Օմ/2 = 41 Օմ

3. Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 2,5 Ա:

Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 7 Օմ է:

13.jpg

U = 50 Վ
I = 2,5 Ա
R = R1 + R2
R1 = 7 Օմ
R2 = ?

R = U/I = 50 Վ/2,5 Ա = 20 Օմ
R = R1 + R2
R2 = R – R1 = 20 Օմ – 7 Օմ
R2 = 13 Օմ

4. 150 Օմ և 400 Օմ դիմադրություններով երկու ռեզիստորներ հաջորդաբար միացված են հոսանքի աղբյուրին: Երկրորդ ռեզիստորի ծայրերում լարումը 300 Վ է:

Որոշեք հոսանքի ուժը շղթայում և լարումը տեղամասի ծայրերում:

13.jpg

I = U/R
R2 = 400 Օմ
U = 300 Վ
I = U/R = 300 Վ/400 Օմ = 0,75 Ա

5. Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 2 Օմ, 3 Օմ և 5 Օմ դիմադրություններով:

Լարումը այդ տեղամասի ծայրերում 40 Վ է:

Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

13.jpg

R1 = 2 Օմ
R2 = 3 Օմ
R3 = 5 Օմ
U = U1 + U2 + U3 = 40 Վ
R = R1 + R2 + R3 = 2 Օմ + 3 Օմ + 5 Օմ = 10 Օմ
I = I1 = I2 = I3 = U/R = 40 Վ/10 Օմ = 4 Ա
U1 = I * R1 = 4 Ա * 2 Օմ = 8 Վ
U2 = I * R2 = 4 Ա * 3 Օմ = 12 Վ
U3 = I * R3 = 4 Ա * 5 Օմ = 20 Վ

6. 300 Օմ դիմադրություն ունեցող ալյումինե հաղորդալարը բաժանեցին 4 հավասար մասի և դրանք միացրեցին միմյանց զուգահեռաբար:

Որոշեք ստացված հաղորդալարի դիմադրությունը:

fd91abed413b91f470a0152a3e11de9e3b6e06d4.jpg

R = 300 Օմ/4 = 75 Օմ
Rզ = 75 Օմ/4 = 17,5 Օմ

7. Նկարում պատկերված շղթայում լարումը 80 Վ է, A ամպերաչափը ցույց է տալիս 1,6 Ա, իսկ առաջին հաղորդիչի դիմադրությունը՝ R1=120 Օմ:

Որոշե՛ք երկրորդ հաղորդչի դիմադրությունը՝ R2-ը, ինչպես նաև A1 և A2 ամպերաչափի ցուցմունքները:

Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:

Nk 9-6-2-9.jpg

U = U1 = U2 = 80 Վ
I = I1 + I2 = 1,6 Ա
R1 = 120 Օմ
I1 = U/R1 = 80 Վ/120 Օմ = 2/3 Ա ≈ 0,67 Ա
I2 = I – I1 = 1,6 Ա – 2/3 Ա = 4,8/3 Ա – 2/3 Ա = 2,8/3 Ա = 14/15 Ա ≈ 0,93 Ա
R2 = U/I2 ≈ 80 Վ/0,93 Ա ≈ 86,02 Օմ

8. Նույն հաստության պղնձե հաղորդալարերից առաջինի երկարությունը 30 սմ է, իսկ երկրորդինը՝ 3 մ է:

Ո՞ր հաղորդալարի դիմադրությունն է ավելի մեծ և քանի անգամ:

R = ρ * l/S
ρ1 = ρ2
S1 = S2
l1 = 30 սմ
l2 = 3 մ = 300 սմ
l2 = 10*l1
R1 = ρ * l1/S
R2 = ρ * 10 * l1/S

R2 > R1
R2 = 10 * R1

9. Եռակցման ապարատը միացված է լարման ցանցին 100 մ երկարության և 10 մմ² լայնական հատույթի մակերեսով պղնձե հաղորդալարով:

Որոշեք լարումը հաղորդալարի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 150 Ա է:

Պղնձի տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական  մասում բերված աղյուսակից:

R = ρ * l/S
l = 100 մ
S = 10 մմ2 = 0,00001 մ2
ρ = 0,017 Օմ * մ
R = ρ * l/S = 0,017 Օմ * մ * 100 մ/0,00001 մ2 = 170000 Օմ

U = I * R

uyio.png

10. Որքա՞ն է էլեկտրամագնիսի կոճին փաթաթված պղնձե հաղորդալարի երկարությունը, եթե նրա լայնական հատույթի մակերեսը 0.18 մմ² է, իսկ դիմադրությունը` 40 Օմ:

Մետաղների տեսակարար դիմադրության արժեքը վերցրեք տեսական մասում բերված աղյուսակից:

slide_2.jpg

ρ = RS/l
l = RS/ρ
R = 40 Օմ
S = 0,18 մմ2 = 0,00000018 մ2
ρ = 0,017 Օմ * մ
l = RS/ρ = 40 Օմ * 0,00000018 մ2/ 0,017 Օմ * մ ≈ 0,00423 մ

Անհատական աշխատանք․ Ֆոսֆոր

Քիմիական տարրի նշանը. P

կարգաթիվը, միջուկի լիցքը՝ Z. Ֆոսֆորի կարգաթիվը 15 է, և հետևաբար միջուկի լիցքը +15 է:

Ատոմի բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների թիվը). Ֆոսֆորը ունի 15 պրոտոն և 15 էլեկտրոն:
3115+P(15p+; )15e
Բոլոր ատոմների միջուկում կան նեյտրոններ։ Նեյտրոնների քանակը որոշում ենք N = A – Z բանձևով, որտեղ N-ը կոչվում է նեյտրոնների քանակը միջուկում, A-ն կոչվում է զանգվածային թիվ, որը մոտավորապես հավասար է։ A ≈ Az, և Z-ն էլեկտրոնների քանակը ատոմում։
N = A – Z = 31 – 15 = 16n:

պարբերության համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների թիվը․ Ֆոսֆորը գտնվում է երրորդ պարբերության մեջ, և ունի երկու լրացված էներգիական մակարդակ։

խմբի համարը, ենթախումբը, արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը․ Ֆոսֆորը չորրորդ խմբի գլխավոր ենթախմբում է գտնվում: Ֆոսֆորը արտաքին էներգիական մակարդակում ունի 5 էլեկտրոն։

էլեկտրոնային բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների)․ 3s23p3

ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական․ Ֆոսֆորում ավելի ուժեղ են արտահայտված ոչ մետաղական հատկությունները։

ինչպիսի՞ պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ տարրի ատոմներ․ Ֆոսֆորից միայն մի պարզ նյութ է՝ P2-ը։ Գոյություն ունեն բազմաթիվ բարդ նյութեր, որոնց բաղադրության մեջ առկա է ֆոսֆոր, օրինակ` Ֆոսֆորաթթու, որի բանաձը H3PO4 է, և ֆոսֆորի օքսիդ, որի բանաձևը P2O5 է:

Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը` Mr, տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային  բաժինները օքսիդում):

mo = 5,15*10-23 գ

4P + 5O2 → 2P2O5
Mr(P2O5) = 2 * 31 + 5 * 16 = 62 + 80 = 142

n(P) = 2 մոլ
n(O) = 5 մոլ
P-ի մոլային բաժին = 2/5
m(P) = n(P) * M(P)

M(P) = 31 գ/մոլ
m(P) = n(P) * M(P) + n(O) * M(O)= 2 մոլ * 31 գ/մոլ = 62 գ
M(O) = 16 գ/մոլ
m(P2O5) = n(P) * M(P) + n(O) * M(O)= 2 մոլ * 31 գ/մոլ + 5 մոլ * 16 գ/մոլ = 62 գ + 80 գ = 142 գ
P-ի զանգվածային բաժին = 62 գ/142 գ = 31/71

Տարածվածը բնության մեջ (ինչպիսի միացության ձևով, բանաձևերը, բանաձևի անունները)․

Ֆոսֆորը շատ կարևոր են օրգանիզմների համար, որովհետև ֆոսֆատները շատ կարևոր են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառւոցվածքի համար: Նաև շատ կարևոր է ֆոսֆորը, որովհետև բջջաթաղանթների գլխավոր բաղադրիչը ֆոսֆոլիպիդներն են, որոնք օրգանական նյութեր են, որոնք կազմված են ֆոսֆատից, գլիցերինից, և ճարպաթթուներից։ Ֆոսֆորը նաև գտնվում է ադենոզինեռֆոսֆատի մեջ, որը օրգանական մոլեկուլ է, որը շատ կարևոր է օրգանիզմների էներգիայի պահեստի համար։ Ադենոզինեռֆոսֆատի բանաձևը C10H16N5O13P3 է։

Ստացումը լաբորատորիա և արդյունաբերության մեջ․

Ֆոսֆորը ստանալու համար, Ֆոսֆատի քարերը փորում են։ Այս ֆոսֆատի քարերը պետք է մաքրել ֆոսֆորը ստանալու համար։ Պարարտանյութերի համար, ծծմբաթթվով ֆոսֆատի միներալներից ստանում են ֆոսֆորաթթու։ Ֆոսֆորաթթու չեզոքացնում են, և ստանում են ֆոսֆատի աղեր։

Դեղերի, հիգենիայի ապրանքների, և ուտելիքի համար ֆոսֆորի մաքրության ստանդարտները ավելի բարձր են։ Ֆոսֆատի միներալները դարձնում են սպիտակ ֆոսֆոր, որը կարելի է մաքրել թորումով։

Կիրառություն․

Ֆոսֆորը պետքական միներալ է մարդկանց համար, և օգտագործվում է որպես կոնսերվանտ, օգտագործվում է պարարտանյութերի մեջ, օգտագործվում է լուցկիների համար, և այլն։

Հանրահաշիվ 15.12.23․ Թեստ 6

1.

43 + 53 = 64 + 125 = 189
Պատասխան՝ 2) 189

2.

7 * -7 = 49
Պատասխան՝ 1) -49

3.

Պատասխան՝ 1) {2; 3; 5}

4.

9 ց + 4 կգ = 9 կգ * 100 + 4 կգ = 900 կգ + 4 կգ = 904 կգ
Պատասխան՝ 3) 904 կգ

5.

Պատասխան՝ 4) 3

6.

թիվ = x
0,7x = 63
10x/7 = 630/7 = 90
Պատասխան՝ 4) 90

7.

{3; 5; 6} ⊂ {5; 6; 7; x}
x = 3
Պատասխան՝ 2) 3

8.

Պատասխան՝ 3) y = ax2 ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժել |x0| միավորով աջ և |y0| միավորով վերև։

9.

Պատասխան՝ 1) 6x2 – 5x + 5

10.

(a – 3b)2 + 12ab = a2 – 6ab + b2 + 12ab = a2 + 6ab + b2 = (a + 3b)2
Պատասխան` 2) (a + 3b)2

11.

f(x) = ax + 5
(3; 1) ∈ f(x)
x = 3
ax = a * 3
3a + 5 = 1
3a = -4
a = -4/3
Պատասխան՝ 1) -4/3

12.

x = √7 – 2/√7 + 2
√7 – 2/√7 + 2 = (√7 – 2)(√7 – 2)/(√7 + 2)(√7 – 2) = 7 – 4√7 + 4/7 – 4 = 11 – 4√7/3
Պատասխան՝ 2) 11 – 4√7/3

13.

23/4:1,1 + 31/3 /2,5 – 0,4 * 3 1/3 : 5/7 = 11/4:11/10 + 10/3 /5/24/10 * 10/3 : 5/7 = 5/2 + 10/3 /5/24/3 : 5/7 =
= 15/6 + 20/6 /15/68/6 : 5/7 = 35/6/7/6 : 5/7 = 35/6 : 7/6 : 5/7 = 5 : 5/7 = 7
Պատասխան՝ 1) 7

14.

m = 2, n = 3

m3 – 8n3/m2 + 2mn + 4n2 : m2 – 4n2/(m + 2n)2 = 23 – 8 * 33/22 + 2 * 2 * 3 + 4 * 32 : 22 – 4 * 32/(2 + 2 * 3)2 =
= 8 – 216/4 + 12 + 36 : 4 – 36/(2 + 6)2 = -208/52 : -32/82 = -4 : -32/64 = -4 : -1/2 = 8
Պատասխան՝ 3) 8

Ֆիզիկա․ էջ 74. Տարբերակ 1

I. 0,25 Ա-ը արտահայտեք միլիամպերներով․

1 Ա = 1000 մԱ
0,25 Ա = 250 մԱ
Պատասխան՝ 250 մԱ

II. 0,25 մԱ-ը արտահայտեք միկրոամպերներով․

1 մԱ = 1000 մկԱ
0,25 մԱ = 250 մկԱ
Պատասխան՝ 250 մկԱ

Օգտվելով նկար 47-ից՝ պատասխանեք հետևյալ հարցերին․

III. Ի՞նչ ամենամեծ հոսանքի ուժ կարելի է չափել նկարում պատկերված ամպերաչափով․

Պատասխան՝ 4Ա

IV. Ինչքա՞ն է ապերամետրի սանդղակի բաժանման արժեքը․

Պատասխան՝ 0,5Ա

V. Ինչքա՞ն է շղթայում հոսանքի ուժը․

Պատասխան՝ 1,5 Ա

VI. Կփոխվի՞ արդյոք ամպերմետրի ցուցմունքը, եթե այն միացնենք շղթայի մեկ այլ տեղամասում․ Օրինակ՝ հոսանքի աղբյուրի և էլեկտրական լամպի միջև․

Պատասխան՝ չի փոխվի

VII. Ինչպե՞ս է ուղղված հոսանքը էլեկտրական լամպի թելիկում․

Պատասխան՝ ա բ

Նկար 48-ում պատկերված են տարբեր էլեկտրական շղթայի տեղամասեր․

VIII. Սխեմաներից ո՞րն է համապատասխանում նկար 47-ում պատկերված շղթային․

Պատասխան` բ-ն

IX. Այդ սխեմայում ամպերմետրի վրա որտե՞ղ է նշված “+” նշանը․

Պատասխան՝ n-ի մոտ

X. Ի՞նչ ուղղություն ունի հոսանքը ամպերմետրում․

Պատասխան՝ m n