18 քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը:
Լուծում:
Ենթադրենք, բոլոր քարտերի վրա գրված է հինգ թիվը, քանի որ ունենք 18 հատ քարտ, ուրեմն այդ թվերի գումարը ամենաշատը կլինի.՝
18×5=90
Բայց մյուս կողմից այդ թվերի գումարը բաժնավում է 17-ի, այսինքն` գումարը պետք է լինի.
17, 34, 51, 68, 85:
Եթե 85 լինի, սա նշանակում է 18 քարտերից հինգ քարտերի վրա հինգ թվի փոխարեն գրված է չորս թիվը.
90-85=5
5×4=20
18-5=13
13×5=65
20+65=85
17, 34, 51, 68- այս դեպքերի համար խնդիրը լուծում չունի:
Պատասխան՝ 5: