Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

2. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հողմ – ուժեղ քամի
գահ – թագավորական աթոռ
հալածական – հալածված

  1. Գրի՛ր բառամիջում օ ունեցող յոթ բառ:

Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ:

այսօր
երկարօրյա
կօգնի
կեսօր
շաբաթօրյա
ականջօղ
ամենօրյա

Ես այսօր մնացել եմ երկարօրյա։

Մայրիկս խոստացավ, որ կօգնի ինձ անել տնային աշխատանքս։

Այսօր կեսօրին ես գնացել եմ տատիկիս տուն։

Քույրիկս սիրում է ականջօղեր կրել։

Սիրում եմ շաբաթօրյա հանգիստը։

Ինձ դուր է գալիս իմ նոր դպրոցը, բայց ոչ իմ ամենօրյա տնային աշխատանքը։

One thought on “Երկու սև ամպ

  1. Pingback: Մայրենիի 3-րդ շրջանի ամփոփում – Դավիթ Ապիտոնյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s