Գրականություն․ Գարունը գրականության մեջ ու արվեստում

Վահան Տերյան

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Հովհաննես Թումանյան

ԾԱՂԻԿՆԵՐ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Հովհաննես Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ

Հոգիս արթնացավ հարավի բույրից, 
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա, 
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա: 

Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների, 
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ, 
Գնամ հետևից ծիծեռնակների, 
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.

Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, 
Հագնեմ ծիրանին արշալույսների, 
Գարնան թագավոր ինձ թագադրեմ, 

Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ, 
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն, 
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ, 
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն, 

Որ գարունները գան ու չգնան, 
Որ հավերժանան զմրուխտ դրախտով, 
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան, 
Որ մարդը ցնծա հավերժի բախտով: 

Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ, 
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ, 
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ, 
Երբ գարունները ողջ թագավորեմ…

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
—Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Համո Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով գնում է հեռու,
Գնում է դեպի ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ ճերմակ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին,
Հանգստանում է մի ոտքի վրա:

Ժպտալուց առաջ բողբոջն է լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրներն ուրախ իրար են կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքի բույր է հողն արտաշնչում,
Մեղուն քանդում է ակնամոմը թաց:
Մեղուն ուզում է դուրս գալ ու թռչել,
Խաղալ է ուզում արևի շողով,
Ուզում է իր նուրբ թևերը թրջել
Երազում տեսած ծաղկունքի ցողով:

Ողջ բնությունն է հրճվանքից լալիս, 
Դռները բացեք, գարուն է գալիս:

Ծիծառներն անցնում փարախի կողքից
Եվ պատուհանի փեղկին են դիպչում,
Իսկ գառը ներսում արևի շողքից
Խրտնել, անկյունից անկյուն է թռչում:
Կանգնել է ներին փարախի դռան`
Հեռու լեռների երազն աչքերում,
Նեղվել է հովվի սիրտը անվարան` 
Չորս պատերի մեջ էլ չի համբերում:

Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս։

ԳԱՐՈՒՆԴ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:

Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:

Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:

Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:

Ձորերդ հայերեն են շնչում,
Զոհերդ հայերեն են ննջում,
Հայերեն են տանջում ցավերդ:

Որքան ել ձեռից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:

Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ:

Երկրաչափություն 05.03.24

252.

AB = 32 սմ
CO = 12 սմ
OD = 16 սմ

AO = x
OB = 32 – x
x(32 – x) = 12 * 16
32 – x2 = 196
-x2 + 32 – 196 = 0
x2 – 32 + 196 = 0

a = 1
b = -32
c = 196

D = b2 – 4ac = (-32)2 – 4 * 196 = 1024 – 784 = 240

x = -b ± √D/2a = 32 ± √240/2 = 32 ± 4√15/2 = 16 ± 2√15
x1 = 16 + 2√15 
x2 = 16 – 2√15

AO = 16 + 2√15 
OB = 16 – 2√15 

Պատ․ AO = 16 + 2√15, OB = 16 – 2√15 


253-ա.

ա) 4 սմ և 5 սմ

AD = 4 սմ, CD = 5 սմ
AC = 4 + 5 = 9 սմ

AB2 = AD * AC
AB2 = 4 * 9 = 36
AB = √36 = 6 սմ

Պատ․ AB = 6 սմ


254.

AB = 20 սմ, AC = 50 սմ

AB2 = AD * AC
202 = AD * 50
400 = AD * 50
AD = 400/50 = 8 սմ

CD = AC – AD = 50 – 8 = 42 սմ
r = CD/2 = 42/2 = 21 սմ

Պատ․ r = 21 սմ


258.

AB = x
AD = x – 5
CD = x + 5
AB = ?

AB2 = AC * AD
AC = AD + CD = x – 5 + x + 5 = 2x
x2 = 2x * (x – 5)
x2 = 2x2 – 10x
x2 – 10x = 0
x(x – 10) = 0
x ≠ 0
x – 10 = 0
x = 10 սմ


259.

AC = 15 սմ
AE = 25 սմ
AD = x
AB = AD + 2 = x + 2

AC * AB = AD * AE
15(x + 2) = 25x
15x + 30 = 25x
30 = 10x
x = 3 սմ

AB = AD + 2 = 3 + 2 = 5 սմ

Պատ․ AB = 5 սմ, AD = 3 սմ


ՏՆԱՅԻՆ․


253-բ,գ.

բ) AD = 2,25 դմ, CD = 1,75 դմ, AB = ?

AC = AD + CD = 4 դմ
AB2 = AC * AD
AB2 = 4 * 2,25 = 9
AB = √9 = 3 սմ

Պատ․ AB = 3 սմ

գ) AD = 1 մ, CD = 2 մ

AC = AD + CD = 3 մ
AB2 = AC * AD
AB2 = 3
AB = √3 սմ ≈ 1,73 սմ

Պատ․ AB ≈ 1,73 սմ


255.

AD = x
AC = 2 1/4x = 2,25x

AB2 = AC * AD
AB2 = 2,25x * x = 2,25x2
AB = √2,25x2 = 1,5x
AC/AB = 2,25x/1,5x = 1,5

Պատ․ AC = 1,5AB


257.

AB = 20 սմ, AC = 40 սմ, OM = 8 սմ, r = ?

AB2 = AC * AD
202 = 40 * AD
AD = 400/40 = 10 սմ
CD = 40 – 10 = 30 սմ
DM = 30/2 = 15 սմ

OD2 = DM2 + OM2
OD2 = 152 + 82 = 225 + 64 = 289
OD = √289 = 17 սմ
r = OD = 17 սմ

Պատ․ r = 17 սմ 


261.

AB = 4 սմ, AC = 8 սմ, OM = 12 սմ, AO = ?

AB2 = AC * AD
42 = 8 * AD
AD = 42/8 = 16/8 = 2 սմ

CD = AC – AD = 8 – 2 = 6 սմ
DM = CD/2 = 6/2 = 3 սմ
AM = AD + DM = 2 + 3 = 5 սմ

AO2 = AM2 + OM2 = 52 + 122 = 25 + 144 = 169
AO = √169 = 13 սմ

Պատ․ AO = 13 սմ

Ֆիզիկա 05.03.24. Դասարանական աշխատանք

13.2.1

2,5/0,75 = h/6
10/3 = h/6
h = 20 մ

Պատ․ h = 20 մ

14.1.8

α = 25°
α + γ = ?

α = 25°
γ = α = 25°
α + γ = 25° + 25° = 50°

Պատ․ α + γ = 50°

14.1.12

α + γ = 150°

α = γ = 150°/2 = 75°
90° – 75° = 15°

Պատ․ 15°

15.1.8

α = 60°
β = 30°
V1 = 3 * 108 մ/վ
V2 = ?

sin α/sin β = V1/V2
sin 60°/sin 30° = (3 * 108 մ/վ)/V2
(3 * 108 մ/վ)/V2 = 0,5√3/0,5 = √3
V2 = (3 * 108 մ/վ)/√3 = √3 * 108 մ/վ ≈ 1,7 * 108 մ/վ

Պատ․ V2 ≈ 1,7 * 108 մ/վ

15.1.12

n = 1,41

β = 30°
α = ?

sin α/sin β = n
sin α/sin 30° = 1,41
sin α = 1,41 * sin 30° = 1,41 * 0,5 = 0,705
α = sin-1 0,705 ≈ 45°

Պատ․ α ≈ 45°

15.1.14

α = 45°
β = 30°
V1 = 3 * 108 մ/վ
V2 = ?

sin α/sin β = V1/V2
sin 45°/sin 30° = (3 * 108 մ/վ)/V2
(3 * 108 մ/վ)/V2 = (1/√2)/0,5 = 2/√2
V2 = (3 * 108 մ/վ)/(2/√2) = 1,5√2 * 108 մ/վ ≈ 2,1 * 108 մ/վ

Պատ․ 2,1 * 108 մ/վ

15.1.18

α = 60°
β = ?

nջուր = 1,33
sin α/sin β = n
sin 60°/sin β = 1,33
sin β = sin 60°/1,33 = (√2/2)/1,33
sin β = √2/2,66 ≈ 0,53

β = sin-1 0,53 ≈ 32°

Պատ․ 32°

Ֆիզիկա 23.02.24. Առաջադրանքներ

1. Օդից թափանցիկ միջավայր անցնելիս լույսի արագությունը նվազում է 43 %-ով: Որոշեք այդ միջավայրի բեկման ցուցիչը:

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

V2 = 0,57V1
n = ?

n = V1/V2
n = V1/0,57V1
n = 1/0,57 ≈ 1,75

2. Լուսային ճառագայթի անկման անկյունը 49° է, իսկ բեկման անկյունը՝ 28°

Որոշեք լույսի տարածման արագությունը երկրորդ միջավայրում, եթե առաջին միջավայրում այն 3⋅108 մ/վ է:

Հաշվի առեք, որ sin ֆունկցիայի աղյուսակային արժեքները այդ անկյունների դեպքում համապատասխանաբար հավասար են՝

sin49°=0.755 և sin28°= 0.469

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

α = 49°
β = 28°
V1 = 3 * 108 մ/վ
V2 = ?

sin α ≈ 0,755
sin β ≈ 0,469

sin α/sin β = V1/V2
0,755/0,469 = (3 * 108 մ/վ)/V2

1,61 = (3 * 108 մ/վ)/V2
V2 = (3 * 108 մ/վ)/1,61
V2 ≈ 1,86 * 108 մ/վ

Ֆիզիկա 20.02.24. Բեկման օրենք

1․ Լուսային ճառագայթի անկման անկյունը 41° է, իսկ բեկման անկյունը՝ 31°։ Որոշեք լույսի տարածման արագությունը երկրորդ միջավայրում, եթե առաջին միջավայրում այն 3⋅108մ/վ է: Հաշվի առեք, որ sin ֆունկցիայի աղյուսակային արժեքները այդ անկյունների դեպքում համապատասխանաբար հավասար են՝ sin41°=0.656 և sin31°= 0.515

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

α = 41°
β = 31°
V1 = 3 * 108 մ/վ
V2 = ?

sin α/sin β = V1/V2
sin α = sin 41° ≈ 0,656
sin β = sin 31° ≈ 0,515
sin α/sin β = sin 41°/sin 31° ≈ 0,656/0,515 ≈ 1,274

V1/V2 = 1,274
(3 * 108 մ/վ)/V2 = 1,274
V2 = (3 * 108 մ/վ)/1,274 ≈  2,35 * 108 մ/վ

b48c3c12fa947789ee593898eee78c5ea908220b_large.jpg

2․ Ի՞նչ ճանապարհ կանցնի լուսային ճառագայթը 1· 10−8 վայրկյանում` մի հեղուկում, որի բեկման ցուցիչը 1.38 է: Լույսի արագությունը վակումում հավասար է 3⋅108 մ/վ:

Պատասխանը գրել տասնորդական թվի ճշտությամբ:

n = 1,38
V1 = 3 * 108 մ/վ
t = 1 * 10-8 վ
s2 = ?

sin α/sin β = V1/V2
sin α/sin β = n = 1,38
(3 * 108 մ/վ)/V2 = 1,38
V2 = (3 * 108 մ/վ)/1,38 ≈ 2,2 * 108 մ/վ

V2 = s2/t
s2 = V2 * t = 2,2 * 108 մ/վ * 1 * 10-8 վ = 2,2 մ

IMG_9192.jpg

3․ Որոշեք սպիրտի մեջ լուսային ճառագայթի տարածման արագությունը, եթե սպիրտի բեկման ցուցիչը 1.36 է, իսկ վակումում լույսի տարածման արագությունը՝ c=3⋅108 մ/վ:

Պատասխանը գրեք հարյուրերորդականի ճշտությամբ:

n = 1,36
V1 = 3 * 108 մ/վ
V2 = ?

n = V1/V2
1,36 = (3 * 108 մ/վ)/V2
V2 = (3 * 108 մ/վ)/1,36 ≈ 2,21 * 108 մ/վ

CriticalAngle_DSC_8207_H.jpg

4․ Երկու միջավայրերի բաժանման սահմանին 42° անկյան տակ ընկնող ճառագայթը մասամբ անդրադառնում է: Գտեք լույսի բեկման անկյունը, եթե բեկված ճառագայթը անդրադարձած ճառագայթի հետ կազմում է 103° անկյուն:

α = 42°
φ + 90° – γ = 103°
β = ?

γ = α = 42°
φ + 90° – 42° = 103°
φ + 58° = 103° 
φ = 103° – 58° = 45°
β = 90° – φ = 90° – 45° = 45°

84708_1.png

5․ Լուսային ճառագայթը բեկվում է անցնելով երկու միջավայրի բաժանման սահմանով: Ճառագայթի անկման անկյունը 30° է, իսկ բեկման անկյունը՝ 45°: Որոշեք առաջին միջավայրի բեկման ցուցիչը, եթե երկրորդ միջավայրի բեկման ցուցիչը 2 է։

url.png

α = 30°
β = 45°
n2 = 2
n1 = ?

n1 sin 30° = n2 sin 45°
sin 30° = 0,5
sin 45° ≈ 0,71
n1 * 0,5 = 2 * 0,71
0,5n1 = 1,42
n1 = 2,84

Հանրահաշիվ 23.02.24

257-ա,գ. Բազմանդամը բաժանեք x – 1 երկանդամի վրա․

ա) 2x2 + x2 + 3

2x2 + x2 + 3 = 3x2 + 3

Պատ․ 2x2 + x2 + 3 = (3x – 3)(x – 1)

գ) 4x3 + 5x2 – 3x + 2

Պատ․ 4x3 + 5x2 – 3x + 2 = (4x2 + 9x + 6)(x – 1) + 8

258-ա,գ․ Առանց բաժանում կատարելու գրեք տրված բազմանդամը x – 1 և x + 1 երկանդամի վրա բաժանելուց ստացված մնացորդը։

ա) 5x3 – 3x2 + 2

x – 1
x = -(-1) = 1
5 – 3 + 2 = 1

x + 1
x = -1
5(-1)3 – 3(-1)2 + 2 = -5 – 3 + 2 = -6

Պատ․ x – 1-ի մնացորդը 1, x + 1-ի մնացորդը -6

գ) 3x3 + 2x2 – 6x + 7

x – 1
x = -(-1) = 1
3 + 2 – 6 + 7 = 6

x + 1
x = -1
3(-1)3 + 2(-1)2 – 6(-1) + 7 = -3 + 2 + 6 + 7 = 12

Պատ․ x – 1-ի մնացորդը 6, x + 1-ի մնացորդը 12

259-ա,գ․ Բազմանդամը վերլուծեք արտադրիչների.

ա) x3 – x2 – x – 2

P3(x) = x3 – x2 – x – 2
-2-ի ամբողջ բաժանարներ = {-2, -1, 1, 2}

P3(-1) = -1 – 1 + 1 – 2 = -3 ≠ 0
P3(-2) = (-2)3 – (-2)2 + 2 – 2 = -8 – 4 + 2 – 2 = -12 ≠ 0
P3(1) = 1 – 1 – 1 – 2 = -3 ≠ 0
P3(2) = 23 – 22 – 2 – 2 = 8 – 4 – 2 – 2 = 0

2-ը ամբողջ արմատ է։

x3 – x2 – x – 2 = (x2 + x + 1)(x – 2)

Պատ․ x3 – x2 – x – 2 = (x2 + x + 1)(x – 2)

գ) x3 – 7x + 6

P3(x) = x3 – 7x + 6
6-ի ամբողջ բաժանարներ = {-6, -3, -2, -1, 1, 2, 3, 6}

P3(-6) = (-6)3 + 42 + 6 = -216 + 42 + 6 = -168 ≠ 0
P3(-3) = (-3)3 + 21 + 6 = -27 + 21 + 6 = 0
P3(-2) = (-2)3 + 14 + 6 = -8 + 20 = 12 ≠ 0 
P3(-1) = (-1)3 + 7 + 6 = -1 + 7 + 6 = 12 ≠ 0
P3(1) = (1)3 – 7 + 6 = 1 – 7 + 6 = 0
P3(2) = (2)3 – 14 + 6 = 8 – 14 + 6 = 0
P3(3) = (3)3 – 21 + 6 = 27 – 21 + 6 = 12 ≠ 0
P3(6) = (6)3 – 42 + 6 = 216 – 42 + 6 = 180 ≠ 0

-3-ը, 1-ը, և 2-ը հավասարման ամբողջ արմատներ են։

Պատ․ x3 – 7x + 6 = (x – 1)(x – 2)(x + 3)

260․ b-ն ի՞նչ արժեքի դեպքում x2 + b2x + 3b3 = 2b2x – b + 12 + 2b3 հավասարումն ունի x = 3 արմատ։

x2 + b2x + 3b3 = 2b2x – b + 12 + 2b3
x = 3
32 + 3b2 + 3b3 = 6b2 – b + 12 + 2b3
3b3 + 3b2 + 9 = 2b3 + 6b2 – b + 12
b3 = 3b2 – b + 3
b3 – 3b2 + b – 3 = 0

P3(b) = b3 – 3b2 + b – 3
-3-ի ամբողջ բաժանաչ = {-3, -1, 1, 3}

P3(-3) = (-3)3 – 3 * (-3)2 – 3 – 3 = -27 – 27 – 3 – 3 = -60 ≠ 0
P3(-1) = (-1)3 – 3 * (-1)2 – 1 – 3 = -1 – 3 – 1 – 3 = -8 ≠ 0
P3(1) = 1 – 3 + 1 – 3 = -4 ≠ 0
P3(3) = 33 – 3 * 32 + 3 – 3 = 27 – 27 + 3 – 3 = 0

3-ը հավասարման ամբողջ արմատ է։

Պատ․ b = 3

261-ա,գ․ Պարզեք՝ հավասարումն ունի՞ ամբողջ արմատներ, և եթե այո, գտեք հավասարման բոլոր արմատները․

ա) x3 + 2x2 – x – 2 = 0

P3(x) = x3 + 2x2 – x – 2
-2-ի ամբողջ բաժանարարներ = {-2, -1, 1, 2}

P3(-2) = -8 + 8 + 2 – 2 = 0
P3(-1) = -1 + 2 + 1 – 2 = 0
P3(1) = 1 + 2 – 1 – 2 = 0
P3(2) = 8 + 8 – 2 – 2 = 12 ≠ 0

-2-ը, -1-ը, և 1-ը հավասարման ամբողջ արմատներն են։

Պատ․ x3 + 2x2 – x – 2 = (x + 2)(x + 1)(x – 1)

գ) x3 – 2x2 – 2x – 3 = 0

P3(x) = x3 – 2x2 – 2x – 3
-3-ի ամբողջ բաժանարարներ = {-3, -1, 1, 3}

P3(-3) = -27 – 18 + 6 – 3 = -42 ≠ 0
P3(-1) = -1 – 2 + 2 – 3 = -4 ≠ 0
P3(1) = 1 – 2 – 2 – 3 = -6 ≠ 0
P3(3) = 27 – 18 – 6 – 3 = 0

3-ը հավասարման ամբողջ արմատն Է։

Պատ․ x3 – 2x2 – 2x – 3 = (x2 + x + 1)(x – 3)

262-ա,գ․ Պարզեք՝ հավասարումն ունի՞ ամբողջ արմատներ, և եթե այո, գտեք հավասարման բոլոր արմատները․

ա) x4 + x3 – x2 + x – 2 = 0

P4(x) = x4 + x3 – x2 + x – 2
-2-ի ամբողջ բաժանարարներ = {-2, -1, 1, 2}

P4(-2) = 16 – 8 – 4 – 2 – 2 = 0
P4(-1) = 1 – 1 – 1 – 1 – 2 = -4 ≠ 0
P4(1) = 1 + 1 – 1 + 1 – 2 = 0
P4(2) = 16 + 8 – 4 + 2 – 2 = 20 ≠ 0

-2-ը և 1-ը հավասարման ամբողջ արմատներն են։

Պատ․ x4 + x3 – x2 + x – 2 = (x2 + 1)(x + 2)(x – 1)

գ) x4 – x3 – 7x2 + x + 6 = 0

P4(x) = x4 – x3 – 7x2 + x + 6
6-ի ամբողջ բաժանարներ = {-6, -3, -2, -1, 1, 2, 3, 6}

P4(-6) = 1296 + 216 – 252 – 6 + 6 = 1260 ≠ 0
P4(-3) = 81 + 27 – 63 – 3 + 6 = 48 ≠ 0
P4(-2) = 16 + 8 – 28 – 2 + 6 = 0
P4(-1) = 1 + 1 – 7 – 1 + 6 = 0
P4(1) = 1 – 1 – 7 + 1 + 6 = 0
P4(2) = 16 – 8 – 28 + 2 + 6 = -12 ≠ 0
P4(3) = 81 – 27 – 63 + 3 + 6 = 0
P4(6) = 1296 – 216 – 252 + 6 + 6 = 840 ≠ 0

x4 – x3 – 7x2 + x + 6 = (x + 2)(x + 1)(x – 1)(x – 3)

263-ա․ Գրեք բազմանդամ, որի արմատները տրված թվերն են․

ա) 1, 2, 3, 4

(x – 1)(x – 2)(x – 3)(x – 4) = (x2 – 3x + 2)(x2 – 7x + 12)
(x2 – 3x + 2)(x2 – 7x + 12) = x4 – 10x3 + 35x2 – 50x + 24

Պատմություն. Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Հայոց թագավորությունը «անցումային» շրջանում

Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորությունում Հռոմի օգնությամբ սկսեցին գահակալել օտարազգի դրածո թագավորները։ Նրանք, որպես կանոն, զոհ էին դառնում հայոց ավագանու վրեժխնդրությանը: Այս ամենը հայերին ստիպեց հակա-հռոմեական պայքարում դաշնակցել պարթևների հետ:

Արշակունյաց արքայատոհմի հաստատումը Հայաստանում

Հայերի համաձայնությամբ պարթևական թագավոր Վաղարշ I Արշակունին Հայոց գահ բարձրացրեց իր կրտսեր եղբայր Տրդատ I Արշակունուն: Դա հանգեցրեց տասնամյա պատերազմի մի կողմից Հռոմի և մյուս կողմից՝ Մեծ Հայքի ու Պարթևստանի միջև։ 

Հռանդեայի ճակատամարտում հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին, և Հռոմը համաձայնեց ճանաչել Տրդատ I-ին որպես Հայոց թագավոր՝ պայմանով, որ Տրդատ I-ը Հայոց թագը ստանա Հռոմում՝ Ներոն կայսեր ձեռքից: Մեծաթիվ հայ եւ պարթև ուղեկիցներով  Տրդատը ուղեւորվեց Հռոմ, որտեղ էլ հանդիսավորությամբ թագադրվեց, և 66 թվականից Հայաստանում ճանաչվեց Արշակունյաց արքայատոհմի իշխանությունը: Վերադառնալով՝ Տրդատ I-ըվերականգնեց ավերված Արտաշատը և կառուցեց Գառնիի հեթանոսական տաճարը: Հայաստանում Արտաշեսյանների օրոք հայկական աավանդույթներն այնքան խորը արմատներ էին ձգել, որ պարթևազգի իշխողները, սկսած Տրդատ I-ից, բռնում էին հայացման ճանապարհը։

Մեծ Հայքը 2-3-րդ դարերում

II դարի 60-ական թվականներին Հայոց թագավորության մայրաքաղաք դարձավ Վաղարշապատը, իսկ մի քանի տասնամյակ անց թուլացող Հռոմը ճանաչեց հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը:

«Ժամանակ անիշխանության»

226թ. Պարսկաստանում իշխանության գլուխ եկան Սասանյանները, որոնք կամենում էին վերականգնել Աքեմենյանների պետությունը և Մեծ Հայքում վերացնել հայ Արշակունիների իշխանությունը: Մեծ Հայքի թագավորությունը Խոսրով I արքայի գլխավորությամբ երկարատև ու համառ պայքար մղեց Սասանյանների դեմ՝ Պարսկաստանում պարթև Արշակունիների իշխանությունը վերականգնելու համար: Սակայն Խոսրովը սպանվեց Սասանյանների գործակալ Անակ իշխանի կողմից: Մանկահասակ թագաժառանգ Տրդատին փախցրեցին Հռոմ: Մեծ Հայքում իշխանության եկան Սասանյանների ներկայացուցիչները, որոնց իշխանությունը շարունակվեց շուրջ կես դար:

Տրդատ III-ի գահակալությունը

Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և Պարթևական թագավորության անկումը աստիճանաբար մերձեցրին Հայաստանին և Հռոմին:

287թ. Տրդատ III-ը, ով փայլուն կրթություն էր ստացել Հռոմում և մեծ ծառայություններ մատուցել կայսրին, Մեծ Հայքի արևմտյան մասում հռչակվեց Հայոց թագավոր: Նրան գահ բարձրացրեց Դիոկղետիանոս կայսրը:

Պարսկաստանի արքայից արքա Ներսեհը փորձեց հակահարված տալ հռոմեացիներին, սակայն 297թ. ծանր պարտություն կրեց և ստիպված եղավ 298թ. կնքել Մծբինի 40-ամյա հաշտությունը: Պարսկաստանը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը, իսկ Տրդատ III-ին էլ՝ Հայոց թագավոր։ Տրդատը թագավորեց մինչև 330թթ.: Մեծ Հայքի թագավորության համար սկսվեց խաղաղ զարգացման մի երկարատև շրջան: Տրդատի օրոք երկիրը ընդունեց նաև քրիստոնեություն։

Պատմություն. Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք. Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած և կրթված անձնավորություն էր: Նա «գրում էր ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»: 

Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Հայոց թագավորությունը իր դիրքերը զիջել էր  Պարթևստանին: Բացի այդ` Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր երկու հզոր տերությունների՝ Հռոմի և Պարթևստանի միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Դիվանագիտությամբ Արտավազդ II-ը փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, հնարավորինս չներքաշվել պատերազմի մեջ,  պահպանել Մեծ Հայքի թագավորության՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության ուժը, տարածքները և անկախությունը:

Կրասոսի արշավանքը

Ք. ա. 54թ. Արևելք ժամանեց հռոմեական զորավար Կրասոսը՝ նպատակ ունենալով գրավել Պարթևստանը։ Նա պահանջեց, որպեսզի Հայաստանը, համաձայն Արտաշատի պայմանագրի, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», տրամադրի օգնական զորքեր։ Սակայն Կրասոսը հրաժարվեց արշավել Հայաստանի տարածքով, իսկ Արտավազդը չկարողացավ զորքեր ուղարկել, քանի որ պետք է Հայաստանը պաշտպաներ պարթևական հարձակումից։

Գժտվելով Կրասոսի հետ, Արտավազդը Պարթևստանի Օրոդես թագավորին առաջարկեց դաշինք կնքել։

Ք.ա. 53թ. Պարթևստան արշավանքի ժամանակ հռոմեական զորքը ջախջախվեց պարթևական Սուրեն զորավարի առաջնորդած զորքի կողմից, սպանվեց Կրասոսը։

Անտոնիոսի արշավանքը

Ք.ա. 36թ. դեպի Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, որը ծրագրում էր վրեժխնդիր լինել և նվաճել Պարթևստանը։ Հայ-պարթևական հարաբերությունները խզվել էին, քանի որ Պարթևստանում գահակալական պայքար էր սկսվել։

Անտոնիոսը նույնպես պահանջեց Հայաստանից զորք՝ համաձայն Արտաշատի պայմանագրի։ Նա համաձայնեց Արտավազդի պահանջի հետ՝ արշավել Հայաստանի տարածքով։ Սակայն Անտոնիոսը այդ պատերազմում խայտառակ պարտություն կրեց և դրա համար մեղադրեց Արտավազդին։

Ք.ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան։ Հայոց արքան և իր ընտանիքը խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ 

Անտոնիոսը պահանջեց, որպեսզի Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեին Անտոնիոսի կնոջ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի առջև՝ խոստանալով ազատություն, սակայն Հայոց արքան և նրա ընտանիքը արհամահեցին Անտոնիոսին։ Արտավազդը և նրա կինը բանտարկվեցին, ապա մահապատժի ենթարկվեցին։

Արտաշեսյան վերջին գահակալները

Արտավազդ II-ի ձերբակալությունից հետո Մեծ Հայքի թագավորությունը Հռոմի և Պարթևական թագավորության միջև վերածվեց կռվախնձորի: Արտավազդ II-ի որդուն՝ Արտաշես II-ին հաջողվեց մեկ տասնամյակով վերականգնել երկրի անկախությունը, սակայն նրա առեղծվածային սպանությունից հետո թագավորական իշխանությունը գնալով թուլացավ:

Հռոմեացիները Հայոց գահին բազմեցնում էին Արտաշեսյան ծագումով թագավորների, որոնք, սակայն, ի վիճակի չէին ինքնուրույն քաղաքականություն վարելու: Թագավորության թուլացմանը նպաստեց նաև Արտաշեսյան արքայատոհմի արական ճյուղի սպառվելը: 11 թվականին ավարտվում է Արտաշեսյան դինաստիայի կառավարումը Հայաստանում։

Պատմություն. Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը 

Հայ-հռոմեական պատերազմը

Հայոց տերության հզորացումը և անընդհատ կրկնվող հռոմեա-պոնտական պատերազմները մեծապես սպառնում էին Արևելքում հռոմեական տիրապետությանը: 

Ուստի Պոնտոսի և Հայաստանի դեմ ուղարկվեց Լուկուլլոս զորավարը: Ք. ա. 69թ. նա ներխուժեց Հայաստան և սկզբում հասավ զգալի հաջողությունների: Տիգրանակերտի մատույցներում Տիգրանին հաղթելով` նա գրավեց մայրաքաղաքը: Սակայն վերակառուցված և լավ վարժեցված հայկական բանակը Ք. ա. 68թ. Արածանիի ճակատամարտում ջախջախեց Լուկուլլոսի գլխավորած բանակը: Տիգրանը դուրս քշեց հռոմեացիներին երկրից և ձեռնամուխ եղավ իր տերության հզորության ու տարածքային ամբողջականության վերականգնմանը:

Հռոմի հեղինակությունն էապես խախտվեց: Լուկուլլոսը հետ կանչվեց, մեծ բանակով Հայաստանի ու Պոնտոսի դեմ ուղարկվեց նշանավոր Պոմպեոս զորավարը: Հայտնվելով քաղաքական ու ռազմական բարդ իրադրության մեջ և հռոմեա-պարթևական դաշինքի իրական վտանգի առաջ՝ Տիգրան Մեծը որոշեց հաշտություն կնքել Հռոմի հետ:

Արտաշատի պայմանագիրը

Ք. ա. 66թ. Արտաշատում կնքված պայմանագրով Տիգրան Մեծը Հռոմին զիջեց Եփրատ գետից արևմուտք իր նվաճումները և Պարթևստանին վերադարձրեց նրանից գրաված տարածքները։ Սակայն նա պահպանեց բուն հայկական բոլոր հողերը, երկրի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը համարվեց «Հռոմի դաշնակից և բարեկամ»։

Տիգրան Մեծը թագավորեց մինչև Ք.ա. 55 թվականը։ Նրա թագավորության վերջին տասնամյակը խաղաղության և բարեկեցության ժամանակաշրջան էր։

Պատմություն. Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

Տերության տարածքը և բնակչությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որի սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Տիգրան II-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը։ Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի Բիբլոս, Բեյրութ, Սիդոն և Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները։

Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի նշանակած փոխարքաները կամ կուսակալները:

Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն. քառ. կմ, իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն. քառ. կմ։

Տիգրանակերտի կառուցումը

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: 

Նոր մայրաքաղաքը հիմնադրվեց Աղձնիք նահանգում, կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան:

Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր։

Նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում, այդ թվում` Արցախում:

Տիգրան Մեծը՝ շրջապատված իրեն ուղեկցող չորս թագավորներով (Իտալական նկար, 19-րդ դար)

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին:

Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»: Տիգրան Մեծի կերպարը ներշնչել է աշխարհահռչակ բազմաթիվ երգահանների (Վիվալդի, Պուչինի, Հենդել և ուրիշներ), որոնք օպերային ստեղծագործություններ են նվիրել Հայոց թագավորին:

Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»: