Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
- Բանաստեղծության մեջ շատ է ձայնը, ավելի քիչ՝ շարժումը, գույներ կան։ Բանաստեղծության մեջ լսում եմ շաչոց, ճիչ, պառաված ձայն, ժիր երգ, ջրի աղմուկ և անտառի արձագանքը դրան։
- Հեղինակը այս բանաստեղծությունը վերնագրել է «Համերգ», որովհետև նկարագրում է բնության երգը։
- Կետերի փոխարեն գրիր է կամ ե:
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թ. սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին»։