Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Բացատրել հետևյալ բառերը
- Շաչել – սուլոցի նման սուր ձայն հանել։
- Ունկնդիր – մարդ, որ լսում է խոսողին։
- Մտախոհ – մտազբաղ, մտքերի մեջ սուզված։
Գրել հետևյալ բառերի հոմանիշները
- Ժայռ – ապառաժ, քերծ, վեմ։
- վտակ – գետակ, առու, առվակ։
- ժիր – աշխույժ, կենսախինդ, առույգ, կայտառ։
- ծերունի – ծերուկ, ծեր տղամարդ, ալևոր՝ զառամյալ մարդ։
- զվարթ – կենսուրախ, ուրախ,, կենսաղինդ, ժպտուն։
- կայտառ – անլեզու, անխոսում, անասուն, անձայն, լուռ։
- հավեռժական – մշտական, հավի, տենական, մշտնջենական։
Գրել հետևյալ բառերի հականիշները
- անհանգիստ – հանգիստ, խաղաղ, հանդարտ։
- ընկնել – վեր կենալ, ելնել, բարձրանալ։
- ծերունի – երիտասարդ։
- ժիր – թույլ, ծույլ, ալարկոտ, դանդաղաշարժ
- զվարթ – տխուր, մռայլ։
1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:
Երևան, երազ, եկեղեցի, ելակ, էներգիա, երկինք, արևելք, զարկերակ, կարդում էի, գրում ես, քայլում էինք, նվագում են, ընթերցում էինք, լողում են, նայում էիր:
- Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է:
Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են: