Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն XVII դարի երկրորդ կեսին Հայաստանի ազատագրության համար պայքարը սկսել էր աշխուժանալ և թևակոխել վերելքի փուլ։ Դրա համար ստեղծվել էին ներքին և արտաքին նախադրյալներ։ Գնալով ավելի անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը և հայ առաջադեմ գործիչները օտար տիրապետությունից ազատագրվելու եղանակներ էին որոնում։ Այդ գործին հայ առաքելական եկեղեցուց բացի՝ սկսել էին ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևոր խավը։ Պարզ էր, որ սեփական ուժերով հնարավոր չի լինի ազատվել Օսմանյան Կայսրության և Իրանի նման վիթխարի պետությունների լծից, հետևաբար Հայաստանի ազատագրումը կապվում էր դրսի՝ Եվրոպայի ուժերի օգնության հետ։ Իրանի թուլացումը, և եվրոպական մի շարք երկրների պայքարը Օսմանյան կայսրության դեմ ազատագրման իրական հույս էին ներշնչում:
1677թ. Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու նախաձեռնությամբ Էջմիածնում գումարվեց գաղտնի ժողովը՝ Հայաստանի ազատագրության խնդրով։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսը պատվիրակությամբ մեկնեց Եվրոպա, բայց ճանապահին մահացավ, իսկ պատվիրակությունը վերադարձավ։
Պատվիրակության անդամներից Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիքի որդին էր, շարունակեց ճանապարհորդությունը և հասավ Գերմանիա։ Նա ցանկանում էր Հայաստանի ազատագրումը և այդ նպատակով դիմեց Գերմանական իշխան Հովհան Վիլհելմին օգնության համար, և ստացավ նրա խոստումը։
1699թ․ Անգեղակոթ գյուղում Իսրայել Օրու առաջարկով և Սյունիքի մելիքների աջակցությամբ հրավիրվեց գաղտնի խորհրդակցության։ Այնտեղ որոշվեց լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Հայ մելիքները նամակ են ուղարկում Վիլհելմին, խոստանալով նրան ճանաչել Հայաստանի թագավոր, եթե նա զորք ուղարկի Հայաստանն ազատագրելու։
Վերադառնալով Եվրոպա, Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության «Պֆալցյան ծրագիրը»՝ բաղկացած 36 կետից։ Հովհան Վիլհելմը համաձայնում է ծրագրին։ Օրին փորձում է ստանալ ռազմական օգնություն այլ եվրոպական երկրներից, սակայն նրանք իսկապես շահագրգռված չէին Հայաստանի ազատագրությամբ և հրաժարվում են զորք տրամադրել։
Այդ ժամանակ Իսրայել Օրին 1701 թ. տեղափոխվում է Ռուսաստան և դիմում երիտասարդ Պետրոս (Պյոտր) Առաջին ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր: Պետրոս Առաջինը հուսադրում է Օրուն, որ Շվեդիայի հետ պատերազմից հետո կզբաղվի նաև Հայաստանի հարցով։
Պետրոս Առաջինի հանձնարարությամբ Օրին 1709թ. ճանապարհորդում է Պարսկաստան՝ ծանոթանալու իրավիճակին։ Կասկած չհարուցելու նպատակով նա մեկնում է որպես Հռոմի պապի դեսպան։ Որոշ ժամանակ մնալով Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և իր դիվանագիտական առաքելության մեջ չհասնելով հաջողության, Օրին վերադառնում է Ռուսաստան։
Ռուսաստան վերադառնալու ճանապարհին 1711թ. Իսրայել Օրին մահանում է և դրանով ավարտվում է նրա առաքելությունը։
Իսրայել Օրին կարևոր դեր խաղաց 17-18-րդ դարերի հայ ազատագրական շարժման զարթոնքի գործում։ Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց քաղաքական բանակցությունների հողի վրա։
Հայաստանում արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձևավորվել որպես առանձին ճյուղ և ինչպիսի՞ զարգացում է ունեցել խորհրդային տարիներին:
Հայաստանում արդյունաբերությունը որպես տնտեսության առաջատար ճյուղ սկսել է ձևավորվել խորհրդային տարիներին:
Խորհրդային Միության հանրապետությունների շարքում Հայաստանն արդյունաբերության զարգացման տեմպերով գրավում էր առաջին տեղը, իսկ նրա բաժինը Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ում ավելին էր, քան ﬓացած բոլոր ճյուղերինը ﬕասին վերցրած:
Արդյունաբերությունն այդպիսի տիրապետող դիրք է գրավել իր զարգացման շատ բարձր տեմպերի շնորհիվ՝ 1988 թ. այն առնվազն 600 անգամ ավելի արտադրանք էր թողարկում, քան 1920-ական թվականներին:
Թվարկել և գնահատել այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ:
Սկզբնական շրջանում գլխավորը տեղական բնական ռեսուրսների յուրացումն էր։ Դրանք էին գունավոր ﬔտաղները, կրաքարը (սինթետիկ կաուչուկ և ցեﬔնտ ստանալու համար), բնական շինարարական քարերը և գետերի ջրաէներգետիկ պաշարները:
1950-ական թվականներից հետո ավելի ﬔծ նշանակություն ձեռք բերեցին աշխատանքային ռեսուրսները: Աﬔն տարի աշխատանքային տարիքի հասնող երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար անհրաժեշտ էր լինում կառուցել նորանոր գործարաններ ու ֆաբրիկա էներ:
Որո՞նք են արդյունաբերությունը բնութագրող հիﬓական վիճակագրական ցուցանիշները: Թվարկե՛ք այդ ցուցանիշներով արդյունաբերության առաջատար ճյուղերը:
Եթե մինչև Հայաստանի խորհրդայնացումը արդյունաբերության մեջ զբաղված էին 6 հազար մարդ, իսկ արդյունաբերական ձեռնարկություններ կային ընդաﬔնը 8 բնակավայրերում, ապա ԽՍՀՄ վերջին տարիներին՝ 1980-ականների վերջին արդյունաբերության ﬔջ զբաղված էր կես ﬕլիոն մարդ։ Ավելի քան 700 արդյունաբերական ձեռնարկություններ էին գործում ավելի քան 200 բնակավայրերում, դրանց զգալի մասը՝ 6 արդյունաբերական հանգույցներում (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Ալավերդու և Կապան-Քաջարանի)։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալի և ձեռնարկությունների կայուն աճի շնորհիվ Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթև, սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը:
Ինչպիսի՞ փոխազդեցություններ, քանակական որակական կորուստներ ունեցավ արդյունաբերությունն անկախության առաջին տարիներին և ի՞նչ պատճառով:
ՀՀ անկախության առաջին տարիներին սկսված տնտեսական խոր ճգնաժամը և արտադրական ձեռնարկությունների չմտածված մասնավորեցումը ﬔծ ﬖաս պատճառեցին առաջին հերթին արդյունաբերությանը: Արդյունաբերական հսկա գործարանների ﬔծ մասը դադարեց արտադրանք տալ և փակվեց, կամ էլ բաժանվեց մանր արտադրամասերի, որոնք աշխատում են իրենց հզորության փոքր մասով։
Քայքայվեց տասնամյակների ընթացքում ձևավորված արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Խորհրդային Հայաստանի արդյունաբերությունը, որպես ԽՍՀՄ միասնական տնտեսական համակարգի մաս, թողարկում էր այն արտադրանքը, որը պահանջվում էր այդ համակարգի կողմից։ ԽՍՀՄ փլուզումով Հայաստանի արդյունաբերական ապրանքատեսակների մեծ մասը զրկվեց սպառման շուկայից։ Այդ պատճառով, երբ 1990-ական վերջերին սկսվեցարդյունաբերության վերականգնումը, Հայաստանի արդյունաբերության նախկին ճյուղային կառուցվածքը նույնությամբ պահպանվել չէր կարող:
Բնութագրել ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբերի։
Աշխարհում ընդունված ցուցանիշներով որևէ երկրի արդյունաբերության ընդհանրական պատկերը և կառուցվածքը ցույց տալու համար ըստ տնտեսական-արտադրական գործունեության բնույթի այն բաժանում են երեք խմբի: Հայաստանում դրանց ցուցանիշներն են` ա) հանքագործական արդյունաբերություն – 17%, բ) մշակող արդյունաբերություն – 68%, գ) էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում – 15%
Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին ունեն սննդի արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, ինչպես նաև նոր ճյուղերը` ադամանդագործությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը: ՀՀ արդյունաբերությունը դեռևս անհամաչափ է տեղաբաշխված: արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Երեւանին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը, ո՞րն է նրա գլխավոր գործառույթը:
Վառելիքաէներգետիկ համալիրը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման հիմքն է: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության` վառելիքի և էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այն վառելիքի տարբեր տեսակների այրուﬕց (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, ատոմի ճեղքումից առաջացած էներգիան, գետերի և քամու ﬔխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան փոխարկում է էլեկտրական էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին:
Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգետիկայի կառուցվածքը: Թվարկե՛ք առավել հզոր էլեկտրակայանները:
ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է (43,5%): Գոյություն ունեցող 3 ջերմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 1,91 մլն կՎտ է: Երկրի հզոր էլեկտրակայաններից դրանց մեջ են մտնում Հրազդանի ջէկը (1110 հազ. կՎտ) և Երևանի ջէկը (550 հազ. կՎտ):
Ատոմային էներգետիկան երկրորդն է (32%) միակ ատոմակայանով Մեծամորի աէկը (820 հազ. կՎտ):
Ջրային էներգետիկան երկրորդն է (21,8%), իսկ առկա ջրային էլեկտրակայանների գումարային հզորությունը 1,19 մլն կՎտ է։ Ջրային էներգետիկան երեք խոշոր ճյուղերից ﬕակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ շրջափակման պայմաններում: Խոշոր ջրային էլեկտրակայաններից են Սևան-Հրազդանի կասկադի մաս կազմող Արգելի (Գյումուշ) ջէկը (218 հազ. կՎտ) և Քանաքեռի (102 հազ. կՎտ) հէկերը, ինչպես նաև Որոտանի կասկադի մաս կազմող Տաթևի (157 հազ. կՎտ) և Շամբի (151 հազ. կՎտ) հէկերը։ Ջրային էներգետիկայի բաժինը նվազեց հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի բռնագրավման և Արցախում տեղակայված ջրային էլեկտրակայանների գործողության դադարեցման հետևանքով։
Արևային էներգետիկան թեև աճում է, սակայն դեռևս ունի քիչ չափաբաժին (2,7%):
Ինչո՞ւ է շահավետ էլեկտրակայանները ﬕավորել էլեկտրահաղորդման գծերի ﬕասնական ցանցի ﬔջ:
Էլեկտրակայանները ﬕավորելը էլեկտրահաղորդման գծերի ﬕասնական ցանցի ﬔջ շահավետ է, քանի որ թույլ է տալիս հավասար բաշխել էներգիան ամբող երկրի տարածքում, խուսափել այս կամ այն էլեկտրակայանի վթարի պատճառով հոսանքի անջատումներից կամ տատանումներից։
Ինչպիսի՞ն է ՀՀ ﬕասնական ցանցը:
Ներկայումս Հայաստանում գործում է էլեկտրաէներգիայի հաղորդման, ինչպես նաև գազամուղների միասնական ցանցեր։ Էլեկտրաէներգիայի ցանցերը հասնում են բոլոր բնակավայրերը, ինչպես նաև կապում են Վրաստանի և Իրանի հետ, որոնց Հայաստանը էլեկտրաէներգիա է վաճառում։ Գազամուղների ցանցը հասնում է բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի մեծ մասը։
Վերլուծե՛ք ՀՀ նախկին` խորհրդային վերջին տարիների և ներկայիս էլեկտրահաշվեկշիռը:
Եթե Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանում արտադրվում էր 15 մլրդ կՎտժ, ապա 2022թ.՝ 8.9 մլրդ կՎտժ։ Նվազման հիմնական երկու պատճառներն են՝ ա) ներմուծվող վառելիքի թանկացումը և ծավալների կրճատումը; բ) մեծ քանակությամբ էներգիա սպառող արդյունաբերական հսկա գործարանների աշխատանքի դադարելը Խորհրդային Միության փլուզումից հետո։
Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հեռանկարը:
Հայաստանում բոլոր ճյուղերի զարգացումը կմնա առաջնային։ Այժմ կարևոր խնդիրներից է Մեծամորի գործող հնացած ատոմակայանի փոխարինումը նոր ատոմակայանով։ Զարգացման համար կարևոր ուղղություններից են արևային էներգիայով աշխատող էլեկտրակայանների գործարկումը։
X–XIV դդ. հայ մշակույթն աննախադեպ վերելք ապրեց: Հայոց պետականության վերականգնումը և տնտեսության աճը բարենպաստ նախադրյալներ ստեղծեցին այդ զարգացման համար: Զարգացան կրթական գործը, պատմագրությունը, իրավագիտությունը, բնագիտությունը, փիլիսոփայությունը, գեղարվեստական գրականությունը, երաժշտությունը, մանրանկարչությունը, որմնանկարչությունը, քանդակագործությունը, խաչքարագործությունը, ճարտարապետությունը:
Կրթական համակարգը
Պետության, ազնվականության և եկեղեցու ջանքերով սկսեց զարգանալ կրթական գործը:
Նախորդ ժամանակաշրջանից հայտնի կրթության կազմակերպման «յոթ ազատ արվեստների» համակարգը նոր զարգացման հասավ: Այն ներառում էր քերականությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը, թվաբանությունը, երկրաչափությունը և երաժշտությունը, աստղագիտությունը:
X–XIV դդ. կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներից: Տարրական դպրոցներ էին հիմվել քաղաքներում, վանքերում և խոշոր գյուղերում, դրանք հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։
Առաջացան նաև բարձրագույն տիպի դպրոցներ կամ վարդապետարաններ, որտեղ ուսումը տևում էր 7–8 տարի: Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները; Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր; Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին; Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանը, որն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք։
Հայ մշակույթի զարգացման մեջ շատ կարևոր դեր են խաղացել երկու համալսարաններ՝ 1280–ական թթ. հիմնված Գլաձորի համալսարանը, ինչպես նաև Տաթևի համալսարանը, որի ուսումնագիտական աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Տաթևացին:
Տաթևի վանք
Կրթության զարգացումը հիմք դարձավ նաև գիտության զարգացման համար: Ծաղկում ապրեցին պատմագրությունը, իրավագիտությունը, բժշկագիտությունը և այլն: Հայտնի է իրավագետ Մխիթար Գոշը, ով գրել է առաջին հայկական օրենսգիրքը, նշանավոր բժիշկ Մխիթար Հերացին և այլն։
Պատմագրությունը
Բագրատունյան Հայաստանի վերելքը նպաստավոր պայմաններ ստեղծեց պատմագրության զարգացման համար։ Առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը: Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին համառոտ՝ ըստ ժամանակագրական հերթականության:
Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական–քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին: Նա իր «Պատմություն Հայոց» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի ավանդությունից, հասնելով իր ապրած ժամանակաշրջանը: Սմբատ I-ի և Աշոտ Երկաթի ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրում է մանրամասն՝ որպես դեպքերի մեծ մասի ականատես, իսկ որոշ դեպքերում՝ նաև մասնակից:
Հայտնի պատմիչներից են.
Արիստակես Լաստիվերցին (նկարագրել է XI դարի իրադարձությունները՝ հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները);
Կիրակոս Գանձակեցին (ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265 թ, մանրամասն ներկայացնում է հայ-վրացական հարաբերությունները, Կիլիկյան Հայաստանի իրադարձությունները, հայ-մոնղոլական առնչությունները);
Թովմա Արծրունին (աշխատությունը նվիրված է Վասպուրական նահանգի ու Արծրունիների տոհմի պատմությանը):
XIII դ. նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, Սմբատ Գունդստաբլը: Իր աշխատությունում նա համառոտ շարադրում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները, իսկ առավել մանրամասն՝ Կիլիկյան Հայաստանի պատմության դեպքերը և երևույթները:
X–XIV դդ. հայ պատմիչների և ժամանակագիրների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուրներ են ոչ միայն հայ ժողովրդի, այլև Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար:
Գրականություն և արվեստ
Գրիգոր Նարեկացի
X-XIV դարերի հայ գրականությունը հարստացավ «Սասնա ծռեր» անմահ էպոսով, Գրիգոր Նարեկացու և Ֆրիկի մեծարժեք ստեղծագործություններով: Առաջացավ գրականության նոր ճյուղ` առակագրությունը (Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ):
Սանահինի վանքը
X-XIV դարերում ճարտարապետական հիասքանչ կոթողներ էին ստեղծվել Անիում, Սանահինում, Հաղպատում, Աղթամարում, Վաղարշապատում (Զվարթնոցի տաճար) և այլուր: Զարգացավ նաև քաղաքաշինությունը: Հայտնի ճարտարապետներ էին Մանվելը և Տրդատը:
Զվարթնոցի տաճար
Ճարտարապետության հետ զարգացան որմանկարչությունը և քանդակագործությունը: Մանրանկարչությունը բարձր զարգացման հասավ հատկապես Կիլիկյան Հայաստանում (Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ):
Թորոս Ռոսլինի մանրանկարներից
Միջնադարյան Հայաստանում երգերն ու մեղեդիները գրի էին առնվում հատուկ նշանագրերի` խազերի միջոցով, որոնք այժմյան նոտաների նախաձևերն էին:
Բյուզանդիայի անհեռատես քաղաքականության պատճառով Բագրատունյաց թագավորության անկումի, Միջին Ասիայից ժամանած քոչվոր սելջուկ-թյուրքերի ավերիչ արշավանքների, երկրում քաղաքական, անվտանգային և տնտեսական անբարենպաստ իրադրության հետևանքով բնակչության հոծ զանգվածներ արտագաղթեցին դեպի հարևան և հեռավոր երկրներ:
Կիլիկիայում հաստատված և բնակչության մեջ մեծ թիվ կազմող հայերը Բագրատունյաց թագավորության անկումից ընդամենը մի քանի տասնամյակ անց՝ XI դ. վերջին այստեղ հիմնադրեցին մի կենսունակ պետական կազմավորում, որը մեկ դար անց հռչակվեց թագավորություն:
Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում
Կիլիկիան Փոքր Ասիա թերակղզու հարավ-արևելքում էր, այն հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Բնակլիմայական պայմանները նպաստավոր էին տնտեսությունը զարգացնելու համար: Գտնվելով առևտրական ճանապարհների խաչմերուկում՝ Կիլիկիան միջազգային առևտրի խոշոր կենտրոն էր:
Հայերը Կիլիկիայում բնակվում էին վաղ ժամանակներից սկսած, մասնավորապես Տիգրան Մեծի արշավանքների հետևանքով։ Անիի թագավորության անկումից հետո Կիլիկիա տեղափոխված հայ իշխանների մի մասը ծառայության էին մտնում բյուզանդացիների մոտ և հաճախ դառնում առանձին գավառների կառավարիչներ։
Առաջանում էին բյուզանդացիներից և սելջուկներից անկախ հայկական կարճատև իշխանություններ։ Դրանցից ամենակենսունակը եղավ 1080թ. Լեռնային Կիլիկիայում Ռուբեն իշխանի կողմից հիմնված իշխանությունը, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։
Ռուբենը ապստամբեց Բյուզանդիայի դեմ և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբենին հաջորդեց նրա որդին՝ Կոստանդինը, որը գրավեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իր իշխանության կենտրոն:
Օգտվելով Բյուզանդիայի թուլացումից, սելջուկ-թյուրքերի և խաչակիրների միջև առկա հակամարտությունից՝ իրար հաջորդող Ռուբինյան իշխանները (Թորոսը I, Լևոն I, Թորոս II, Մլեհ) ամրապնդեցին իրենց դիրքերը, գրավեցին Դաշտային Կիլիկիան և հող նախապատրաստեցին թագավորության հռչակման համար:
Առաջին արշավանքի ընթացքում խաչակիրները գրավեցին և կործանեցին հայկական մի շարք իշխանություններ, սակայն հետագայում հայ–խաչակրաց հարաբերություններում առավել գերակշռող էին դառնում դաշնակցային փոխհարաբերությունները, քանզի իսլամական վտանգը հավասարապես սպառնում էր երկու կողմերի գոյությանը և երբեմն միասին նրանք պայքարում էին սելջուկների հիմնած Իկոնիայի սուլթանության դեմ։
Բյուզանդիայի կայսրը արշավանք կազմակերպեց Կիլիկիայի դեմ 1137թ., գերի տարավ ու մահապատժի ենթարկեց Լևոն I-ին և նրա որդուն, սակայն որդիներից մեկը՝ Թորոսը, փախավ գերությունից, վերադարձավ Կիլիկիա, վերականգնեց հայկական պետությունը, և ստեղծելով 30 հազարանոց բանակ, քշեց բյուզանդացիներին: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց եկեղեցու կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը (Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայոց կաթողիկոսությունը մշտական նստավայր չուներ):
Նրա մյուս եղբայրը՝ Մլեհը, դառնալով իշխան, ետ վերցրեց բյուզանդացիների և խաչակիրների գրավված տարածքները, ընդարձակելով իր տերության սահմանները։
Հայոց թագավորության վերականգնումը։ Լևոն II-ի իշխանության շրջանը
1187թ. Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Լևոն II-ին (1187–1219 թթ.): Միջազգային իրավիճակը բարենպաստ էր Կիլիկիայի համար: Բյուզանդիան մեկընդմիշտ հրաժարվել էր Կիլիկիայից: Մուսուլմանական սուլթանությունները և խաչակիրները ծանր պատերազմներ էին մղում միմյանց դեմ։
Երուսաղեմը մուսուլմաններից կրկին հետ գրավելու համար 1189 թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լևոն II-ը կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ: Լևոնը օգնելու էր խաչակիրներին, որի դիմաց կայսրը նրան թագ խոստացավ: Սակայն արշավանքի հենց սկզբում Ֆրիդրիխ I-ը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:
Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից խնդիրներ ծագեցին Անտիոքի խաչակիրների իշխանության և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի իշխանը Լևոնին հրավիրեց Անտիոք՝ հայոց իշխանին ձերբակալելու նպատակով: Իմանալով այս մասին՝ Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին: 1194 թ. Սիս քաղաքում Կիլիկիայի և Անտիոքի միջև հաշտության պայմանագիր կնքվեց: Անտիոքի իշխանությունը Կիլի կիային վերադարձրեց նրանից խլված տարածքները, որի դիմաց Լևոնն առանց փրկագնի ազատ արձակեց Անտիոքի իշխանին: Երկու երկրների միջև բարեկամություն հաստատելու համար կողմերը որոշեցին ամուսնացնել Անտիոքի իշխանի որդուն Լևոնի եղբոր աղջկա հետ։ Անտիոքի և Կիլիկիայի միավորմամբ Լևոնը փորձում էր ստեղծել հայ–խաչակրաց միացյալ պետություն:
Եգիպտոսի հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր և նրանք հույսեր էին կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ, որն այս անգամ պսակվեց հաջողությամբ։ Նրան թագ ուղարկեցին և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ը, և Բյուզանդիայի կայսրը:
Լևոն II-ը մեծ հանդիսավորությամբ օծվեց 1198 թ. հունվարի 6–ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում հայոց կաթողիկոսի կողմից։ Լևոն II իշխանը թագադրվելուց հետո սկսեց հիշատակվել որպես Լևոն I Մեծագործ թագավոր:
Այսպիսով 1198թ. հիմնվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը, որի տնտեսական ու քաղաքական աննախընթաց հզորացումը շարունակվեց հետագա տարիներին։
Կիլիկիայի հայկական պետությունը XIII–XIV դարերում
Լևոն Մեծագործը չուներ արու ժառանգ և 1226թ. Կիլիկիայում գահ բարձրացավ Հեթումյան արքայատոհմի հիմնադիր, Լևոն Մեծագործի դստեր ամուսին Հեթում I-ը, որի օրոք շարունակվեց Հայոց թագավորության հզորացումը: Երկիրը զերծ մնաց թշնամիների ներխուժումերից, պետության ներսում խաղաղություն հաստատվեց: Ճշտորեն կողմորոշվելով միջազգային բարդ իրադրության մեջ՝ Հեթում թագավորը 1254թ. դաշինք կնքեց մոնղոլների հետ: Դրա շնորհիվ ոչ միայն կանխվեց մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովվեց նրանց աջակցությունը սելջուկ-թյուրքերի դեմ պայքարում:
XIII դ. երկրորդ կեսին Կիլիկյան Հայաստանը կենաց ու մահու պայքար էր մղում Եգիպտոսի դեմ: XIV դարում մուսուլմանական պետություններով շրջապատված Կիլիկիան գնալով ավելի և ավելի էր թուլանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումերը 1375թ. հանգեցրին Կիլիկիայի հայոց պետության կործանմանը:
Արաբների դեմ տարած հաղթանակով X դ. առաջին քառորդին վերջնականապես ամրապնդվեց Հայաստանի անկախությունը, ինչը երկրի հետագա բարգավաճման պայմաններ ստեղծեց: Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած երկիրը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության մի ժամանակաշրջան։
Անժառանգ Աշոտ Երկաթին փոխարինեց նրա կրտսեր եղբայրը, Կարսի կառավարիչ Աբասը (928–953)։ Նա երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը՝ Կարս: Կարճ ժամանակում այն կառուցապատվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից։ Աբասը հայ եկեղեցու կենտրոնաձիգ ուժն օգտագործելու համար կաթողիկոսական աթոռը 948 թ. Աղթամարից տեղափոխեց Կարս։ Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր։
Աբասին փոխարինեց որդին՝ Աշոտ III-ը (953– 977)։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։
961թ. Աշոտ III-ի օրոք Անին հռչակվեց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքի հիմումը խորհրդանշում էր Բագրատունյաց թագավորության հզորացումը:
Հայոց թագուհի Խոսրովանույշի նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը ։
Թագավորության հզորացումը Գագիկ I–ի օրոք
Բագրատունյաց թագավորությունը իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի թագավորության օրոք (990–1020)։
Գագիկը կրում էր «շահնշահ Հայոց», «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները։ Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր մասերում ու անդրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին։ X դ. ընթացքում առանձին թագավորություններ էին հիմնվել Վասպուրականում, Կարսում‚ Լոռիում և Սյունիքում։ Բագրատունիների կենտրոնական թագավորության կազմում մնացել էր Անին՝ շրջակա գավառներով։ Գագիկը կարողացավ նրանց բոլորին ստիպել ընդունել իր գերիշխանությունը։
Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս հոյակերտ տաճարների հեղինակը հռչակավոր ճարտարապետ Տրդատն էր։
Անիի Կաթողիկե եկեղեցին
Գագիկ I-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը։ Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին։ Նրա ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցն ու եկեղեցին, Ամբերդը Արագածում։
Ամբերդ ամրոցը
Բագրատունյաց Հայաստանն ունեցավ տնտեսական և մշակութային մեծ ձեռքբերումներ: Հայաստանը քաղաքական և տնտեսական մեծ վերելք ապրեց, այն ժամանակի միջազգային առևտրի կարևոր կետ էր։ Բուռն զարգացում էին ապրում քաղաքները՝ Անին ժամանակի կարևոր քաղաքներից։
Անիի թագավորության անկումը
Հայաստանում տնտեսական զարգացման հետևանքով առանձին իշխանություններում տնտեսական և ռազմական կարողությունների մեծացումը‚ ինչպես նաև օտար պետությունների միջամտությունն ուժեղացրին անջատողական ձգտումերը երկրում։
Գագիկի մահվանից հետո համառ պայքար սկսվեց Անիի թագավորության պահպանման համար, որը 1021թ. բաժանվեց երկու մասի‚ իսկ 1045թ. բյուզանդամետ ուժերի աջակցությամբ գրավվեց Բյուզանդիայի կողմից։
Ընկավ Բագրատունիների կենտրոնական թագավորությունը։ Թուլացած երկիրն անկարող էր դիմակայել արևելքից արշավող թուրք-սելջուկների ավերածություններին և կոտորածներին։ Պետության կորստի և քաղաքական անբարենպաստ իրադրության հետևանքով բնակչության հոծ զանգվածներ արտագաղթեցին դեպի հարևան և հեռավոր երկրներ:
Պատմական Հայաստանի տարածքում հայոց պետականությունը կվերականգնվի միայն 9 դար անց՝ 1918թ.։
Դեռևս Աշոտ I-ի օրոք ստեղծված Հայոց տերությունն ավելի է ընդարձակվում և հզորանում նրա որդի Սմբատ I-ի օրոք (թագավորել է 890-914թթ։), որն ընդունում է «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը։
Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վրաստան, հարավում՝ Տավրոսի լեռները։ 892 թ. Սմբատ I–ն օգնեց վրացիներին և Վրաստանից դուրս վտարեց արաբներին։ Նրա օժանդակությամբ վրաց Բագրատունիներից Ատրներսեհը դարձավ Վրաստանի թագավոր։
Հայոց տերության ուժեղացումը մեծապես հարվածում էր Արաբական խալիֆայությանը, ուստի Հայաստանը պարբերաբար ենթարկվում է արաբների արշավանքներին, որոնք նպատակ ունեին վերականգնել իրենց տիրապետությունը երկրում։ Տեսնելով, որ ռազմական ուժով չեն կարողանում հասնել հաջողության, արաբ ամիրա Յուսուֆը որոշում է խորամանկությամբ միմյանց դեմ հանել հայ իշխաններին։ Նա Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն ճանաչում է որպես Հայոց թագավոր և նրա հետ միասին արշավում Հայաստան։ Յուսուֆը գերի է վերցնում Սմբատ I-ին, ապա խաչում նրա մարմինը Դվին քաղաքի դարպասներին։ Երկրի վրա կախվեց պետականությունը կորցնելու լուրջ վտանգ։
Արաբների դեմ պայքարի հաղթական ավարտը։ Աշոտ Երկաթ
Հայ ժողովրդի պայքարն արաբ զավթիչների դեմ շարունակում է ղեկավարել Սմբատի որդի Աշոտ II-ը , որին խիզախության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (թագավորել է 914– 928)։ Աշոտ Երկաթը կարողացավ ոչնչացնել երկրում գտնվող արաբական զորագնդերը։
921 թ. Աշոտ Երկաթը փայլուն հաղթանակ տարավ արաբական զորքերի հանդեպ Սևանա կղզու ճակատամատում։ Նա հրամայեց հայ զինվորներին նավակներով մոտենալ ափին իբր պատրաստվում են հանձնվել, սակայն դեռ ափ չհասած՝ նրանք հանեցին իրենց թաքցրած նետ ու աղեղները և նետահարեցին հանկարծակիի եկած արաբներին։ Սևանից նահանջող արաբները Գառնիի մոտ նոր պարտություն կրեցին զորավար Գևորգ Մարզպետունու փոքրաթիվ ջոկատից։ Այդ դեպքերը նկարագրված են Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում։
Երկու ծանր պարտությունից հետո 922 թ. Բաղդադի խալիֆը Աշոտին ճանաչեց շահնշահ (արքայից արքա) Հայոց, Վրաց և Աղվանից։ Այդ տիտղոսը Բագրատունիները կրեցին մինչև իրենց թագավորության անկումը։ Արաբները մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից։
Կենտրոնական Հայաստանի տարածքն արաբներից մաքրելուց հետո Աշոտն ու նրա եղբայր Աբասն իրենց զորքով մտան Վրաստան և հաղթանակ տարան Թիֆլիսի արաբ ամիրայի նկատմամբ։ Այս գործողությամբ ավելի ամրապնդվեց հայ և վրաց Բագրատունիների քաղաքական դաշինքը։
Աշոտ Երկաթի գահակալության արդյունքում ամրապնդվում է երկրի անկախությունը, և վերականգնվում է Հայոց տերությունը։ Երկրում սկսվում է խաղաղ շինարարական ժամանակաշրջան։
VIII դարի սկզբին Հայաստանն անցել էր արաբական տիրապետության տակ։ Շուրջ մեկ ու կես հայ ժողովուրդը ազատագրական պայքար էր մղում արաբական տիրապետության դեմ և IX դարի կեսերին այն տվեց ցանկալի արդյունք։ Այդ գործը հաջողությամբ իրականացրեց Աշոտ I Բագրատունին, որի հմուտ ղեկավարությամբ Հայաստանը ձեռք բերեց փաստական անկախություն:
Հայոց պետականության վերականգնման գործընթացը։
IX դարի կեսերին Արաբական խալիֆայությունը թուլացել էր։ Հայաստանի տնտեսական զարգացումը և մի շարք իշխանական տների, առաջին հերթին՝ Բագրատունիների ուժեղացումը Հայաստանում պետական անկախության և Հայոց թագավորության վերականգնման համար ստեղծել էին քաղաքական անհրաժեշտ պայմաններ: Այդ գործում նպաստավոր էր նաև նշանակալիորեն ուժեղացած Բյուզանդական կայսրության աջակցությունը, որի հայազգի կայսր Վասիլը օգնում էր Հայաստանի անկախանալուն Արաբական խալիֆայությունից։
855 թ. արաբները, համոզվելով, որ անհնարին է բռնի ճանապարհով հնազանդեցնել հայերին, այնտեղ կառավարիչ նշանակեցին Աշոտ Բագրատունուն։ Յոթ տարի անց 862 թ. խալիֆը նոր զիջում կատարեց՝ Աշոտ Բագրատունուն տվեց իշխանաց իշխան տիտղոսը։ Շուտով Աշոտ Բագրատունին կարողացավ իր ազդեցությունը տարածել ոչ միայն հայ նախարարական տների, այլև վրաց ու աղվանից իշխանների վրա։ Աշոտը վերակազմեց բանակը, իր եղբորը՝ Աբասին, նշանակեց սպարապետ։ Բագրատունիների ձեռքն անցավ երկրի ամբողջ վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը։ Արաբական տիրապետությունը միայն ձևական էր։
Թագավորության հռչակումը։ Աշոտ I։
869 թ. հայոց եկեղեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն թագավոր հռչակել և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն խալիֆը շարունակեց ձգձգել և որոշեց Հայաստան ուղարկել նոր ոստիկանի, որը պետք է ոչնչացներ հայ իշխաններին։ Աշոտը, տեղեկանալով այդ մասին, ձերբակալում է և երկրից դուրս է քշում արաբ կառավարչին։
Վերջին դեպքերն արաբներին ստիպում են փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885 թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։ 885 թ. օգոստոսի 26–ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին մեծ հանդիսավորությամբ օծվում է Հայաստանի թագավոր՝ Աշոտ I անունով (885–890 թթ.)։
Այսպիսով՝ դեռևս 855 թ. ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ միայն 885 թ.։ Արշակունիներից հետո ավելի քան 450 տարի անց Բագրատունիների գլխավորությամբ Հայաստանը վերականգնեց իր թագավորությունը։ Աշոտ Բագրատունին իր իշխանության ներքո միավորեց ոչ միայն Հայաստանի, այլև այսրկովկասյան երկրների մեծ մասը։
Հայ գործիչները լավ էին հասկանում, թե թագավորության վերացումով ինչ վտանգ է սպառնում հայ ժողովրդին։ Ուստի դեռևս Վռամշապուհ թագավորի օրոք` 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Դրանով հայ ժողովուրդը մի հուժկու զենք ստացավ, որը նրան հնարավորություն տվեց անցնելու մաքառումների մի երկար ճանապարհ, հասնելու XXI դար:
Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտից հետո բուռն զարգացան դպրոցական կյանքը, պատմագրությունը, գեղարվեստական գրականությունը, փիլիսոփայությունը և բնական գիտությունները։
V դարը, պայմանավորված հայ մշակույթի աննախընթաց զարգացմամբ, անվանվում է Ոսկեդար։ Ձևավորվեց և զարգացավ հայ թարգմանական և ինքնուրույն գրականությունը։ Առաջինը սկսեց թարգմանվել Աստվածաշունչը, որպեսզի հայ քրիստոնեաները հայերենով ծանոթ լինեն և հասկանան այն։
Հայկական ստեղծագործություններից հատկապես մեծարժեք է պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը, որը հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը գրելու առաջին փորձն էր։ Հայտնի պատմիչներն են Եղիշեն, որը գրեց Վարդանանց պատերազմի պատմությունը, Ագաթանգեղոսը և Փավստոս Բյուզանդը, որոնց գրեցին հայոց պատմության տարբեր շրջանների մասին և այլն։
Բնական գիտությունների զարգացման գործում մեծ ավանդ ունեցավ Անանիա Շիրակացին, ով զարգացրեց աստղագիտությունը և կազմեց Հայաստանի առաջին աշխարհագրական ուսումնասիրությունը՝ «Աշխարհացույցը»: Այն երկար դարեր համարվում էր հանրագիտարանային։
Փիլիսոփայությունը զարգացրեց Դավիթ Անհաղթը։
V–VII դդ. մեծ զարգացում ապրեցին ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը: Դրանց կենդանի վկայությունն են մինչև մեր օրերը պահպանված ճարտարապետական կոթողները, ամրոցները, եկեղեցական համալիրները և այլ շինություններ:
Կամենալով հայ ժողովրդին և Արևելյան Հայաստանը լրիվ կտրել Բյուզանդական կայսրությունից` պարսից արքունիքը հայերից պահանջեց կրոնափոխ լինել և ընդունել զրադաշտական կրոնը։ Դրա դեմ միահամուռ դուրս եկավ ժողովուրդը։
Պարսից մայրաքաղաք Տիզբոն կանչված մարզպան Վասակ Սյունին և հայ նախարարներն առերես ընդունեցին զրադաշտականությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և ղեկավարել ապստամբությունը։ Ապստամբության գլուխ կանգնեց հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը։
Պարսկական զորքերի դեմ ապստամբների վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում։ Ուժերը խիստ անհավասար էին, և ապստամբները պարտվեցին։ Սակայն պարսից արքունիքը, հայերի համառ դիմադրությունից և հնարավոր նոր ապստամբությունից անհանգստացած, ստիպված եղավ առժամանակ հրաժարվել իր որդեգրած քաղաքականությունից։
Քրիստոնեության պետական կրոն հռչակվելով, Մեծ Հայքի թագավորական իշխանությունը մեծապես ամրապնդվեց։ Հայ Արշակունիները, որոնք նախորդ դարերում զգալի արտոնություններ էին տվել նախարարներին, հետևողական պայքար էին մղում արքունի տիրույթների ընդարձակման և երկիրն իրենց ուժեղ ենթակայության տակ վերցնելու ուղղությամբ։ Դա առաջ է բերում նախարարների ըմբոստություններ ու ապստամբություններ, որոնք դաժանորեն ճնշվում են Հայոց թագավորների կողմից, իսկ որոշ նախարարական տներ` ոչնչացվում։
Արքունիքի և նախարարության միջև հակամարտությանը մեծապես նպաստում էին Հռոմը և Սասանյան Պարսկաստանը։
Արշակ II
Արշակ II–ը (թագավորել է 350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը:
Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է կառուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը:
Նախարարները պարսից ուժերի օժանդակությամբ ավերում են Արշակավան քաղաքը և կոտորում նրա բնակիչներին։
Իր հերթին արքունիքն էլ՝ հանձին Արշակ II-ի, ոչնչացնում է մի շարք նախարարական տներ, սպանում նույնիսկ իր եղբայրներին՝ գահի հավակնորդներ Գնելին և Տիրիթին։
Դրան հաջորդած հայ-պարսկական պատերազմում հաջողության չհասնելով՝ Շապուհ արքան դիմում է նենգության: Նա Արշակին հրավիրում է Տիզբոն` իբր թե վիճելի հարցերը կարգավորելու: Նախօրոք երդում ստանալով Շապուհից իրենց անվտանգության վերաբերյալ` Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն (368 թ.): Շապուհը, չկատարելով իր խոստումը, սպարապետ Վասակ Մամիկոնյանին տանջամահ է անում։ Արշակին ձերբակալում են և նետում Անհուշ բերդը, որտեղ նա ևս մահանում է:
Պապ Թագավոր
Հայոց թագավորության վերականգնման համար պայքարը շարունակեցին Արշակ II-ի որդի Պապ թագավորը (թագավորել է 370-374) և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը։ Ազատագրական պատերազմը ոտքի հանեց ամբողջ ժողովրդին։
Հայկական բանակը 371թ. Ձիրավի ճակատամարտում ջախջախեց պարսկական բանակն ու վտարեց երկրից։
Պապը վարեց ինքնուրույն քաղաքականություն՝ ձգտելով կարգավորել հարաբերությունները Պարսկաստանի հետ և տարածաշրջանում ստեղծել ուժերի հավասարակշռություն։ Նա ձեռք է բերում ժողովրդական լայն զանգվածների համակրանքը և Հռոմի թշնամանքը։ Հռոմի կայսերական արքունիքը կազմակերպում է նրա սպանությունը։
Մեծ Հայքի բաժանումը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև
Պապը Արշակունյաց վերջին նշանավոր գահակալն էր, որ կարող էր վերականգնել թագավորության երբեմնի հզորությունը։ Նրա հաջորդների օրոք Մեծ Հայքի թագավորությունը գնալով թուլացավ և 387թ. բաժանվեց Հռոմեական կայսրության ու Պարսկաստանի միջև։
Մեծ Հայքի արևելյան մասում թագավորությունը գոյատևեց մինչև 428թ., երբ պարսից արքունիքը գահընկեց արեց Արշակունյաց վերջին գահակալին և երկիրը վերածեց պարսկական մարզի։