Պատմություն. Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը

1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ (Խորհրդային Միության) կազմից դուրս անկախ պետություն դառնալու հարցով: Բնակչության 95%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Երկու օր անց, հենվելով ժողովրդի քվեարկության արդյունքների վրա, Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սկսվեց պետության կայացման և ամրապնդման գործընթացը:

1991թ. հոկտեմբերի 16-ին համաժողովրդական ուղիղ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց հանրապետության առաջին նախագահ։

ԽՍՀՄ փլուզումը‚ ԱՊՀ ստեղծումը

Շուտով՝ 1991թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվեց‚ ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը‚ որի անդամ դարձավ նաև Հայաստանը։

ՀՀ Սահմանադրության ընդունումը

Անկախության հռչակումից հետո կարևոր պետական իրադարձություններից էր ՀՀ սահմանադրության ընդունումը 1995թ. հուլիսի 5-ին։ Սահմանադրությամբ իրավական ձևակերպում ստացավ նոր քաղաքական համակարգը։ Հայաստանը դարձավ նախագահական հանրապետություն, որի ղեկավարն ընտրվում էր հինգ տարի ժամկետով, ոչ ավելի քան երկու անգամ: Խորհրդարանը վերանվանվեց Ազգային ժողով։ Կազմավորվեց նոր դատական համակարգ:

Ժամանակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած տեղաշարժերի հետևանքով կատարվեցին սահմանադրական երկու փոփոխություններ, որոնց արդյունքում այսօր Հայաստանը փոխվել է նախագահական հանրապետությունից խորհրդարանականի, և պետության ղեկավարն է արդեն վարչապետը:

Հայոց ազգային բանակը

Հայաստանի երրորդ հանրապետության համար մեծ նշանակություն ուներ Ազգային բանակի կազմավորումը։ Այն ստեղծվեց 1992-93թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով։ Բանակի կազմավորման մեջ մեծ դեր ուներ Վազգեն Սարգսյանը, ով սպանվեց 1999թ. խորհրդարանում ահաբեկչության արդյունքում։

Վազգեն Սարգսյան

Պատմություն. Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Վերակառուցումը և Արցախյան շարժումը

1980-ականների կեսին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար դարձավ Միխայիլ Գորբաչովը, ով երկիրը ճգնաժամից դուրս բերելու, տնտեսությունը և հասարակությունը բարեփոխելու համար նա սկսեց վերակառուցման քաղաքականությունը։

Հավատալով վերակառուցման քաղաքականությանը՝ արցախահայությունը բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ պահանջելով մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին վերամիավորելու մասին։ Հայաստանը եւ Հայկական սփյուռքը արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցեր կազմակերպեցին։ Շարժումը ղեկավարելու համար Երևանում ստեղծվեց «Ղարաբաղ կոմիտեն»։

Ի պատասխան հայության խաղաղ պահանջների ադրբեջանական իշխանությունները մի քանի օր անց ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին տեղի հայ բնակչության վայրագ կոտորած։ ԽՍՀՄ ղեկավարությունը չկարողացավ կանխել իրադարձությունները և պատժել իրական մեղավորներին։ 

Ստեղծված իրավիճակում լուրջ սպառնալիքի տակ էր դրվել Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ. գարնանից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց Ադրբեջանի քաղաքներից՝ Կիրովաբադից եւ այլ բնակավայրերից։

1988թ. դեկտեմբերի 7­ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Զոհվեցին 25 հազարից ավելի մարդ, անօթևան մնացին շուրջ կես միլիոն մարդ։ Համաշխարհային հանրությունը շտապեց օգնության ձեռք մեկնել աղետյալներին։

Երկրաշարժից հետո փոխվեց նաև իրադրությունը Արցախյան շարժման շուրջ: Մոսկվայի հրահանգով ձերբակալվեցին եւ վեց ամսով մոսկովյան բանտերում արգելափակվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Խորհրդային Միության բարձրագույն իշխանությունները փոխեցին նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը, ստեղծվեց Հատուկ կառավարման կոմիտե, որից արցախահայերը դժգոհ մնացին, քանի որ Ադրբեջանն ավելի շատ էր օգտվում այդ որոշումից: Նրանք ընտրեցին իրենց մարմինը՝ Ազգային խորհուրդը, որ սկսեց առաջնորդել պայքարը Արցախում։

Վերադառնալով բանտից, 1989թ. «Ղարաբաղ» կոմիտեի անդամները ձևավորեցին Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ), որը դարձավ համաժողովրդական պայքարի առաջնորդը Հայաստանում։

Ժողովրդական շարժման խորացումը

Ադրբեջանից հայության բռնագաղթի հաջորդ ալիքը սկսվեց 1990թ. հունվարին Բաքվում, որտեղից ստիպված հեռացավ շուրջ 200 հազար մարդ։ 1990թ. հունվար-փետրվար ամիսներին տեղի նաև ունեցան հայ-ադրբեջանական սահմանային բախումներ: Հայ աշխարհազորային ջոկատներն անառիկ պահեցին մեր սահմանները եւ կանխեցին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու ադրբեջանական փորձերը:

Երկու տարվա Արցախյան ազատագրական պայքարը եւ սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը ժողովրդի շրջանում առաջ մղեցին անկախ պետականության վերականգնման խնդիրը:

1990թ. մայիսին տեղի ունեցան առաջին այլընտրանքային ժողովրդավարական ընտրությունները Հայկական ԽՍՀ պատմության մեջ, որտեղ ձայների կեսը ստացավ Հայոց Համազգային Շարժումը։ Խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Հայաստանի անկախության հռչակագիրը

Ընտրված նոր խորհրդարանն իր առաջին նստաշրջանում օգոստոսի 23-ին ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»: ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Ընդունվեցին առաջին հանրապետության զինանշանն ու դրոշը։ Հայտարարվեց, որ երկիրը պետք է ունենա սեփական բանակ և դրամական միջոց, ազատ տնտեսություն։

Հայաստանի պատմության մեջ սկսվեց 3-րդ հանրապետության շրջանը։

Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից

Ադրբեջանը 1991թ. իսկական պատերազմ սանձազերծեց Հայաստանի եւ Արցախի դեմ: Ադրբեջանական գրոհայինները ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին գրավեցին եւ ավերեցին Հյուսիսային Արցախի հայաբնակ Գետաշենն ու Մարտունաշենը‚ հայաթափեցին Հադրութի եւ Շահումյանի 24 հայկական գյուղերը։ 1991թ. մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիր։

My elective subjects

I have 2 elective subjects: Mathematics and engineering. I like both subjects because they are very fun, and one of them is also connected to my future profession.

Mathematics

I chose Mathematics because I love math and I find solving math problems very fun. During the classes, we either do a bunch of exercises assigned by the school, or we do practice tests to prepare for finals.

Engineering

I initially chose Engineering because it interested me, and I was not disappointed. I have always wanted to work with technology in the future, and engineering as an elective subject sparked my interest in possibly becoming an engineer in the future.

My School Trip

I’ve been to a few field trips here and there, but one of my favorite trips so far has been the three-day military preparation trip I went to recently. It was a trip to Arates, which I went to with one of my best friends. In addition, I got along pretty well with most of the people there.

The scenery in Arates was amazing, the mountains were breathtaking. I generally like exercise, so the military work and exercises we did were very fun. Moreover, all throughout this trip, we were supposed to wake up at 7:30, but I would wake up at 6:30 for whatever reason, and it really made me realize how good it feels to wake up early rather than sleeping in.

Պատմություն. Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Հայաստանը և հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց քանակի համեմատ շատ մեծ ներդրում են ունեցել։ Բարեբախտաբար Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ տեղի չունեցան, բայց հայերը տարբեր ճակատներում իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան։

Պատերազմին մասնակցել են մոտ 600 հզ․ հայորդիներ, որոնցից 300 հզ․-ը զորակոչվել է Հայաստանից, 200 հզ․-ը ԽՍՀՄ ուրիշ հանրապետություններից, և 100 հզ․-ը այլ երկրներում ապրող հայերից։ Պատերազմի ժամանակ կազմավորվեցին հայկական ազգային զորամիավորումներ՝ հայկական 6 դիվիզիաներ, որոնցից ամենանշանավորն էր 89-րդ Թամանյան դիվիզիան (հրամանատար՝ գեներալ մայոր Նվեր Սաֆարյան)։ Այդ դիվիզիայի կազմում պատերազմին են մասնակցել պապիկիս հայրը (զոհվել է պատերազմում) և եղբայրը (հասել է Բեռլին)։

89-րդ Թամանյան դիվիզիան միակ ազգային դիվիզիան էր, որը մասնակցեց Բեռլինի գրավմանը։ Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին բանակի այլ զորամիավորումներում և տարբեր

Հովհաննես Բաղրամյանի Հուշարձանը

զորատեսակներում, պարտիզանական ջոկատներում։

Պատերազմում 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային միության հերոսի կոչման (մարշալ Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ․ հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրեցին շքանշաններով և մեդալներով։ Հանրահայտ են մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, մարտիկ Հունան Ավետիսյանի և բազմաթիվ այլ հերոսների անունները։

Ֆաշիզմի դեմ պայքարում էին նաև սփյուռքի հայերը։ Օրինակ, հայտնի էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի ջոկատը։

Պատերազմին մասնակցում էին նաև թիկունքում գտնվող հայերը։ Օրինակի համար, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մատակարարում էր բազմաթիվ արտադրատեսակներ, որոնք ռազմական կարիքների համար անհրաժեշտ էին, օրինակ՝ կաուչուկ, որի արտադրությունը հինգ անգամ ավելացավ պատերազմի ժամանակ, պղինձ, կարբիդ, և այլ նյութեր։ Նաև արտադրել են զենքեր, զինամթերք, փոխադրամիջոցի մասեր, ևն։ Հայաստանը պատրաստում էր մոտ 300 տեսակի արտադրանք։ Հայաստանի աշխատավորները Կարմիր բանակի ֆոնդ մուծեցին 216 մլն ռուբլի։ Սփյուռքի հայերի միջոցներով ստեղծվեց “Սասունցի Դավիթ” տանկային շարասյունը։


Հղումներ․

Դասագիրք
Ինչ է, ով է հանրագիտարան, հատոր 3
Դպրոցական մեծ հանրագիտարան, հատոր 2

Պատմություն. Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

 Խորհրդային Ռուսաստանը չէր հաշտվում Անդրկովկասի կորստի հետ և միջոցներ էր փնտրում այն կրկին իր ազդեցության ոլորտում ներառելու համար: Միաժամանակ, օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից, քեմալական Թուրքիան 1920թ. սեպտեմբերին պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ: Հայկական բանակն ի զորու չեղավ կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Հայաստանի դաշնակցական կառավարությունը, երկիրը վերջնական կործանումից փրկելու նպատակով, հարկադրված էր ծանր պայմաններով հաշտություն կնքել Թուրքիայի հետ և ապա իշխանությունը հանձնել բոլշևիկներին։ 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստան մտավ խորհրդային Կարմիր բանակը և երկրում հռչակվեց խորհրդային վարչակարգ՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային (Սովետական) Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները

Խորհրդային իշխանության գլխավոր հոգսը դարձավ Հայաստանի տարածքային հիմնահարցը։ Խորհրդայնացումից հետո Ռուսաստանն իր վրա էր վերցրել Հայաստանի` Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային վեճերը կարգավորելու նախաձեռնությունը:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Թուրքիան օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից, այնպես էլ Ռուսաստանից։ Արդյունքում Ռուսաստանը ավելի կարևորեց հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հայկական հողերը զիջելով Թուրքիային։ 

1921թ. փետրվարին Մոսկվայում սկսվեցին ռուս-թուրքական բանակցությունները՝ որոշելու նաև Թուրքիայի հետ սահմանները։ Այդ բանակցություններին հայկական պատվիրակությանը չթողեցին մասնակցել։

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը‚ իսկ Նախիջևանի մարզը Թուրքիայի պահանջով հանձնվեց Ադրբեջանին։

Այս պայմանավորվածությունները հաստատվեցին 1921թ. աշնանը Կարսում պայմանագրով, որն այս անգամ ստորագրեցին մի կողմից Թուրքիան, մյուս կողմից երեք անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։

Նախիջևանի, Սյունիքի և Արցախի հիմնախնդիրները

Ադրբեջանին հաջողվել էր 1920թ. Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ հեռացնել հայկական զորքերը Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և Նախիջևանից։ Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանին և Թուրքիային հաջողվեց նաև փաստաթղթային հաստատում տալ Արցախին և Նախիջևանին Ադրբեջանի տիրապետությանը։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Ադրբեջանին հանձնվեց նաև Նախիջևանը, որն արագ հայաթափվեց։
 
Սյունիքի (Զանգեզուր) համար պայքարը շարունակվեց։ Թեպետ Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգեր, Սյունիքը, միայն Գարեգին Նժդեհի եւ նրա գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ, մնաց անառիկ 1921թ. հուլիսին միացավ Հայաստանին։

Լոռու և Ջավախքի խնդիրը

1921թ. նոյեմբերի 6-ի պայմանագրով վերջնականապես լուծվեց հայ-վրացական վիճելի տարածքների հարցը: Լոռին մնաց Հայաստանի կազմում, իսկ Ախալքալաքի շրջանը (Ջավախքը) անցավ Վրաստանին:

Այսպիսով, կարելի է ասել, որ նաև Խորհրդային Միության կազմում հենց առաջին տարվա ընթացքում հայության հայրենազրկումը շարունակվեց

Պատմություն. Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Հայաստանի Հանրապետությունը ձգտում էր իրեն միացնել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները և ստեղծել Միացյալ Հայաստան։

Հայկական պատվիրակությունները Փարիզի վեհաժողովում

1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (վեհաժողովը)։ Հաղթանակած Անտանտի երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն) այստեղ պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ։ Անտանտի կողմից պատերազմին մասնակցել էր նաև Հայաստանը, բացի այդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը կրել էր վիթխարի մարդկային և նյութական կորուստները:

Վեհաժողովին մասնակցում էին երկու հայկական պատվիրակություններ՝ Հայաստանի կառավարության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և արևմտահայերի պատվիրակությունը` եգիպտահայ հարուստ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ։ Նրանք մեծ աշխատանք կատարեցին հայկական պահանջների ներկայացման ուղղությամբ և մշակեցին համատեղ հուշագիր, որով պահանջում էին Միացյալ Հայկական անկախ պետության ստեղծումը, որը ներառելու էր արևելյան Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արեւմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները։ Պահանջվում էր նաեւ պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ 

Հայկական մանդատի հարցը

Անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին` ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև վերջինս կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հայկական պատվիրակությունները առաջարկում էին դաշնակիցներից մեկին 20 տարով տրամադրել Հայաստանի մանդատը։ Ամենահավանական թեկնածուն ԱՄՆ էր, որի նախագահ Վուդրո Վիլսոնը հետաքրքրված էր հայկական հարցով։ Սակայն ԱՄՆ Սենատը չհաստատեց մանդատը։

Սևրի պայմանագիրը

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը։

Միացյալ անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը կազմում էր 160 հազար քառ. կմ, Արեւելյան Հայաստանի առկա 70 հազար քառ. կմ-ին միացվում էր նաև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները (90 հազար քառ. կմ)։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ 

Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որոնք չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Թուրքական զորքը, որին դաշնակցում էր նաև  Խորհրդային Ռուսաստանը, 1920թ. սեպտեմբերին անցավ հարձակման և մի քանի ամսվա ընթացքում ետ գրավեց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսը և Ալեքսանդրապոլը (Գյումրին):  Հայաստանը պարտություն կրեց։

Մյուս կողմից` Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանի դաշնակից համարվող պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն` դիմադրելու քեմալականներին և ազատագրելու երկիրը։

Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրով Հայաստանը ճանաչվեց Միացյալ և Անկախ։ Սակայն խոշոր տերությունների երկդիմի քաղաքականության հետևանքով Սևրի պայմանագիրը չիրագործվեց և մնաց թղթի վրա։

Պատմություն․ Թեմա 31. ՀՀ հռչակումը։ Բաթումի պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության հռչակումը

1918թ. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, մասնավորապես Արևելյան Հայաստանի պաշտպանության և պատերազմը շարունակելու, թե Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքելու հարցում սուր հակասություններ առաջացան Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմինների միջև, որոնց հետևանքով 1918 թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, և դրանով՝ ԱԺԴՀ-ն։ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ, որին հետևեցին կովկասյան թաթարները, որոնք իրենց հանրապետությունը կոչեցին Ադրբեջան։

Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշեց հայտարարել Հայաստանի անկախության մասին։ Հայտարարվեց, որ Անդրկովկասյան Ֆեդերացիայի լուծարման և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հանգամանքներով՝ հայոց ազգային խորհուրդը հայտարարում է իրեն հայկական գավառների միակ իշխանությունը։

Բաթումի պայմանագիրը

1918 թ․ ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսին վերասկսվեցին, և մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց հետևել Վրաստանին և Ադրբեջանին և պատվիրակություն ուղարկել Բաթում՝ հաշտություն կնքելու թուրքերի հետ։ Սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները և հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։

Պայմանագրի համաձայն՝ հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ Հայաստանին շատ փոքր տարածք էր թողնվում։ Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորքեր, և երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա նա կարողանա զորք տեղափոխել Ադրբեջան: Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Արևելյան Հայաստանի զգալի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից վերցրեց 28 հազ․ քառ․ կմ տարածք։

Բաթումի պայմանագիրը նաև անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թ․ նոյեմբերը, երբ Թուրքիան պարտության պայմանագիր կնքեց Անտանտի երկրների՝ ԱՆգլիայի և Ֆրանսիայի հետ։

Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի համար շատ ծանր պայմաններ էր ներկայացնում, սակայն այն նաև հայոց նորագույն պատմության մեջ ամենակարևոր պայմանագրերից էր և առաջին միջազգային փաստաթուղթը, որով Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն։ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը, սակայն այն նաև իրավունք տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը։

Այսպիսով, Բաթումի 1918թ. հունիսի 4-ի պայմանագրից հետո Հայաստանի Հանրապետության դրությունը չափազանց ծանր էր։ Դրությունը փոխվեց‚ երբ 1918թ. նոյեմբերին պարտված Գերմանիան ու Թուրքիան հեռացան Անդրկովկասից։