Մաթեմատիկա 24․11․20

498․ Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում
A կետը (+5) 5 կոորդինատային միավոր
B կետը (–9), 9 կոորդինատային միավոր
C կետը (+2), 2 կոորդինատային միավոր
D կետը (–20) 20 կոորդինատային միավոր

504-մն.

505-բ,դ,զ․ Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.

բ) – 6 և – 5, -5
դ) 9 և 8, 9
զ) 17 և 0։ 17

507․ Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
0, – 15, – 45, 10, – 30։

11, 14, 20, 13, 16:

517-բ,զ․ Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

բ) – 4 < * < 0, -1, -2, -3
զ) –1< * < 1։ 0

521․ Գտե՛ք ձախ սյունակի յուրաքանչյուր արտահայտության համարժեքը աջ սյունակում.

1) Մրցույթի մասնակիցների
5 %-ը,
2) մրցույթի մասնակիցների
100 %-ը,
3) մրցույթի մասնակիցների
25 %-ը,
4) մրցույթի մասնակիցների
50 %-ը։

1) 45%-ով
2) 75%-ով
3) 20%-ով
4) 50%-ով

1) Մրցույթի մասնակիցների
կեսը,
2) մրցույթի մասնակիցների
մեկ քառորդը,
3) մրցույթի մասնակիցների
մեկ քսաներորդը,
4) մրցույթի բոլոր մասնակիցները։

Բնագիտություն․ մարմինների փոխազդեցությունը, ուժ

2. Դ.2.2 Մարմինների փոխազդեցությունը: Ի՞նչ է ուժը:


Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:

  • Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել

Երբ երկու մարմին իրար վրա ազդում են ինչ-որ մի ուժով։
Օրինակ՝ Երբ մի ծանր իր ես փորձում քաշել, դու գտնվում ես փոխազդեցության մեջ այդ իրի հետ։
Երբ երկու մագնիս իրար ես մոտեցնում, նրանք սկսում են փոխազդել՝ կամ իրար վանելով, կամ՝ ձգելով
Երբ բասկետբոլի գնդակը նետում ես հատակին կամ պատին, այն սկսում է փոխազդել և հետ է ցատկում։

  • Ի՞նչ է ուժը, ինչ տառով են այն նշանակում:

Ուժը մի բան է, որը կարող է մարմինը շարժման մեջ դնել, կանգնեցնել, կամ նրա շարժման արագությունը փոխել։ Այն նշանակում են F տառով։

  • Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Մարմինները փոխում են իրենց արագությունը, երբ նրանց վրա ազդում է ինչ-որ ուժ։

Բնագիտություն. մեխանիկական շարժում, արագություն

Բնության մեջ մշտապես կատարվում են տեղափոխություններ: Փողոցներում շարժվում են ավտոմեքենաները և մարդիկ, երկնքում լողում են ամպերը, թռչում են թռչուններն ու ինքնաթիռները, ջրում լողում են ձկները: Տեղափոխելով մի տեղից մյուսը՝ մարմինները փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ: Այդպիսի տեղափոխությունն անվանուն եմ մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ:
Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ ու անհավասարաչափ, ուղղագիծ կամ կոր գծով:

1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Այն արագությունը, որով մի մարմին տեղաշարժվում է։

2. Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական  հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։

Հավասարաչափ են․ գետի հոսանքի արագությունը հարթ տարածության։

Անհավասարաչափ են․ ցանկացած մարմնի անկումը (օրինակ՝ տերևի անկումը ծառից)։

3. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:

Արագությունը ցույց է տալիս թե ինչքան տարածություն է շարժվող մարմինը անցնում ինչ-որ ժամանակահատվածում։ Այն հաշվարկվում է V=s/t բանաձևով, որտեղ V-ն արագությունն է, s-ն՝ ճանապարհը և t-ն՝ ժամանակ։

4. Ո՞րն է արագության չափման միավորը:

Ամենատարածված չափման միավորներն են՝ կմ/ժ, մ/վ։

Բնագիտություն. քիմիական ռեակցիաներ (թեմայի ամփոփում)

1. Այն երևույթները, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են …:

Քիմիական

2. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը,  որից կազմված  կամ  պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխակերպվում այլ նյութի: Այդպիսի երևույթները կոչվում են …:

Ֆիզիկական

3. Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են իրենց վիճակը, չափերը, ձևը, կոչվում են …:

Ֆիզիկական

4. Ներքոհիշյալ շարքից ընտրել ո՞րն է քիմիական, ո՞րն է ֆիզիկական երևույթ.

  • սառույցի հալվելը – Ֆիզիկական
  • երկաթի ժանգոտվելու երևույթը – Քիմիական
  • փայտի այրումը – Քիմիական
  • կայծակը և ամպրոպը – Ֆիզիկական

Վրթանես Փափազյան․ Առվակը

«Առվակը»

Առաջադրանքներ.

  • Գրել հետևյալ բառերի հոմանիշներ.
    հպատակ – ենթակա, հնազանդ
    թշվառություն – խեղճություն, աղքատություն
    շռայլ – վատնիչ, առատաձեռն
    ընդարձակ – մեծ, լայնարձակ
    գեղածիծաղ – ծիծաղկոտ
    պեղել – փորել, հանել
    խոխոջ – խոխոջյուն, կարկաչ
    սպրդել – ներթափանցել, սողոսկել
    գգվել – գուրգուրել, փարվել
    աննշմարելի – աննկատ, անտեսանելի
    բարվոքել – բարելավել, առողջացնել
    հեղեղատ – ձորակ, խանդակ
    ամբարտակ – պատվար, պատնեշ
    պերճություն – շքեղություն, ճոխություն
  • Բնութագրիր արքային:

Եսասեր և կամակոր արքա էր նա, որը ցանկանում էր ամեն ինչ իր համար։

  • Եվ մինչ արքայի պալատ ու այգի այդ ջրի տակ թաղվում փլում էին, դրսում հպատակների կյանքն այդ միևնույն ջրով աճում էր, բարվոքվում: — Համաձա՞յն ես, որ թագավորների պալատները պիտի ավերվեն, որ ծառաները լավ ապրեն. հիմնավորիր:

Եթե հեղեղը գալիս է քանդելու, նա քանդում է և թաագավորի պալատը և մյուսների տները։ Հեղեղը չի ընտրում որ մարդկանց սպանի որոնց խնայի։ Մեկի ավերը մյուսին երջանկություն չի կարող բերել։ Ես մտածում եմ, որ վատ պատմվածք էր։

  • Ջուրն այստեղ ինչի՞ խորհրդանիշ է, որ արգելք դնելուց ավելի է կատաղում, գալիս է օգնելու թույլերին և կործանելու իշխաններին:

Ջուրը ոնց-որ ժողովրդի բարկությունն է, Որը գալիս է քանդելու։ Բայց ավերելով նոր բան չի ստեղծվում բացի ավերածությունից։ Հարստություն և նոր բան կարող է ստեղծվել միայն աշխատանքով

  • Երբ ինձ արգելում են … ստեղծագործական աշխատանք:

Երբեմն հայրիկս ինձ արգելում է Յութուբ նայել։ Ամեն անգամ երբ արգելում է, պահանջում է, որպեսզի մի դաս անեմ։ Ես սկզբում ջղայնանում եմ, բայց հետո որոշում եմ դասն անել։
Արգելելը երբեմն լավ բան է, որովհետև եթե չարգելի, հավանաբար ամբողջ օրը կխաղայի և Յութուբ կնայեի։ Միայն մաթեմատիկան կսովորեի, որը իմ ամենասիրած առարկան է։

Մաթեմատիկա 21․11․20

481. Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝
ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին, 11
բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։ -17

489. Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում
նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ
կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

լուծում․
1) 24 : 8 = 3
2) 7 – 3 = 4
3) 24 : 4 = 6 ժամ

պատ․ 6 ժամում

490. Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը.
+18, +11, +2, 0, –1, –3, –7, –14

493. Անհրաժեշտ էր կազմել 1920 գիրք: Կազմարարներից մեկը կարող
էր այդ աշխատանքը կատարել 16 օրում, մեկ ուրիշը24 օրում, երրորդը 48 օրում: Քանի՞ օրում նրանք կավարտեին աշխատանքը,
եթե աշխատեին միասին:

լուծում․
1) 1920 : 16 = 120
2) 1920 : 24 = 80
3) 1920 : 48 = 40
4) 120 + 80 + 40 = 240
5) 1920 : 240 = 8

Վղթանես փափազյան․ Վիշապը

«Վիշապը»

Կարդալ առաջին գլուխը: «Հայոց լեզու» գրքից — 100, 101

Երկրորդ գլուխ. առաջադրանքներ.

  • Ամեն ոք իր կաշվիցն էր վախենում, ամեն ոք կամենում էր վտանգից հեռու լինել` թեկուզ ծարավ, թշվառ ու կիսամերկ մնալ միշտ: — Այս հատվածից կարո՞ղ ես ենթադրել, թե գյուղի ժողովուրդն ինչպիսին էր: Վտանգ զգալու դեպքում դու՛ ինչպես ես վարվում:

Նրանք վախենում էին վիշապից։ Նրանք չփորձեցին սպանել վիշապին, որովհետև վախենում էին ու նույնիսկ սպանեցին այն միակ գյուղացուն, որը պատրաստ էր դեմ դուրս գալ վիշապին։ Ես գտնում եմ, որ խենթն ամենալավն էր հասկանում վտանգը ու պետք էր խենթին լսել ու միասին պայքարել վիշապից ազատվելու համար։ Մարդիկ խենթին սպանեցին, որ անվտանգ լինեն, բայց ավելի մեծ վտանգի մեջ հայտնվեցին։

  • Վիշապը փոխաբերական իմաստով ի՞նչ էր խորհրդանշում:

Վիշապը խորհրդանշում է մեր վախերն ու կասկածները և թե ինչպես ենք այդ վախերին ու կասկածներին հանձնվում՝ ավելի խորացնելով դրանք։

  • Վիշապին հաղթելու ու՞մ տարբերակն էր ճիշտ՝ գյուղացիների՞, թե խենթի:

Խենթն էր ճիշտ։ Վիշապին հաղթել չստացվեց գյուղացիների տարաաձայնությունների պատճառով, բայց եթե բոլոր գյուղացիները խենթի նման մտածեին և համախմբվեին, կհաղթահարեին այդ փորձությունը։ Գյուղացիների առաջարկած տարբերակով խնդիրը ոչ միայն չանհետացավ, այլ ավելի շատ խորացավ։

  • Քեզ նման խենթերը թեև գտնում են ինձ, բայց չե՛ն կարող ոչնչացնել: Ինձ վնասել կարող է միմիայն այդ ամբոխը ահա, որ այժմ ահաբեկ` դողում է ոտքերիս առաջ… — Ի՞նչ ելք էր հուշում վիշապը և ինչու՞ էր համոզված, որ իրեն չեն կարող ոչնչացնել:

Վիշապն ասաց, որ իրեն միայն կհաջողվեր սպանել այն դեպքում, որ բոլոր գյուղացիները միասին կռվեին իր դեմ։ Բայց նա վստահ էր, որ դա չի լինի, քանի որ տեսնում էր, թե ինչպես է ամբոխը դողում էր ոտքերի տակ և խենթը մենակ է մնացել։ Վիշապին կարող էր միայն միասնական ուժը հաղթել, որը չկար։

  • Միասնական ուժի մասին ասացվածքներ գտիր:

Ուս-ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք։
Գյուղը կանգնի, գերան կկոտրի։

Մաթեմատիկա 19.11.20

476-բ,դ. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

բ) – (-81) = 81
դ) – (+125) = –125։

477. Լրացրե՛ք աղյուսակը` սյունակների դատարկ վանդակներում գրելով նշված թվերին հակադիր թվերը.

5 = -5
12 = -12
4 = -4′
-5 = 5
-6 = 6
7 = -7
-9 = 9
-8 = 8

478-բ,դ,զ. Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.

բ) – (+45) = –45.
դ) –52 = – (–52).
զ) –27 = – (+27).

483. Աճման կարգով գրե՛ք հետևյալ թվերը.
–27, –10, –9, –6, –2, 0, +1, +14, +32,

486.
81/100 : 9/25 =
9/4
9 12/25 : 4 =
237/100
3 3/20 : 1 2/5 =
9/4
հարաբերություններից ընտրե՛ք
իրար հավասարները։

Պատմություն․ Հայկական լեռնաշխարհ

1. Սահմանել «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը և նրա հետ սերտորեն կապված 10 հասկացություններ:

Հայկական լեռնաշխարհը լեռնային տարածք է, որը համարվում է հայերի բնօրրան հայրենիքը։ Հայրենիքը մի տարածք է, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ երկար ապրում է և արարում իր պատմությունը։ Հայկական լեռնաշխարհը նաև կոչվում է Հայկական բարձրավանդակ, լեռնային երկիր, լեռնային կղզի։ Օտարները Հայաստանը կոչում են Արմենիա կամ Ուրարտու, իսկ վրացիները՝ Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Մասիսի գագաթն է՝ 5165 մ բարձրությամբ, իսկ Սիսը 3925 մ բարձրություն ունի։ Արևմուտքում մի լեռնային տարածք կա, որը անվանում են Հայկական պար: Տենց են անվանում որովհետև ոնցոր ուս ուս պարելուց լինեն։

Վրթանես Փափազյան. Առյուծի մահը

Առաջադրանքներ.

  • Բացատրել բառերը.
    խրոխտ – հպարտությամբ լի
    համրաբար – համր՝ անխոս կերպով
    գալարվել – գալարի ձև ստանալ, գալարներ կազմել
    ճիգ – ջանք, ուժերի լարում
    ոստոստել – շարունակ՝ հաճախակի ոստյուններ գործել
    անհուն – հուն չունեցող, անհատակ
    սրընթաց – արագորեն ընթացող՝ վազող
    մագլցել – մագիլներով կառչելով բարձրանալ
    գամել – գամով ամրացնել
    ըմբռնել – հասկանալ, մտքով յուրացնել
    խորհել – մտածել մտքում դատել
    նշմարել – նկատել, աղոտ կերպով տեսնել
    հանդուգն – համարձակ, վտանգներին արհամարհող
    ի դերև հանել – ապարդյուն իզուր դարձնել
    աղիողորմ – սրտաճմլիկ
    նկուն – ընկճված, հաղթահարված
    տենչալ – սաստիկ փափագել
    ունայն – դատարկ, սնոտի
    անհագ – չհագեցնող
    սևեռել – ուշադրությունը՝ միտքը որևէ բանի վրա կենտրոնացնել
    գոռ – աղմուկ
    լերկ – մազից զուրկ, անմազ
    զեռուն – սողուն
    երերուն – երերացող, տարուբերող
    զմայլվել – հիացմունքից ապշարար լինել
    քամահրանք – արհամարհանք
    թանձր – խիտ
    հեղձուցիչ – խեղդող, ճնշիկ
    ճղճիմ – մանրախնդիր
    լուտանք – հայհոյանք
    հրաշեկ – կրակի մեջ շիկացած կարմրած
  • Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:

Վճռական, քաջ, ուժեղ։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա դուրս գալ վանդակից։ Ու նա քաջ կռվեց մինչև մահ։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիր առյուծին:

  • Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել… — Ի՞նչ ես նախընտրում՝ անուն-հեղինակություն, թե՞ ազատություն (ստեղծագործական աշխատանք):

Ես կնախընտրեի ազատություն։ Եթե ազատ չես, հայտնի լինելը առժեք չունի։ Ազատ լինել ավելի լավ է մարդու հոգու համար։ Լինում է որ հայտնի լինելը շատ վատ է և դժվար՝ անընդհատ աշխատում ես առանց այլ բան անելուքո ուրախության համար։ Լավ է միգիչ շատ աշխատել, բայց որ այնքան ես աշխտաում որ ծնողներիդ հետ չես խոսում, արդեն վատ է։