Մայրենի նախագծային շաբաթ․ Թարգմանություն

Ինձ հետաքրքրում են կենդանիները, դրա համար որոշել եմ գրել ջրարջերի մասին։

Ի՞նչ է ջրարջը։

Ջրարջերը ամենակեր, կաթնասուն կենդանիներ են։ Նրանք procyon Ընտանիքի ամենամեծ կենդանիներն են, և բնակվում են հյուսիսային Ամերիկային։

Ի՞նչ են ուտում ջրարջերը։

Նրանք ուտում են գորտեր, միջատներ, փոքր կրծողներ, և այլն, սակայն միայն մսով չեն սնվում։ Սիրում են նաև ուտել մրգեր, վայրի հատապտուղներ և ընկույզներ։ Բայց նրանք նաև հայտնի աղբակերներ են համարվում։ Նրանց դա չի վնասում, որովհետև իրենց աղեստամոքսային տրակտը հարմարեցված է դրան։

Ինչպե՞ս են ջրարջերը պաշտպանվում։

Ջրարջերը գեղեցիկ կենդանիներ են, սակայն երբ նրանք վախեցած են լինում, սկսում են ֆշշացնել և մռմռալ։ Նրանք սուր ատամներ ու ճանկեր ունեն, որոնցով կարողանում են կծել և ճանկռել։ Ջրարջի ատամներն այնքան սուր են, որ կոտրում են փոքր կենդանիների ոսկորները; Ջրարջերի միջոցով փոխանցվում են բազմաթիվ հիվանդություններ, դրա համար պետք է զգույշ լինել, չվախեցնել նրանց մոտենալով կամ բարձր խոսալով։

Մաթեմատիկա 15․03․21

928-ա,գ,ե․ Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3,
գ) x > 4,
ե) 5x > 0,

929-ա,գ,ե․ Գտե՛ք անհավասարման լուծումը.

ա) 2 < x < 8 [x = 3, 4, 5, 6, 7]
գ) 0 < x < 10, [x = 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,]
ե) –7 < x < 12, [x = -6, -5, -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11]

934․ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա
չափումներն են՝ 3 5/6 սմ, 4 1/2 սմ, 5 սմ:

լուծում․
1) 3 5/6 * 4 3/6 = 17 3/12
2) 17 3/12 * 2 = 34 6/12
3) 3 5/6 * 5 = 19 2/12
4) 19 2/12 * 2 = 38 4/12
5) 4 1/2 * 5 = 22 1/2
6) 22 1/2 * 2 = 45
7) 45 + 34 6/12 + 38 4/12 = 117 10/12

936․ Գտե՛ք արտահայտության ամենամեծ արժեքը.

ա) 3 – |x|, [x = 0]
բ) –|x|, [x = 1]
գ) –3 ⋅ |x|, [x = 0]
դ) –(|x| – 2)։ [x = 1]

939․ Երկու հետիոտն միաժամանակ իրար ընդառաջ են դուրս եկել
երկու գյուղերից։ Առաջին հետիոտնի արագությունը հավասար է
երկրորդի արագության 2/3 մասին։ Գտե՛ք այդ արագությունները,
եթե գյուղերի հեռավորությունը 20 կմ է, և հետիոտները հանդիպել
են դուրս գալուց 2 ժամ անց։

լուծում․
1) 20 : 2 = 10
2) 1 + 2/3 = 5/3
3) 10 : 5 = 2
4) 2 * 2 = 4
5) 2 * 3 = 6

պատ․ 6 կմ/ժ, 4 կմ/ժ

ՏՆԱՅԻՆ․

928-բ,դ,զ. Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

բ) 2x < 3 [x = 1]
դ) 3x > 4,
զ) 8 – x < 10: [x = 6]

929-բ,դ,զ. Գտե՛ք անհավասարման լուծումը.

բ) 1 2/3< x < 5 4/7, [x = 2, 3, 4, 5]
դ) –2 < x < 3, [x = -1, 0, 1, 2]
զ) –9 3/4 < x < –2 1/5: [x = -9, -8, -7, -6, -5, -4, -3]

937. Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի
զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ
ստանալու համար։

լուծում․
1) 5 * 5 = 25

պատ․ 25 կգ

938. Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել
է 4 ր 45 վրկ-ում, իսկ մյուսը՝ 20 %-ով արագ։ Ինչքա՞ն ժամանակում
է նա հասել վերջնագծին։

Լուծում․
1) 4 * 60 = 240
2) 240 + 45 = 285
3) 285 : 5 = 57
4) 285 + 57 = 342
5) 342 = 342/60 = 5 42/60

Պատ․ 5 ր 42 վ

Մաթեմատիկայի ընտրության խումբ․ Ֆլեշմոբի խնդիր

18 քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը: 

Լուծում: 

Ենթադրենք, բոլոր քարտերի վրա գրված է հինգ թիվը, քանի որ ունենք  18 հատ քարտ, ուրեմն այդ թվերի գումարը ամենաշատը կլինի.՝ 

18×5=90 

Բայց մյուս կողմից այդ թվերի գումարը բաժնավում է 17-ի, այսինքն` գումարը պետք է լինի. 

17, 34, 51, 68, 85: 

Եթե 85 լինի, սա նշանակում է 18 քարտերից հինգ քարտերի վրա հինգ թվի փոխարեն գրված է չորս թիվը. 

90-85=5 

5×4=20 

18-5=13 

13×5=65 

20+65=85

17, 34, 51, 68- այս դեպքերի համար խնդիրը լուծում չունի: 

Պատասխան՝ 5: 

Մաթեմատիկա 11․03․21

921-ա,գ,ե․ Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174,

174 + 832 = 1006

գ) 1405 – x = 108,

1405 – 108 = 1297

ե) x + 818 = 896,

896 – 818 = 78

922-ա,գ,ե․ Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 3/4 = 5/8,

5/8 + 6/8 = 1 3/8

գ) 3/10 – x = 4/5,

3/10 – 8/10 = -5/10

ե) x + 10 2/9 = 11 5/9,

11 5/9 – 10 2/9 = 1 1/3

923-ա,գ,ե․ Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0
գ) x – 5 = 0
ե) 7 – x = 0

924-ա,գ,ե․ Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.

ա) 2 ⋅ x = 5
գ) x = 1
ե) 6 ⋅ x + 8 = 14

ՏՆԱՅԻՆ․

921-բ,դ,զ․ Լուծե՛ք հավասարումը.

բ) x – 303 = 27,

27 + 303 = 330

դ) 84 + x = 124,

124 – 84 = 40

զ) 2003 + x = 4561։

4561 – 2003 = 2558

922-բ,դ,զ․ Լուծե՛ք հավասարումը.

բ) x – 1/2 = 5/6,

5/6 + 1/2 = 1 1/2

դ) 1 2/3 + x = 4 7/9,

4 7/9 – 1 2/3 = 3 1/9

զ) 5 7/8 – x = 4 13/16:

5 7/8 – 4 13/16 = 1 1/16

923-բ,դ,զ․ Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

բ) 3 – x = 0
դ) 2 ⋅ x = 6
զ) x = 6 – x

924-բ,դ,զ․ Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.

բ) 4 ⋅ x = 0
դ) 7 ⋅ x = 7
զ) 8 – x = 7

Մաթեմատիկա 10․03․21

894-գ․ Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

գ) a = 1 7/9 սմ, b = 2 3/16 սմ,
35/9 (3 8/9)

896․ Քառակուսին, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 36 հավասար քառակուսիների։ Ինչքա՞ն է այդպիսի քառակուսու կողմի երկարությունը։

1/6

901․ Սենյակի ծավալը 40 1/4 մ3 է, իսկ բարձրությունը՝ 2 1/2մ։ Գտե՛ք նրա
հատակի մակերեսը:

լուծում․
1) 41/4 : 10/4 = 41/10մ3

903․ Շինարարության համար ուղարկվող աղյուսներն ունեն հետևյալ
չափերը՝ 20 սմ, 15 սմ, 6 1/2սմ։ Բեռնատար մեքենայի մեջ տեղավորված
աղյուսների ծավալը 7 4/5մ3 է։ Քանի՞ աղյուս է ուղարկվել շինարարություն։

լուծում․
1) 20 * 15 * 6 1/2 = 1950
2) 7,800,000 : 1,950 = 4,000

909․ Եռանկյան կողմերից մեկը 26 սմ է, երկրորդը 3 անգամ փոքր է
երրորդից։ Գտե՛ք եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 62 սմ է։

Լուծում․
1) 62 – 26 = 36
2) 36 : 4 = 9
3) 9 * 3 = 27

913․ Նավակը գետի հոսանքի ուղղությամբ լողաց 3 ժամ, իսկ վերադարձավ
4 ժամում։ Նավակի սեփական արագությունը 14 կմ/ժ է։
Գտե՛ք գետի հոսանքի արագությունը։

լուծում․
4(14 – x) = 3(14 + x)
56 – 4x = 42 + 3x
56 – 42 – 4x = 42 + 3x – 42
56 – 42 = 14
14 : (4 + 3) = 2

պատ․ 2 կմ/ժ

ՏՆԱՅԻՆ․

894-բ․ Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

բ) a = 4 4/5սմ, b = 5 5/6սմ, 28

897․ Ուղղանկյունը, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 30 հավասար
ուղղանկյունների, որոնց լայնությունը 2 սմ է։ Ինչքա՞ն է այդպիսի
ուղղանկյան երկարությունը։

լուծում․
1) 10000 սմ2 : 30 : 2սմ = 500 : 3 = 166 2/3սմ

900․ Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝
3 1/3սմ, 4 1/4սմ, 5 1/5սմ։ Գտե՛ք նաև նրա նիստերի մակերեսները և որոշե՛ք, թե նրանցից որի մակերեսն է ամենափոքրը։

10/3 * 17/4 * 26/5 = 10 * 17 * 26/3 * 4 * 5 = 17 * 13/3 = 221/3 = 73 2/3սմ3

10/3 * 17/4 = 85/6 = 14 1/6սմ2
26/5 * 10/3 = 52/3 = 17 1/3սմ2
17/4 * 26/5 = 221/10 = 22 1/10սմ2

902․ Ուղղանկյունանիստի ծավալը 60 սմ3 է, լայնությունը՝ 2 1/2սմ,
բարձրությունը՝ 3 1/3սմ։ Այդ ուղղանկյունանիստի բարձրությունը
փոքրացրել են 2 սմ-ով։ Ինչքա՞ն է ստացված ուղղանկյունանիստի
ծավալը։

60 = 5/2 * 10/3 * x = 25/3 * x
x = 60 / 25/3 = 60 * 3 / 25 = 36/5
3 1/3 – 2 = 1 1/3
36/5 * 5/2 * 4/3 = 36 * 5 * 4 / 5 * 2 * 3 = 12 * 2 = 24

910․ Երկու թվերի գումարը 220 է։ Թվերից մեկը մյուսից 4 անգամ մեծ
է։ Գտե՛ք այդ թվերը։

220 : 5 = 44
44 * 4 = 176

912․ Միևնույն ճանապարհը հեծանվորդն անցել է 2 ժամում, իսկ հետիոտնը՝
7 ժամում։ Գտե՛ք նրանց արագությունները, եթե հեծանվորդի
արագությունը 10 կմ/ժ-ով մեծ է հետիոտնի արագությունից։

7x = 2 * (x + 10)
7x = 2x +20
5x = 20
x = 4 կմ/ժ
y = 4+10 = 14 կմ/ժ

Մաթեմատիկա ընտրություն 09․03․21․ Իմ կազմած խնդիրները

  1. 4 Պաղպաղակը առժե 1000 դրամ։ Խանութում կար 10 պաղպաղակ, բայց օրվա վերջում մնացել էր 6 պաղպաղակ։ Մյուս օրը 4 անգամ ավելի շատ պաղպաղակ կար խանութում, քան անցած օրվա վերջում էր մնացել։ Երբ երկրորդ օրը ավարտվեց, մնացել էր 8 անգամ ավելի քիչ պաղպաղակ, քան այդ օրվա սկզբում։ Մարդիք քա՞նի դրամ ծախսեցին պաղպաղակի վրա այդ երկու օրերում։
  1. 2 ձկան քաշը 5 կգ է և արժի 7000 դրամ, 3 հավի քաշը 9 կգ է և արժի 9000 դրամ իսկ 4 կովի քաշը 16 կգ է և արժի 8400 դրամ։ Ամենաքիչը քա՞նի դրամ կարող է ծախսել 19 կգ ուտելիքի համար։

Բնագիտություն․ 6․3․ Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:

Կարուծվացքով և գորձառույթներով նման միջբջջային նյութով բջիջների խումբ։

2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

գոյացնող (աճելու համար),
ծածկող (պաշտպանվելու համար),
հիմնական (բոլոր բույսերի մեջ փափկացնող հյուսվածք՝ տերևի, ծաղկի, պտղի։),
փոխադրող (կարևոր նյութերի տարածման համար),
մեխանիկական (ամրության համար):

Մայրենի․ Համերգ

Պատմիր քո լսած բնության համերգի մասին։

ՀԱՄԵՐԳ
Մեղմ զեփյուռն է հանգիստ փչում,
Տերևներն են ծառի խշշում,
Ծաղիկներն են թույլ սվսվում,
Ալիքներն են հանդարտ ծփում,
Եվ հենց հովն է թեթև փչում,
Բնությունն իր երգն է երգում։

Մայրենի․ Կանանչ Ախպեր

Դու ինչպե՞ս կկանչեիր գարնանը, ինչ խոսքերով կհամոզեիր, որ գար (6-8 նախադասություն)։

Միայն գարնանն է տաք, բայց ոչ շոգ, պայծառ է, բայց արևը չի վառում։ Ծաղիկները բացվում են, իսկ ծառերը՝ ծաղկում։ Առավոտյան տաք ու մի քիչ քամոտ, գիշերը հանգիստ ու մի քիչ սառը։ Չնայած մարդը ամենաշատը աշուն, ձմեռ, կամ ամառ են սիրում, կարծում եմ՝ բոլորը սիրում են գարունը։ Գարնանը բնությունն արթնանում է իր խոր քնից, և նրա հետ միասին աշխուժանում են բոլոր կենդանի արարածները։ Գարունը սիրո և վերածննդի խորհրդանիշ է։ Լսու՞մ ես գարուն․․․