«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Ավագ Դպրոցի 9-5 դասարան
Author: davitapitonian
My name is Davit Apitonian and I am 11 years old. I was born on the 21st of July, 2009 In Yerevan. I have black hair and dark brown eyes.
I like playing games on my phone or computer, cooking, eating, and also talking, but only when it's about interesting stuff. In my opinion, biology is the worst school subject, and math is the best.
Most of the time, I'll be playing a game or watching youtube on my phone or computer, but I do other stuff too. I do my homework, I read (not much if the book isn't that interesting), and I also talk with my friends and my relatives.
In my opinion, some interesting topics for conversations are things like games, personal life (just some stuff that have been going on in life), and many other random topics. I would list some, but I don't really remember the things that me and my dad talk about that well, and usually, we talk during the long drive to my grandma's house.
Մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա։
2. Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է։
3. Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտե՞ղ է այն կիրառված:
Մարմնի կշիռը ուղղված է դեպի երկիր։ Այն կիրառված է, երբ մարմինը կախոցից կախում ենք կամ հորիզոնական հենարանի վրա դնում ենք։
4. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
P = mg
5. Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:
Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը մարմնին ձգում է, և մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախոցի վրա ծանրության ուժի հետևանքով։ Ծանրության ուժը հաստատուն է, իսկ մարմնի կշիռը փոխվում է մարմնի զանգվածից կախված։
6. Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:
Մարմնի կշիռը վեկտորական մեծություն է, զանգվածը՝ սկալյար։ Մարմնի կշիռը չափում ենք նյուտոնով, իսկ զանգվածը՝ գրամով, միլիգրամով, կիլոգրամով և այլ զանգվածի չափման միավորներով։
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
2. Դեֆորմացիայի օրինակների քննարկում:
3. Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:
Առաձգական դեֆորմացիան այն դեֆորմացիան է, որում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի ձևը և չափերը լրիվ վերականգնվում են։ Օրինակ՝ պողպատե զսպանակի սեղմելը և ձգելը, ռետինե գնդակի սեղմելը, ներքնակի վրա պառկելը և այլն։
Պլաստիկ դեֆորմացիան այն դեֆորմացիան է, որում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը իր ընդունված ձևը և չափերը լրիվ կամ մասմամբ պահպանում է։ Օրինակ` պլաստիլինի սեղմելը, թղթի ծալելը և այլն։
4. Որ ուժն են անվանում ծանրության ուժ:
Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը մարմիններին ձգում է։
5. Ինչպես է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից:
6. Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է, որը առաջանում է մարմնի մեջ, երբ մենք այդ մարմինը ձգում ենք։ Այդ ուժը հավասար է այն ուժին, որը մարմնի վրա ազդում է և այն ուղղված է ուժի հակառակ կողմը։
7. Հուկի օրենքի ձևակերպում։
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։
Գյուղատնտեսությունը տնտեսության ամենակարևոր ոլորտներից է։ Այն կենտրոնացված է բուսական և կենդանական ռեսուրսների արտադրության և վաճառքի վրա։ Այն ունի շատ ոլորտ, բայց մենք խոսելու ենք երկու ամենակարևոր ոլորտների մասին՝ անասնապահությունը և բուսաբուծությունը։
Գյուղատնտեսությունը բոլոր երկրների համար շատ կարևոր է, որովհետև այն ապահովում է ռեսուրսներ, որոնք հարկավոր են մարդու կյանքի և սնվելու համար։ Ամեն երկիր ունի իր գյուղատնտեսության մասնագիտացումը, օրինակ ֆրանսիայում՝ գինեգործությունը և կաթնարդյունաբերությունը։ Հայաստանում դա բուսաբուծությունն է և այգեգործությունը, Հոլանդիայում՝ անասնապահությունը և ծաղկեբուծությունը։
Անասնապահություն
Անասնապահությունը գյուղատնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Այն հիմնված է կենդանիների (կովեր, հավեր, ոչխարներ, խոզեր և այլն) պահելու և վաճառքի վրա, ինչպես նաև կենդանիների արտադրանքների՝ մսի, ձվի, կաթի, կաշվի, բրդի և ապրանքների վաճառքի շուրջ։ Անասնապահության ոլորտներից են կաթնարդյունաբերությունը, մսի արդյունաբերությունը, մեղվապահությունը, բրդի և կաշվի արտադրությունը և այլն։
Բուսաբուծություն
Բուսաբուծությունը գյուղատնտեսության այն ոլորտն է, որը զբաղվում է բույսերի և ծառերի մշակմամբ։ Բուսաբուծության մեջ լինում է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկերի, ջրիմուռների, խոտի, և ծառերի մշակումը և վաճառքը։ Մարդիկ և կենդանիները բույսերը օգտագործում են որպես սնունդ (ուտելիք և թթվածնի աղբյուր)։ Բուսաբուծության ոլորտները բաղկացած են այգեգործությունից, բանջարաբուծությունից, անտառաբուծությունից, ծաղկաբուծությունից և այլն։
Հեղինակներ՝ Դավիթ Ապիտոնյան, Յուրա Սահակյան, Արամ Կարապետյան, Մաքսիմ Սահրադյան
Քիմիան ուսումնասիրում է նյութերի հատկությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին փոխարկելու գործընթացը, քանակական և որակական փոփոխությունները։
3) Նկարեք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իրեր։
4) Թվարկեք ձեզ ծանոթ մի քանի նյութ, որոնք նավթից են անջատվում։
բենզին, դիզել, կերոսին
5) Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա ու ստացվում է բնական հումքի վերամշակումից:
ա) նավթ բ) ոսկի գ) ջուր դ) գինի
6) Հետևյալ նյութերից ո՞րը համ չունի։
ա) մրգահյութ բ) աղաջուր գ) անձրևաջուր դ) կաթ
7) Հետևյալ եղանակներից ո՞րի օգտագործումն է անօգուտ `շրջապատող աշխարհը ճանաչել ցանկանալիս ։
ա) դիտում Բ) չափում Գ) փորձ դ) բախտագուշակում
8) Հետևյալ նյութերից ո՞րն է հնարավոր տարբերել հոտով։
ա) կերակրի աղ բ) խմելու ջուր գ) սուրճ դ) ալյուր
9) Քիմիական լաբորատորիայում անծանոթ նյութը կարելի է՝
ա) համտեսել բ) լցնել ձեռքի ափին գ) դիտել` առանց սրվակը բացելու դ) փորձանոթում տաքացնել
10) Հետևյալ նյութերից ո՞րն է արտադրվում քիմիայի օգնությամբ։
1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:
2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։
90 : 3 = 30 30 * 4 = 120
պատ․ 30, 120
3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։
պատ․ 9, 18, 27, 36, 45, 54, 63
4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։
5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:
պատ․ 30 ձև
6․ Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։6․ Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։
պատ․ 9681074325
7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:
3 * 333 + 3 : 3 = 1000
8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և 3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։
5x = 3y x + y = 24 x = 24 – y 5(24 – y) = 3y 120 – 5y = 3y 8y = 120 y = 120 : 8 = 15 x = 24 – y = 24 – 15 = 9
9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ
Ա = a, Բ = b, Գ = c, a, b և c միանիշ թվեր են 10a + b + 10b + c +10c + a = 100a + 10b + c 11a + 11b + 11c = 100a + 10b + c 0 = 89a – b -10c b + 10c = 89a a = 1 b + 10c = 89 b = 9 c = 80 : 10 = 8
«Անտեսանելի մարդը» վեպը առաջին անգամ հրատարակվել է 1897 թվականին։ Այն համարվում է Հերբերտ Ուելլսի լավագույն ստեղծագործություններից մեկը, և դրանով դարձավ գիտա-ֆանտաստիկ գրականության հայրերից մեկը։ Գրքում խառնված են զվարճալի, ողբերգական և հետաքրքական հատվածները։ Այն մի փայլուն գիտնականի պատմությունն է, ով բացահայտում է անտեսանելիության գաղտնիքը, սակայն նրա բացահայտած ուժը քանդում է նրա մեծ երազանքները, և հասցնում նրան խելագարության և սպանությունների։
գրքի առաջին հրատարակությունը, 1897 թ․
Գիրքը սկսվում է Արևմտյան Սասեքսում: Մի հանելուկային մարդ՝ Գրիֆին անունով, ժամանում է մի քաղաք, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչում։ Նա փաթաթված է վիրակապով, հագած է երկար վերարկու, ձեռնոցներ, լայնեզր գլխարկ և մուգ ակնոցներ: Հաստատվելով միստր և միսիս Հոլի պանդոկում՝ նա շարունակում է աշխատել իր սենյակում ցերեկը, միայն գիշերը հեռանալով։
Գրիֆինի յուրօրինակ սովորությունները նրան արագորեն դարձնում են քաղաքի խոսակցությունների առարկա: Վիճաբանության ժամանակ նրան ստիպում են հեռանալ պանդոկից՝ առանց իր գիտական սարքավորումների և նոթատետրերի։ Գրիֆինը չի կարողանում վերականգնել իր տեսանելիությունը, որի պատճառով աստիճանաբար ավելի է հեռանում հասարակությունից։
Ես չեմ ուզում պատմությունն ավելին պատմել՝ այն կարդալ ցանկացողների հաճույքը չփչացնելու համար: Որպես գիտաֆանտաստիկ գրականության լավագույն պատմություններից մեկը՝ «Անտեսանելի մարդը» նույնքան հետաքրքիր է և ժամանակակից այսօր, որքան հարյուր տարի առաջ:
Պատմության խրատն այն է, որ շատ մարդիկ մեծ բաների մասին են երազում, բայց երբեմն դրանք միշտ չէ, որ լավն են: Գրիֆինի՝ անտեսանելի դառնալու գաղափարը երկար ժամանակ մշակված գաղափար էր, բայց երբ նրան վերջապես հաջողվեց դառնալ անտեսանելի, իրականում դա այնքան էլ դուր չեկավ: Պատմությունը նաև ցույց է տալիս, որ գիտական առաջընթացը կարող է դժբախտության աղբյուր դառնալ գիտնականի համար և ողբերգություն պատճառել մարդկանց:
«Անտեսանելի մարդը» վեպով նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմեր և հեռուստասերիալներ, ստեղծվել կոմիքսներ։ Շատ գրողներ և կինոռեժիսորներ ստեղծել են նաև վեպի շարունակություններ: Անտեսանելիության գաղափարը, որը սկիզբ է առել հունական լեգենդներից, նոր կյանք է ստացել այս գրքով, որը շատերին ոգեշնչել է ավելի զարգացնել գաղափարը և ստեղծել նոր ստեղծագործություններ։
գրքից ներշնչված ամենահայտնի ֆիլմը, նկարահանված 1933 թ․
Գիտական ճշգրտություն
Գիտնականները նշել են, որ գիտական տեսանկյունից Գրիֆինի մեթոդով անտեսանելի դարձած մարդը պետք է կույր լիներ, քանի որ մարդու աչքը աշխատում է կլանելով մտնող մտնող լույսը, ոչ թե թողելով, որ այն ամբողջությամբ անցնի: Ուելսը, կարծես, որոշակիորեն գիտակցում է այս խնդրի մասին և գրքում անտեսանելի դարձած կատվի աչքերը պահպանում են տեսանելի ցանցաթաղանթները: Այնուամենայնիվ, դա անբավարար կլինի, քանի որ ցանցաթաղանթը ողողված կլինի լույսով (բոլոր կողմերից), որը սովորաբար արգելափակվում է ակնագնդի անթափանց սպիտակուցով: