Պատմություն. Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Հայ գործիչները լավ էին հասկանում, թե թագավորության վերացումով ինչ վտանգ է սպառնում հայ ժողովրդին։ Ուստի դեռևս Վռամշապուհ թագավորի օրոք` 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Դրանով հայ ժողովուրդը մի հուժկու զենք ստացավ, որը նրան հնարավորություն տվեց անցնելու մաքառումների մի երկար ճանապարհ, հասնելու XXI դար: 

Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտից հետո բուռն զարգացան դպրոցական կյանքը, պատմագրությունը, գեղարվեստական գրականությունը, փիլիսոփայությունը և բնական գիտությունները։

V դարը, պայմանավորված հայ մշակույթի աննախընթաց զարգացմամբ, անվանվում է Ոսկեդար։ Ձևավորվեց և զարգացավ հայ թարգմանական և ինքնուրույն գրականությունը։ Առաջինը սկսեց թարգմանվել Աստվածաշունչը, որպեսզի հայ քրիստոնեաները հայերենով ծանոթ լինեն և հասկանան այն։

Հայկական ստեղծագործություններից հատկապես մեծարժեք է պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը, որը հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը գրելու առաջին փորձն էր։ Հայտնի պատմիչներն են Եղիշեն, որը գրեց Վարդանանց պատերազմի պատմությունը, Ագաթանգեղոսը և Փավստոս Բյուզանդը, որոնց գրեցին հայոց պատմության տարբեր շրջանների մասին և այլն։

Բնական գիտությունների զարգացման գործում մեծ ավանդ ունեցավ Անանիա Շիրակացին, ով զարգացրեց աստղագիտությունը և կազմեց Հայաստանի առաջին աշխարհագրական ուսումնասիրությունը՝ «Աշխարհացույցը»: Այն երկար դարեր համարվում էր հանրագիտարանային։

Փիլիսոփայությունը զարգացրեց Դավիթ Անհաղթը։

V–VII դդ. մեծ զարգացում ապրեցին ճարտարապետությունը, քանդակագործությունը և նկարչությունը: Դրանց կենդանի վկայությունն են մինչև մեր օրերը պահպանված ճարտարապետական կոթողները, ամրոցները, եկեղեցական համալիրները և այլ շինություններ: