Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Հեղինակը ասում է, որ մարդու ինտելիգենտությունը առաջին հերթին ուրիշներին հասկանալու ունակության մեջ է։ Համաձայն եմ, որ ուրիշների և շրջապատի նկատմամբ հարգանքը խոսում է մարդու բարձր արժանիքների մասին։
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։
Մարդկանց զգացմունքները և էմոցիաները շատ բարդ և անկանոն են լինում, և մարդկանց ու աշխարհին հասկանալու համար բանաձև չկա, դա պարզվում է մարդու վարմունքով։
Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։
Արտահայտած մտքերից ես հասկանում եմ որ հեղինակը շատ բարի, համբերատար և ցավակից մարդ է։
Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։
«Իրական ինտելիգենտությունը»
Այս նամակի հիմնական ասելիքը վերաբերվում է ինտելիգենտությանը, հատկապես, թե մարդիկ ինչ են մտածում ինտելիգենտության մասին և ինտելիգենտությունը իրականում ինչպես է լինում։