- Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժով կարող ենք քանակապես բնութագրել տվյալ մարմնի ազդեցությունը այլ մարմինների վրա։
2. Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով:
3. Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը։
4. Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝ սկալյար։
Վեկտորական մեծությունները այն մեծություններն են, որոնք ուղղություն ունեն։ Օրինակ՝ Ուժը, արագություն, արագացում, և այլն։
Սկալյար մեծությունները այն մեծություններն են, որոնք ուղղություն չունեն։ Օրինակ՝ զանգվածը, խտությունը, ծավալը, և այլն։
5. Ուժի ազդեցության արդյունքը ի՞նչ մեծություններից է կախված։
Այն կախված է ուժից և ազդվող մարմնի զանգվածից։
6. Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով։
Աստղերը, մոլորակները և մեծ արբանյակները։
7. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը։
Տիեզերական ձգողության ուժը կախված է մարմնի ծավալից։
8. Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը։
Fծ = mg
Խնդիրներ
- Որքա՞ն է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:
2տ = 2000 կգ
g = 9,8Ն/կգ
Fծ = mg = 2000 * 9,8 = 19600Ն
2․ Հաշվել ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:
m = Fծ : g = 90 : 9,8 = 9,18 կգ