Եղեգնուհին (մաս 2 և 3)

2Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

3Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն  բառերը:Եղեգնուտ – եղեգնով պատված տեղ
    Բոշա – գնչու
    Չոլեչոլ – դաշտից դաշտ
    Շուշաբանդ – ապակեպատ
    Նաժիշտ – սպասավոր
    Խարդախություն – խորամանկություն, խափեբանույուն
    ուռկան – ձուկ որսելու ցանց
    ընծա – նվեր
    ճարահատյալ – անհույս
    եղելություն – իրականում եղած մի բան
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:Թագավոր – Թագ – արմատ / ավոր – ածանց

    Թագուհի – Թագ – արմատ / ուհի – ածանց

    Խարդախություն – խար – արմատ / դախ – արմատ / ություն – ածանց

  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:Ուռկաններ, ձկներ, ավազաններ, ձկնորսներ
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:հեշտ – ածական

Թեսթ 7

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

– Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

– Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

– Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

– Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

– Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Դարձավ
    խորհրդավոր
    գաղտնիք
    փորձեցի

 

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

 

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    Ուղիղ – թեք
    պարզ – բարդ
    գեղեցիկ – տգեղ
    երկար – կարճ
  2. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ – բարդ

գ/ մանչուկ – ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարց

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/ մոլորակ – մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար – ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ – թվական

 

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

տեսնել                          տեսավ

ընկնել                           ընկավ

կապել                           կապես

տխրել                           տխրեց

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        նա

ստորոգյալ    օրորում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:- Սա ի՞նչ առարկա է:
    – Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:Լրացրո՛ւ:
    Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:
  3. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:գեղեցիկ
    զրնգուն
  4. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13․ Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
– Սա ի՞նչ առարկա է:

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.Ուր խելքին փչի
  2. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Եթե անընդհատ նույն բանը անես, կյանքում շատ հաջողություն չես ունենալու։

Հովհաննես 20

Դատարկ շիրիմ

1 Շաբաթվա առաջին օրը վաղ արավոտյան,  երբ դեռ մութ էր, Մարիամ Մագդաղենացինը գնաց շիրիմի մոտ, և տեսավ, որ քարը հեռացրել էին մուտքից։
Նա վազելով եկավ Սիմոն Պետրոսի և Հիսուսի սիրած մյուս աշակերտի մոտ և ասաց «Նրանք հանել են տիրոջը շիրիմից և մենք չգիտենք, թե ուր են տարել նրան»։
Դե Պետրոսը և մյուս աշակերտը ուղեվորվեցին դեպի շիրիմ”
Երկուսնել վազում էին, սակայն մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսը և առաջինը հասավ շիրիմին։
Նա խոնարհվեց և նայեց ներս՝ այնտեղ ընկած քաթանի շերտերին , բայց ներս չմտավ։
Այն ու հետև Սիմոն Պետրոսը հասավ նրա հետևից և ուղիղ մտավ շիրիմ։Նա տեսավ այնտեղ ընգած քաթանի շերտերը,
7 Ինչպես նաև այն կտորը, որով փաթաթված էր եղել հիսուսի գլուխը։ Կտոր դեռ ընգած էր իր տեղում՝ քաթանից արանձին
8 (Վերջապես մյուս աշակերտը, որը առաջիններ հասել շիրիմ, նույնպես ներս մտավ)։
9 Նրանք դեռ սուրբ գրքից չէին հասկացել, որ Հիսուսը պետք է հարությու առնել։
10 Հետո աշակերտները հետ գնացին իրենց կացարան։

Հիսուսը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն

11 Հիմա Մարիամը կանգնած շիրիմի դուրսը լաց էր լինում։ Արտասելով խոնարհվեց՝ նայելու շիրիմի մեջ
12 և տեսավ, որ 2 սպիտակ շորերով հրեշտակներ են նստած այնտեղ որտեղ առաջ Հիսուսի մարմինն էր դրած, մեկը գլխի մոտ և մյուսը՝ ոտքերի։
13 Նրանք հարցրեցին Մարիամին, «Կի՛ն, ինչու՞ ես լացում։» Նա պատասխանեց, «Նրանք տարել են իմ տիրոջը, և չգիտեմ թե ուր են թողել։»
14  այդ պահին նա պտտվեց և տեսավ Հիուսին՝ այնտեղ կանգած, բայց չհասկացավ, որ դա Հիսուսն էր։
15 Նա հարցրեց նրան․ «Ինչու՝ ես լալից, կին։ Ու՞մ ես փորձում գտնել։» կարծելով , որ նա այգեպանն է, կինն ասաց․«Պարո՝ն, եթե դուք նրան տարել եք, ասացեք ինձ, թե որտեղ եք նրան դրել, որպեսզի ես գտնեմ նրան։»
16 Հիսուսը ասաց նրան «Մարիա՛մ։» նա պտտվեց դեպի Հիսուս և ողբաց արամեերեն․ «Ռաբբո՜նի» (որը նշանակում է «ուսուցիչ») 
17 Հիսուսն ասաց «Մի կառչիր ինձանից, ես դեռ չեմ համբարձվել հորս մոտ։ Փոխարենը գնա իմ եղբայրների մոտ և ասա նրանց, որ ես կհամբարձվեմ իմ հոր և ձեր հոր մոտ, իմ աստծո և ձեր աստծո մոտ։» 
18 Մարիամ Մագդաղենացին գնաց աշակերտների մոտ լուրը ասելու․ «Ես տեսել եմ աստծուն՜։» և նրանց ասաց՝ ինչ նա ասաց իրեն։

Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին

19 այդ կիրակի օրվա երեկոյան, երբ աշակերտները իրար հետ էին, դռները փակած հրեա առաջորդների երկյուղից, Հիսուսը եկավ և կանգնեց իրենց առաջ և ասաց, «Խաղաղություն ձեզ։»
20 դա ասելուց հետո նա ցույց տվեց իր ձեrքերը և կողքը։ Աշակերտները շատ ուրախ էին, երբ տեսան Տիրոջը։
21 նորից ասաց Հիսուսը․ «Խաղաղություն ձեզ։ Ինչպես հայրս ինձ ուղարկել է, ես էլ ուղարկում եմ ձեզ։»
22 և հետո, փչեց նրանց վրա և ասաց, «Առեք սուրբ հոգի։»
23 եթե դու ներեք մեկի մեղքերը, մեղքերը ներված են, եթե չներեք, ներված չեն։

Հիսուսը հայտնվում է Թովմասին

24 Թովմասը (որին նաև կոչում էին Երկվորյակ)՝ տասներկուսից մեկը, աշակերտների հետ չէր, երբ Հիսուսն եկավ։
25 Դրա համար մյուս աշակերտները նրան ասացին, «Մենք տեսել էնք Տիրոջը» բայց նա ասաց նրանց, «Մինչև ես չտեսնեմ մեխի հետքերը նրա ձեռքերին և մատս դնեմ այնտեղ, որտեղ մեխերն էին, մատս դնեմ նրա կողքին, ես չեմ հավատա։»
26 Մի շաբաթ հետո նրա աշակերտները նորից տանն էին, և Թովմասը նրանց հետ էր: Թեև դռները կողպված էին, Հիսուսը եկավ, կանգնեց նրանց միջև և ասաց․ «Խաղաղություն ձեզ։»
27 Հետոնա  Թովմասին ասաց․ «Մատդ դիր այստեղ, տես իմ ձեռքերը։ Մեկնիր ձեռքդ, դի՜ր այն կողքիս։ Այլևս մի՜ կասկածիր, հավատա՜։»
28 Թովմասը նրան ասաց․ «Իմ Տեր ու իմ Աստված՜«
29 Հետո Հիսուսը նրան ասաց․ «Քանի որ դու տեսել ես ինձ, դու հավատացել ես։ Օրհնված են նրանք ովքեր չեն տեսել, բայց հավատացել են։»

Հովհաննեսի ավետարանի նպատակը

30 Հիսուսը իր աշակերտների ներկայությամբ կատարեց շատ այլ նշաններ, որոնք գրառված չեն այս գրքում։

31 Բայց սրանք գրված են, որ դու կարողանաս հավատալ, որ Հիսուսը Փրկիչն է, Աստծո Որդին է և որ հավատալով, դու կապրես իր անունով։

Թեստ 6

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Եղբայր
    հարյուր
    Պատվածքը
    հեքիատ

 

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

 

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    ա/ գեղեցիկ – սիրուն
    բ/ շատ – առատ
    գ/կախարդական – մոգական
    դ/ մեծ – հսկա
  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ – բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ – ածանցավոր

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ – ածական

բ/ տխուր – գոյական

գ/ գառնուկ – գոյական

դ/ մոլորակ – գոյական

  1. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանալ                   հասկանում ենք

ճանաչել                   ճանաչում են

հիշել                    հիշում եմ

վախենալ                   վախենում եմ
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
ենթակա    իշխանիկը

ստորոգյալ     ապրում էր

  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Մեծահասակները թվեր շատ են սիրում:
    Քանի՞ եղբայր ունի:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:Լրացրու՛:

    Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:

    11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
    Մեծահասակները շատ են սիրում թվեր։

  1. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
    Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը:
  1. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

  1. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
    Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Թեստ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Տնօրեն
    Երգել
    Վերադարձա
    առաջին
  2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.ա/ ստիպված
    բ/բարձրաձայն
     գ/ թախանձագին
    դ/ սառնասրտորեն
  3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.ա/ մենակ     միայնակ
    բ/  սաստիկ   խիստ
    գ/ նոր           արդի
    դ/ փոքր        պուճուր
  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

  1. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
   դ/ դերասանուհին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

Տանել                               տանում էր
Թողնել                             թողեց
Հայտարարել                   հայտարարեցի
արտավել                         արտասվում

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա     մայրիկս

ստորոգյալ       տանում էր

 

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:- Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և
    (արտասվել) ահա:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:
  3. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:Իր առաջին ելույթի համար Չապլինը պարտական է իր մորը12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

    Երբ նրա մոր ձայնը խզվեց և ստիպված հեռացավ բեմից

    13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

ինքը լրագիր է վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել է տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց վստահ էր, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան էր դառնալու:

Թեստ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբախտ
շաբաթվա
փորձել
համբերություն

2. Գրի´ր տրված բառերի հականիշները.

ա/ դժբախտ     բախտավոր
բ/ ատելի       սիրելի
գ/ հիվանդ       արողջ
դ/անհետանալ        հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:

ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Թոմը պառկած մտածում էր։
Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.

ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Հիվանդ Թոմ։

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը      մորաքույր
բ/ միտք անել       մտածել
գ/ ման գալ        զբոսնել
դ/ որոշում կայացնել    որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Դպրոցի պատճառով։

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ.

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ դպրոց չգնա։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև

ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

 

Իմ ուսումնական գարունը

Ամեն երեկո քնելուց առաջ ես գիրք եմ կարդում։ Արձակուրդի նախորդ շաբաթվա չորեքշաբթի երեկոյան գիրքը պատահմամբ մտավ աչքս և վնասեց այն։ Սկզբում ինձ թվում էր, որ շուտ կանցնի, սակայն բժիշկն ասաց 1 շաբաթ պետք է բուժում ստանամ։ Ես 3 օր աչքերս չէի կարողանում բացել և ամբողջ օրը պառկած էի։ Մայրիկս էր ինձ կերակրում, ինձ համար գիրք կարդում և իմ ձեռքը բռնում որ ես տեղից տեղ շարժվեմ։ Երբ աչքս վնասվեց, ես զայրացած ասեցի, որ այլևս գիրք չեմ կարդալու։ Բայց երբ աչքս բուժվեց, ես ավարտեցի այն գիրքը, որ իմ աչքը վնասել էր՝ Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» անգլերեն լեզվով։ Շատ հետաքրքիր գիրք էր։

Հետո ես թարգմանեցի ընկեր Հայկուհու ուղարկած հոդվածը անգլերենից հայերեն, մասնակցեցի ընկեր Հայկուհու կազմակերպած հանդիպմանը, որտեղ նա խոսում էր շրջակա միջավայրը մաքրելու մասին։ Լավ ժամանակ անցկացրեցի իմ քույրերի և եղբոր հետ, և արձակուրդի վերջին օրը մենք ընտանիքով դուրս եկանք զբոսնելու, շատ հաճելի օր անցկացրեցինք և իմ համար ամենահաճելին՝ սուշի կերանք։

Պարարտանյութեր

Պարարտանյութերը կարևոր են, որ բույսերը աճեն և լավ բերք տան։ Պարարտանյութերը պետք է ճիշտ օգտագործել՝ հաշվի առնելով դրանց, ինչպես նաև հողի և բույսի հատկությունները։

Պարարտանյութը ունի 3 տեսակ՝, օրգանական` գոմաղբ, հանքային և բակտերիոլոգիական:

Գոմաղբը պատրաստելու համար այն պետք է փռել ծղոտի վրա, հետո ծածկել ծղոտով մինչև ուտելիքի մնացորդները քայքայվեն, գոմաղբը չորանա, և մուգ գույն ստանա։ Այն օգտագործվում է գարնանը կամ աշնան։ Գոմաղբը ունի այն բոլոր սննդանյութերը, որոնք պետք են բույսին։

Թմկաբերդի առումը

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենագոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

թառել – նստել բարձր տեղում

պարծենալ, – հպարտանալ, գոռոզանալ, ուրիշներին ասել որ դու ավելի լավն ես։

գոռոզ – ինքնահավան, մեծամիտ, ամբարտավան

անսասան – չսասանվող, անհաղթելի

հավլունի – առասպելական մեծ սուր գերբնական հատկություններով

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • – Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

– Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

– Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քիմք                                                                հաճույք

Քաղ                                                                 հան

Ակն                                                                 թարթ

շուրջ                                                               կայք

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան      սանդուղք

բ/ սիրուն       գեղեեցիկ

գ/ բղավել      գոռալ

դ/ դաշտ      արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան

բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

բոլոր                        բոլորել

գեղեցիկ                         գեղեցկանալ

ափսոս                           ափսոսել

կատակ                       կատակել

  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

Ջելսոմինոն

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար

«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

բարի ոգի, սուրբ ոգի

չար վհուկ, չար կախարդ

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Որ կարող է գոռալով ծառը թափահարել և տանձերը թափել։

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որովհետև մի քանի մարդ մտածում էր, որ Ջելսոմինոն բարի է և լավ բաների համար կօգտագործի իր շնորհքը, իսկ մյուսները մտածում էին, որ նա չար կախարդ է և վատ բաներ կանի։

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ: