Մայրենի 04․12․19

  • Ընտրի՛ր,  Ավ. Իսահակյանի առակներից մեկը, կարդա՛:

Ես ընտրել եմ «Վարազն ու աղվեսը»։

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Վարազը ժեռուտ քարերի վըրա
Անխոնջ եռանդով
Սըրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա:
Հեգնող ժպիտով
Աղվեսը նրան հարց արավ, ասաց.
-Ո՛վ կտրիճ եղբայր,
Ո՛չ կռվի լուր կա և ո՛չ էլ կասկած,
Ի՞նչ ես վայրապար
Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում:
Իսկ վարազն այսպես պատասխան տվավ
-Ամբողջ աշխարհում
Խորամանկ, խելոք
Հաճել ես համբավ,
Բայց խելքըղ, իրոք,
Հավնոցից հեռու չի անցնում բնավ:
Զինվորը պիտի
Խաղաղության մեջ և ո՛չ թե մարտի
Զենքերը սրե, և պատրաստ ու կազմ՝
Աչալուրջ լինի:
Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ.
Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի
Թշնամին նվազ ախորժակ ունի:

  • Գրի՛ր  ընտրածդ-կարդացածդ առակի իմաստը, հիմնական ասելիքը:

Այս առակի խրատը սովորեցնում է, որ մարդը ամեն ինչի համար պետք է պատրաստ լինի։ Կռվի, աշխատանքի, դպրոցի և ուրիշ գործերի համար պետք է պատրաստվի նախօրոք։

Մայրենի 03․12․19

  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:

Նա անվերջ և անկանգ քայլում է, քայլում։ Ի վերջո, նա անշունչ և հոգնած հասավ, աշխարհի մյուս կողմում մի փոքր քաղաք, որտեղ դեռ առավոտ էր։ Այդտեղ նա մի ուրիշ պատի տակ նստեց, և մտածեց։

Մի քիջ հետո մի մարդ նկատում է նրան և ասում․ «Ինչու՞ ես նստած պատի տակ։» Նա պատտասխանեց․ «Ես որբ եմ։ Ես տուն չունեմ։», «Արի գնանք իմ տուն։ Ես քեզ կխնամեմ։»։ Նրանք գնացին մարդու տունը։  Նա փողոցի մյուս երեխաների հետ ընկերներ դարձավ, և որբը ուրախ- ուրախ ապրեց մարդու հետ, լավ սովորեց, մեծացավ և երբ մեծ էր և հարուստ, նա ուրիշ որբերին օգնեց։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …

անտուն, անընդհատ, անվախ, անգութ, անտեր, անծանոթ,

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ- տնակ, հյուկաղ

ճամփորդ- ճանապարհորդ, ուղեվոր

հրճվանք- ուրախություն

խավար- մութ, անլույս

անգութ- դաժան

ամուր- դատարկ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

 

Քնքուշ- կոպիտ

խեղճ- հարուստ

վերելք- վայրեջք

անվախ- վախկոտ

խավար- լույս, լուսավոր

խրճիթ- դղյակ

————————————————————————

https://bararanonline.comն է օգտագործվել

Մաթեմ 03․12․19

վարժ․ 860

a + b = 500

a + 20 = b

լուծում 1․
1) 20 : 2 = 10
2) 500 : 2 = 250
3) 250 – 10 = 240
4) 250 + 10 = 260

լուծում 2․
1) a + b = 500; b = a + 20
2) a + a + 20 = 500
3) 2a = 500 – 20 = 480
4) a = 240; b = a + 20 = 260

պատ․ a = 240 հա b = 260 հա

վարժ․ 861

լուծում․
1) 2,673 * 4 = 10,692
2) 10,692 + 750 = 11, 448

պատ․ 114 մ 48 սմ

վարժ․ 862

լուծում․
1) 20 * 67 = 1,340
2) 20,100 : 1,340 = 15

պատ․ 15 օր

Մայրենի 29․11․19

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ»  հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

որբ – անտեր և անծնող երեխա
կուչ գալ – վախենալ, վախից կծկվե
մայթ – փողոցի կողքների քայլելու ճանապարհը
սահել – սղալ/ գլորվել
վերելք – վեր բարձրանալ,
գուրգուրել – փայփայել, փաղաքշել, շոյել
ճրագ – փոքր կրակ
քարափ – ժայր, սարի
գիշերահավ – գիշերային թռչուն
քնքուշ – սիրալիր փաղաքշողը
անգութ – դաժան, անխիղճ, անսիրտ
խրճիթ – փոքր փայտետնակ
օջախ – բուխարի
հրճվանք – ուրախություն

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

տղան․

Մի խեղճ անտուն որբ երեխա, որը ցնցոտիներ է հագած։ Նա նստում էր հարուստ տների պատի տակ և փող էր մուրում։ Նա խեղճ էր, բայց նաև անվախ էր։ Նա անվերջ քայլում էր, որ հասնի «արևի տունը»։ Ի վերջո, նա մի ձևով գտավ իր երջզանկությունը։

հովիվը․

Նա մի բարի, խիղճ ունեցող մարդ էր։ Նա անտուն և որբ երեխաներին բերում էր իր տուն և խնամում։ Նա ուներ բարի ձայն։ Ինքը արևը չեր, բայց նրա սիրտը արևի նման էր՝ բարի և դրական։

  • Բացատրի՛ր վերնագիրը:

Մի անտուն, որբ սկսում է լաց լինել որովհետև գիշերը գալիս է ու ցուրտ է դառնում։ Նա փնտրում արևի տունն որպիսի տաք մնա ու չմռսի։ Ի վերջո նա մի հովիվ է գտնում, որը նրան իր տուն է տանում։ Տղան հասկանում է, որ նա հասել է արևի տունը․․․

  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բարդ և ածանցավոր  բառեր:

բարդ․

գուրգուրող
ուշադրություն
փայլփլում
անընդհատ
վերելք
կամաց-կամաց
գլոր-գլոր
անցուդարձ
գիշերահավ
քարափ

ածանցավոր․

գուրգուրող
ուշադրություն
փայլփլում
անընդհատ
մոտակա
մոտավոր
գունատ
անվախ
հաչոց
չերևաց

—————————————————————————————————

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

———————————————————————

https://bararanonline.com-ն է օգտագործվել

Մաթեմ 29․11․19

վարժ․ 854

ա) 67# < 69#
բ) 5000 < 6###
գ) 376# < #764#
դ) #3## > #8#
ե) #### > ###
զ) 2#3 < 294

վարժ․ 855

ա) 1 սմ = 10 մմ
բ) 90 մմ = 9 սմ
գ) 200 սմ = 2մ
դ) 1,100,000 սմ = 11 կմ
ե) 1 ժ = 3,600 վ
զ) 7,200 վ = 120 ր
է) 120 ր = 2 ժ
ը) 2 օր = 48 ժ
թ) 43 տ = 43,000,000 գ
ժ) 53 կգ = 53,000 գ
ժա) 2 կգ = 20,00գ
ժբ) 2000 կգ = 2 տ

վարժ․ 859

լուծում․
1) 5 * 5 = 25
2) 25 * 6 = 150

պատ․ 150 սմ²

վարժ․ 861

լուծում․
1) 2,673 * 4 = 10,692
2) 10,692 + 750 = 11, 448

պատ․ 114 մ 48 սմ

Մաթեմ 28․11․19

վարժ․ 844

ա) 90 սմ³
բ) 1,600 սմ³
գ) 231 սմ³
դ) 93,600 սմ³
ե) 1,000,000 սմ³
զ) 336,000 սմ³

վարժ․ 846

ա) 10 սմ³
բ) 9 սմ³

վարժ․ 850

ա)
ա1) 1,200 սմ³
ա2) 3,260 սմ³
ա3) 1,700 սմ³
բ)
բ1) 34,300 դմ³
բ2) 1,728,000 դմ³

վարժ․ 851

լուծում․
1) 120 * 60 = 7,200
2) 80 * 90 = 7,200
3) 7,200 + 7,200 = 14,400

պատ․ 14,400

Մայրենի 26․11․19

Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Այդ ոչինչը ես եմ»  առակը:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ցնցոտի – մաշված, քրքրված շոր

անպատկառ – հարգանք չունեցող, անամոթ

նահանգապետ – նահանգի կառավարիչ

վեզիր – պալատի պաշտոնյա

փոխարքա – թագավորի տեղակալ

սահման – ծայրակետը

շահ – Պարսկաստանի թագավորների անվանում

անվրդով – խաղաղ առանց հուզմունքի

նվաղուն – թույլ, հոգնած

Նայի՛ր այս պատմության ֆիլմը և գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:

օկ

——————————————————————————————

https://bararanonline.comն է օգտագործվել

Մաթեմ 26․11․19

վարժ․ 830

A = 3
B = 10
C = 14
D = 19

վարժ․ 831

լուծում․
1) 10 + 18 = 28
2) 40 – 28 = 12
3) 12 : 2 = 6

պատ․ 6 սմ

վարժ․ 834

լուծում․
1) 12 * 18 = 216
2) 12 : 3 = 4
3) 18 * 3 = 54
4) 54 * 4 = 216
5) 216 = 216

պատ․ չէ

վարժ․ 836

լուծում․
1) 2 * 2 = 4
2) 4 * 5 = 20
3) 20 * 4 = 80

պատ․ 80 սմ²

Դասարանում մաթեմ 26․11․19

խնդիր․ 1

հաշվել ուղղանկյան մակերեսը որի կողմերն են 12 սմ և 2 դմ։ Գծել ուղղանկյունը։

լուծում․
1) 2 * 10 = 20
2) 20 * 12 = 240

պատ․ 240սմ²

| կամ — = 2 սմ

12 սմ
|——————|
|                       |
|                       |
|                       |
|                       |   2 դմ
|                       |
|                       |
|                       |
|                       |
|——————|

խնդիր․ 2

Որքան է ուղղանկյան մակերեսը որի մի կողմը վրա տեղավորվում է 6 հատ 1 սմ կողմ ունեցող քառակուսիներ, իսկ մյուս կողմի վրա, 8 հատ։ Գծել ուղղանկյունը։

լուծում․
1) 8 * 6 = 48

պատ․ 48 սմ²

| կամ — = 1 սմ

6 սմ
|——————|
|                       |
|                       |
|                       |
|                       |8 սմ
|                       |
|                       |
|——————|

խնդիր․ 3