Մայրենի 28․01․20

Վարժ․ 1

Մարդ-ա-մոտ, լուս-ա-մուտ, ծնող-ա-սեր, գորգ-ա-գործ, փառ-ա-տոն։

Վարժ․ 2

Ամպոտ – Ամպ + ոտ
Քարոտ – Քար + ոտ
Օղային – Օղ + ային
Անշնորհք – ան + շնորհք
Դժգոհ – Դժ + գոհ
հեռավոր – Հեռ(ու) + ավոր
բարություն – բար(ի) + ություն
գրավոր – գ(ի)ր + ավոր
անորոշ – ան + որոշ
տհաճ – տ  հաճ(ելի)

Վարժ․ 3

Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Թ(ու)թ + ենի – թթենի
Կարմ(ի)ր + ավուն – կարմրավուն
Փ(ու)շ + ոտ – փշոտ
Ոսկ(ի) + յա – ոսկյա
Ան + տուն – անտուն
Գու(յ)ն + ավոր – գունավոր
Կաթ + ն + եղեն – կաթնեղեն
Խորհ(ու)րդ + արան- խորհրդարան

Վարժ․ 4

Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:

Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:

Գետ + ակ – գետակ
Կանչ + ել – կանչել
Ս(ի)րտ + որ – սրտոտ
Ան + Գ(ի)ր – անգիր
Լու(յ)ս + ավոր – լուսավոր
Միտ + ք – միտք

Վարժ․ 5

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):
Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սրտաճմլիկ, ճանճաքշիկ։
բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել), բուռն(ն):
Օրինակ, ճաշակ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ, բռնակ։
գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):
կտրուկ, դիպչուկ, խուսափուկ։

Եռանկյունների մասին

Եռանկյունն այդքան բարդ չէ։ 3 կողմ և երեք անկյուն։ Նրա ներքևի կողմը կոչվում է հիմք։ Անունը դրանից է (եռ-անկյուն > երեք-անկյուն)։ Ընդհանուր առմամբ 3 տեսակ եռանկյուն կա․ հավասարասրուն, հավասարակողմ, և անհավասար կողմերով։

Հավասարասրուն եռանկյունն ունի 2 հավասար կողմ և 2 հավասար անկյուն։ Հավասարասրուն եռանկյունը կարող է լինել բոյով, կարող է լինել երկար, ի վերջո պետք է 2 հավասար կողմ ունենա որ հավասարասրուն լինի։
Image result for հավասարասրուն եռանկյուն"
Հավասարակողմ եռանկյան բոլոր կողմերը ունեն նույն երկարությունն։ բոլոր անկյունները հավասար են (60°)։ Երբ եռանկյուն բառն ես լսում, կմտածես հավասարակողմ եռանկյան մասին։ Հավասարակող°մ եռանկյան անունը եկել է դրանից որ նա հավասար կողմեր ունի (հավասարակողմ > հավասար-ա-կողմ > հավասար-կողմ)։
Image result for հավասարակողմ եռանկյուն"
Անհավասար կողմերով եռանկյունների 3 կողմերն ունեն տարբեր երկարություններ և 3 անկյունները հավասար չեն իրար, կողմերի նման։

triangle 1

Եռանկյան պարագիծը գտնելու համար պետք է բոլոր կողմերի երկարությունները վերցնել և գումարել իրար (A + B + C = P)։ Հիմա գտնում ենք մակերեսը։ Հիմքի երկարությունը և եռանկյան բարձրությունը չապի, հետո բազմապատկի եռանկյան բարձրությունը հիմքի երկարության հետ։ Ու արդյունքը, բաժանի 2-ով։ Հիմա ցույց տամ։ Ասենք հիմքի երկարությունը 80 է և եռանկյան բարձրությունը 25։
1) 25 * 80 = 2000
2) 2000 : 2 = 1000սմ²

Եռանկյան անկյունների գումարը ամեն անգամ 180 է։ Ես գիտելիքով կարելի է ավելի հեշտ գտնել եռանկյան անկյունների չափը։ Եթե եռանկյունը եռանկյունով կտրես, կստանաս 5 եռանկյուն։ 4 փոքր և 1 մեծ։
triangle 2

___________________________________
Լինկեր։

նկարների համար

Գիտելիքի համար

Քառակուսու (և ուղղանկյան) մասին

Քառակուսին հավասարակողմ ուղղանկյուն է։ Քառակուսու անկյունները բոլոր 90° են` ուղղանկյան նման։ Քառակուսու անկյունագծերը հավասար են։ Նրանք կիսվում են հատման կետով։ Այն կեսերը հավասար են։

square 1

Քառակուսու անունը եկել է նրանից, որ այն ունի 4 կողմ։ Եթե 2 անկյունագծով կիսես քառակուսին, կունենաս 4 հավասարասրուն եռանկյուն։ Եթե անընդհատ մեջտեղով կտրես փոքր եռանկյունները, ճանճից փոքր եռանկյուն կարող ես ստանալ։ Եթե +-ով անընդհատ կտրես քառակուսին, նույն բանը կլինի, բայց փոքր քառակուսիններով։

square 2square 3

Մակերեսը գտնելու համար քառակուսու և ուղղանկյան երկարությունը և լայնությունը բազմապատկում ես իրար հետ։ Պարագիծը գտնելու համար ուղղանկյան կամ քառակուսու լայնությունը և երկարությունը բազմապատկում ես 2-ով, և այդ թվերը գումարում ես իրար։

square 4

Ուղղանկյունը 4 կողմով և հավասար անկյուններ (90°) ունեցող պատկեր է։ Կարող է հավասարակողմ լինել, բայց այդ պատկերը ուղղակի կոչվում է «քառակուսի»։ Քառակուսու նման, եթե +-ով անընդհատ կտրես ուղղանկյունը, կլինի նույն բանը, բայց փոքր ուղղանկյուններով։ Ուղղանկյան հակադիր կողմերը նույն երկարությունն ունեն։

Ուսումնական ձմեռ

Արձակուրտներին ամբողջ՝ ընտանիքով գնացել ենք Դիլիջան Նոր տարվա համար։ Իմ 2 տատիկները և իմ զարմիկներից երկուսը մեզ հետ եկել էին։ Մենք մնում էինք մի հյուրանոցում՝ առանձին տնակում։ Այդ հյուրանոցում կար մի ռեստորան, որտեղ էլ բոլորով նշեցինք ամանորյա գիշերը։ Մենք պարեցինք, համեղ ուտելիք կերանք, և դիտեցինք հրավառություն։ երբ վերդարձանք տնակ, գտանք մեր նվերները։ իմ նվերներից ամենաշատը հավանեցի «Գեկոբոտը»։ Այն սարքովի ռոբոտ է, որը կարողանում է բարձրանալ պատերով (այժմ դեռ այն հավաքում եմ)։ նաև կարող ես այլ 6 ռոբոտներ սարքել։ ղ

Դիլիջանում բավականին շատ խաղացել եմ զարմիկներիս հետ։ Վերադարձին բոլորով գնացել ենք Պարզ լիճ։ Ես ամռանն էլ էի գնացել, և այդ ժամանակ ավելի մարդաշատ էր։

Ես ձմեռվա արձակուրդներին կարդում եմ «Ծիպիլին, Տիմբական, և ծիծաղը» վերնագրով գիրքը։ Շատ լավ գիրք է և արդեն մեկ օրում հասել եմ 3րդ գլուխը։

Ահա մի քանի նկար ինտեռնետից

«Գեկոբոտ»-ի․

Image result for geckobot

Ծիպիլին, Տմբական, և ծիծաղը

Image result for ծիպիլին, տիմբական, և ծիծաղը

Մայրենի 13․12․19

1.Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում«Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:

Կաղանդի գիշեր (կրճատած)

Լույսեր վառեցէք – եթէ չի բավեր
Ձեզ տաքցնելու ձեր լույսը ներքին-
Տօն է այս գիշեր…

հույսեր վառեցէք – եթէ չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին-
Տօն է այս գիշեր…

Լույսեր ու հույսեր վառեցէք գույն գույն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

Լոյսեր-լույսեր

յոյսեր— հույսեր

բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)

գոյն-գոյն — գույն-գույն

2. Անգիր սովորիր նաև Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը:

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կբավե — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիվ կբավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

Հաւատքը-հավատք

աղուոր-աղվոր

կը բաւէ-կբավե

հոգւոյս-հոգվույս

լրիւ-լրիվ

Ձմեռվա գիշերը

Լուռ գիշեր էր, գետինը հարթ ծածկված էր ձյունով։ Տան պատուհանից ներս սեղանն էր երևում, որի վրա դարչինով թխվածքաբլիթ ու կաթ էր դրված։ Տոնածառը զարդարված էր լույսերով և տոնածառի խաղալիքներով։ Ձմեռ պապիկը մտնում է տուն, նվերները դնում տոնածառի տակ և դուրս գալիս։ 

Լույսը բացվում է, երեխաները ուրախ վեր են թռնում, արթնացնում ծնողներին, որ բացեն նվերները․․

Մայրենի 10․12․19

1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ – արեմտահայերեն նշանակում է ձմեռ պապիկ

Կաղանդ պապա – արեմտահայերեն նշանակում է ձմեռ պապիկ

Չհատնել – չվերջանալ

Անուշապուր – ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր

2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:

անուշ – անուշաբույր, անուշահոտ

ապուր – թանապուր, ոսպապուր

3. Գրի՛ր բարձրանալ, հատնել, ճերմակ, բերել, գալ, քանդել  բառերի հականիշները:

բարձրանալ – ցածրանալ, իջնել

հատնել – լինել; սկսել

ճերմակ – սև

բերել – տանել

գալ – գնալ

քանդել – սարքել, ուղել

————————————————————————

bararanonline.com-ն է օգտագործվել

Մայրենի 06․12․19

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

պարզ․

վարազ
կով
կասկած
քեզ
ամբողջ
բնավ
զինվոր
կազմ
թրի
ճակատի

ածանցավոր․

անխոնջ
եռանդով
սրում
հեգնող
ժպիտով
աշխարհում
հավնոցից
խաղաղության
սրբած
թշնամին

բարդ ածանցավոր․

չարչարում
ծով-քրտինք

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Վարազը ժեռուտ քարերի վըրա Անխոնջ եռանդով
Սըրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա:
Հեգնող ժպիտով
Աղվեսը նրան հարց արավ, ասաց.
-Ո՛վ կտրիճ եղբայր,
Ո՛չ կովի լուր կա և ո՛չ էլ կասկած,
Ի՞նչ ես վայրապար Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում:
Իսկ վարազն այսպես պատասխան տվավ
-Ամբողջ աշխարհում
Խորամանկ, խելոք
Հաճել ես համբավ,
Բայց խելքըղ, իրոք,
Հավնոցից հեռու չի անցնում բնավ:
Զինվորը պիտի
Խաղաղության մեջ և ո՛չ թե մարտի
Զենքերը սրե, և պատրաստ ու կազմ՝
Աչալուրջ լինի:
Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ.
Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի
Թշնամին նվազ ախորժակ ունի:

Դասարանում մայրենի 05․12․19

վարժ․ 77

Մոր քույրը – Մորաքույր

Դարպասը պահող – Դարպասապահ

Ժամանակ ցույց տվող – ժամացույց

Ջրի աման – ջրաման

Գաղտնիք պահող – գաղտնապահ

Նավ վարող – նավապետ

Ծաղկի թերթիկ – ծաղկաթերթ

Արագ վազող – արագավազ

Ամենից մեծ – ամենամեծ

Պոչ չունեցող – անպոչ

Անուշ համ ունեցող – անուշահամ

Քարով շինված – քարաշեն

Կին բժիշկ – բժշկուհի

Բալի ծար – բալենի

վարժ․ 78

Բարի սիրտ ունեցող – բարեսիրտ

Խիղճ չունեցող – անխիղճ

Բարձր ձայնով – բարձրաձայն

Միշտ ժպտուն – ժպտացող

Գանձը պահելու տեղ – գանձարան

Կապույտ աչքերով – կապտաչյա

Արքայի որդի – արքայազն

Հույների երկիր – Հունաստան

Փոքր էշ – իշուկ

Ծաղիկներով զարդարված – ծաղկազարդ

Քաղաքում ապրող – քաղաքացի

Հայերի երկիր – Հայաստան

վարժ․ 79

Ավետիս բերող – ավետաբեր

Արագ ընթացող – արագընթաց

Բաժակը ձերքին արտասանվող ծառ – բաժակաճար

Վեպ գրող – վեպագիր

Բառարան գրող – բառագիր

արտասահմանում ապրող մարդ – արտասանմացի

բույսերի մասին գիտություն – բուսաբանություն