Գրականություն․ Ցանկապատ

1.Բառային աշխատանք — շևակալել, անձնապաստան, ճգնել, փթթել, պճնած, մացառ, աղշպանք, արևկա, վետվետել, արեգընդդեմ, չուխա, մաճ, կանթել, չափար, մույկ, ժամհար, գզիր, վեգ, քոթուկ: 

շևակալել – շիվակալել, շիվերով աճել
անձնապաստան – ինքնահավան
ճգնել – ուժերի լարումով աշխատել
փթթել – ծաղկել, բացվել
պճնած – գեղազարդած
մացառ – փշոտ թփաբույս
աղշպանք – բանգ
արևկա – արևոտ, արևի տակ ընկած
վետվետել – ծածանվել
արեգընդդեմ- արեգակնահայաց
չուխա- Այդ կտորից կարվող երկար վերարկու
մաճ – Արորի կոթը, որից բռնելով մաճկալը վար է անում:
կանթել – Թևերը կողքերի վրա աղեղնաձև դնել:
չափար – ցանկապատ
մույկ – ոտնամանի տեսակ
ժամհար – զանգահար
գզիր – կատարածու
վեգ – կոճ
քոթուկ – կոճղ

2. Բնութագրիր Մինասին և Թևոսին:  

Մինասը հիսունն անց, բարձրահասակ սպիտակ բեղերով մարդ էր և ըստ Թևոսի՝ հիմար մտքեր էր արտահայտում։

Թևոսը հիսունն անց, ցածրահասակ սպիտակ մորուքով մարդ էր և ըստ Մինասի՝ մեծ-մեծ խոսում էր։

Երկուսն ել ագահ էին, համառ ու կռվարար, և հաճախ դիմում էին հայհոյանքի։

3. Ցանկապատը ի՞նչ կարևոր դեր խաղաց այս պատմվածքում:  

Ցանկապատը սերուններով անցել էր, և սկսված մինասի ու թևոսի հայրերից, դարձավ կռվի աղբյուր։ Ցանկապատը բաժանում է նրանց բայց ինչպես պատմվածքի վերջն է ցույց տալիս, մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում այն մանրուքի վրա, ինչ իրենց բաժանում է, այլ ոչ թե այն, ինչ ընդհանուր է իրենց համար։

Երկրաչափություն 09․09․21

1.

Հնգանկյունը տրոհվում է 3 եռանկյան, իսկ վեցանկյունը՝ 4 անգամ։

2-ա,գ.

Անկյունների գումար = 180 (n – 2)

ա) 180 (n – 2)
n = 5
180 (5 – 2) =
180 * 3 =
540o

Պատ․ 540o

գ) 180 (n – 2)
n = 10
180 (10 – 2) =
180 * 8 =
1440o

Պատ․ 1440o

4.

Լուծում․
Անկյունների գումար = 180 (n – 2)
n = 5
180 (5 – 2) =
180 * 3 =
540o

540 : 5 = 108o

Պատ․ 108o

5.

անկյունների գումար = 180 (n – 2)
n = 540 : 180 + 2
n = 3 + 2
n = 5

ՏՆԱՅԻՆ․

2-բ․

S = 180 (n – 2)
n = 6
180 (6 – 2) = 180 * 4 = 720o

3․

Անկյունների գումար = 180 (n – 2)
n = 4
180 (4 – 2) =
180 * 2 =
360o

360o : 4 = 90o

Պատ. 90o

6․

Լուծում1․

A1 = A2 = A3
A1 – 40o = A4
A1 = A2 = A3 = A4 + 40o
Քառանկյան անկյունների գումարը = 360o

A1 + A2 + A3 + A4 = 360o
A1 + A2 + A3 + A4 + 40o = 400o
400o : 4 = 100o
A1 = A2 = A3 = A4 + 40o = 100o
A4 = 100o – 40o = 60o

Պատ․ A1 = A2 = A3 = 100o
A4 = 60o

Լուծում 2․
A1 = A2 = A3 = x
A4 = x – 40o

3x + x – 40o = 360o
3x + x – 40o + 40o = 4x = 400o
4x = 400o
x = 400o : 4 = 100o
x = 100o
x – 40o = 100o – 40o = 60o

Պատ․ A1 = A2 = A3 = 100o
A4 = 60o

Հայոց լեզու․ 12․09․22

1․Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում։ Նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

Քանի՞ բառ ստացվեց, որտեղ ը կա։

9 բառ ստացվեց, որում ը կա։

Տեխնոլոգիա․ Առողջագիտություն

Առողջ լինելը մարդու սովորական վիճակն է։

Այն կախված է․
Քնելուց
Սննդից
Մարզվելուց
Հոգեվիճակից
Վնասակար նյութ չօգտագործելուց
Շրջական միջավայրից
Հիգենաից
Կրթությունից
Գենետիկայից
Աղքատությունից

Վերադասավորում եմ այս գործոններ ըստ իմ կարծիքով՝ կարևորությամբ․

Աղքատությունից
Սննդից
Քնելուց
Հիգենիայից
Գենետիկայից
Հոգեվիճակից
Կրթությունից
Շրջական միջավայրից
Մարզվելուց
Վնասակար նյութ չօգտագործելուց

Աշխարհագրություն․ Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական,
ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային
տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների,
աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական
արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ
«երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների
թատերաբեմը:

2. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանն Եվրամիության համաօրենսդիր մարմինն է, ունի բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ: Այն ձևավորվում է 5 տարի մեկ ուղղակի ընտրությունների միջոցով և ներկայումս ունի 736 պատգամավոր։ Եվրախորհրդարանին է վերապահված Եվրահանձնաժողովի նախագահող նշանակելը, կազմի հաստատումը, ինչպես նաև այն լուծարելու իրավունքը:

Եվրոպական միության խորհուրդը Եվրամիության հիմնական որոշումներ ընդունող մարմինն է: Այն կազմված է անդամ երկրների նախագահներից կամ վարչապետերից, ինչպես նաև եվրահանձնաժողովի նախագահից։ Յուրաքանչյուր ղեկավար կարևոր խնդիրների ժամանակ ունի վետոյի իրավունք։ Որոշումները ընդունվում են միաձայն՝ կոնսենսուսով։

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը
պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Այն կազմված է անդամ երկրների քաղաքացի մեկական նախարարներից, որոնք չեն ներկայացնում իրենց կառավարությունները, և քվեարկության ժամանակ ունեն մեկական ձայն։

Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության խորացման, մարդու ազատության ու իրավունքների ընդլայնման հարցերով զբաղվող կազմակերպություն է։ Այժմ նրա կազմում կա 47 պետություն, Հայաստանն անդամակցում է 2001թ-ից։

3. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

4. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛
որակական առումով:

Եվրոպան առանց Ռուսաստանի Դաշնության միավորում է 44 պետություն` 7.6 մլն. քկմ
տարածքով և 590 մլն. բնակչությամբ, այդ թվում 32 հանրապետություններ, 12
միապետություններ և բրիտանական տիրույթ Ջիբրալթարը:

Հայոց լեզու 09․09․22

1․Գրի՛ր երեքական այնպիսի բառեր, որոնց մեջ և տառն արտահայտի` 

ա) երկու հնչյուն

Երևան, արև, ձևանալ 

բ) երեք հնչյուն: 

նաև, միևնույն, Կիև

2․ Տրված առակից դուրս գրիր  

Ա․ այնպիսի բառեր, որոնց հնչյուններն ավելի շատ են, քան տառերը 

գտավ, քնած, և x3, խժռել, երբ, որ, եղջերուն, եղջերուի x2, ետևից x3, չկարողացավ, բռնել, որտեղ, չքացել, որսը

Բ․ այնպիսի բառեր, որոնք տարբերվում են գրությամբ և արտասանությամբ 

եղջերուն, եղջերուի x2, վերադարձավ, հանկարծ

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

3․Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր, կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

գրադարան – գիր + ա + դարան
կատվազգի – կատու + ազգ
գլխապտույտ – գլուխ + ա + պտույտ
լեզվաոճական – լեզու + ա + ոճական
լուսանկար – լույս + ա + նկար
ջրապտույտ – ջուր + ա + պտույտ
կուտակել – կույտ + ակ +ել
սրբապատկեր – սուրբ + ա + պատկեր
ուղղաձիգ – ուղիղ + ա + ձիգ

4․Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: 

Ա. Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օձանմանատաղձագործ:  գ. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղդել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ,
 նախկին:
 դ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք: 

5․ Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով այս վերնագրերից մեկը՝

  • Մարդիկ վիճում են, երբ․․․
  • Իմ դպրոցական վեճերից
  • Վիճե՞լ, թե՞․․․
  • Այլ

Մարդիկ վիճում են, երբ նրանք համաձայն չեն ուրիշ մարդու կարծիքի հետ և չեն կարողանում քննարկել։ Իմ կարծիքով, վիճելը վատ բան չէ, սակայն քննարկելը ավելի լավ է, քանի որ դիմացինը կարող է ավելի հեշտ համաձայնվել քո կարծիքին, քան թե վիճելուց։ Քննարկելով մարդիկ իրար ավելի լավ են հասկանում, բայց հաճախ է լինում, երբ մեկը փորձում է հանգիստ քննարկել, իսկ մյուսը՝ վիճել։

Հանրահաշիվ 12․09․22

11-ա,գ,ե․ Տրված հավասարումից y-ն արտահայտեք x-ով․

ա) x + y = 5

y = 5 – x

գ) -3x + 2y = 7

2y = 7 + 3x
2y/2 = 7 + 3x/2
y = 7 + 3x/2

ե) -3,5x + 2y = 0,2

2y = 0,2 + 3,5x
2y/2 = 0,2 + 3,5x/2
y = 0,2 + 3,5x/2

12-ա,գ,ե,է․ Տրված հավասարումից y-ն արտահայտեք x-ով․

ա) 4x – y + 3 = 0

y = 4x + 3

գ) 3x + y – 2 = 0

-y = 3x – 2
y = -3x + 2

ե) 4x – 2y + 8 = 0

2y = 4x + 8
2y/2 = 4/2 x + 8/2
y = 2x + 4

է) 1/3x – 0,2y + 1 = 0

0,2y = 1/3x + 1
5 * 0,2y = 5/3x + 5
y = 1 2/3x + 5

14-ա,գ․ Նշեք հավասարման որևէ լուծում․

ա) 4x – y – 2 = 0

(2; 6)

գ) x – 2y + 4 = 0

(4; 4)

16-ա․ a-ի ի՞նչ արժեքի դեպքում (3; -2) թվազույգը 3x – ay – 4 = 0 հավասարման լուծում է։

3 * 3 – – 2a – 4 = 0
9 + 2a – 4 = 0
2a + 5 = 0
2a = -5
2a = -5
a = -5 : 2
a = -2,5

ՏՆԱՅԻՆ․

11-բ,դ,զ․ Տրված հավասարումից y-ն արտահայտեք x-ով․

բ) 2x – y = 3

y = 2x – 3

դ) 3x – 5y = 8

3x – 5y = 8
5y = 3x – 8
5y/5 = 3x – 8/5
y = 3x – 8/5

զ) x – 0,3y = 0,2

0,3y = x – 0,2
y = 10/3x – 10/3 * 0,2
y = 10/3x – 0,7 1/30

12-բ,դ,զ,ը․ Տրված հավասարումից y-ն արտահայտեք x-ով․

բ) x – 3y + 6 = 0

3y = x + 6
y = 1/3x + 1/3 * 6
y = 1/3x + 2

դ) 5x – 7y – 3 = 0

7y = 5x – 3
y = 5/7x – 1/7 * 3
y = 5/7x – 3/7

զ) 0,5x – 2y + 0,6 = 0

2y = 0,5x + 0,6
y = 0,25x + 0,3

ը) x/3 + y/6 – 2 = 0
y/6 = 2 – x/3
y = 12 – 2x

14-բ,դ․ Նշեք հավասարման որևէ լուծում․

բ) 3x + 2y = 7

(1; 2)

դ) 5x – 3y – 2 = 0

(7; 11)

16-բ․ b-ի ի՞նչ արժեքի դեպքում (-1; -4) թվազույգը bx – 7y – 3 = 0 հավասարման լուծում է։

-1b – 7 * -4 – 3 = 0
-1b – -28 – 3 = 0
-1b + 28 – 3 = 0
-1b + 25 = 0
-1b = -25
b = 25

Հանրահաշիվ 07․09․22

5-ա,գ․ Տրված a, b, c, թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում․

ա) a = 5, b = 4, c = -2
5x + 4y – 2 = 0

գ) a = 0, b = 2, c = -1
2y – 1 = 0

8-ա,գ,ե․ Ստորև բերված թվազույգերից որո՞նք են 2x – y + 4 = 0 հավասարման լուծումներ․

ա) (1; -2)
x = 1
y = -2

2 * 1 + 2 + 4 =
2 + 2 + 4 =
8

գ) (-2; 1)
x = -2
y = 1

2 * -2 – 1 + 4 =
-4 – 1 + 4 =
4 – 1 – 4 =
-1

ե) (5; 0)
x = 5
y = 0

2 * 5 – 0 + 4 =
10 + 4 =
14

9-ա,գ,ե․ (1; 3) թվազույգը տրված հավասարման լուծո՞ւմ է, թե՞ ոչ.

ա) 2x – 3y + 5 = 0
(1; 3)

2 * 1 – 3 * 3 + 5 =
2 – 9 + 5 =
-2

գ) x – y – 6 = 0
(1; 3)

1 – 3 – 6 =
-8

ե) x + 2y – 7 = 0
(1; 3)

1 + 2 * 3 – 7 =
1 + 6 – 7 =

0

10-ա,գ․ Գտեք հավասարման երեք լուծում․

ա) x + y – 5 = 0

(2; 3), (4; 1), (-2; 7)

գ) 2x – y + 2 = 0

(1; 4), (-0,5; 1), (3; 8)

ՏՆԱՅԻՆ․

5-բ,դ․ Տրված a, b, c, թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում․

բ) a = 0, b = -3, c = 4
-3y + 4 = 0

դ) a = -5, b = -3, c = 0
-5x – 3y = 0

8-բ,դ,զ․ Ստորև բերված թվազույգերից որո՞նք են 2x – y + 4 = 0 հավասարման լուծումներ․

բ) (0; 4)

2 * 0 – 4 + 4 =
4 – 4 =
0

դ) (3; 4)

2 * 3 – 4 + 4 =
6 – 4 + 4 =
6

զ) (-2; 0)

2 * -2 – 0 + 4 =
-4 + 4 =
0

9-բ,դ,զ․ (1; 3) թվազույգը տրված հավասարման լուծո՞ւմ է, թե՞ ոչ.

բ) -x + y – 2 = 0
(1; 3)

-1 + 3 – 2 =
0

դ) 7x – 3,2y + 4 = 0
(1; 3)

7 * 1 – 3,2 * 3 + 4 =
7 – 9,6 + 4 =
1,4

զ) 0x – 7y + 21 = 0
(1; 3)

0 * 1 – 7 * 3 + 21 = 0
-21 + 21 =
0

10-բ,դ․ Գտեք հավասարման երեք լուծում․

բ) y – 5 = 0

(0; 5), (-2,3; 5), (1; 5)

դ) x + 3 = 0

(-3; 0), (-3; -3), (-3; 9),

Հայոց լեզու․ Հոլովներ․ Դաս 1

Չգիտեմ ինչպես էր պատահել, բայց բանն այն է, որ մի գեղեցիկ օր այդ փայտի կտորը ընկավ մի ծերուկ ատաղձագործի արհեստանոց։ Ատաղձագործի անունը վարպետ Անտոնիո էր, թեև բոլորը նրան կոչում էին վարպետ Չիլիեջա:
Վարպետ Չիլիեջան այդ փայտի կտորը տեսնելուն պես խիստ ուրախացավ և, ուրախությունից ձեռքերը շփելով, կիսաձայն մրթմրթաց.
— Այս փայտի կտորը ճիշտ ժամանակին ձեռքս ընկավ. հիմա սրանից փոքրիկ սեղանի ոտք կպատրաստեմ։
Ասածն՝ արած էր. իսկույն ձեռքն առավ սրած ուրագը՝ կեղևը հանելու և տաշելու համար։ Բայց երբ ուրագը վեր բարձրացրեց հարվածելու համար, տեղն ու տեղը քարացավ, որովհետև ականջը մի շատ բարակ ձայն ընկավ, որը խնդրելով ասաց.
— Այդքան ուժեղ մի՛ խփիր…

բանն
օր – ուղղական
փայտի – սեռական
կտորը – ուղղական
ծերուկ – ուղղական
ատաղձագործի – սեռական
արհեստանոց – ուղղական
վարպետ – ուղղական
Անտոնիո – ուղղական
Չիլիեջա – ուղղական
Չիլիեջան – ուղղական
ձեռքերը – ուղղական
ժամանակին – տրական
ձեռքս – ուղղական
սեղանի – սեռական
ոտք – ուղղական
ձեռքն – ուղղական
ուրագը – ուղղական
կեղևը – ուղղական
ականջը – ուղղական
ձայն – ուղղական

Աշխարհագրություն ամփոփիչ աշխատանք

1․ Յուրաքանչյուր երկրում պատմականորեն ձևավորված հասարակական գործունեության ոլորտների ամբողջությունը կոչվում է. 

1) համաշխարհային տնտեսություն

2)տնտեսության ճյուղ 

3) ոչ արտադրական ոլորտ 

4) ազգային տնտեսություն 

2․ Տնտեսության այն ճյուղերի ամբողջությունը, որոնք զբաղված են նյութական բարիքների արտադրությամբ, կոչվում է. 

1) տրանսպորտ                           3) գյուղատնտեսություն

 2) ոչ արտադրական ոլորտ    4) արտադրական ոլորտ 

3․ Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ չէ. 

1) համաշխարհային շուկան    3) մեքենայական արտադրությունը 

2) ջերմային տրանսպորտը      4) աշխատուժը

4. Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերից չէ. 

1) մինչագրարային փուլը   3) ինդուստրիալ փուլը 

2) ագրարային փուլը      4) հետինդուստրիալ փուլը 

5. Ոչ արտադրական ոլորտի ճյուղ չէ. 

 1) բեռնատար տրանսպորտը   3) պետական կառավարումը 

2) գիտությունը                4) գովազդային գործակալությունը 

6. Արդյունաբերության առաջատար եռյակի ճյուղ չէ. 

1) էլեկտրաէներգետիկան 3) թեթև արդյունաբերությունը 

2) քիմիական արդյունաբերությունը 4) մեքենաշինությունը 

7․ Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

8․ Ո՞ր պնդումն է սխալ.

  • 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:
  • 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի
  • ոչ ավանդական աղբյուրների դերը:
  • 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:
  • 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

9․ Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:
2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն
ունեն ատոմային էլեկտրակայանները:

3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են
զարգացող երկրներում:
4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում
զարգացած երկրներին:

10․ Մեքենաշինության տեղաբաշխման սկզբունք չէ.

  • 1) տեղաբաշխումը վառելիքային բազաների մոտ
  • 2) տեղաբաշխումը սպառման վայրերի մոտ
  • 3) տեղաբաշխումը խիտ բնակեցված վայրերում
  • 4) տեղաբաշխումը գիտական կենտրոնների մոտ

11․ Գյուղատնտեսական հողահանդակ չէ.0,25 

1) վարելահողը    3) խոտհարքը 

2) արոտավայրը   4) անտառը 

12 «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 0․25 

1) հացահատիկային — բրինձ 

2) կերային — ցորեն 

3) բանջարաբոստանային — կաղամբ 

4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ 

13. Հացահատիկային մշակաբույսեր չեն.0,25 

1) կորեկը և գարին       3) բրինձը և եգիպտացորենը 

2) վարսակը և ցորենը 4) արևածաղիկը և սոյան 

14․Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.0,25 

1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին 

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը 

15. Ո՞ր պնդումն է ճիշտ. 0,5 

1) Համաշխարհային անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է:

 2) Լեռնային շրջանների անասնապահության հիմնական ճյուղը խոզաբուծությունն է:

 3) Ոչխարաբուծությունը հիմնականում զարգանում է մերձքաղաքային գոտիներում: 

4) Թռչնաբուծությունը անասնապահության ամենադանդաղ զարգացող ճյուղն է: 

16․ Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  • ծխախոտ ա. հացահատիկային
  • գարի բ. տեխնիկական
  • վարունգ գ. այգեգործություն
  • խնձոր դ. բանջարաբոստանային
    1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ
    4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

17․ «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը.

1) սուրճ — Բրազիլիա
2) թեյ — Հնդկաստան
3) բրինձ — Արգենտինա
4) եգիպտացորեն — ԱՄՆ

18․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազման կարգով.

  • ա. ծովային տրանսպորտ
  • բ. ավտոմոբիլային տրանսպորտ
  • գ. խողովակաշարային տրանսպորտ
  • դ. երկաթուղային տրանսպորտ
  • 1) բ, ա, գ, դ 2) ա, դ, գ, բ 3) դ, գ, ա, բ 4) գ, բ, ա, դ

19․ Ո՞ր պնդումն է սխալ.

1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:

2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում

20․Սխեմատիկ տեսքով ներկայացնել տնտեսության ճյուղային կառուցվածքը և նկարագրել դրանցից մեկը։