1.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Անորոշ
Գետ, հանքանյութեր, տեղեկություններ, բույսեր, լաբորատորիա, պոմպեր, խորքեր, բույսեր, հողաշերտ, հանքավայր։
Որոշյալ
Լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, մետաղը, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը։
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
ավազան
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
պատճեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
արքայազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
որովայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
ճողփյուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
ցողուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին
մարգագետին























