Երկրաչափություն 03.10.23

52.

AB = 3 սմ
BC = 4 սմ
CD = 3 սմ
AD = 4 սմ

|AB| = 3 սմ
|BC| = 4 սմ
|DC| = 3 սմ
|MC| = √(MB2 + BC2) = √(1,52 + 42) = √(2,25 + 16) = √18,25 սմ
|MA| = 1,5 սմ
|CB| = 4 սմ
|MC| = √(AB2 + BC2) = √(32 + 42) = √(9 + 16) = √25 = 5 սմ


54-ա,գ.

ա)

MN ↑↑ QP
NM ↑↑ PQ
MQ ↑↑ NP
QM ↑↑ PN

MN ↑↓ PQ
NM ↑↓ QP
MQ ↑↓ PN
QM ↑↓ NP

գ)

համագիծ վեկտորների զույգ չկա։


ՏՆԱՅԻՆ․


53.

|BD→|2 = AD2 + AB2
|BD→|2 = 122 + 52
|BD→|2 = 144 + 25
|BD→|2 = 169
|BD→| = 13 սմ

CM = AB = 5 սմ
<CMD + <MCD + <CDM = 180°
90° + <MCD + 45° = 180°
<MCD = 45°
<MCD = <CDM, ապա CMD եռանկյունը հավասարասրուն է։
MD = CM
MD = 5 սմ

|CD→|2 = CM2 + MD2
|CD→|2 = 2 * 52
|CD→| = 2√5 սմ

AM = AD – MD = 12 – 5 = 7
|AC→|2 = AM2 + CM2
|AC→|2 = 72 + 52
|AC→|2 = 49 + 25
|AC→|2 = 74
|AC→| = √74 սմ


54-բ.

BC ↑↑ AD
CB ↑↑ DA

BC ↑↓ DA
CB ↑↓ AD


55-բ,դ.

բ)

|BC→| = |DA→|
BC→ ↑↓ DA→
BC→ ≠ DA→

դ)

AC→ ↑↑ BD→
AC→ ≠ BD→


56-բ,դ.

բ)

|MS→| = |SN→|
MS→ ↑↑ SN→
MS→ ≠ SN→

դ)

TS→ ↑↑ KM→
TS→ ≠ KM→

English 03.11.23

A

1 – had left
2 – already saw
3 – hadn’t finished
4 – had you just spoken
5 – we set off
6 – I already ate
7 – had you heard

B

1 B
2 A
3 A
4 B
5 A
6 A
7 B

C

1 – We had just heard the news when you rang.

2 – I had already thought of that before you suggested it.

3 – When I turned on the TV the program had already started.

4 – She was hungry because she had not eaten anything all day.

5 – By the time I left school I had decided to become a musician.

Գրականություն․ Վոլֆգանգ Բորխերտ «Խոհանոցի ժամացույցը» (16.10.2023)

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:

Այս հատվածը ցույց է տալիս, որ նա գիտակցում է, թե ինչքան է կորցրել, սակայն փորձում է դեռևս արժեք տեսնել իր ունեցածի մեջ։

Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել:

Այս հատվածը ցույց է տալիս, թե ինչպես է գլխավոր հերոսը կարոտում իր ընտանիքին, և ինչ խորը ազդեցություն ունի ընտանիքի կորուստը իր հոգեվիճակի վրա։

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

Այս հատվածը ցույց է տալիս, որ գլխավոր հերոսն ինքն իրեն համոզում, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է և կյանքը շարունակվում է։

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

«-Իսկ  հիմա՞:
Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.
-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր

Երիտասարդը կարոտում է իր նախկին կյանքը, ընտանիքին և մորը, և հիշում է իր սովորական առօրյան, որը անվերադարձ կորել է և հիմա նրան դրախտ է թվում։

Իմ անհատական նախագիծ

Ես գրելու եմ չափման միավորների մասին։ Ես բացատրելու եմ ինչ մեծությունների համար ենք օգտագործում չափման միավորները, ինչ չափման միավորներ կան, չափման միավորների պատմությունը, ինչ մեծություններից են կախված չափման միավորները, և այլն։ Նկարագրելու եմ չափման միավորների երկու գլխավոր համակարգները, և այդ համակարգների ինչից են սկսվել։

My Favorite Sport

Personally, I really like sports, but I don’t really participate in any competetive sports. I love running and jogging, and I do it a lot; going to and from bus stops, going up stairs, e.t.c. In school, I do archery for P.E., and I don’t plan on changing it as I really like it. Outside of school. I do Muay Thai, which is a martial art in which we hit with our fists, elbows, knees, and legs. Sometimes, after Muay Thai, I also go swimming, around 300 to 500 meters (6 to 10 laps). My favorite swim is probably the breaststroke, with the backstroke as a close second. I also do exercise at home. My workouts usually consist of planks, push-ups, fingertip knee push-ups, and lateral raises. I used to think I could do 30 pushups, but after I started doing proper form push-ups, that number quickly fell to 10.

My Eating Habits

Generally, I like eating and cooking. I always try to eat healthy, (usually just whatever my mom cooks) but occasionally, I eat a little chocolate, and I don’t really feel all too bad about it, because I don’t eat a lot of it. I generally don’t cook a lot, but if there’s nothing already cooked and I’m hungry, I sometimes cook for myself. I usually cook scrambled eggs with ham and cheese, along with some fruits and vegetables. If I feel like it, I might make a salad, but most of the time I end up just adding some diced tomatoes to the scrambled egg. Sometimes, on school days, I go several hours without eating a proper meal (not by choice) and when I eventually eat, I often wind up overestimating how much I can and need to eat. I generally have pretty good eating habits, but on weekends when I’m home I end up snacking a lot. Sometimes as a snack I eat some chocolate, sometimes cereal, sometimes fruit. I end up eating snacks up to 5 times in 1 day.

06.10.23․ Զաբուղոն․ Մաս Դ

Քարաշեն պատերի, ամուր երկաթե դռների hետևում շրջում են, սպասելուց հուսահատված, կամքի ուժասպառ վիճակում՝ անզգա և անտարբեր դառնալով տարիների անվերջ շրջապտույտին։

Անակնկալ փրկության հույսը, առաջիկա օրերի ակնկալությունը վաղուց լքել են նրանց և հիմա ի սկզբանե սահմանված թվականին սպասելով միայն, կծկված մնում են այդտեղ ժամերո՜վ, չորս կողմը բարձրացող պարիսպների տակ բուսած հսկա սնկերի պես։ Բոլոր հասակները ու բոլոր տարիքները կան այստեղ, այս դիմացկուն քարե արգանդի մեջ, որը Թիարան է կո վում և որը այս մարդկանց պիտի նորից ծնի մի օր, պիտի արտաքսի իր ծոցից դուրս, միաժամանակյա ծնունդներով։

Վերևից, նեղ բացվածքներից լույսը մտնում է ներս, խիստ խնայողաբար, տկար ու դժգույն այն դեմքերի պես, որոնց լուսավորելու է գալիս։

Զաբուղոնը սրանց մեջ է։ Իր համբավը իրենից շուտ է հասել բանտ։ Մեծ մի չարագործ չէ բայց շատ ճարպիկ մեկն է։ Հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որի ոտքին ամուր երկաթներ են հագցրել և կողքին դրել հաստ պարիսպներ։

Յոթը տարի պիտի մնա այսպես: Երիտասարդ էր այստեղ եկած ժամանակ ու ծերացած դուրս պիտի գա։ Իր նշանածի մասին մտածելու է ամեն ժամ, այն միակ բարեկամությունը, որին անկասկած հավատում է դեռ։ Ո՞ւր է։ Ի՞նչ է անում արդյոք։ Ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր է գործադրում։ Մի անգամ երեսուն մետր բարձրությամբ մի պատով է անցնում, բայց դրսի բակի մեջ բռնվում է։ Ուրիշ անգամ բանտի մի երդիկի վրա բարձրանալ է հաջողում։ Երկու գիշեր անցկացնում է այնտեղ, տեսնում են ու բռնում նորից։ Այն ժամանակ բոլոր խստությունները գործի են դնում ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ։ Բանտի կարգապահական պատիժները տեղում են իր գլխին։ Ոչմիբան չէր կասեցնում նրան։ Դուրս պիտի գար Վասիլիկին գտնելու համար։ Իրոք որ մի ուրիշ պատճառ չունի փախչելու։

Եվ մի գիշեր հաջողվեց վերջապես։ Խոհանոցի ծխնելույզի մեջից բարձրացավ նախ ու հետո մի հիանալի ճարտարությամբ այդ ցից բարձրությունից իջավ, այս անգամ բանտի պարիսպից դուրս։

Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը հաջողվեց ահա, ու ուղղակիօրեն, անխոհեմությամբ դեռևս, մեր գյուղն է դառնում նորից։ Մի կասկած չի անցնում այս հնարամիտ մարդու մտքով։ Մի տարակուսանք չունի՝ թունավորելու իր սիրո մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը։ ձախողակ մի պատահար էր միայն։ Առաջին օրերի պես գիտի որ մի սպասող կա իրեն ամենից անակնկալ ժամին, ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով բազմպառկում է, մեծանում է, իր սրտից դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկի թովիչ ակնարկը պիտի գտնի նորից։ Նրա գանգուռ մազերի պատկերը դեռ չտեսած, աչքի առջև անցնում են, և ուրախության մի սարսուռ ցնցում է իր խեղճ մարմինը։

Մեղմորեն մոտենում է նրա տանը։ Պատուհանի առջև խոսացկության մի ձայն կանգնեցնում է նրան։ Ո՞վ է ներսում։ Լսում է, չի հավատում իր լսածին։ Ներս է մտնում անձայն, առանց իր ներկայության կասկած տալու, ու չի հավատում իր տեսածին։ Մի ամբողջ ժամ մի անկյուն կծկված սպասում է, չկարողանալով ցրված միտքը ամփոփել։ Հետո կամաց ինքն իրեն գտնում է, խորհում ու ձեռքը ստիպված գնում է փոքրիկ մի դանակի կոթին, որ մեջքի գոտուց է անցկացված։ Մատները շոյում են զենքը։ Առաջին անգամ է որ արյուն թափելու կարիգը տեսնում է պարզ ու հստակ։ Ինքը, որ ամեն բանից կարողանում է փախչել, այս վրեժխնդրության գաղափարից չի կարողանում պոկվել։ Ո՞վ է այս ապուշ էակը, որ իր թողած պակասը լցնելու է եկել, այս նստող տղայի՞ համար է Վասիլիկ մոռացել իրեն։ Մեկ նայվածքով չափում է, գնահատում է այդ ոսոխից և իրենից շատ ցածր է գտնում։

Եվ իր սիրտը լցնող արհամարհանքի առջև վրեժի գաղափարը թուլանում է։ Ձեռքը քաշում է դանակի կոթից, որ իր ձգված մատները կիսով դուրս էին քաշել մեջքի գոտուց։ Ո՛չ, չարժեն սրանք իր զայրույթը, ու կամացուկ դուրս է գալիս կրկին։ Ամբողջ գիշերը քայլում է թափառական, փողոցների մեջ։ Ո՞ւր պիտի գնա այսպես։ Տուն չունի, ծանոթ չունի։ խորհում է որ այսքան ծանր գնով ձեռք բերված ազատությունը մի բանի չի ծառայում և ուսերի վրա ծանրանում է։

Արշալույսի հետ՝ վարանոտ քայլերով ետ է դառնում նորից իր բանտը, որի դռան առջև գտնում են նրան առավոտյան ու ներս են առնում։

05.10.23․ Զաբուղոն․ Մաս Գ

Սկզբում Վասիլիկը այսպես երջանիկ էր։ Միթե ճակատագրի նման չէր այս անտեսանելի սիրահարը, որը աշխարհը կողոպտում էր իրեն կշտացնելու համար ամեն ճոխություններով։

Սակայն մի օր այս ամենը ծաղրելի թվաց իր աչքին։ Իր գաղտնագողի ու թաքուն երջանկությունը մի բան էր կորցնում այսպես ծածուկ մնալով և չկարողանալով ուրիշներին ի ցույց դրվել։ Երևակայեցեք թանկագին մի ադամանդ, որը դատապարտված է հավիտյան մի տուփի մեջ փակված մնալու և չկարողանաք մի օր կրծքի վրա դնելով դիմացինին շլացնել։

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս թագնված ադամանդի տպավորությունն էին թողում։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ էր, չէր կարողանում գոհանալ կյանքի այն ներքին ու լուռ ներդաշնակությամբ, որ իր ձեռքում էր և դրսում արձագանք չուներ։ Մարդիկ կան, որոնք դերասաններ են աշխարհի վրա։ Իրենց սեփական կյանք և գոյություն չկա, միայն ուրիշների համար են ապրում։ Հանդիսատեսներ են պետք այդպիսիներին, և կյանքը հրապույր չունի եթե իրենց դիտողները պակասում են։ Դերասաններ են, որոնք պատրաստ չեն դատարկ մի սրահի առջև ներկայացում տալու։

Այդիպիսին էր Վասիլիկը։ Իր մեկուսացումը՝ լքվածություն էր նշանակում։ Ոչ ոք իր երեսին չէր նայում փողոց ելած ժամանակ։ Գյուղից բոլոր երիտասարդները իր հրապույրներից դողում էին։ Հիմա պչրանքի արվեստը չէր փորձում նրանց դեմ, թույլ ու երերուն մի քալվածք էր որդեգրել, որ իր նուրբ մարմնի բոլոր խաղերը մատնում էր, և այսպես ցանկության տաք մի հով էր տարածում իր շուրջը և օձի մի նայվածք, որին հանդիպողը կախարդվում էր։

Մի օր մի տղա կապվեց նրա հետ և ամուսնանալ առաջարկեց։ Այդ վայրկյանից գողի սերը անտանելի մի լույս դարձավ իրեն։ Էլ չկարողացավ սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրություններին գնալ, այս պարտեզի մեջ, կամ այն լեռան վրա։ Ամեն առիթով գանգատվեց, բողոքեց, ու լացեց։ Մյուսը զարմանում էր. ինչո՞ւ է այս արցունքը, չէ որ առաջվա պես սիրում էին իրար։ Ի՞նչ կապ ունի մնացածը։ Զաբուղոնը իր առանձնացած կյանքով, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարներն էր պարզում։

— Ի՞նչ պիտի լինի սրա վերջը, հարցնում էր աղջիկը։

Սրա վե՞րջը։ Զաբուղոն երբեք չէր մտածել այդ մասին։ Ընդհակառակը, փափագում էր որ վերջը չգա։

Այդ ժամանակ հուսահատած՝ կամովին, օրհնված պսակադրությունից ավելի ամուր և հաստատ թվացող այդ նշանադրությունից բաժանվելու նպատակով մի սատանայական միտք հղացավ։ Մի գիշեր ոստիկաններին կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնին։

04.10.23․ Զաբուղոն․ Մաս Բ

Զաբուղոն նշանված էր: Զարմանում ե՞ք։

Նշանադրությունը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէր կատարվել իհարկե։ Հայր սուրբը չէր օրհնել այն, ոչ էլ լրագրերն էին տեղեկացրել։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք էին տվել, գիշերը ծառի տակ, աստղերն էլ՝ որպես վկաներ։ Աշխարհի ամենամեծահանդես նշանադրությունը իրենցն էր։

Բոլորս ճանարում էինք Վասիլիկին, այն վտիտ դեմքով ու խառնված մազերով աղջկան, որը գույնզգույն զգեստներով և արտակարգ արդուզարդերով՝ բարջրանում էր վեր լեռան վրա միայնակ պտտելու շաբաթ երեկոները։

Ոչ ոք չէր համարձակվում աչք նետել կամ փակել նրան։ Կեսարի հարսնացուն էր նա։ Նրա բացակա նշանածի տարածած սարսափի պատճառով ՝ աներկյուղ պտտում էր ամեն տեղ։ Եվ նա պահպանող այս վախը վայելում էր։ Անմատչելի լինելը՝ հրապուրիչ էր նրա համար։ Մասամբ իր նշանածի փառքն էլ էր տարածվում իր վրա։ Նրա արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մարդ չէր կարող լինել։ Աշխարհից դուրս ապրող մարդուն նշանածը նույնպես աշխարհքից դուրս արարած էր, և մի տեսակ պատկառանքին խառնված ցանկությամբ նայում էին նրան, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վեհ ու արհամարհոտ դիցուհու ձևերով, իր շաբաթական պտույտն էր անում մեր կողմերում։

Կարծես Վասիլիկը գոհ էր այս կյանքից։ Մի մարդ կար մթում, որին նա պաշտում էր, Ռյույ Պլասի ասածի պես, առանց երևալու, առանց բացահայտ իր կողքը գալու։

Ու մութը՝ իրական մութն էր այստեղ։ Կյանքը՝ գիշերն էր սկսվում իր համար և գիշերը ավարտվում, քանի որ նշանածը միայն մթին կարող էր գալ, ամենաանակնկալ մի պահի, մտքով չանցած մի ծտպումով, որին գրկաբաց սպասում էր։

Ուրիշները կարող էին ասել որ «այսքան օր» ապրեցին։ Ինքը պիտի ասեր՝ «այսքան գիշեր»։

Լուսնի պես խավար էր պետք որպեսզի փայլեր։ Այս աղջիկը էապես աղջամուղջի դշխուհին էր։

Ու գողը, իր անընդհատ փոփոխվող այլակերպություններով ամեն գիշեր մի նոր սիրահար էր թվում իր աչքին, և այդպես ամեն հասակները ու ամեն գույները հերթով խոնարհվում էին իր առջև, դյութական մի երազ շինելով անվերջ։

English 04.10.23

NEF Reading We are family slide 15 learn all the unknown words and be ready to discuss in class slide 15, ex-es b, d

b

1 W
2 W
3 C
4 W
5 C
6 C
7 W
8 C
9 C
10 W

Classroom activities
Listening 1.11

Grammar Bank slide 132, 1B, ex-es a, b

a

1 were watching
2 had left
3 had studied
4 was driving
5 had only had

b

1

A How did the accident happen?
B He was driving back from Manchester when he hit a tree.

2

I already started cooking the meal when they called me to say they couldn’t come.

3

When I got home I was really tired, so I had a shower and went to bed.

4

I arrived too late. The concert finished and my friends went home.

5

The driver lost control of his car because he was talking on his mobile