Պատմություն. Թեմա 5. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ

Ք.ա. I դարի առաջին կեսը հայոց պատմության ամենափառապանծ շրջանն է։ Ք. ա. 95թ. Մեծ Հայքում գահ է բարձրանում Արտաշես I-ի թոռը Տիգրան II-ը՝ ապագա Տիգրան Մեծը, որի ստեղծած աշխարհակալ պետությունը խոր հետք է թողել Հին աշխարհի պատմության մեջ։

Տիգրան II-ի գահակալումը

Տիգրան II-ը գահ է բարձրացել 45 տարեկանում , և մինչ այդ շուրջ 20 տարի մնացել էր պատանդության մեջ Պարթևստանում: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:

Ծոփքի վերամիավորումը

Տիգրանը շարունակեց Արտաշես I-ի անավարտ թողած գործը և, Ծոփքի թագավորությունը Մեծ Հայքին միացնելով, իր իշխանության տակ վերցրեց հայկական հողերի մեծագույն մասը: Նրա իշխանությունից դուրս մնաց միայն Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսին:

Հայ-պոնտական դաշինքը

Պոնտոսը Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը, որը հետևողական պայքար է մղել Հռոմի դեմ՝ ընդարձակ և հզոր պետություն ստեղծելու նպատակով:

Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ամուր թիկունք և Տիգրանը գահակալության երկրորդ տարում դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ՝ նաև կնության առնելով նրա աղջկան։

Հայ-պարթևական պատերազմը

Ապահովելով թիկունքը՝ Տիգրան Մեծը սկսեց արտաքին ակտիվ քաղաքականություն ծավալել։ Շուտով նա, օգտվելով Պարթևստանի թագավորի մահվան հետևանքով իշխանության թուլացումից, հարձակվեց և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները», այնուհետև հայկական գերիշխանությունը հաստատեց Պարթևստանի հանդեպ, ընդունելով «արքայից արքա» տիտղոսը և իր տերության հարավային սահմանը հասցրեց Պարսից ծոց։

Սելևկյան պետության միացումը

Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրանը դարձավ իր ժամանակի խոշոր տիրակալներից մեկը։ Այդ ժամանակ Սելևկյան երբեմնի հզոր պետությունը թուլացել էր և Սելևկյան ավագանին և ժողովուրդը հրավիրեց Տիգրանին իշխելու և կարգուկանոն գցելու իրենց երկրում։ Ք.ա. 83թ. Տիգրանը Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքում բարձրացավ գահին և իշխեց այնտեղ 17 տարի։

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը

Տիգրան Մեծը շուտով իր իշխանությունը հաստատեց նաև Միջերկրական ծովի արևելյան ափին՝ Փյունիկիայում (այժմյան Լիբանանը), Հրեաստանում (այժմյան Իսրայելը) և Նաբաթեայում (այժմյան Հորդանանը)։

Տիգրան Մեծի տերության սահմանները

Ընդամենը քառորդ դարում հմուտ ռազմական և դիվանագիտական քաղաքականությամբ Տիգրանը կարողացավ ստեղծել հզոր աշխարհակալ տերություն, որի սահմանները Եգիպտոսից և Կարմիր ծովից ձգվում էին մինչև Կովկասյան լեռներ, Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Իր աշխարհակալ տերությունը նա կառավարում էր արքունի կառավարիչների և տեղական ենթակա թագավորների միջոցով:

Պատմություն․ Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին. Արտաշեսի 1-ի բարեփոխումները, սահմանաքարեր

Ք.ա. 190թ. Հռոմը ծանր պարտության մատնեց Սելևկյան տերությանը Մագնեսիայի ճակատամարտում։ Օգտագործելով Սելևկյան տերության թուլացումը՝ հայազգի Արտաշեսն ու Զարեհը, որոնք Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներն էին, իրենց անկախ հռչակեցին՝ վերականգնելով հայկական թագավորությունները:

Արտաշես I-­ը հիմք դրեց Արտաշեսյանների արքայատոհմին, որը թագավորեց Մեծ Հայքում գրեթե 190 տարի (Ք. ա. 189 ­ 1թթ.): Արտաշես I­-ը միավորեց հայկական հողերի մեծ մասը և վերականգնեց Մեծ Հայքի կենտրոնաձիգ թագավորությունը: Նրա թագավորությունը ծավալվում էր Կասպից ծովից մինչև Կարին։

Արտաշես I-ը ամրապնդեց Հայոց թագավորությունը, բարձրացրեց նրա հեղինակությունը։Պետությունը հզորացնելու նպատակով նա անցկացրեց վարչական, ռազմական, ագրարային եւ այլ բարեփոխումներ, որոնք մեծ նշանակություն ունեցան Հայաստանի հետագա վերելքի ու բարգավաճման համար:

Արտաշես I­-ը Այրարատյան դաշտում հիմնադրեց թագավորության նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչեց Արտաշատ: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, և ունեցել է անառիկ դիրք, որի համար հռոմեացիները քաղաքն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային նշանավոր կենտրոններից մեկը:

Կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Մասնավոր հողատերերը տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնքային հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցրին, որով փորձ արվեց պաշտպանելու համայնքի իրավունքները:

Արտաշես I-ը նաև կանոնակարգեց բանակը, երկրի վարչական բաժանումը ժամանակի ամենաառաջավոր մեթոդներով։ Նա կառավարեց 29 տարի և թողեց հարուստ, հզոր և բարգավաճ երկիր։ Նա անջնջելի հետք է թողել Հայոց պատմության մեջ, որի համար հիշվում է Աշխարհակալ և Բարի տիտղոսներով։

Պատմություն․ Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան

Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում սկզբնավորվեց երկրորդ համահայկական պետությունը, որը հայտնի է Հայկազուն Երվանդունիների թագավորություն անունով։

Երբ Վանի թագավորությունը խիստ թուլացավ, նրա փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր Սկայորդու կամ, ինչպես անվանում է Մովսես Խորենացին, Պարույր Նահապետի թագավորությունը: Նա դաշինք է կնքում Մարաստանի և Բաբելոնիայի դեմ ընդդեմ Ասորեստանի ու Ք.ա. 612թ. մասնակցում է մայրաքաղաք Նինվեի գրավմանը, ինչը կործանարար է դառնում Ասորեստանի համար։ Այդ մասնակցության համար նա թագադրվում է որպես Հայաստանի թագավոր։

Պարույրից հետո գահ է բարձրանում Երվանդ I Սակավակյացը, որի անունով թագավորական դինաստիան կոչվում է Երվանդունիների։ Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները շուտով իրենց իշխանության տակ միավորեցին ավելի շատ, քան Հայկական լեռնաշխարհի տարածքն էր՝ Սև ծովից մինչև Մարաստան։ Սրանց օրոք էլ ավարտվեց հայ ժողովրդի կազմավորումը:

Երվանդ I թագավորի զորքը կազմում էր 40 հազար հետևակ և 8 հազար հեծյալ։

Հաջորդ թագավորը՝ Երվանդի որդի Տիգրան I-ը աջակցում է մարական պետության դեմ 550թ. ապստամբած պարսից թագավոր Կյուրոս Մեծին՝ դառնալով նրա դաշնակիցը:

Ավելի ուշ Հայաստանը վերածվեց հին աշխարհի ամենամեծ պետություններից մեկի՝ Աքեմենյան Պարսկաստանի սատրապության, շարունակելով միաժամանակ գոյատևել որպես ենթակա թագավորություն:

Ք. ա. IV դարում Աքեմենյան տերությունն ընկավ Ալեքսանդր Մակեդոնացու բանակների հարվածների ներքո (Ք. ա. 331թ. Գավգամելայի ճակատամարտ): Հայերը մակեդոնացիների հաղթանակից հետո վերականգնվեց Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։

Ալեքսանդր Մակեդոնացու տերության տարածքում ձևավորված ամենուժեղ թագավորությունը Սելևկյան պետությունն էր, որին շուտով հաջողվում է Հայաստանը քաղաքականապես տրոհել չորս թագավորությունների՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմագենե, և իրեն ենթարկել դրանք։ Երվանդունիների իշխանությունը թեպետ մասնատված և քայքայված, շարունակվեց մինչև Ք.ա. III դարի վերջը։

Պատմություն. Թեմա 2. Վանի աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին, Սարդուրի 2-րդ

Ք. ա. IX դարում Վանա լճի ավազանում ծնունդ է առնում առաջին համահայկական պետությունը՝ Վանի կամ Բիայնիլիի թագավորությունը, որն ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս Ուրարտու անունով, իսկ Աստվածաշնչում՝ որպես Արարատ: Նրա մայրաքաղաքը եղել է Տուշպա (այժմ Վան) քաղաքը։ Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II թագավորների իշխանության շրջանում վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության: 

Արգիշտի I-ը իր տերության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ափերը, Շիրակը, Ջավախքը և Եփրատի հովիտը։ Այսպիսով` Արգիշտի I արքան Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, որ բնակեցված էր հիմնականում հայախոս ցեղերով, կարողացավ միավորել մեկ կենտրոնացված պետության մեջ։ Արգիշտի I-ը Ք. ա. 782թ. հիմնադրում է Էրեբունի բերդաքաղաքը, որից էլ իր անունն է ստացել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը: Նա կառուցել է նաև Արգիշտիխինիլի քաղաքը ներկայիս Արմավիրի հարևանությամբ։

Վանի թագավորությունում բարձր զարգացման հասան գյուղատնտեսությունն ու արհեստները: Կառուցվում էին բերդ-քաղաքներ եւ ամրոցներ, որոնք ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական նպատակներ էին հետապնդում: Մեծ զարկ ստացավ ջրանցքաշինությունը. օրինակ՝ Վան քաղաքը ջրով ապահովող 72կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Գրեթե մեկ դար շարունակ Վանի թագավորությունը պարբերաբար պատերազմում էր իր վտանգավոր հակառակորդ Ասորեստանի հետ, սակայն պարտվում է այդ պայքարում: Ենթարկվելով հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի ավերիչ հարձակումներին եւ Ասորեստանի նվաճողական արշավանքներին, Վանի թագավորությունը աստիճանաբար թուլանում է ու անկում ապրում Ք. ա. VII դարի վերջերին:

Գրականություն․ Պարույր Սևակ․ Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, 
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, 
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, 
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, 
Հենց այսպես է, ինչպես որ կա: 
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, 
Թե ես ի՞նչ եմ գերադասում, 
Ի՞նչ եմ ուզում 
Ու երազում,
Ես կասեի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց… 

Բնության և հասարակության մեջ ամեն ինչ ունի իր ժամանակը՝ գորգի մաշվելը, ամրոցի շինվելը և քանդվելը, մրգի հասնելը, երիտասարդների՝ զույգ կազմելը, երեխա ունենալը։ Սա աշխարհի կարգն է։

Սակայն Պարույր Սևակը բողոքն է բարձրացնում սպասումի դեմ, անկախ նրանից իրադարձությունը կլինի հաճելի թե տհաճ։ Նա կարծում է, որ հաճելի բանի ձգձգվելը, հաճույքը դարձնում է ձանձրալի, իսկ տհաճ բանը ավելի լավ է շուտ ավարտվի։

Պատմություն․ Թեմա 1. Հայկական Լեռնաշխարհը

Հայ ժողովուրդը կազմավորվել է Առաջավոր Ասիայի մի տարածաշրջանում, որը կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայերը իրենց հայրենիքը կոչում են Հայաստան կամ Հայք, օտարները՝ Արմենիա (կամ նախկինում Ուրարտու), իսկ վրացիները՝ Սոմխեթի։

Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից մեկն է: Մեր հայրենիքում նախնադարյան մարդկային հասարակության պատմությունը հաշվվում է շուրջ մեկ միլիոն տարի:

Աշխարհագրական դիրքը և սահմանները

Հայերի բնօրրան հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը լեռնային տարածք է (մոտ 400 հազար քառ կմ), ունի ծովի մակերևույթից 1500-1800 մ միջին բարձրություն, դրա համար այն կոչում են նաև Հայկական բարձրավանդակ կամ լեռնային երկիր։ Այն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի ու Իրանական սարահարթի միջև։ 

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներից են Մասիսը (5165 մ), Նեմրութը (4821 մ), Սիփանը (4434 մ) և Արագածը (4090 մ): 

Մասիսը, որը նաև կոչվում է Արարատ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է։ Մասիսի կողքին Սիսն է (3925 մ), որը նաև կոչվում է Փոքր Արարատ։ Ըստ Աստվածաշնչի՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ։ Արարատ լեռից սկսվում է դեպի արևմուտք է շարունակվում Հայկական պար լեռնաշղթան։

Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):

Հայկական լեռնաշխարհի լեռները հանգած հրաբուխներ են, բացառությամբ Թոնդրակ գագաթի։

Լճերը, գետերը

Հայկական լեռնաշխարհում են գտնվում Սևանա, Վանա եւ Ուրմիո մեծ լճերը: Հայկական լեռնաշխարհի երեք ամենախոշոր լճերն են Ուրմիա լիճը, Վանա լիճը և Սևանա լիճը։

Ուրմիո լիճը ամենամեծ լիճն է հայկական լեռնաշխարհում։ Այն հին ժամանակներում անվանում էին Կապուտան լիճ։ Ջուրը այնքան աղի է, որ կենդանական և բուսական աշխարհ չկա։

Վանա լիճը աղի ջրով լիճ է, որը հին ժամանակներում կոչվում էր Բնունյաց ծով։ Հայտնի է Վանա լճի՝ Աղթամար կղզու վրա կառուցված Սուրբ Խաչ եկեղեցով և իր տեռախ ձկնատեսակի համար։ Վանա լճի շրջանում է սկսել կազմավորվել հայկական պետականությունը։

Սևանա լիճը քաղցրահամ ջրով լիճ է, որը նաև կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Հայտնի է իշխան ձկնատեսակով։ Այսօր Հայաստանում Հանրապետության տարածքում գտնվում է երեք խոշոր լճերից միայն Սևանա լիճը։

Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատը, Տիգրիսը, Երասխը (Արաքս), Կուրը եւ այլ գետեր: Արաքսը hամարվում է մայր գետը, որովհետև ամբողջովին հոսում է հայկական լեռնաշխարհով։

Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը բարենպաստ պայմաններ են ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար, օգտագործվել են և ոռոգման, և նավագնացություն կազմակերպելու համար։

Կլիման, բուսական և կենդանական աշխարհը

Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Դա նպաստել է տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը, Հայաստանին բնորոշ բույսերի մշակմանը։

Հայաստանում աճող մրգերից հայտնի են ծիրանը և խաղողը։ Լեռնային շրջաններում զարգացած է եղել անասնապահությունը։ Տարածված կենդանիներից են հայկական քարայծը, վարազը, աղվեսը, գայլը, արջը։ Հայաստանը վաղ ժամանակներից հայտնի է ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի պատմավարչական բաժանումները։

Դեռևս Վանի թագավորության օրոք ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Ք.ա. 4-րդ դարում Հայաստանը բաժանվեց երկու միավորի՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների։

Մեծ Հայքը, ըստ «Աշխարհացույցի», բաժանված է 15 աշխարհի կամ նահանգի։ Մեծ Հայքն ընդգրկում է մոտ 300 հազար քառ կմ տարածք։Մեծ Հայքի ամենանշանավոր աշխարհը Այրարատն էր։

Մեծ Հայքի 15 աշխարհներից Հայաստանի Հանրապետությունում են գտնվում միայն Այրարատ,Գուգարք և Սյունիք նահանգների մի մասը։

Փոքր Հայքը գտնվում է Մեծ Հայքից դեպի արևմուտք և զբաղեցնում է շուրջ 80 հազար քառ կմ։

Հանրահաշիվ 29/01/24․ Կրկնություն

446-ա,ե․

ա) 63 * 52/33 * 24

63 * 52/33 * 24 =
= 23 * 33 * 52/33 * 24 =
= 52/2 =
= 25/2 =
= 12,5

ե) (3 1/3)3 * (0,1)3/0,15

(3 1/3)3 * (0,1)3/0,15 =
= (10/3)3 * (0,1)3/3 =
= (1/3)3/3 =
= 1/33/3 =
= (1/34) =
= 1/81

451-ա,ե,է․ վերլուծեք արտադրիչների․

ա) a(x + y) + b(x + y)

a(x + y) + b(x + y) =
= (x + y)(a + b)

ե) n(x – y) – x + y

n(x – y) – x + y =
= n(x – y) – (x – y) =
= (n – 1)(x – y)

է) ac + ad – bc – bd

ac + ad – bc – bd =
= a(c + d) – b(c + d) =
= (a + b)(c + d)

459-ա,է․ Պարզեցրեք արտահայտությունը.

ա) 6a/4 – 9a2 + 1/3a – 2

6a/4 – 9a2 + 1/3a – 2 =
= 6a/(2 – 3a)(2 + 3a) + 1/3a – 2 =
= -6a/(3a – 2)(2 + 3a) + 1/3a – 2 =
= -6a + 2 + 3a/(3a – 2)(2 + 3a) =
= 2 – 3a/(3a – 2)(2 + 3a) =
= –3a – 2/(3a – 2)(2 + 3a) =
= –1/(2 + 3a)

ե) 2 – 3/a – 3

2 – 3/a – 3 =
= 2(a – 3) – 3/a – 3 =
= 2a – 6 – 3/a – 3 =
= 2a – 9/a – 3

471-ա․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) √8 + 5√9 – 3√8 + 5√7 + 2√8 – 6√7

√8 + 5√9 – 3√8 + 5√7 + 2√8 – 6√7 =
= 5 * 3 – √7 =
= 15 – √7

472-ա,գ․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) √3 * √12

√3 * √12 =
= √(3 * 12) =
= √36 =
= 6

գ) √60 : √5

√60 : √5 =
= √(60/5) =
= √12 =
= 2√3