«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Ավագ Դպրոցի 9-5 դասարան
Author: davitapitonian
My name is Davit Apitonian and I am 11 years old. I was born on the 21st of July, 2009 In Yerevan. I have black hair and dark brown eyes.
I like playing games on my phone or computer, cooking, eating, and also talking, but only when it's about interesting stuff. In my opinion, biology is the worst school subject, and math is the best.
Most of the time, I'll be playing a game or watching youtube on my phone or computer, but I do other stuff too. I do my homework, I read (not much if the book isn't that interesting), and I also talk with my friends and my relatives.
In my opinion, some interesting topics for conversations are things like games, personal life (just some stuff that have been going on in life), and many other random topics. I would list some, but I don't really remember the things that me and my dad talk about that well, and usually, we talk during the long drive to my grandma's house.
I have 2 elective subjects: Mathematics and engineering. I like both subjects because they are very fun, and one of them is also connected to my future profession.
Mathematics
I chose Mathematics because I love math and I find solving math problems very fun. During the classes, we either do a bunch of exercises assigned by the school, or we do practice tests to prepare for finals.
Engineering
I initially chose Engineering because it interested me, and I was not disappointed. I have always wanted to work with technology in the future, and engineering as an elective subject sparked my interest in possibly becoming an engineer in the future.
I’ve been to a few field trips here and there, but one of my favorite trips so far has been the three-day military preparation trip I went to recently. It was a trip to Arates, which I went to with one of my best friends. In addition, I got along pretty well with most of the people there.
The scenery in Arates was amazing, the mountains were breathtaking. I generally like exercise, so the military work and exercises we did were very fun. Moreover, all throughout this trip, we were supposed to wake up at 7:30, but I would wake up at 6:30 for whatever reason, and it really made me realize how good it feels to wake up early rather than sleeping in.
Հայաստանը և հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց քանակի համեմատ շատ մեծ ներդրում են ունեցել։ Բարեբախտաբար Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ տեղի չունեցան, բայց հայերը տարբեր ճակատներում իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան։
Պատերազմին մասնակցել են մոտ 600 հզ․ հայորդիներ, որոնցից 300 հզ․-ը զորակոչվել է Հայաստանից, 200 հզ․-ը ԽՍՀՄ ուրիշ հանրապետություններից, և 100 հզ․-ը այլ երկրներում ապրող հայերից։ Պատերազմի ժամանակ կազմավորվեցին հայկական ազգային զորամիավորումներ՝ հայկական 6 դիվիզիաներ, որոնցից ամենանշանավորն էր 89-րդ Թամանյան դիվիզիան (հրամանատար՝ գեներալ մայոր Նվեր Սաֆարյան)։ Այդ դիվիզիայի կազմում պատերազմին են մասնակցել պապիկիս հայրը (զոհվել է պատերազմում) և եղբայրը (հասել է Բեռլին)։
89-րդ Թամանյան դիվիզիան միակ ազգային դիվիզիան էր, որը մասնակցեց Բեռլինի գրավմանը։ Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին բանակի այլ զորամիավորումներում և տարբեր
Հովհաննես Բաղրամյանի Հուշարձանը
զորատեսակներում, պարտիզանական ջոկատներում։
Պատերազմում 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային միության հերոսի կոչման (մարշալ Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ․ հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրեցին շքանշաններով և մեդալներով։ Հանրահայտ են մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, մարտիկ Հունան Ավետիսյանի և բազմաթիվ այլ հերոսների անունները։
Ֆաշիզմի դեմ պայքարում էին նաև սփյուռքի հայերը։ Օրինակ, հայտնի էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի ջոկատը։
Պատերազմին մասնակցում էին նաև թիկունքում գտնվող հայերը։ Օրինակի համար, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մատակարարում էր բազմաթիվ արտադրատեսակներ, որոնք ռազմական կարիքների համար անհրաժեշտ էին, օրինակ՝ կաուչուկ, որի արտադրությունը հինգ անգամ ավելացավ պատերազմի ժամանակ, պղինձ, կարբիդ, և այլ նյութեր։ Նաև արտադրել են զենքեր, զինամթերք, փոխադրամիջոցի մասեր, ևն։ Հայաստանը պատրաստում էր մոտ 300 տեսակի արտադրանք։ Հայաստանի աշխատավորները Կարմիր բանակի ֆոնդ մուծեցին 216 մլն ռուբլի։ Սփյուռքի հայերի միջոցներով ստեղծվեց “Սասունցի Դավիթ” տանկային շարասյունը։
Հղումներ․
Դասագիրք Ինչ է, ով է հանրագիտարան, հատոր 3 Դպրոցական մեծ հանրագիտարան, հատոր 2
Խորհրդային Ռուսաստանը չէր հաշտվում Անդրկովկասի կորստի հետ և միջոցներ էր փնտրում այն կրկին իր ազդեցության ոլորտում ներառելու համար: Միաժամանակ, օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից, քեմալական Թուրքիան 1920թ. սեպտեմբերին պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ: Հայկական բանակն ի զորու չեղավ կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Հայաստանի դաշնակցական կառավարությունը, երկիրը վերջնական կործանումից փրկելու նպատակով, հարկադրված էր ծանր պայմաններով հաշտություն կնքել Թուրքիայի հետ և ապա իշխանությունը հանձնել բոլշևիկներին։ 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստան մտավ խորհրդային Կարմիր բանակը և երկրում հռչակվեց խորհրդային վարչակարգ՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային (Սովետական) Հանրապետություն։
Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները
Խորհրդային իշխանության գլխավոր հոգսը դարձավ Հայաստանի տարածքային հիմնահարցը։ Խորհրդայնացումից հետո Ռուսաստանն իր վրա էր վերցրել Հայաստանի` Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային վեճերը կարգավորելու նախաձեռնությունը:
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թուրքիան օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից, այնպես էլ Ռուսաստանից։ Արդյունքում Ռուսաստանը ավելի կարևորեց հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հայկական հողերը զիջելով Թուրքիային։
1921թ. փետրվարին Մոսկվայում սկսվեցին ռուս-թուրքական բանակցությունները՝ որոշելու նաև Թուրքիայի հետ սահմանները։ Այդ բանակցություններին հայկական պատվիրակությանը չթողեցին մասնակցել։
1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը‚ իսկ Նախիջևանի մարզը Թուրքիայի պահանջով հանձնվեց Ադրբեջանին։
Այս պայմանավորվածությունները հաստատվեցին 1921թ. աշնանը Կարսում պայմանագրով, որն այս անգամ ստորագրեցին մի կողմից Թուրքիան, մյուս կողմից երեք անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։
Նախիջևանի, Սյունիքի և Արցախի հիմնախնդիրները
Ադրբեջանին հաջողվել էր 1920թ. Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ հեռացնել հայկական զորքերը Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և Նախիջևանից։ Խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանին և Թուրքիային հաջողվեց նաև փաստաթղթային հաստատում տալ Արցախին և Նախիջևանին Ադրբեջանի տիրապետությանը։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին։
Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Ադրբեջանին հանձնվեց նաև Նախիջևանը, որն արագ հայաթափվեց։
Սյունիքի (Զանգեզուր) համար պայքարը շարունակվեց։ Թեպետ Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգեր, Սյունիքը, միայն Գարեգին Նժդեհի եւ նրա գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ, մնաց անառիկ 1921թ. հուլիսին միացավ Հայաստանին։
Լոռու և Ջավախքի խնդիրը
1921թ. նոյեմբերի 6-ի պայմանագրով վերջնականապես լուծվեց հայ-վրացական վիճելի տարածքների հարցը: Լոռին մնաց Հայաստանի կազմում, իսկ Ախալքալաքի շրջանը (Ջավախքը) անցավ Վրաստանին:
Այսպիսով, կարելի է ասել, որ նաև Խորհրդային Միության կազմում հենց առաջին տարվա ընթացքում հայության հայրենազրկումը շարունակվեց
Հայաստանի Հանրապետությունը ձգտում էր իրեն միացնել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները և ստեղծել Միացյալ Հայաստան։
Հայկական պատվիրակությունները Փարիզի վեհաժողովում
1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (վեհաժողովը)։ Հաղթանակած Անտանտի երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն) այստեղ պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ։ Անտանտի կողմից պատերազմին մասնակցել էր նաև Հայաստանը, բացի այդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը կրել էր վիթխարի մարդկային և նյութական կորուստները:
Վեհաժողովին մասնակցում էին երկու հայկական պատվիրակություններ՝ Հայաստանի կառավարության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և արևմտահայերի պատվիրակությունը` եգիպտահայ հարուստ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ։ Նրանք մեծ աշխատանք կատարեցին հայկական պահանջների ներկայացման ուղղությամբ և մշակեցին համատեղ հուշագիր, որով պահանջում էին Միացյալ Հայկական անկախ պետության ստեղծումը, որը ներառելու էր արևելյան Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արեւմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները։ Պահանջվում էր նաեւ պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։
Հայկական մանդատի հարցը
Անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին` ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև վերջինս կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հայկական պատվիրակությունները առաջարկում էին դաշնակիցներից մեկին 20 տարով տրամադրել Հայաստանի մանդատը։ Ամենահավանական թեկնածուն ԱՄՆ էր, որի նախագահ Վուդրո Վիլսոնը հետաքրքրված էր հայկական հարցով։ Սակայն ԱՄՆ Սենատը չհաստատեց մանդատը։
Սևրի պայմանագիրը
1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը։
Միացյալ անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը կազմում էր 160 հազար քառ. կմ, Արեւելյան Հայաստանի առկա 70 հազար քառ. կմ-ին միացվում էր նաև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները (90 հազար քառ. կմ)։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։
Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որոնք չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Թուրքական զորքը, որին դաշնակցում էր նաև Խորհրդային Ռուսաստանը, 1920թ. սեպտեմբերին անցավ հարձակման և մի քանի ամսվա ընթացքում ետ գրավեց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսը և Ալեքսանդրապոլը (Գյումրին): Հայաստանը պարտություն կրեց։
Մյուս կողմից` Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանի դաշնակից համարվող պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն` դիմադրելու քեմալականներին և ազատագրելու երկիրը։
Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրով Հայաստանը ճանաչվեց Միացյալ և Անկախ։ Սակայն խոշոր տերությունների երկդիմի քաղաքականության հետևանքով Սևրի պայմանագիրը չիրագործվեց և մնաց թղթի վրա։
1918թ. մայիսյան հերոսամարտերի ընթացքում, մասնավորապես Արևելյան Հայաստանի պաշտպանության և պատերազմը շարունակելու, թե Թուրքիայի հետ առանձին հաշտություն կնքելու հարցում սուր հակասություններ առաջացան Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմինների միջև, որոնց հետևանքով 1918 թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը, և դրանով՝ ԱԺԴՀ-ն։ Վրաստանը հայտարարեց իրեն անկախ, որին հետևեցին կովկասյան թաթարները, որոնք իրենց հանրապետությունը կոչեցին Ադրբեջան։
Մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը որոշեց հայտարարել Հայաստանի անկախության մասին։ Հայտարարվեց, որ Անդրկովկասյան Ֆեդերացիայի լուծարման և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հանգամանքներով՝ հայոց ազգային խորհուրդը հայտարարում է իրեն հայկական գավառների միակ իշխանությունը։
Բաթումի պայմանագիրը
1918 թ․ ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսին վերասկսվեցին, և մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց հետևել Վրաստանին և Ադրբեջանին և պատվիրակություն ուղարկել Բաթում՝ հաշտություն կնքելու թուրքերի հետ։ Սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները և հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։
Պայմանագրի համաձայն՝ հայ-թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ Հայաստանին շատ փոքր տարածք էր թողնվում։ Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորքեր, և երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա նա կարողանա զորք տեղափոխել Ադրբեջան: Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Արևելյան Հայաստանի զգալի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից վերցրեց 28 հազ․ քառ․ կմ տարածք։
Բաթումի պայմանագիրը նաև անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թ․ նոյեմբերը, երբ Թուրքիան պարտության պայմանագիր կնքեց Անտանտի երկրների՝ ԱՆգլիայի և Ֆրանսիայի հետ։
Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի համար շատ ծանր պայմաններ էր ներկայացնում, սակայն այն նաև հայոց նորագույն պատմության մեջ ամենակարևոր պայմանագրերից էր և առաջին միջազգային փաստաթուղթը, որով Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն։ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը, սակայն այն նաև իրավունք տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը։
Այսպիսով, Բաթումի 1918թ. հունիսի 4-ի պայմանագրից հետո Հայաստանի Հանրապետության դրությունը չափազանց ծանր էր։ Դրությունը փոխվեց‚ երբ 1918թ. նոյեմբերին պարտված Գերմանիան ու Թուրքիան հեռացան Անդրկովկասից։
1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաստանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև Ռուսական կայսրության ազգային փոքրամասնությունների ճակատագրի վրա:
Խորհրդային Ռուսաստանը, Քառյակ միության երկրների հետ առանձին հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Այդ ճանապարհին նա զոհաբերեց հայության պատմական իրավունքները, և Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Թուրքիային հանձնվեցին մի շարք հայկական տարածքներ։ Հայաստանի մեծ մասը կրկին հայտնվեց թուրքական տերության կազմում: Վերսկսվեց պատերազմը Կովկասյան ճակատում, որն ի վերջո վերածվեց հայ–թուրքական բախման:
Այդ պայմաններում ինքնապաշտպանության նպատակով ստեղծվեցին հայկական ազգային զորամիավորումներ։ Այդ զորամիավորումները կազմակերպելու համար հրավիրվեցին ռուսական բանակի հայազգի գեներալներ և սպաներ։
Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
1918 թ․ գարնանը թուրքերը 50 հազարանոց զորք էր հավաքել և ծրագրել էր նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը և հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։
Օսմանյան Թուրքիայի հետեւողական պնդմամբ` հայտարարվեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից։ Թբիլիսիում ստեղծված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը թեպետ ներկայանում էր որպես երեք ժողովուրդների պետություն, սակայն վրացիները և կովկասյան թաթարները (այդպես էին կոչում ադրբեջանցիներին) չէին ցանկանում հայերին օգնել պաշտպանության գործում։ Նրանք հայերի հաշվին զիջումներ էր անում թուրքերի հետ համաձայնութան գալու նպատակով։ Արդյունքում` 1918 թ․ ապրիլին Կարսն առանց դիմադրություն հանձնվեց թուրքերին։
Թուրքիան ստացավ գործողությունների լիակատար ազատություն։ Կարճ ժամանակում հակառակորդը նվաճեց ոչ միայն Կարսը, այլև Ալեքսանդրապոլը (Գյումրի) և մայիսի կեսերին մոտեցավ Երևանին։
Այսպես՝ ռուս-թուրքական պատերազմը ամիսների ընթացում վերաճեց թուրք-անդրկովկասյանի, ապա թուրք-հայկականի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերը
Սարդարապատի հուշահամալիրը
Ալեքսանդրապոլսի գրավումից հետո զորքերը մտան Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեցին դեպի Երևան։ Ներխուժած թուրքական զորքերի հաջողության դեպքում հայությանը սպառնում էր բնաջնջում։ Հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ ժողովուրդը։ Երևանի նահանգի դիկտատոր հայտարարված Արամ Մանուկյանը մեծ ներդրում ունեցավ հաղթանակի մեջ։
Արամ Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյացին հորդորեց հեռանալ Բյուրական, սակայն Գևորգ Ե-ն մնաց Էջմիածնում՝ ժողովրդի և զորքի կողքին։ Մայիսի 19-ին թուրքերի առաջխաղացումը սկսվեց։ Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը կազմած էր մոտ 10 հազար մարտիկից, որոնցից 5500-ը կռվեցին Սարդարապատի ուղղությամբ կռվեցին։ Այդ նույն ուղղության վրա թշնամին ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Սարդարապատի ճակատամարտի օրերին՝ Մայիսի 22-ից մինչև 28-ը թշնամին կրեց 3500 զոհ և նահանջեց մոտ 60 կմ։ Մայիսի 29–ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Արամ Մանուկյան
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան, որի նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը։ Մայիսի 23-ին գեներալ Սիլիկյանը իր զորախմբից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարան և հրամանատար նշանակեց Դրոյին։ Այդ զորքերը եզդիների ջոկատի հետ մինչև մայիսի 29-ը քաջաբար կռվեցին թուրքերի դեմ և ի վերջո պարտության մատնեցին ներխուժած թուրքական զորքին։
Ղարաքիլիսայի հերոսամարտը
Ալեքսանդրապոլսի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որը շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22-ին նահանջեց Դիլիջան։ Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայի հյուսիս ընկած տեղամասը, թուրքերի դեմ երեք հարձակում մղեց։ Դիլիջանում Սարդարապատի առաջին հաղթանակի լուրից ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվեցին։ Մայիսի 25-ին կազմակերպվեց Ղարաքիլիսայի ճակատը։ Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը 10 հազար։
Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով։ Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Աչքի ընկան ճակատի հրամանատար գնդապետ Ա. Բեյ–Մամիկոնյանը, գնդապետ Ն. Ղորղանյանը և հարյուրավոր քաջարի մարտիկներ: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան: Այս պատերազմի ընթացքում թուրքիան մեծ կորուստներ ունեցավ, և Ղարաքիլիսայի գրավումից հետո որոշեց դեպի Դիլիջան-Ղազախ ուղղությամբ հարձակումը չշարունակել։
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ արևելահայությունը փրկվեց բնաջնջումից, և հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքիան ստիպված Բաթումի բանակցությունների պահանջները մեղմացրեց և 1918 թ․ հունիսի 4-ին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ հաշտության պայմանագիր կնքեց։
Նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին Աշխարհամարտի մասնակից կողմ, և հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․
ապրի՛ր ներկայով
Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես:
մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս:
մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: ․․․ Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի:
վախկոտ մի՛ եղիր
Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․
Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը։ ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում սեփական մարմնիդ։
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ․․․ գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ․․․ բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում։
Պանթուրքիզմի ծրագրի իրականացմանը և «Մեծ Թուրանի» ստեղծմանը խոչընդոտում էր Հայաստանը։ Այդ «արգելքը» վերացնելու նպատակով և օգտվելով Մեծ պատերազմի առաջացրած խառը իրադրությունից՝ երիտթուրքերը հայության նկատմամբ պետականորեն իրագործեցին ցեղասպանության վաղօրոք մշակված հրեշավոր ծրագիրը:
«Ցեղասպանություն» հասկացությունը
XX դարի սկզբին միջազգային իրավունքում «Ցեղասպանություն» հասկացությունը դեռևս չկար, օգտագործվում էին այլ անուններ՝ սպանդ, եղեռն, կոտորած։ «Ցեղասպանություն» տերմինը հաստատվել է միայն 1948թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով։ Ըստ այդ փաստաթղթի, ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։
Այս գործողություններից են․ ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն։
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
1910-1911 թթ․ Սալիկոնում ≪Միություն և առաջադիմություն≫ կուսակցության կողմից կայացած գաղտնի ժողովներում հաստատվել էր հայերի ոչնչացման երիտթուրքերի պետական ծրագիրը։ Այն ձգտում էր քրիստոնյաներին ոչնչացնել և ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել, որպեսզի իրականացվի «Մեծ Թուրանի» գաղափարը։ Հայերը եւ Հայաստանը արգելք էին պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին: Հայությունը դարձավ այդ ծրագրի առաջին զոհը։ Հայոց ցեղասպանությունն ի կատար ածվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մյուս պետությունները զբաղված էին պատերազմով և չէին կարող միջամտել։
Հայության ցեղասպանության ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ 1914 թ․ հոկտեմբերին երիտթուրքերը կազմեցին Երեքի գործադիր կոմիտեն, որին հանձնարարված էր իրականացնել ցեղասպանությունը։
Մեծ եղեռնը
Այս կոմիտեի կարգադրությամբ 1915 թ․ գարնանը սկսվում է Մեծ եղեռնի իրագործումը երեք փուլերով։
Առաջին հերթին, արևմտահայությանը պաշտպանության հնարավորությունից զրկելու համար, զինաթափվեց և ոչնչացվեց օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց մեծ մասը։ Այնուհետև, զանազան միջոցներ բանեցնելով երիտթուրքական իշխանությունները առգրավեցին նաև հայերի զենքերը և զինամթերքը։
Օսմանյան կայսրության հաջորդ քայլը նշանավոր հայ մտավորականների և ղեկավարների ոչնչացնումն էր։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կ․ Պոլսում ձերբակալեցին 600-ից ավելի հայ մտավորականներին, որոնց թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, պատգամավոր Վարդգեսը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Նրանք դաժանաբար սպանվում են, իսկ Կոմիտասը, չդիմանալով կատարվող վայրագություններին, խելագարվում է։
Երրորդ փուլով 1915 թ․ գարնանից սկսեցին արևմտահայ բնակչության համատարած զանգվածային տեղահանությունը և կոտորածները, որոնց զոհ գնաց 1,5 միլիոն մարդ։ Նրանց, ում չէին կոտորում տեղում, թուրքական իշխանությունները աքսորում էին Միջագետքի անապատային շրջանները։ Կոտորածներից փրկվածների գերակշիռ մեծամասնությունն էլ զոհվում է գաղթի ճանապարհին սովից, հիվանդություններից և թուրքական ու քրդական ավազակախմբերի հարձակումներից։
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք շրջաններում հայ ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն տվեց բնակչության մի մասին փրկվելու։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Վանում, Մուշ-Սասունում, Մուսա լեռան մոտ և այլուր։
Մեծ եղեռնի հետևանքները
Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն էր, և նաև այդ ժամանակ պատմության մեջ ամենախոշոր ցեղասպանությունը։ Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում։ Օսմանյան կայսրության մեջ բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Հայաստանի մեծ մասը հայազրկվեց, իսկ հայերի մեծ մասը հայրենազրկվեց:
Արևմտահայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը խստորեն դատապարտեցին ականատես օտարերկրացիները եւ համայն աշխարհի առաջադեմ գործիչները։
1915-1916 թթ․ ընթացքում հայությամբ նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացված գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբոջությամբ բնաջնջել հայ ժողովրդին։
Հայության պահանջն է մնում Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցումը։ Մինչև այսօր 33 երկիր ճանաչել է Մեծ եղեռնը, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։