Աշուն
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Առաջանդրանքներ
Բարդին ինչ տրամադրություն ունի:
Բարդին տերևները թափել է, պատրաստում է ձմռանը, և առաջվա պես ուրախ չէ։
Կարո՞ղ ես ասել ինչ տարբերություն կա պարապ-սարապ թևը կախ և ուրախ քամիների միջև:
Պարապ սարապ թևը կախ քամին դատարկ պտտվում է, իսկ ուրախ աշնան քամին վերցնում է տերևները և պտտում օդում։
Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Բարդու դեղին տերևները թափվում են կապույտ առվակի մեջ։












