Հայոց Լեզու․ Փաստեր բռնցքամարտի տանձիկների մասին

1.

Բռնցքամարտի տանձիկը սովորաբար կազմված է մի պարկից, որը լցված է հացահատիկով, ավազով, լաթերով և այլ նյութերով, կախված է առաստաղից կամ դրված/ամրացված է հատակին։

2․

Ամենավաղ պատմական հիշատակությունը բռնցքմարտի տանձիկի առաջին տեսակի մասին գալիս է հին հույներից 688 մթա, երբ նրանք մարզումի համար օգտագործեցին կորիկոս, սակայն հավանական է, որ բռնցքամարտի տանձիկները նույնիսկ դրանից հին են։

3․

Բռնցքամարտի տանձիկները օգտագործում են շատ մարտարվեստների համար։ Օրինակ՝ բռնցքամարտ, թայլանդական բռնցքամարտ, կարատե, սանդա, թեկվոնդո և այլն։

4․

Բռնցքամարտի տանձիկի շատ տեսակներ կան։ Օրինակ՝ արագության տանձիկներ, հատակից առաստաղ տանձիկներ, ծանր տանձիկներ, կանգնած ծանր տանձիկներ և այլն։

Սա արագության տանձիկն է, որը փոքր կաշվե պարկ է՝ օդով լցված։ Սրանք պարտադրում են մարտիկներին իրենց ձերքերը գլխի առաջ պահել, լավացնում են ձեռք-աչք համադրումը, և սովորեցնում են ծանրության տեղափոխությունը մի ոտքից մյուսը։ (Նկարը)
Սրանք կոչվում են հատակից առաստաղ տանձիկներ։ Նման են արագության տանձիկներին, բայց տարբերվում են չափով, ձևով, և նյութով։ Նրանք պարաններով կապած են և գետնին և առաստաղին։ Երբ մարտիկը հարվածում է այս գնդակին, այն արագ հետ է գալիս դեպի մարտիկը։ Մարտիկի նպատակը խփել և խույս տալն է։ Ինչքան ուժեղ խփում ես, այնքան արագ է շարժվում և ավելի բարդ հետագծով մարտիկին ավելի լավ սովորեցնելով շարժվելն և խույս տալը։ (Նկարը)
Ծանր տանձիկը մեծ գլանաձև տանձիկ է, որը կախված է շղթայով կամ պարանով։ Այն օգտագործված է մարմնին ուժեղ բռունցքի հարվածներ պարապելու համար։ Ծանր տանձիկները ավելի շատ ուժի համար են, քան տեխնիկայի։ (Նկարը)
Ազատ կանգնած ծանր տանձիկը նման է ծանր տանձիկին և նույն օգտագործումը ունի, բայց այս տեսակը կարելի է գետնին դնել և գետնին դրած խփել պարապել։ Գոյություն ունի մի այլ տեսակ, որը մի հորիզոնական դրած ծանր տանձիկ է՝ կապված երկու պատին, որը օգտագործվում է օպերկոտ պարապելու համար։ (Նկարը)

——————————————————————————————
Հղումներ․
Wikipedia
Strictly Fighters

Առողջագիտություն․ սնվելակարգի կանոններ

Մարդը պետք է սնվի օրը 4-5 անգամ, 4-5 ժամը մեկ։

նախաճաշ
երկրորդ նախաճաշ
ճաշ
հետճաշի
ընթրիք

խորհուրդ է տված վերջին անգամ ուտել քնելուց երկու ժամ առաջ։

Սննդի քանակը ու բաղադրությունը կախված է հետևյալ գործոններից․

Ֆիզիկական ակտիվությունից
Սեռից
Տարիքից

Հայոց Լեզու․ 26․09․22

1․ Օգտվելով հոմանիշների բառարանից՝ կետերի փոխարեն գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառ, որոնցում լինի՝

գ տառը.
նույնիսկ – անգամ
նպաստել – օգնել
նվեր – պարգև
վաղը – եգուց
զգեստ – հագուստ
շահ – օգութ
մեղեդի – երգ
խոչընդոտ – արգելք
աչքածակ – ագահ
երազանք – բանդագուշանք

ք տառը.
պղպեղ – տաքդեղ
թագավոր – արքա
տաբատ – վարտիք
անարատ – մաքուր
վռնդել – արտաքսել
ժողովել – հավաքվել
ճոխ – շքեղ
ատամ – կեռիք
գրավական – երաշխիք
տաղանդ – շնորհք

2․Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Ահ – երկյուղ
աղերսանք – թախանձանք
ծուղակ – թակարդ
ընչազրկություն – աղքատություն
թովչանք – հրապուրանք

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք:

հռչաք – համբավ
տենչանք – բաղձանք
ներածություն – առաջաբան
ավար – կողոպուտ
ավար – հարգանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

զգոն – աչալուրջ
թանձր – խիտ
պարկեշտ – առաքինի
տրտում – թախծոտ
եռանդուն – առույգ

2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

տկար – թույլ
բանիմաց – լավատեղյակ
կասկածամիտ – թերահավատ
շողոքորթ – կեղծավոր
հնազանդ – հեզ

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

խաղաղվել – հանդարտվել
վատաբանել – փնովել
ըմբոստանալ – ընդվզել
դրվատել – գովել
փղծել – ապականել

2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

հավաքել – ժողովել
հրկիզել – վառել
ընդարմանալ – թմրել
տրտնջալ – դժգոհել
շահագործել – ճնշել

Հայոց լեզու 28․09․22

Հականիշ բառեր

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

ներքնահարկ – վերնահարի
կորուստ – ձեռքբերում
հնազանդություն – ըմբոստություն
խաղաղություն – պատերազմ
բերկրանք – թախիծ

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ (restrained), կայուն (steady), լի, պոչավոր, սանձարձակ (unbridled) , թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

լի – դատարկ
ծանրախոհ – թեթևամիտ
անհաստատ – կայուն
զուսպ – սանձարձակ
անագի – փոչավոր

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

հաստատել – մերժել
երկրպագել – ատել
հօդս ցնդել – հայտնվել
ժամանել – մեկնել
փրփրել – հանդարտվել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ – անկուշտ
երերուն – աներեր
երջանիկ – ապերջանիկ
ուժեղ – անուժ
տարակուսելի – անտարակույս
կախյալ – անկախ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
զարդարուն – անզարդ
բարձրաձայն – ցածրաձայն
քաղցրահամ – անհամ
ընչատեր – ընչազուրկ
շնորհալի – անշնորհակալ
երախտագետ – ապերախտ
գիտուն – անգիտ

Հանրահաշիվ 26․09․22

34-ա,գ․ Լուծեք հավասարումների համակարգը․

ա)

x + 2y – 3 = 0
x + y + 1 = 0

Լուծում․

x + 2y – 3 – (x + y + 1) = 0 – 0
x + 2y – 3 – x – y – 1 = 0
y – 4 = 0
y = 4

x + 4 + 1 = 0
x = -5

Պատ․ x = -5, y = 4

գ)

4x + y – 2 = 0
3x + y + 3 = 0

Լուծում․
4x + y – 2 – (3x + y + 3) = 0 – 0
4x + y – 2 – 3x – y – 3 = 0
x – 5 = 0
x = 5

4 * 5 + y – 2 = 0
18 + y = 0
y = -18

Պատ․ x = 5, y = -18

35-ա,գ․ Լուծեք հավասարումների համակարգը․

ա)
x + 3y – 1 = 0
-x + 4y + 8 = 0

Լուծում․
x + 3y – 1 + (-x + 4y + 8) = 0 + 0
x + 3y – 1 – x + 4y + 8 = 0
7y – 7 = 0
y = 1

x + 3 – 1 = 0
x + 2 = 0
x = -2

Պատ․ x = -2, y = 1

գ)

x – y + 2 = 0
3x + y – 4 = 0

Լուծում․
x – y + 2 + (3x + y – 4) = 0 – 0
x – y + 2 + 3x + y – 4 = 0
4x – 2 = 0
4x = 2
x = 0,5

0,5 – y + 2 = 0
y = 2,5

Պատ․ x = 0,5, y = 2,5

36-ա,գ․ Լուծեք հավասարումների համակարգը․

ա)

x + 2y – 3 = 0
x + y – 1 = 0

Լուծում․
x + 2y – 3 – (x + y – 1) = 0 – 0
x + 2y – 3 – x – y + 1 = 0
y – 2 = 0
y = 2

x + 2 – 1 = 0
x + 1 = 0
x = -1

Պատ․ x = -1, y = 2

գ)

4x + y – 2 = 0
3x + y + 3 = 0

Լուծում․
4x + y – 2 – (3x + y + 3) = 0 – 0
4x + y – 2 – 3x – y – 3 = 0
x – 5 = 0
x = 5

4 * 5 + y – 2 = 0
18 + y = 0
y = -17

Պատ․ x = 5, y = -18

ՏՆԱՅԻՆ․

34-բ,դ․ Լուծեք հավասարումների համակարգը․

բ)

x – 3y + 3 = 0
x + y – 1 = 0

Լուծում․
x – 3y + 3 – (x + y – 1) = 0 – 0
x – 3y + 3 – x – y + 1 = 0
-4y + 4 = 0
4y = 4
y = 1

x + 1 – 1 = 0
x = 0

Պատ․ x = 0, y = 1

դ)

x – y – 7 = 0
3x – y + 1 = 0

Լուծում․
x – y – 7 – (3x – y + 1 = 0 – 0
x – y – 7 – 3x + y – 1 = 0
-2x – 8 = 0
2x = -8
x = -4

-4 – y – 7 = 0
-11 – y = 0
y = -11

Պատ․ x = -4, y = -11

35-բ,դ․ Լուծեք հավասարումների համակարգը․

բ)

x – 2y + 3 = 0
-x + 3y – 2 = 0

Լուծում․
x – 2y + 3 + (-x + 3y – 2) = 0 + 0
x – 2y + 3 – x + 3y – 2 = 0
y + 1 = 0
y = -1

x – 2 * -1 + 3 = 0
x – -2 + 3 = 0
x + 5 = 0
x = -5

Պատ․ x = -5, y = -1

դ)

2x + y – 3 = 0
-x – y + 4 = 0

Լուծում․
2x + y – 3 + (-x – y + 4) = 0 + 0
2x + y – 3 – x – y + 4 = 0
x + 1 = 0
x = -1

1 – y + 4 = 0
5 – y = 0
y = 5

Պատ․ x = -1, y = 5

36-բ,դ․ Լուծեք հավասարումների համակարգը․

բ)

2x + y – 8 = 0
3x + 4y – 7 = 0

Լուծում․
4(2x + y – 8) – (3x + 4y – 7) = 0
8x + 4y – 32 – 3x – 4y + 7 = 0
5x – 25 = 0
5x = 25
x = 5

2 * 5 + y – 8 = 0
2 + y = 0
y = -2

Պատ․ x = 5, y = -2

դ)

5x + 3y – 7 = 0
2x – y – 5 = 0

Լուծում․
(5x + 3y – 7) + 3(2x – y – 5)
5x + 3y – 7 + 6x – 3y – 15
11x – 22 = 0
11x = 22
x = 2

2 * 2 – y – 5 = 0
-1 – y = 0
1 + y = 0
y = -1

Պատ․ x = 2, y = -1

Ֆիզիկա․ Արքիմեդի օրենքը։ Մարմինների լողալու պայմանները։ Նավերի լողալը։ Օդագնացություն։

1․ Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը․

Երբ մարմինը դնում ենք ջրի մեջ, հեղուկի և մարմնի ճնշումից արքիմեդյան ուժ է առաջանում։

2․ Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը․

արքիմեդյան ուժը կախված հեղուկի մեջ սուզված մարմնի ստորին և վերին նիստի վրա ազդող ուժերից։

3․ Ձևակերպել Արքիմեդի օրենքը․

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։

4․ Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

Մարմինը խորասուզվում է, երբ արքիմեդյան ուժը վերին նիստի վրա ազդող ուժից թույլ է։
մարմինը լողում է ներսում, երբ արքիմեդյան ուժը հավասար է վերին նիստի վրա ազդող ուժին։
մարմինը լողում է մակերևույթին, եթե արքիմեդյան ուժը վերին նիստի վրա ազդող ուժից ուժեղ է։

Գրականություն․ Հեծանիվը

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր, և այն սիրով և հաճույքով կարդացի։ Իմ կարծիքով, այս պատմվածքի հիմնական խրատները հետևյալն են՝

Ուզածիդ համար պետք է աշխատել։ Բայց նաև պետք է կարողանալ այդ ունեցածը տալ առանց որևէ պատասխանի սպասելու։ Մանավանդ, երբ իրենց կարիքը ավելի կարևոր է, քան քո ցանկությունը։ Այս բանը կարևոր է հիշել կյանքում, որովհետև բարի լինելը առաքինություն է։

Հանրահաշիվ 22․09․22

32-ա,գ,ե․ Լուծեք հավասարումների համակարգը․

ա)

5x + y – 7 = 0
x – 3y – 11 = 0

Լուծում․
x = 3y + 11

5(3y + 11) + y – 7 = 0
15y + 55 + y – 7 = 0
16y + 48 = 0
0 – 48 = 16y
16y = -48
y = -48 : 16 = -3

x = 3y + 11 = 3 * -3 + 11 = -9 + 11 = 2

Պատ․ x = 2, y = -3

գ)

2x + y – 7 = 0
x – 2y + 4 = 0

Լուծում․
x = 2y – 4

4y – 8 + y – 7 = 0
5y – 15 = 0
5y = 15
y = 15 : 5 = 3

x = 2y – 4 = 6 – 4 = 2

Պատ․ x = 2, y = 3

ե)

x + 2y – 4 = 0
3x + y + 3 = 0

Լուծում․
x = 4 – 2y

3(4 – 2y) + y + 3 = 0
12 – 6y + y + 3 = 0
15 – 5y = 0
5y = 15
y = 15 : 5 = 3

x = 4 – 2y = 4 – 6 = -2

Պատ․ x = -2, y = 3

33-ա․ Լուծեք հավասարումների համակարգը․

2x – 3y + 7 = 0
3x + 4y – 1 = 011

Լուծում․
2x = 3y – 7
x = 1,5y – 3,5

3 (1,5y – 3,5) + 4y – 1 = 0
4,5y – 10,5 + 4y – 1 = 0
8,5y – 11,5 = 0
8,5y = 11,5
17y = 23
y = 23/17

x = 46/34 + 23/34 – 3.5 = 69/34119/34 = -25/17

Պատ․ x = -25/17, y = 23/17

ՏՆԱՅԻՆ․

32-բ,դ,զ․ Լուծեք հավասարումների համակարգը․

բ)

2x + y – 1 = 0
3x + 2y + 5 = 0

Լուծում․
y = -2x + 1

3x + 2(2x + 1) + 5 = 0
3x – 4x + 2 + 5 = 0
7 – x = 0
x = 7

y = -2x + 1 = -2 * 7 + 1 = -14 + 1 = -13

Պատ․ x = 7, y = -13

դ)

3x + y + 5 = 0
x – 3y – 5 = 0

Լուծում․
x = 3y + 5

3(3y + 5) + y + 5 = 0
9y + 15 + y + 5 = 0
10y + 20 = 0
10y = -20
y = -20 : 10 = -2

x = 3y + 5 = 3 * -2 + 5 = -6 + 5 = -1

Պատ․ x = -1, y = -2

զ)

5x + y – 15 = 0
x – 2y – 14 = 0

Լուծում․
x = 2y + 14

5(2y + 14) + y – 15 = 0
10y + 70 + y – 15 = 0
11y + 55 = 0
11y = -55
y = -55 : 11 = -5

x = 2 * -5 + 14 = -10 + 14 = 4

Պատ․ x = 4, y = -5

33-բ․ Լուծեք հավասարումների համակարգը․

3x – 3y – 5 = 0
6x + 8y + 11 = 0

Լուծում․
3x = 3y + 5
x = y + 5/3

6(y + 5/3) + 8y + 11 = 0
6y + 10 + 8y + 11 = 0
14y + 21 = 0
14y = -21
y = -21 : 14 = -3/2

x = -3/2 + 5/3 = -9/6 + 10/6 = 1/6

Պատ․ x = 1/6, y = -3/2

Առողջագիտություն․ Առողջ սնունդ

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունըՍնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:

Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար: Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ: Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ 15−20% սպիտակուցներ, 60−65% ջուր, 0,6% ածխաջրեր, 19% ճարպ, 5,8% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը: Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները: Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Ածխաջրերով հարուստ սննդամթերք.

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն: Ճարպերով հարուստ սննդամթերք.

Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ուշադրություն Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն: Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ:Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն D և B վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը: Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն: Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ):

Գրականություն․ Ագուտագավա․ Գորտը

1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Իրենք հավատում են, որ աստծո արածը չի կարելի փոխել, և ամեն դեպքում իրենք լավ են։

Ընտրությունը հիմնավորե՛ք:

2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

Ստեղծագործության մեջ, օձը ներկայացնում է Աստծո պատիժը, իսկ գորտերը հարմարվող մարկանց, որոնք կարծում են, որ իրենց ձևը ամենաճիշտն է։ Չնայած, որ օձը այդ գորտին կերավ, գորտերը պատրաստ եին այդ չարիքը արդարացնել, միայն թե իրենց հանդարտ և հեշտ կյանքը չխանգառվի։ Շատ նման է այսօրվա վիճակը, քանի որ պատերազմ և մենք մեզ չենք պաշտպանում, այլ փորձում ենք արդարացնել չարիքը կամ բացատրություն գտնել։