Մեծ հայքի թագավորության տաածքների բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև

387թ. կողմերը հռոմեական կայսրը և պարսից արքան հասկացել էին, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, և որոշեցին այն բաժանել միմյանց միջև: Այդ նպատակով պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ի իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես մի թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Գ-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների:

Շատ չանցած Արշակ Գ-ն մահացավ, և հռոմեացիները անմիջապես օգտվեցին դրանից, լուծարելով իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը: Ճիշտ է, այն պահպանում էր մեծ ինքնավարություն, սակայն թագավորության վերացումը սթափեցրեց անգամ հռոմեամետ նախարարներին: Պարսից արքունիքն իր հերթին դեռևս 387թ. իր ենթակայության տակ էր առել հայկական բդեշխությունների տարածքը՝ դրանք դուրս բերելով Արևելահայկական թագավորության կազմից: