
Հաննիբալը ծնվել էր Կարթագեն քաղաքում մ․թ․ա․ 247 թ․ Հաննիբալի հայրը Պունիկյան առաջին պատերազմում առաջատար կարթագենցի զորավար է եղել։ Պունիկյան առաջին պատերազմի պարտությունից մի քանի տարի հետո, երբ Հաննիբալը ինը տարեկան էր, նա երդվեց միշտ Հռոմի թշնամին լինել։ Մ․թ․ա․ 221 թվականին, 25 տարեկանում՝ նա դարձավ Կարթագենի բանակի գլխավոր հրամանատարը։
Մ․թ․ա․ 219 թվականին Հաննիբալը հարձակվեց հռոմի դաշնակից Սագունտում քաղաքի վրա՝ սկսելով Պունիկյան երկրորդ պատերազմը։ Հռոմեացիներին անակնկալի բերելու նպատակով նա 50 հզ․ հետևակով և 9 հզ․ հեծելազորով աննախադեպ զորաշարժ է կատարել։ անցել է Ալպյան լեռներով և մ․թ․ա 218 թվականին Իտալիա ներխուժել։ Պատերազմի ժամանակ, Հաննիբալը մի քանի անգամ պարտության մատնեց հռոմեացիներին, այդ թվում Կաննեում։ Նա 15 տարի գրավել էր հարավային Իտալիան։
Երկար տարիներ հայրենիքից կտրված լինելուց և օգնություն չստանալուց հետո, Հաննիբալի զորքը հոգնել, ուժասպառ էր եղել։ Նրան իտալիայից հեռանցնելու նպատակով հռոմեացիները ներխուժեցին Աֆրիկա, որից հետո Կարթագենի ղեկավարները շտապ հետ կանչեցին Հաննիբալին։ մ․թ․ա 202 թվականին Զամայի ճակատամարտում կրած պարտությունից հետո Հաննիբալը ստիպված հաշտություն կնքեց Հռոմի հետ։
Մ.թ.ա. 196 թվականին Հաննիբալը մեղադրվել է հակահռոմեական տրամադրություններ ունենալու մեջ և հայտնվել տարագրության մեջ։ մ․թ․ա 189 թվականին Հաննիբալը ժամանեց Հայատան Արտաշես Ա թագավորի մոտ։ Վերջինիս պատվերով նախագծեց և հիմնեց Արտաշատ քաղաքը, որը հետագայում դարձել է Հայաստանի մայրաքաղաքը և հին աշխարհում նաև կոչվեց հայկական Կարթագեն։ 183 թ․, չցանկանալով հռոմեացիներին հանձնվել, ինքնասպանություն գործեց։
Հաննիբալի ուժեղ կողմերից մեկը այն էր, որ նա կարող էր իր և իր թշնամու առավելությունները և թուլությունները խորությամբ հասկանալ և օգտագործել։ Նա համարվում է Եվրոպայի պատմության մեջ մեծագույն ռազմավարներից մեկը, ինչպես նաև հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը Ալեքսանդր Մակեդոնացու, Հուլիոս Կեսարի, Սկիպիոնի և Պյուռոսի հետ միասին։