Հանքարդյունաբերությունը Հայաստանի բազմաթիվ տարածաշրջաններում մեծ թափով զարգանում է։ Հայաստանում բազմաթիվ ծանր մետաղներ փորվում և մշակվում են, օրինակ՝ սնդիկ, պղինձ, կապար, արծաթ, և այլն։ Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը խոշոր մոլիբդենի պաշարներ ունի, որոնք կենտրոնացված են Քաջարանի հանքավայրում։
Այս մետաղները փորելուց և մշակելուց թափոններ են առաջանում, որոնք լցվում են թափոնակույտերում և պոչամբարներում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները Լեռնաձորի մոտով անցնող պոչատարով հոսում են դեպի Արծվանիքի պոչամբարներում։ Արմինիսի հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերությունը իր թափոնները լցնում է ձորագետի մեջ։
Այս թափոններից, և փորելու ժամանակ օդ բաց թողած փոշիները շատ մեծ խնդիրներ են առաջացնում մոտակա բնության համար։ Հանքարդյունաբերությունից աղտոտվում են օդը, ջուրը, փոշին, և սնունդը։ Ձորագետ լցվող թափոններից ձորագետի միջի ձկները մեռնում են, իսկ հանքավայրերի և կոմբինատների մոտի կենդանիները հիվանդություններ են ունենում և անոմալ ծնունդներ։
Սակայն այս խնդիրները միայն կենդանիների վրա չի ազդում։ Լեռնաձոր գյուղը գտնվում է մոտ 3-4 կմ Զանգեզուր պղնձա-մոլիբդենային կոմբինատից։ Այնտեղի բնակիչների մոտ հաճախ են առաջանում առողջության խնդիրները, հատկապես սեռական։ Կանանց մոտ արգանդի ռակից մահեր հաճախ են լինում, և մարդիկ հաճախ իմպոտեցիայի խնդիրներ են ունենում։ Լեռնաձորի գյուղում շատ մեծ խնդիրներ են ուռուցքները, չբերությունները, մեռելածնություններ, հոդացավ, մազաթափությունը, և այլն։ Պոչամբարների և պոչատարների մոտ միայն պետք է մի քանի րոպե կանգնել, և կսկսվեն գլխապտույտներ և գլխացավեր։
Այսպիսի առողջության հետ խնդիրները ամենաշատն են ազդում երեխեքի վրա։ Անոմալ ծնունդներ շատ հաճախ են լինում։ 2007 թ․ Արմեն Սաղաթելյանի գլխավորությությամբ Քաջարանում օդի, ջրի, և փոշու մեջ ծանր մետաղների քանակի վերաբերյալ հետազոտություններ արեցին։ Գտել էին, որ ջրի, փոշու, մրգի և բանջարեղենի, և նույնիսկ օդի մեջ ծանր մետաղների քանակը շատ էր։ Երեխեքի մազերի և ընդհանուր օրգանիզմի մեջ, ծանր մետաղների քանակ ընդունելի քանակից շատ է, և շատ հաճախ ունենում էին հոդացավեր, փորացավեր, գլխապտույտ, և հոգնածություն։ Այդ ծանր մետաղներից նրանց եղունգները, ատամները, և ոսկորները վատ էին զարգանում, և երեխեքը թույլ էին լինում։