Իմ հերոսը Նիկոլա Տեսլան է։ Նիկոլա Տեսլան շատ խելացի և նորարար ճարտարագետ և ֆիզիկոս էր։ Տեսլան հայտնի է հիմա օգտագործվող շատ ապրանքները և համակարգները հնարելու կամ նրանց հնարմանը նպաստելու համար, հատկապես փոփոխական հոսանքով էլեկտրական համակարգը։ Տեսլան նաև շատ խոնարհ մարդ էր, և միշտ աշխատում էր կյանքը լավացնելու համար։
Նիկոլա Տեսլան 1856 թ․ հուլիսի 10-ին է ծնվել Ավստրիական Կայսրության (հիմա՝ Խորվաթիայի) մեջ Սմիլջան գյուղում։ 1870-ականներին ճարտարագիտություն ու ֆիզիկա սովորեց, և 1880-ականների սկզբին բազմաթիվ ընկերությունների համար աշխատեց։ 1884 թ․ Տեսլան արտագաղթեց ԱՄՆ, և սկսեց Թոմաս Էդիսոնի համար աշխատել, «Edison Machine Works» ընկերության համար։ 1888 թ․ Մայիսին, Ջորջ Վեսթինգհաուսը Տեսլայի պատենտները մի քանիսը առավ, և այս փողով Նիկոլա Տեսլան իր լաբորատորը հաստատեց:
Նիկոլա Տեսլան բազմաթիվ փորձեր արեց, էլեկտրական ռեզոնանսի հետ կապված, բազմաթիվ լույսի աղբյուրների հետ, և այլն: Փոփոխական հոսանքի հետ կապված վախերը մեղմելու համար նա ցուցահանդեսներ արեց, որոնց ժամանակ իր մարմնի միջով էլեկտրաէներգիա հաղորդելով՝ լամպեր միացրեց: 1891 թ. Նիկոլա Տեսլան Տեսլա կծիկը հնարեց, որը հիմա օգտագործվում է բազմաթիվ էլեկտրական սարքերի մեջ: Նույն տարին իր ամերիկական քաղաքակացիությունը ստացավ: 1898 թ. նա առաջին հեռակառավարման վահանակով նավը սարքեց, և ամբոխի դեմ ցուցադրեց այն:
1899-1900 թթ. Կոլորադոյի Կոլորադո Սպրինգզ քաղաքում էր մնացել և այնտեղ հայտնագործել է տերեստրիալ ստացիոնար ալիքներն, որը համարվում է իրա ամենակարևոր հայտնագործությունը։ Այս ալիքների միջոցով ապացուցեց, որ աշխարհը և մթնոլորտը կարող են օգտգագործվել որպես հաղորդիչ: Այսպես 40 կմ հեռավորությունից 200 լամպ անլար միացրեց:
1900 թ․ վերադարձավ Նյու Յորք, և սկսեց կառուցել Ուարդենքլիֆ աշտարակը։ Աշտարակը ֆինանսավորելու համար, իր արտոնագրային իրավունքների 51 տոկոսը տվեց ամերիկացիա ձերնարկատուր Ջոն Մորգանին և ստացավ $150,000 վարկ։ Տեսլան նախատեսել էր, որ այս աշտարակը մարդկանց համար համաշխարհային հաղորդակցության միջոց էր լինելու, սակայն ֆինանսավորման, բանվորության և այլ խնդիրների պատճառով անավարտ մնած աշտարակի կառուցումը։
Այս պարտությունից հետո, Տեսլան աշխատում էր տուրբինների և այլ բանների վրա։ Ջոն Մորգանի մահից հետո, Տեսլան շարունակեց գրել Մորգանի որդի Հակոբին գրել, ֆինանսավորում պահանջելով Ուարդենքլիֆ աշտարակի համար։ Բազմաթիվ բաներ փորձեց ֆինանսավորման համար, բայց վերջում 1915 թ․ վանկարկվեց, քանի որ իր պատենտների մեծ մասը պրծել էին և ինքը դժվարանում էր իր նոր հնարումներով։
1946 թ․ հունվարի 7-ին, 86 տարեկան Նիկոլա Տեսլան մահացավ։ Տեսլայի մահից հետո, իր գրածները մեծ մասամբ աննկատ մնացին, մինչև 1960 թ․, երբ ՄՀ-ն մագնիսական դաշտի հետ կապված չափման միավորներից մեկը Տեսլայի անունով դրեց։ 1990-ականներին Տեսլայի աշխատանքի վերաբերյալ հետաքրքրությունը վերականգնվեց և մինչև հիմա բազմաթիվ ֆիզիկոսներ իր հին գրածները ուսումնասիրում են։
Նիկոլա Տեսլան շատ նորարար և խելացի մարդ էր, իսկ երբ իրա գործերը դժվարանում էին, երբեք չէր հանձնվում և միշտ ձգտում էր իր մտքերը իրականացնել։ Այս բաների պատճառով, Նիկոլա Տեսլան իմ հերոսն է։
Հղումներ․



