Մարդու և հասարակության հիմնախնդիրն ուսումնասիրող բազմաթիվ գիտություններ կան։ Ընդունված է բաժանել երկու խմբի՝ հարակական և սոցիալ հումանիտար։ Այդ գիտություններց յուրաքանչյուրը որոշակի հարց է ներկայացնում․
- մարդու վարքը հասարակական կյանքում, հոգեկան գործունեությունը, և հոգեկան բնույթը,
- հասարակության կայացման և զարգացման օրինաչափությունները և նրանց առանձնահատկությունները,
- մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների հետ,
- մարդկանց կյանքին անհրաժեշտ ապրանքներ և ծառայությունների արտադրումը և բաշխումը,
- մարդկանց իմացության ու կեցության ընդհանուր սկզբունքների և օրինաչափությունները։
Ժամանակակից մարդու և հասարակության կյանքը զգալիորեն կախված է գիտության հաձողություններց։ Հասարակության զարգացումն ու առաջընթացը կապվում են գիտատեխնիկական առաջընթացի հետ։ Բժշկագիտության զարգացման և բժշկության որակի բարձրացման շնորհիվ մարդկանց կյանքի միջին տևողությունը երկարել է, բազմաթիվ հիվանդություններ վերացել են, հիվանդությունների գոյատևման ցուցանիշը բարձրացել է։ Այդ անկասկած առաջընթաց է։

Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտի կարծիքով, մարդու զարգացումը պետք է որոնել ոչ թե գիտության զարգացման, այլ մարդկանց կարողությունների մեջ։ Նա ելնում է այն դրույթից, որ բնությունը անպետք բան չի ստեղծում։ Մարդն օժտված է բազմաթիվ կարողություններով, որոնք բնական են և հետևաբա ավելորդ չեն։ Մարդը իր կյանքի ընթացքում չի կարող լիարժեք զարգացնել իր կարողությունները, և հետևաբար այդ կարողությունները մարդուն տրվել են, որպեսզի մարդկությունը սերնդեսերունդ աստիժանաբար զարգացնի դրանք։
Մի դարաշրջանից մյուսը մարդկանց զարգացումը, ըստ նրա, չափվում է մարդկային կարողությունների զարգացման չափով։ Մարդկանց կարողությունները կարող են զարգանալ միայն հասարակության մեջ՝ այլ մարդկանց միջավայրում, ազատ և խաղաղ պայմաններում, եթե հասարակության մեջ լինեն համապատասխան ինստիտուտներ՝ պետություն, ընտանիք, գիտություն, և այլն։

Հայտնի 20-րդ դարի փիլիսոփա Մարտին Հեյդեգերը այլ տեսակետ ունի։ Նա նկատում է, որ մարդկության ամբողջ պատմությունից, ներկայիս դարաշրջանը ամենաշատ գիտելիքը ունի մարդկանց մասին, և ոչ մի դարաշրջան այնքան արագ և հեշտ չի ստացել այն գիտելիքները, որքան ներկայիս դարաշրջանը։ Սակայն ոչ մի դարաշրջան այնքան քիչ չի իմացել մարդկության մասին, որքան մեր դարաշրջանը, և երբեք մարդկության գոյությունն այնքան խնդիրահարույց չի եղել, քան այս դարաշրջանում։