Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերությունները
Անկախացումից հետո սկսվեց նորանկախ հանրապետությունների միջազգային ճանաչման գործընթացը։ Հայաստանի նորահռչակ պետության համար մեծ նշանակություն ուներ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը աշխարհի տարբեր պետությունների հետ, ինչի հնարավորությունը Հայաստանը չուներ ԽՍՀՄ-ի կազմում: 1991թ. վերջերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին և ապա դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին ԱՄՆը‚ Ռուսաստանը‚ Կանադան, Չինաստանը, Իրանը և այլ պետություններ։
1992թ. Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի, իսկ 2001թ. հունվարին՝ Եվրախորհրդի անդամ։
Անհրաժեշտ էր նաեւ հստակեցնել ՀՀ արտաքին-քաղաքական հիմնական խնդիրներն ու նպատակները: Հայաստանի համար խիստ կարևոր են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Վրաստանի, Իրանի հետ հարաբերությունները։ Հայաստանը նաև փորձել է նորմալ հարաբերություններ հաստատել նաև Թուրքիայի հետ։
Հայաստանի կարևոր խնդիրներից էին նաև Արցախյան հակամարտության կարգավորումը և Արցախի Հանրապետությանն աջակցությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։
Հայոց. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ևս լուրջ հաջողություններ արձանագրվեցին։
2015թ. նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն անցավ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Մշակվեց և ընդունվեց համազգային նշանակության Համահայկական հռչակագիրը:
Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների թիվը մոտենում է 30-ի, որոնց թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը։