Ֆիզիկա․ Ատոմի միջուկի կառուցվածքը: Ճառագայթաակտիվություն: Միջուկային ռեակցիաներ․

1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

Պատ․ +2

2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:

(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)

Քիմիական տարրի միջուկները

  • ունեն բացասական լիցք
  • ունեն նույն թվով պրոտոններ
  • իրարից տարբերվում են պրոտոնների թվով
  • իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով

3. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը,երբ միջուկը նեյտրոն է արձակում:

Կարգաթիվը կախված է պրոտոնների թվից, և չի փոխվում։ Զանգվածային թիվն է իջնում։

4.Հենվելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ձեր գիտելիքների վրա, որոշեք, թե քանի՞ նեյտրոն կա 16 8O-ի միջուկում:

N = A – Z
A = 16; Z = 8
N = A – Z = 16 – 8 = 8

Պատ․ 8

5.Ելնելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներից, որոշեք թե քանի՞ պրոտոն է պարունակում   6429Cu+2դրական իոնը:

Քանի որ կարգաթիվը 29 է, ատոմը պարունակում է 29 պրոտոն։

6.Միջուկային ռեակցիաների ժամանակ ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը, երբ նրա միջուկը α մասնիկ է արձակում:

Քանի որ α մասնիկը ունի 2 պրոտոն և 2 նեյտրոն, α մասնիկ արձակելուց ռադիոակտիվ տարրի կարգաթիվը իջնում է 2-ով։

7.Թորիումի 23292Th միջուկը ներյտրոններով ռմբակոծելիս ստացվում է 22988Ra: Ի՞նչ մասնիկ է արձակվում այդ միջուկային ռեակցիայի ժամանակ:

Քանի որ կարգաթիվը փոխվում է, արձակած մասնիկը պրոտոններ է պարունակում, հետևաբար Թորիումը արձակել է α մասնիկ։

8. 1) Ճի՞շտ է արդյոք, որ միջուկային ուժերը գործում են պրոտոնների միջև: Ոչ

2) Եվ ճիշտ է արդյոք, որ միջուկային ուժերը միայն ձգողական բնույթի են: Այո

Պատասխանում գրիր այո կամ ոչ:

 9.Որքա՞ն է γ մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

Γ մասնիկը ալիք է, հետևաբար լիցքը 0 է։

10.Որո՞նք են սխալ պատասխանները:

Լույսը իրենից ներկայացնում է.

  • էլեկտրամագնիսական ճառագայթում
  • պոզիտրոնների հոսք
  • նեյտրոնների հոսք
  • ֆոտոնների հոսք

Պատմություն. Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը

1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ (Խորհրդային Միության) կազմից դուրս անկախ պետություն դառնալու հարցով: Բնակչության 95%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Երկու օր անց, հենվելով ժողովրդի քվեարկության արդյունքների վրա, Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Սկսվեց պետության կայացման և ամրապնդման գործընթացը:

1991թ. հոկտեմբերի 16-ին համաժողովրդական ուղիղ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց հանրապետության առաջին նախագահ։

ԽՍՀՄ փլուզումը‚ ԱՊՀ ստեղծումը

Շուտով՝ 1991թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվեց‚ ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը‚ որի անդամ դարձավ նաև Հայաստանը։

ՀՀ Սահմանադրության ընդունումը

Անկախության հռչակումից հետո կարևոր պետական իրադարձություններից էր ՀՀ սահմանադրության ընդունումը 1995թ. հուլիսի 5-ին։ Սահմանադրությամբ իրավական ձևակերպում ստացավ նոր քաղաքական համակարգը։ Հայաստանը դարձավ նախագահական հանրապետություն, որի ղեկավարն ընտրվում էր հինգ տարի ժամկետով, ոչ ավելի քան երկու անգամ: Խորհրդարանը վերանվանվեց Ազգային ժողով։ Կազմավորվեց նոր դատական համակարգ:

Ժամանակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած տեղաշարժերի հետևանքով կատարվեցին սահմանադրական երկու փոփոխություններ, որոնց արդյունքում այսօր Հայաստանը փոխվել է նախագահական հանրապետությունից խորհրդարանականի, և պետության ղեկավարն է արդեն վարչապետը:

Հայոց ազգային բանակը

Հայաստանի երրորդ հանրապետության համար մեծ նշանակություն ուներ Ազգային բանակի կազմավորումը։ Այն ստեղծվեց 1992-93թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով։ Բանակի կազմավորման մեջ մեծ դեր ուներ Վազգեն Սարգսյանը, ով սպանվեց 1999թ. խորհրդարանում ահաբեկչության արդյունքում։

Վազգեն Սարգսյան