Գրականություն․ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Նամակ դստերը»

Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով

Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես:

  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի

Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս:

  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  ․․․ Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ ինչպես կբնորոշի: 

  • վախկոտ մի՛ եղիր

Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։

Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի… Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։

Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞  վատը։  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:

  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։

Ինչի  մասին  պետք  է  մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ․․․  գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:

  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու  քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը,  թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա  գոյություն չունի:

  • Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։

Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞  վատը` ․․․ բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում։