Գրականություն․ Խորխե Բուկայ «Ցանկանում եմ» (12.04.2024)

«Ցանկանում եմ» Խորխե Բուկայ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Բացատրե՛ք հետևյալ մտքերը․

  • Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։

Այս հատվածի իմաստը այն է, որ ընկերների և ընտանիքի հետ շփվելը կարևոր է, սակայն նաև կարևոր է լինել ինքնուրույն, և ուրիշներին ինքնուրույն լինելու իրավունք տալ։

  • Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։

Այս հատվածի իմաստը այն է, որ ուրիշներին խնամելը և օգնել կարևոր է, սակայն նաև կարևոր է ուրիշների չնվաճել։

  • Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։

Այս հատվածի իմաստը այն է, որ լինում են խնդիրներ, որոնց լուծելու համար պետք է օգնություն ուզել ուրիշ մարդուց, բայց նաև կարևոր է սովորել լուծելու ձևը, որպես մյուս անգամ օգնության կարիքը չլինի։

Պատմություն․ Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Իրավիճակը Այսրկովկասում 18-րդ դարի սկզբին

18-րդ դարասկզբին Պարսկաստանը թուլացել էր և հայտնվել ծանր իրավիճակում։ Դա հպատակ ժողովուրդներին այդ թվում հայ ժողովրդի ազատագրման համար հույսեր ստեղծում։ Պարսկաստանի թուլությունից ցանկանում էին օգտվել նաև Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը՝ գրավելու այսրկովկասյան տարածքները։

Ռուսաստանը ուզում էր մերձկասպյան տարածքները գրավել։ Այդ նպատակով Պետրոս Առաջինը կազմակերպեց կասպյան արշավանքը 1722 թ․ և գրավեց Դերբենդը։

Այդ ժամանակ հայերն ու վրացիները գործում էին միասին, իսկ Ռուսաստանի կայսրը խոստացել էր օգնել նրանց։

Արցախի մելիքները հայրենիքը տարբեր թշնամիներից պաշտպանելու համար 12 հազարանոց զորք էին հավաքել։ Այդ զորքից 10 հազարը կաթողիկոս Հասան-Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտակա գյուղերից մեկը, որտեղ վրաց թագավորի զորքի հետ միասին պետք է սպասեին ռուսական զորքի գալուն։ Սակայն Պետրոս Առաջինը Դերբենտից վերադարձավ Ռուսաստան, իսկ Վրաստանի թագավորի և Արցախի մելիքների զորքերը հուսախաբ վերադարձան իրենց հայրենիք։

Օսմանյան կայսրությունը նույնպես ուզում էր օգտվել իրավիճակից և գրավել Պարսկաստանի այսրկովկասյան ողջ տարածքները։ Թուրքական զորքերը ներխուժեցին Այսրկովկաս և շուտով գրավեցին Թիֆլիսը և Գանձակը։

Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը 1724 թ․-ի հունիսի 12-ին Կոնստանդնուպոլսում պայմանագիր կնքեցին, որով համաձայնվեցին իրենց մեջ բաժանել տարածաշրջանը։ Ռուսաստանին էին մնում մերձկասպյան տարածքները, իսկ Արևելյան Հայաստանն ու Վրաստանը պետք է անցնեին Օսմանյան կայսրությանը։ Այդ պայմանագիրը ռուսները թաքուն էին պահում հայերից։

1724թ. Երևանի պաշտպանությունը

1724 թ․-ին հունիսի 7-ին Օսմանյան զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանվելու համար նաև ոտքի կանգնեցին մոտակա գյուղերի բնակիչները։ Երեք ամիս հերոսական պաշարումից հետո Երևանը հանձնվեց, սակայն թուրքական զորքը մոտ 20 հազար կորուստ տվեց։

Երևանի պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեցավ։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Սյունիք և Արցախ՝ ժամանակ տալով նրանց նախապատրաստվելու պաշպանությանը։

Զինված պայքարը Արցախում

Արցախի ազատագրական ուժերը թուրքական արշավանքին դիմագրավելու համար լուրջ քայլեր ձեռնարկեցին։ Նրանք պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ: Ամենահայտնիներն էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի, Քարագլխի սղնախները:

1725թ. թուրքական զորքերը ներխուժեցին Արցախի Վանադա գավառ։ Մելիքները խորամանկորեն տեղավորեցին օսմանյան զորքերին հայկական գյուղերում և գիշերային մեկ գրոհով ոչնչացրեցին նրանց։ Անհաջող էին նաև թուրքական հաջորդ հարձակումները Արցախի դեմ։

1726թ. տեղի ունեցավ Շուշիի պաշտպանությունը։ 8-օրվա ընթացքում տալով ութ հարյուր զոհ, թուրքական զորքերը վերադարձան Գանձակ։

Սակայն ի վերջո արցախահայությունը, չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը, պարտություն կրեց։ Հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսական բանակ, թուլացնելով ազատագրական շարժումը։ Չնայած դրան, Գյուլիստանի սղնախը շարունակում էր դիմադրել ևս 5 տարի։

Արցախի ազատագրական պայքարը կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հաջորդ սերունդների համար՝ հավատով լցնելով սեփական ուժերի նկատմամբ։

Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ բեկ

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում զորքերը համախմբված չէին սկզբում, և նաև անհանգստեցնող հանգամանք էր պարսկամետ ուժերի ազդեցությունը այդ տարածքում։

Սյունիքի ազատագրական շարժումը համախմբելու հույսով 1722 թ․ մի քանի հայազգի զինվորականներ Դավիթ բեկի գլխավորությամբ Վրաստանից եկան Հայաստան։

Դավիթ բեկը հաստատվեց Շինուհայր ավանում և իր շուրջը համախմբեց տեղի զինվորական ուժերը։ Դավիթ Բեկին ղեկավարության ստեղծվեց ռազմական խորհուրդ, իսկ զորքի սպարապետ նշանակեց Մխիթարին։ Հայկական ուժերին ինքնավստահություն հաղորդելու գործում կարևոր նշանակություն ունեցավ թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրի՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։

Շուտով հայկական զորքերը Չավնդուրի ճակատամարտում լիովին հաղթեցին նաև իրենց դեմ միավորված շրջակա մուսուլմանական տիրակալներին։

Հայկական իշխանության ստեղծումը

Դավիթ բեկի շուրջ մեկ տարվա հաջող պայքարից հետո հաջողվեց Սյունիքը հիմնականում ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն։ Հալիձորի բերդը դարձավ հայկական զորքի կենտրոնատեղին։

Պարսից շահը ճանաչեց հայկական իշխանությունը և դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց պարսիկ կառավարիչներին ճանաչել հայկական իշխանությունը և համաձայնեցված աշխատել Դավիթ բեկի հետ ընդդեմ թուրքական աշխավանքի։

Հալիձորի հաղթանակը

1727թ. մարտին թշնամին պաշարեցին Հալիձորը։ Որոշվեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և հակահարձակվել։ Մխիթար սպարապետի և տեր Ավետիսի գլխավորությամբ 300 զինյալներ աննկատ դուրս եկան բերդից և հանկարծակի հարվածեցին թշնամուն, ինչը թուրքական զորքին մեծ կորուստներ պատճառեց։ Թշնամու զորքերը խուճապի մատնվելով, դիմեցին փախուստի Հալիձորի բերդից, թողելով հազարավոր զոհեր և բանակի ողջ ունեցվածքը։

Հետապնդելով թշնամուն, հայկական զորքերն ազատագրեցին նաև Մեղրին։

Մխիթար սպարապետ

1728 թ. անսպասելի մահացավ Դավիթ բեկը։ Սյունիքի ինքնապաշտպանությունը մեծ կորուստ կրեց: Զինվորական հրամատարությունը անցավ Մխիթար սպարապետին։

Թուրքական զորքը կրկին հարձակվեց և պաշարեց Հալիձորը։ Սակայն այս անգամ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում։ Մխիթար սպարապետը հեռացավ բերդից։ Իսկ թուրքերը, գրավելով բերդը, կոտորեցին տեղի բնակչությանը։

Չնայած հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկական ուժերի մեծ մասը և հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի թուլացումն այլևս հնարավոր չեղավ կանգնեցնել։ 1830թ. Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց Խնձորեսկ գյուղում։ Սյունիքի ազատագրական զորքերն հետզհետե կազմալուծվեցին։

1720­-ական թթ. Սյունիքում և Արցախում ազգային-ազատագրական կռիվները հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից են։ Զինված պայքարի շնորհիվ, թեև կարճ ժամանակով, հաջողվեց վերականգնել հայկական իշխանությունը։ Կարևոր արդյունքներից էր նաև այն, որ Պարսկաստանը ստիպված էր հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքները։