- Հայաստանում արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձևավորվել որպես առանձին ճյուղ և ինչպիսի՞ զարգացում է ունեցել խորհրդային տարիներին:
Հայաստանում արդյունաբերությունը որպես տնտեսության առաջատար ճյուղ սկսել է ձևավորվել խորհրդային տարիներին:
Խորհրդային Միության հանրապետությունների շարքում Հայաստանն արդյունաբերության զարգացման տեմպերով գրավում էր առաջին տեղը, իսկ նրա բաժինը Խորհրդային Հայաստանի ՀՆԱ-ում ավելին էր, քան ﬓացած բոլոր ճյուղերինը ﬕասին վերցրած:
Արդյունաբերությունն այդպիսի տիրապետող դիրք է գրավել իր զարգացման շատ բարձր տեմպերի շնորհիվ՝ 1988 թ. այն առնվազն 600 անգամ ավելի արտադրանք էր թողարկում, քան 1920-ական թվականներին:
- Թվարկել և գնահատել այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ:
Սկզբնական շրջանում գլխավորը տեղական բնական ռեսուրսների յուրացումն էր։ Դրանք էին գունավոր ﬔտաղները, կրաքարը (սինթետիկ կաուչուկ և ցեﬔնտ ստանալու համար), բնական շինարարական քարերը և գետերի ջրաէներգետիկ պաշարները:
1950-ական թվականներից հետո ավելի ﬔծ նշանակություն ձեռք բերեցին աշխատանքային ռեսուրսները: Աﬔն տարի աշխատանքային տարիքի հասնող երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար անհրաժեշտ էր լինում կառուցել նորանոր գործարաններ ու ֆաբրիկա էներ:
- Որո՞նք են արդյունաբերությունը բնութագրող հիﬓական վիճակագրական ցուցանիշները: Թվարկե՛ք այդ ցուցանիշներով արդյունաբերության առաջատար ճյուղերը:
Եթե մինչև Հայաստանի խորհրդայնացումը արդյունաբերության մեջ զբաղված էին 6 հազար մարդ, իսկ արդյունաբերական ձեռնարկություններ կային ընդաﬔնը 8 բնակավայրերում, ապա ԽՍՀՄ վերջին տարիներին՝ 1980-ականների վերջին արդյունաբերության ﬔջ զբաղված էր կես ﬕլիոն մարդ։ Ավելի քան 700 արդյունաբերական ձեռնարկություններ էին գործում ավելի քան 200 բնակավայրերում, դրանց զգալի մասը՝ 6 արդյունաբերական հանգույցներում (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Ալավերդու և Կապան-Քաջարանի)։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալի և ձեռնարկությունների կայուն աճի շնորհիվ Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթև, սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը:
- Ինչպիսի՞ փոխազդեցություններ, քանակական որակական կորուստներ ունեցավ արդյունաբերությունն անկախության առաջին տարիներին և ի՞նչ պատճառով:
ՀՀ անկախության առաջին տարիներին սկսված տնտեսական խոր ճգնաժամը և արտադրական ձեռնարկությունների չմտածված մասնավորեցումը ﬔծ ﬖաս պատճառեցին առաջին հերթին արդյունաբերությանը: Արդյունաբերական հսկա գործարանների ﬔծ մասը դադարեց արտադրանք տալ և փակվեց, կամ էլ բաժանվեց մանր արտադրամասերի, որոնք աշխատում են իրենց հզորության փոքր մասով։
Քայքայվեց տասնամյակների ընթացքում ձևավորված արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: Խորհրդային Հայաստանի արդյունաբերությունը, որպես ԽՍՀՄ միասնական տնտեսական համակարգի մաս, թողարկում էր այն արտադրանքը, որը պահանջվում էր այդ համակարգի կողմից։ ԽՍՀՄ փլուզումով Հայաստանի արդյունաբերական ապրանքատեսակների մեծ մասը զրկվեց սպառման շուկայից։ Այդ պատճառով, երբ 1990-ական վերջերին սկսվեցարդյունաբերության վերականգնումը, Հայաստանի արդյունաբերության նախկին ճյուղային կառուցվածքը նույնությամբ պահպանվել չէր կարող:
- Բնութագրել ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբերի։

Աշխարհում ընդունված ցուցանիշներով որևէ երկրի արդյունաբերության ընդհանրական պատկերը և կառուցվածքը ցույց տալու համար ըստ տնտեսական-արտադրական գործունեության բնույթի այն բաժանում են երեք խմբի: Հայաստանում դրանց ցուցանիշներն են`
ա) հանքագործական արդյունաբերություն – 17%,
բ) մշակող արդյունաբերություն – 68%,
գ) էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում – 15%
Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին ունեն սննդի արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, ինչպես նաև նոր ճյուղերը` ադամանդագործությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը: ՀՀ արդյունաբերությունը դեռևս անհամաչափ է տեղաբաշխված: արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելի քան 40%-ը բաժին է ընկնում Երեւանին:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը, ո՞րն է նրա գլխավոր գործառույթը:
Վառելիքաէներգետիկ համալիրը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման հիմքն է: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության` վառելիքի և էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այն վառելիքի տարբեր տեսակների այրուﬕց (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, ատոմի ճեղքումից առաջացած էներգիան, գետերի և քամու ﬔխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան փոխարկում է էլեկտրական էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին:
- Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգետիկայի կառուցվածքը: Թվարկե՛ք առավել հզոր էլեկտրակայանները:

ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է (43,5%): Գոյություն ունեցող 3 ջերմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 1,91 մլն կՎտ է: Երկրի հզոր էլեկտրակայաններից դրանց մեջ են մտնում Հրազդանի ջէկը (1110 հազ. կՎտ) և Երևանի ջէկը (550 հազ. կՎտ):
Ատոմային էներգետիկան երկրորդն է (32%) միակ ատոմակայանով Մեծամորի աէկը (820 հազ. կՎտ):
Ջրային էներգետիկան երկրորդն է (21,8%), իսկ առկա ջրային էլեկտրակայանների գումարային հզորությունը 1,19 մլն կՎտ է։ Ջրային էներգետիկան երեք խոշոր ճյուղերից ﬕակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ շրջափակման պայմաններում: Խոշոր ջրային էլեկտրակայաններից են Սևան-Հրազդանի կասկադի մաս կազմող Արգելի (Գյումուշ) ջէկը (218 հազ. կՎտ) և Քանաքեռի (102 հազ. կՎտ) հէկերը, ինչպես նաև Որոտանի կասկադի մաս կազմող Տաթևի (157 հազ. կՎտ) և Շամբի (151 հազ. կՎտ) հէկերը։ Ջրային էներգետիկայի բաժինը նվազեց հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի բռնագրավման և Արցախում տեղակայված ջրային էլեկտրակայանների գործողության դադարեցման հետևանքով։
Արևային էներգետիկան թեև աճում է, սակայն դեռևս ունի քիչ չափաբաժին (2,7%):
- Ինչո՞ւ է շահավետ էլեկտրակայանները ﬕավորել էլեկտրահաղորդման գծերի ﬕասնական ցանցի ﬔջ:
Էլեկտրակայանները ﬕավորելը էլեկտրահաղորդման գծերի ﬕասնական ցանցի ﬔջ շահավետ է, քանի որ թույլ է տալիս հավասար բաշխել էներգիան ամբող երկրի տարածքում, խուսափել այս կամ այն էլեկտրակայանի վթարի պատճառով հոսանքի անջատումներից կամ տատանումներից։
- Ինչպիսի՞ն է ՀՀ ﬕասնական ցանցը:
Ներկայումս Հայաստանում գործում է էլեկտրաէներգիայի հաղորդման, ինչպես նաև գազամուղների միասնական ցանցեր։ Էլեկտրաէներգիայի ցանցերը հասնում են բոլոր բնակավայրերը, ինչպես նաև կապում են Վրաստանի և Իրանի հետ, որոնց Հայաստանը էլեկտրաէներգիա է վաճառում։ Գազամուղների ցանցը հասնում է բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի մեծ մասը։
- Վերլուծե՛ք ՀՀ նախկին` խորհրդային վերջին տարիների և ներկայիս էլեկտրահաշվեկշիռը:
Եթե Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանում արտադրվում էր 15 մլրդ կՎտժ, ապա 2022թ.՝ 8.9 մլրդ կՎտժ։ Նվազման հիմնական երկու պատճառներն են՝ ա) ներմուծվող վառելիքի թանկացումը և ծավալների կրճատումը; բ) մեծ քանակությամբ էներգիա սպառող արդյունաբերական հսկա գործարանների աշխատանքի դադարելը Խորհրդային Միության փլուզումից հետո։
- Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հեռանկարը:
Հայաստանում բոլոր ճյուղերի զարգացումը կմնա առաջնային։ Այժմ կարևոր խնդիրներից է Մեծամորի գործող հնացած ատոմակայանի փոխարինումը նոր ատոմակայանով։ Զարգացման համար կարևոր ուղղություններից են արևային էներգիայով աշխատող էլեկտրակայանների գործարկումը։