Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. -Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց…
Բնության և հասարակության մեջ ամեն ինչ ունի իր ժամանակը՝ գորգի մաշվելը, ամրոցի շինվելը և քանդվելը, մրգի հասնելը, երիտասարդների՝ զույգ կազմելը, երեխա ունենալը։ Սա աշխարհի կարգն է։
Սակայն Պարույր Սևակը բողոքն է բարձրացնում սպասումի դեմ, անկախ նրանից իրադարձությունը կլինի հաճելի թե տհաճ։ Նա կարծում է, որ հաճելի բանի ձգձգվելը, հաճույքը դարձնում է ձանձրալի, իսկ տհաճ բանը ավելի լավ է շուտ ավարտվի։
Հայ ժողովուրդը կազմավորվել է Առաջավոր Ասիայի մի տարածաշրջանում, որը կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայերը իրենց հայրենիքը կոչում են Հայաստան կամ Հայք, օտարները՝ Արմենիա (կամ նախկինում Ուրարտու), իսկ վրացիները՝ Սոմխեթի։
Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից մեկն է: Մեր հայրենիքում նախնադարյան մարդկային հասարակության պատմությունը հաշվվում է շուրջ մեկ միլիոն տարի:
Աշխարհագրական դիրքը և սահմանները
Հայերի բնօրրան հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը լեռնային տարածք է (մոտ 400 հազար քառ կմ), ունի ծովի մակերևույթից 1500-1800 մ միջին բարձրություն, դրա համար այն կոչում են նաև Հայկական բարձրավանդակ կամ լեռնային երկիր։ Այն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի ու Իրանական սարահարթի միջև։
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներից են Մասիսը (5165 մ), Նեմրութը (4821 մ), Սիփանը (4434 մ) և Արագածը (4090 մ):
Մասիսը, որը նաև կոչվում է Արարատ, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է։ Մասիսի կողքին Սիսն է (3925 մ), որը նաև կոչվում է Փոքր Արարատ։ Ըստ Աստվածաշնչի՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ։ Արարատ լեռից սկսվում է դեպի արևմուտք է շարունակվում Հայկական պար լեռնաշղթան։
Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):
Հայկական լեռնաշխարհի լեռները հանգած հրաբուխներ են, բացառությամբ Թոնդրակ գագաթի։
Լճերը, գետերը
Հայկական լեռնաշխարհում են գտնվում Սևանա, Վանա եւ Ուրմիո մեծ լճերը: Հայկական լեռնաշխարհի երեք ամենախոշոր լճերն են Ուրմիա լիճը, Վանա լիճը և Սևանա լիճը։
Ուրմիո լիճը ամենամեծ լիճն է հայկական լեռնաշխարհում։ Այն հին ժամանակներում անվանում էին Կապուտան լիճ։ Ջուրը այնքան աղի է, որ կենդանական և բուսական աշխարհ չկա։
Վանա լիճը աղի ջրով լիճ է, որը հին ժամանակներում կոչվում էր Բնունյաց ծով։ Հայտնի է Վանա լճի՝ Աղթամար կղզու վրա կառուցված Սուրբ Խաչ եկեղեցով և իր տեռախ ձկնատեսակի համար։ Վանա լճի շրջանում է սկսել կազմավորվել հայկական պետականությունը։
Սևանա լիճը քաղցրահամ ջրով լիճ է, որը նաև կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Հայտնի է իշխան ձկնատեսակով։ Այսօր Հայաստանում Հանրապետության տարածքում գտնվում է երեք խոշոր լճերից միայն Սևանա լիճը։
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Եփրատը, Տիգրիսը, Երասխը (Արաքս), Կուրը եւ այլ գետեր: Արաքսը hամարվում է մայր գետը, որովհետև ամբողջովին հոսում է հայկական լեռնաշխարհով։
Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը բարենպաստ պայմաններ են ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար, օգտագործվել են և ոռոգման, և նավագնացություն կազմակերպելու համար։
Կլիման, բուսական և կենդանական աշխարհը
Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Դա նպաստել է տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը, Հայաստանին բնորոշ բույսերի մշակմանը։
Հայաստանում աճող մրգերից հայտնի են ծիրանը և խաղողը։ Լեռնային շրջաններում զարգացած է եղել անասնապահությունը։ Տարածված կենդանիներից են հայկական քարայծը, վարազը, աղվեսը, գայլը, արջը։ Հայաստանը վաղ ժամանակներից հայտնի է ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։
Հայաստանի պատմավարչական բաժանումները։
Դեռևս Վանի թագավորության օրոք ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Ք.ա. 4-րդ դարում Հայաստանը բաժանվեց երկու միավորի՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների։
Մեծ Հայքը, ըստ «Աշխարհացույցի», բաժանված է 15 աշխարհի կամ նահանգի։ Մեծ Հայքն ընդգրկում է մոտ 300 հազար քառ կմ տարածք։Մեծ Հայքի ամենանշանավոր աշխարհը Այրարատն էր։
Մեծ Հայքի 15 աշխարհներից Հայաստանի Հանրապետությունում են գտնվում միայն Այրարատ,Գուգարք և Սյունիք նահանգների մի մասը։
Փոքր Հայքը գտնվում է Մեծ Հայքից դեպի արևմուտք և զբաղեցնում է շուրջ 80 հազար քառ կմ։