Լոռին հայկական աղաջրային պանիր է։ Հասունանում և պահպանվում է աղաջրի մեջ, այդ պատճառով պինդ է և ունի սպիտակից մինչև բաց դեղին գույն և տարբեր մեծության և ձևի աչքեր։ Հասունանում է երկու ամսվա ընթացքում։
Պատրաստման համար 3% յուղայնությամբ կաթը պաստերիզացվում է, հետո սառեցվում մինչև և մակարդվում։ Մակարդը թթեւ է լինում, և մակարդման տևողությունը 15-20 րոպե է։
Շիճուկը հեռացնելուց հետո պանրազանգվածը լցվում է կաղապարների մեջ։ Ինքնամամլումից 10 րոպե հետո գցվում են աղաջրի մեջ, որի աղի բաղադրությունը պետք է լինի 15-17% և ջերմաստիճանը՝ 14-16%: Այդ վիճակում մնում է 15-20 օր։ հատիկադրման պահին հատկները պետք է լինեն 12-15 մմ չափի, իսկ ձևավորումից առաջ՝ 7-8 մմ: