էկոհամակարգերը կախված են հատուկ օրգանիզմների կարողությունից անօրգական նյութերին դարձնելու ուտելիք այլ օրգանիզմների համար։ Երկրի վրա կյանքի մեծամասնությունը կախված է սննդային շղթայից, որը կախված է արևի լույսից, քանի որ բույսերը արևի լույսը օգտագործում են ֆոտոսինթեզի համար ուտելիք սարքելու նպատակով։ Սակայն այն բնակավայրերում, որտեղ արևի լույս չկա և հետևաբար՝ բույսեր չկան, օրգանիզմները փոխարենը օգտագործում են մի գործընթաց, որը կոչվում է քեմոսինթեզ։ Քեմոսինթեզը օգտագործում է քիմիական էներգիա, և միասին, ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը սննում են երկրի կյանքին։
Ֆոտոսինթեզը լինում է բույսերում և մի քանի բակտերիաներում, որտեղ բավարար արևի լույս կա։ Կարող է լինել ցամաքի վրա, ծանծաղ ջրի մեջ, անգամ նաև մաքուր սառույցի մեջ կամ տակ։ Ֆոտոսինթետիկ օրգանիզմները արևի էներգիան օգտագործում են ածխաթթու գազը և ջուրը դարձնելու շաքար և թթվածնի գազ։ Ֆոտոսինթեզի պարզեցրած քիմիական ռեակցիան հետևյալն է․ CO2 + 6H2O -> C6H12O6 + 6O2:

Քեմոսինթեզը տեղի է ունենում բակտերիաներում և այլ օրգանիզմերում, և օգտագործում է էներգիան, որը արձակվում է այն անօրգանական քիմիական ռեակցիաներում, որոնք օգտագործվում են ուտելիք սարքելու համար։ Քեմոսինթետիկ օրգանիզմները օգտագործում են այն էներգիան, որը արձակվում է շաքար սարքող քիմիական ռեակցիաներից, բայց տարբեր օրգանիզմները օգտագործում են տարբեր ուղիներ։ Օրինակի համար, Ջրաջերմային անցքերում, բակտերիաներ օքսիդացնում են ջրածնի սուլֆիդին, ավելացնում են ածխաթթու գազ և թթվածին, և առաջացնում են շաքար, ծծումբ, և ջուր։ Ռեակցիան հետևյալն է․ CO2 + 4H2S + O2 -> CH20 + 4S + 3H2O: Այլ բակտերիաներ ստեղծում են օրգանական նյութ, նվազեցնելով սուլֆիդը և օքսիդացնելով մեթանը։
Մեզ համար քիմոսինթետիկ օրգանիզմները դեռ լավ ծանոթ չեն, նրանք հայտնագործվել է օվկիանոսի հետախուզման ժամանակ, երբ մարդիկ առաջին անգամ դիտարկեցին անցքը խորը օվկիանոսի հատակին 1977 թվականին և էկոհամակարգ հայտնաբերեցին, անկախ նրանից, որ արևի լույս չկար։ Դրանից հետո, քեմոսինթետիկ բակտերիալ կենսաերկրացենոզը գտնվել են ցամաքի վրա հիդրոթերմալ հանքավայրերում, ծովի հատակի վրա ջրաջերմային անցքերի, սառը արտահոսքերի, կետի կմախքների և անգամ խորտակված նավերի մոտ։ Մարդիկ չէին մտածել նրանց փնտրել, բայդ այդ կենսաերկրացենոզները միշտ կային։
Հղումներ․