Երկրաչափություն 16.11.23

147.

AB:CD = 15 սմ։20 սմ = 3:4
Եթե երկարությունները արատահայտվեն միլիմետրերով, հարաբերությունը չի փոխվի։


149.

AB:EF = CD:MN
AB:EF = 5 սմ:EF
CD:MN = 80 մմ։1 դմ = 8 սմ։10 սմ = 4:5
AB:EF = CD:MN = 4:5
AB:EF = 4:5 = 5 սմ։EF = 5 սմ։5/4*5 սմ = 5 սմ:6,25 սմ
EF = 6,25 սմ


151.

BC:CD = AC:OC
OC = AC/2
AC:OC = 2:1
BC:CD = 2:1
BC = 2 * CD = 2 * 10 սմ = 20 սմ
p = AB + BC + CD + AD = 2 * BC + 2 * CD = 2 * 20 սմ + 2 * 10 սմ = 40 սմ + 20 սմ = 60 սմ


153.

AC:DF = BC:EF
BC:EF = 21 սմ։14 սմ = 3:2
AC:DF = 3:2
DF = 20 սմ
AC = 3/2 * 20 սմ = 30 սմ


155.


ՏՆԱՅԻՆ․


148.

ա)

AC:M1M2 = 12:2 = 6:1
CD:MM1 = 6:1
AC:M1M2 = CD:MM1

բ)

AB:MM2 = 9:3 = 3:1
BC:MM1 = 3:1
CD:M1M2 = 6:3 = 2:1
AB:MM2 = BC:MM1 ≠ CD:M1M2


150.

KP:DO = MN:AL
KP:DO = 8 դմ:1 մ = 80 սմ։100 սմ = 4:5
MN:AL = 40 սմ:AL
AL = 5/4 * 40 սմ = 50 սմ


152.

ա)

<A = <M
<B = <N
<C = <K

AB:MN = BC:NK = AC:MK

բ)

<A = <K
<C = <M
<B = <N

AB:KN = BC:NM = AC:KM


154.

<C = 180° – <A – <B = 180° – 106° – 34° = 40°
<D = 180° – <E – <F = 180° – 106° – 40° = 34°
<A = <E
<B = <D
<C = <F

Քանի որ բոլոր անկյունները նույնն են, ABC և DEF եռանկյունները նման են։

Գրականություն 16.11.23. Գրականագիտական տերմիններ

Ակրոստիքոս

Ակրոստիքոսը բանաստեղծության ձև է, որում տողերի առաջին կամ երկրորդ տառերը վերևից ներքև կարդալիս կազմում են բառ կամ արտահայտություն

Պատգամ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց։ —
Ահա ոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն։
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՛վ բերեց լույսն այս արթուն,
Օ՛, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս.
Ադամանդյա լույսը այս։ —
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում —
Քանի՛ տարի, քանի՛ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարչտին
Ուր հայրենիքն էր մեր հին, —
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՛ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՛, ըղձակա՜ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՛ անկոր, հո՛ւր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև՜ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՛ ուրիշ արև է՜լ.
Նա՜ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևե՜…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. —
Մեր անցյալի խորամիտ
Է՜ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

Այս բանաստեղծությունը գրվել է Եղիշե Չարենցի կողմից Ստալինյան բռնատիրության տարիներին։ Ակրոստիքոսը գրվել է այնպես, որ ամեն երկրորդ տառը կարդալով ստացվում է հետևյալ արտահայտությունը․ “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”։ Զգալով, որ հայ ժողովուրդը դավաճանվել է աշխարհի հզոր երկրների կողմից, այդ թվում նաև Սովետական Միության կողմից, Չարենցը իր ժողովրդին պատգամ է հղում լինել միասնական և հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Նաև այս ակրոստիքոսի համար Եղիշե Չարենցը ենթարկվել է հետապնդումների և բանտարկության։


Երկաշար (Ցիկլ)

Երկաշարը այնպիսի ստեղծագործությունների շարք է, որոնք կապվում են կերպարի, թեմայի, կամ զգացմունքի ընդհանրությամբ։ Օրինակ՝ Վահան Տերյանի «Երկիր Նաիրին», Մարկ Տվենի Թոմ Սոյերի մասին վեպերը, Ռոուլինգի Հարրի Փոթթերի մասին վեպերը, և այլն։


Ավանդազրույց (Ավանդավեպ)

Ավանդազրույցը հայ հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր է։ Ավանդավեպերը երբեմն կոչվում են պատմական բանաստեղծություններ, որովհետև նրանք մասամբ նկարագրում են իրակա պատմական դեպքեր և մարդիկ։

Հայտնի ավանդազրույցների օրինակներ են՝ «Վահագն», «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տորք Անգեղ» ավանդազրույցները, որոնց գրի է առել Մովսես Խորենացին, «Արշակ և Շապուհ» ավանդավեպը, և այլն։


Բեյթ

Արևելյան պոեզիայում բանաստեղծական տուն, որը բաղկացած երկու տողից և ունի ավարտուն իմաստ։ Բանաստեղծության որոշ տեսակներ են բեյթով գրվում, օրինակ՝ գազելը, քասիդը, և այլն։ «Բեյթ» արաբերեն բառ է, որը հայերեն նշանակում է տուն։

Բեյթի հայերեն լավագույն օրինակներից են Չարենցի մի քանի բանաստեղծություններ, օրինակ սա․

Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:


Անապեստ

Անապեստը եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ է։ Անապեստյան ոտքի մեջ շեշտ են կրում երրորդ, վեցերրորդ, իններրորդ, և տասներկրորդ վանկերը։

Անապեստի օրինակ է Վահան Տերյանի «Աշնան Երգ»-ը։

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլոր՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Հանրահաշիվ 15.11.23

130-ա,գ. Լուծեք անհավասարումը․

ա) 3x2 – 2x + 1 > 0

a > 0
a = 3
b = -2
c = 1

D = b2 – 4ac = (-2)2 – 4 * 3 * 1 = 4 – 12 = -8
D < 0’=

3x2 – 2x + 1 > 0

x ∈ (-∞; +∞)

գ) -4x2 + x – 6 < 0

a < 0
-(-4x2 + x – 6) > 0
4x2 – x + 6 > 0

a = 4
b = -1
c = 6

D = b2 – 4ac = (-1)2 – 4 * 4 * 6 = 1 – 96 = -95
D < 0
-4x2 + x – 6 < 0

x ∈ ∅


131-ա,գ. Լուծեք անհավասարումը․

ա) 0,2x2 – x + 100 > 0

a > 0
a = 0,2
b = -1
c = 100

D = b2 – 4ac = (-1)2 – 4 * 0,2 * 100 = 1 – 80 = -79
D < 0

x ∈ (-∞; +∞)

գ) x2/53x/7 + 8 < 0

a > 0
a = 1/5
b = –3/7
c = 8

D = b2 – 4ac = (-3/7)2 – 4 * 1/5 * 8 = –9/4932/5
D < 0
x2/53x/7 + 8 < 0

x ∈ ∅


132-ա. Լուծեք անհավասարումը․

ա) x2 – 4,8x – 1 < 0

a > 0
a = 1
b = -4,8
c = -1

D = b2 – 4ac = (-4,8)2 – 4 * 1 * -1 = 23,04 + 4 = 27,04

x = -b ± √D/2a = 4,8 ± √27,04/2 * 1 = 2,4 ± 0,5√27,04 = 2,4 ± √27,04*0,25 = 2,4 ± √6,75
x1 = 2 + √6,75 ≈ 2 + 2,598 = 4,598
x2 = 2 – √6,75 ≈ 2 – 2,598 = -0,598

x2 – 4,8x – 1 < 0

x ∈ (-0,598; 4,598)


133-ա. Նշեք m-ի բոլոր այն արժեքները, որոնցից յուրաքանչյուրի դեպքում անհավասարումը ճիշտ է x-ի ցանկացած արժեքի համար․

ա) 2x2 – x + m > 0

x ∈ (-∞; +∞)
D < 0

a > 0
a = 2
b = -1
c = m

D < 0
D = b2 – 4ac = (-1)2 – 4 * 2 * m = 1 – 8m
8m > 1
m > 0,125

m ∈ (0,125; +∞)


ՏՆԱՅԻՆ․


130-բ,դ. Լուծեք անհավասարումը․

բ) 5x2 – 4x + 2 < 0

a > 0
a = 5
b = -4
c = 2

D = b2 – 4ac = (-4)2 – 4 * 5 * 2 = 16 – 40 = -24
D < 0

5x2 – 4x + 2 < 0

x ∈ ∅

դ) -7x2 + 3x – 1 > 0

a < 0
-(-7x2 + 3x – 1) < 0
7x2 – 3x + 1 < 0

a = 7
b = -3
c = 1

D = b2 – 4ac = (-3)2 – 4 * 7 * 1 = 9 – 28= -19
D < 0

7x2 – 3x + 1 < 0

x ∈ ∅


131-բ,դ. Լուծեք անհավասարումը․

բ) 1,7x2 + x + 10 < 0

a > 0
a = 1,7
b = 1
c = 10

D = b2 – 4ac = 1 – 4 * 1,7 * 10 = 1 – 68 = -69
D < 0

1,7x2 + x + 10 < 0

x ∈ ∅

դ) 2x2 – x/3 – 12 > 0

2/3x21/3x – 12 > 0
a > 0
a = 2/3
b = –1/3
c = -12

D = b2 – 4ac = (-1/3)2 – 4 * 2/3 * -12 = 1/9 + 32 = 289/9
D > 0

x = -b ± √D/2a = 1/3 ± √289/9/2 * 2/3 = 1/3 ± √289/9/4/3 = 3/9 ± 17/9/12/9 = 3 ± 17/12
x1 = 3 + 17/12 = 20/12 = 5/3
x2 = 3 – 17/12 = -14/12 = –7/6

2x2 – x/3 – 12 > 0

x ∈ (-∞; –7/6) ∪ (5/3; +∞)


132-բ. Լուծեք անհավասարումը

բ) x2 + 3,5x – 2 > 0

a > 0
a = 1
b = 3,5
c = -2

D = b2 – 4ac = (3,5)2 – 4 * 1 * -2 = 12,25 + 8 = 20,25

x = -b ± √D/2a = -3,5 ± √20,25/2 * 1 = -1,75 ± 0,5√20,25 = -1.75 ± √20,25*0,25 = -1,75 ± √5,0625
x1 = -1,75 + √5,0625 ≈ -1,75 + 2,25 = 0,5
x2 = -1,75 – √5,0625 ≈ -1,75 – 2,25 = -4

x2 + 3,5x – 2 > 0

x ∈ (-∞; -4) ∪ (0,5; +∞)


133-բ. Նշեք m-ի բոլոր այն արժեքները, որոնցից յուրաքանչյուրի դեպքում անհավասարումը ճիշտ է x-ի ցանկացած արժեքի համար․

բ) 3x2 + 2x + m > 0

a > 0
a = 3
b = 2
c = m

D < 0
D = b2 – 4ac = 22 – 4 * 3 * m = 4 – 12m

4 – 12m < 0
4 < 12m
1/3 < m

եթե x ∈ (-∞; +∞), m ∈ (1/3; +∞)

Իրավունք. Վերադարձ Հայաստան կազմակերպություն

Repat Armenia կամ «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը զբաղվում է այլ երկրներում բնակվող հայերի վերադարձին Հայաստան, ասպես կոչված հայրենադարձությանը։ Կազմակերպությունը օգնում է նրանց աշխատանք կամ բնակարան ճարել, ինտեգրվել Հայաստանի կյանքին, նրանց համար նպաստավոր միջավայր ստեղծելուն։

Կազմակերպությունը ստեղծվել է 2012թվականին։ Այդ ժամանակից կազմակերպությունը միավորել է տարբեր մասնագիտություններ ունեցող հարյուրավոր մարդկանց, ովքեր օգնում են վերադարձող կամ վերադառնալու ցանկություն ունեցող հայերին՝ լուծելու տարբեր խնդիրներ, տրամադրում են տեղեկություն և անհրաժեշտ ռեսուրսներ։

Կազմակերպության կարգախոսն է «Որովհետև դու կարող ես»։

Մինչ օրս կազմակերպությունը օգնել է հազարավոր հայերի վերադարձին Հայաստան տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան և այլն։

Կազմակերպության կայքն է www.repatarmenia.org

 Այնտեղ պարբերաբար ներկայացվում են նաև պատմություններ վերադարձողների մասին՝ ուրիշներին քաջալերելու նպատակով։

Պատմություն. Հայաստանի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին

Հայաստանը և հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց քանակի համեմատ շատ մեծ ներդրում են ունեցել։ Բարեբախտաբար Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ տեղի չունեցան, բայց հայերը տարբեր ճակատներում իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան։

Պատերազմին մասնակցել են մոտ 600 հզ․ հայորդիներ, որոնցից 300 հզ․-ը զորակոչվել է Հայաստանից, 200 հզ․-ը ԽՍՀՄ ուրիշ հանրապետություններից, և 100 հզ․-ը այլ երկրներում ապրող հայերից։ Պատերազմի ժամանակ կազմավորվեցին հայկական ազգային զորամիավորումներ՝ հայկական 6 դիվիզիաներ, որոնցից ամենանշանավորն էր 89-րդ Թամանյան դիվիզիան (հրամանատար՝ գեներալ մայոր Նվեր Սաֆարյան)։ Այդ դիվիզիայի կազմում պատերազմին են մասնակցել պապիկիս հայրը (զոհվել է պատերազմում) և եղբայրը (հասել է Բեռլին)։

89-րդ Թամանյան դիվիզիան միակ ազգային դիվիզիան էր, որը մասնակցեց Բեռլինի գրավմանը։ Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին բանակի այլ զորամիավորումներում և տարբեր

Հովհաննես Բաղրամյանի Հուշարձանը

զորատեսակներում, պարտիզանական ջոկատներում։

Պատերազմում 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային միության հերոսի կոչման (մարշալ Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ․ հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրեցին շքանշաններով և մեդալներով։ Հանրահայտ են մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, մարտիկ Հունան Ավետիսյանի և բազմաթիվ այլ հերոսների անունները։

Ֆաշիզմի դեմ պայքարում էին նաև սփյուռքի հայերը։ Օրինակ, հայտնի էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի ջոկատը։

Պատերազմին մասնակցում էին նաև թիկունքում գտնվող հայերը։ Օրինակի համար, Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ մատակարարում էր բազմաթիվ արտադրատեսակներ, որոնք ռազմական կարիքների համար անհրաժեշտ էին, օրինակ՝ կաուչուկ, որի արտադրությունը հինգ անգամ ավելացավ պատերազմի ժամանակ, պղինձ, կարբիդ, և այլ նյութեր։ Նաև արտադրել են զենքեր, զինամթերք, փոխադրամիջոցի մասեր, ևն։ Հայաստանը պատրաստում էր մոտ 300 տեսակի արտադրանք։ Հայաստանի աշխատավորները Կարմիր բանակի ֆոնդ մուծեցին 216 մլն ռուբլի։ Սփյուռքի հայերի միջոցներով ստեղծվեց “Սասունցի Դավիթ” տանկային շարասյունը։


Հղումներ․

Դասագիրք
Ինչ է, ով է հանրագիտարան, հատոր 3
Դպրոցական մեծ հանրագիտարան, հատոր 2

Հանրահաշիվ 08.11.23

110-ա,գ. Լուծեք անհավասարումը․

ա) x2 – 3 > 0

x2 – 3 = 0
(x – √3)(x + √3) = 0

⌈x – √3 = 0
⌊x + √3 = 0

⌈x = √3
⌊x = -√3 

x2 – 3 > 0

x ∈ (-∞; -√3) ∪ (√3; +∞)

գ) 2 – x2 < 0

2 – x2 = 0
(√2 – x)(√2 + x) = 0

⌈√2 – x = 0
⌊√2 + x = 0

⌈-x = √2
⌊x = √2

[x = -√2

2 – x2 < 0

x ∈ (-√2; √2)


ՏՆԱՅԻՆ․


110-բ,դ. Լուծեք անհավասարումը․

բ) x2 – 5 < 0

x2 – 5 = 0
(x – √5)(x + √5) = 0

⌈x – √5 = 0
⌊x + √5 = 0

⌈x = √5
⌊x = -√5 

x2 – 5 < 0

x ∈ (-√5; √5)

դ) 13 – x2 > 0

13 – x2 = 0
(√13 – x)(√13 + x) = 0

⌈√13 – x = 0
⌊√13 + x = 0

⌈-x = √13
⌊x = √13

⌈x = -√13
⌊x = √13

13 – x2 > 0

x ∈ (-∞; -√13) ∪ (√13; +∞)


111-բ,դ. Լուծեք անհավասարումը․

բ) 1,3x2 – 2x < 0

1,3x2 – 2x = 0
x(1,3x – 2) = 0

⌈x = 0
⌊1,3x – 2 = 0

⌈x = 0
⌊1,3x = 2

⌈x = 0
⌊x = 20/13

1,3x2 – 2x < 0

x ∈ (0; 20/13)

դ) 7/8x2 – 1 3/5 > 0

7/8x28/5 = 0
(√7/8x – √8/5)(√7/8x + √8/5) = 0

⌈√7/8x – √8/5 = 0
⌊√7/8x + √8/5 = 0

⌈√7/8x = √8/5
⌊√7/8x = -√8/5

⌈x = √8/5 : 7/√8 = √8/5 * √8/7 = 8/35
⌊x = –√8/5 : 7/√8 = –√8/5 * √8/7 = –8/35

7/8x2 – 1 3/5 > 0

x ∈ (-∞; –8/35) ∪ (8/35; +∞)


113-բ,դ,զ. Լուծեք անհավասարումը․

բ) x2 + 4x + 3 < 0

x2 + 4x + 3 = 0
a = 1
b = 4
c = 3

D = b2 – 4ac = 16 – 4 * 1 * 3 = 16 – 12 = 4

x = -b + √D/2a = -4 + √4/2 * 1 = -4 + 2/2
x1 = -4 + 2/2 = -2/2 = -1
x2 = -4 – 2/2 = -6/2 = -3

x2 + 4x + 3 < 0

x ∈ (-3; -1)

դ) x2 – 5x + 4 > 0

x2 – 5x + 4 = 0
a = 1
b = -5
c = 4

D = b2 – 4ac = 25 – 4 * 1 * 4 = 25 – 16 = 9

x = -b + √D/2a = 5 + √9/2 * 1 = 5 + 3/2
x1 = 5 + 3/2 = 8/2 = 4
x2 = 5 – 3/2 = 2/2 = 1

x2 – 5x + 4 > 0

x ∈ (-∞; 1) ∪ (4; +∞)

զ) 4x2 – x – 3 < 0

4x2 – x – 3 = 0
a = 4
b = -1
c = -3

D = b2 – 4ac = 1 – 4 * 4 * -3 = 1 + 48 = 49

x = -b + √D/2a = 1 + √49/2 * 4 = 1 + 7/8
x1 = 1 + 7/8 = 8/8 = 1
x2 = 1 – 7/8 = -6/8 = –3/4

4x2 – x – 3 < 0

x ∈ (-3/4; 1)


114-բ,դ,զ. Լուծեք անհավասարումը․

բ) 0,5x2 + 88x + 24 < 0

0,5x2 + 88x + 24 = 0
a = 0,5
b = 88
c = 24

D = b2 – 4ac = 7744 – 4 * 24 * 0,5 = 7696

x = -b + √D/2a = -88 + √7696/2 * 0,5 = -88 + 16√481
x1 = -88 + 4√481 ≈ -0,27315
x2 = -88 – 4√481 ≈ -175,72685

0,5x2 + 88x + 24 < 0

x ∈ (-175,72685; -0,27315)

դ) 4x + 1/4x2 + 12 > 0

1/4x2 + 4x + 12 = 0
a = 0,25
b = 4
c = 12

D = b2 – 4ac = 16 – 4 * 0,25 * 12 = 16 – 12 = 4

x = -b + √D/2a = -4 + √4/2 * 0,25 = -4 + 2/0,5
x1 = -4 + 2/0,5 = -2/0,5 = -4
x2 = -4 – 2/0,5 = -6/0,5 = -12

1/4x2 + 4x + 12 > 0

x ∈ (-∞; -12) ∪ (-4; +∞)

զ) 8x2 – 3 – 2x > 0

8x2 – 2x – 3 = 0
a = 8
b = -2
c = -3

D = b2 – 4ac = 4 – 4 * 8 * -3 = 4 + 96 = 100

x = -b + √D/2a = 2 + √100/2 * 8 = 2 + 10/16
x1 = 2 + 10/16 = 12/16 = 3/4
x2 = 2 – 10/16 = -8/16 = –1/2

8x2 – 3 – 2x > 0

x ∈ (-∞; –1/2) ∪ (3/4; +∞)

Ֆիզիկա 07.11.23․ Գործնական աշխատանք

3.1.6.

U = A/q
A = U * q
U = 220 Վ
q = 15 Կլ
A = U * q = 220 Վ * 15 Կլ = 3300 Ջ
Պատասխան․ 3300 Ջ

3.1.7.

U = A/q
A = U * q
U = 12 Վ
q = 5 Կլ
A = U * q = 12 Վ * 5 Կլ = 60 Ջ
Պատասխան․ 60 Ջ

3.1.8.

U = A/q
A = U * q
U = 12 Վ
q = 4 Կլ
A = U * q = 12 Վ * 4 Կլ = 48 Ջ
Պատասխան․ 48 Ջ

3.1.9.

U = A/q
U1 = A1/q1
U2 = A2/q2
A1 = 400 Ջ
A2 = 1000 Ջ
q1 = q2
U1 = 400 Ջ/q
U2 = 1000Ջ/q
U2 > U1
U2 = 2,5 * U1
Պատասխան․ Լարումը երկրորդ հաղորդիչում է ավելի մեծ՝ 2,5 անգամ։

3.1.10.

U = A/q
A = 18 Ջ
q = 2 Կլ
U = A/q = 18 Ջ/2 Կլ = 9 Վ
Պատասխան․ 9 Վ

3.1.11.

R = U/I
I = U/R
I = 2 Ա
U/R = 2 Ա
0,2U/R = 2 Ա * 0,2 = 0,4 Ա

3.1.12.

R = U/I
I = U/R
U = 120 Վ
R = 400 Օմ
I = 120 Վ/400 Օմ = 0,3 Ա
Պատասխան. 0,3 Ա

3.1.13.

R = U/I
I = U/R
U = 12 Վ
R = 640 Օմ
I = U/R = 12 Վ/640 Օմ = 0,01875 Ա = 18,75 մԱ
Պատասխան․ 18,75 մԱ

3.1.14.

R = U/I
I = U/R
U = 3 Վ
R = 2 Օմ
I = U/R = 3 Վ/2 Օմ = 1,5 Ա
Պատասխան․ 1,5 Ա

3.1.15.

R = U/I
I = U/R
U = 220 Վ
R = 25 կՕմ = 25000 Օմ
I = U/R = 220 Վ/25000 Օմ = 0,0088 Ա = 8,8 մԱ
Պատասխան․ 8,8 մԱ

3.1.16.

R = U/I
I = U/R
U = 220 Վ
R = 40 Օմ
I = U/R = 220 Վ/40 Օմ = 5,5 Ա
Պատասխան՝ 5,5 Ա

3.1.17.

R = U/I
I = U/R
U = 220 Վ
R = 50 Օմ
I = U/R = 220 Վ/50 Օմ = 4,4 Ա
Պատասխան՝ 4,4 Ա

3.1.18.

R = U/I
U = RI
R = 10 Օմ
I = 0,5 Ա
U = RI = 10 Օմ * 0,5 Ա = 5 Վ
Պատասխան․ 5 Վ

3.1.19.

R = U/I
U = RI
R = 0,25 Օմ
I = 20 Ա
U = RI = 0,25 Օմ * 20 Ա = 5 Վ
Պատասխան․ 5 Վ

3.1.20.

R = U/I
U = RI
R = 480 Օմ
I = 0,25 Ա
U = RI = 480 Օմ * 0,25 Ա = 120 Վ
Պատասխան․ 120 Վ

3.1.21.

R = U/I
U = RI
R = 0,2 կՕմ = 200 Օմ
I = 100 մԱ = 0,1 Ա
U = RI = 200 Օմ * 0,1 Ա = 20 Վ
Պատասխան․ 20 Վ

3.1.22.

R = U/I
U = 4 Վ
I = 0,2 Ա
R = U/I = 4 Վ/0,2 Ա = 20 Օմ
Պատասխան․ 20 Օմ

3.1.23.

R = U/I
U = 220 Վ
I = 0,5 Ա
R = U/I = 220 Վ/0,5 Ա = 440 Օմ
Պատասխան․ 440 Օմ

Կենսաբանություն․ 16.10-21.10.23․ Կորիզի կառուցվածքը

Կորիզը էուկարիոտիկ բջջի մեջ օրգանոիդ է, որը ունի երկու բջջաթաղանթ։ Բջջակորիզի մեջ ամենամեծ բաղադրամասը կորիզակն է, որի ֆունկցիան ռիբոսոմների սինթեզն է։ Արտաքին թաղանքթը պատված է ռիբոսոմներով, որոնց ֆունկցիան սպիտակուցի բնական սինթեզն է։ Կորիզի գլխավոր ֆունկցիան՝ Գենետիկական ինֆորմացիան պահպանելը, կատարում է հետերոքրոմատը և էուքրոմատինը, որոնք կորիզում ԴՆԹ, ՌՆԹ, և սպիտակուց պարունակող հեղուկներ են։

Կորիզը շատ է նման տվյալների բազային, որը ինֆորմացիա է պահպանում, օրինակ՝ ընկերության և իր աշխատողների մասին։ Նաև շատ նման է հաշվապահին, որը ֆինանսական հաշվետվությունները պահում և հետևում է։