Իրավունք. Վերադարձ Հայաստան կազմակերպություն

Repat Armenia կամ «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը զբաղվում է այլ երկրներում բնակվող հայերի վերադարձին Հայաստան, ասպես կոչված հայրենադարձությանը։ Կազմակերպությունը օգնում է նրանց աշխատանք կամ բնակարան ճարել, ինտեգրվել Հայաստանի կյանքին, նրանց համար նպաստավոր միջավայր ստեղծելուն։

Կազմակերպությունը ստեղծվել է 2012թվականին։ Այդ ժամանակից կազմակերպությունը միավորել է տարբեր մասնագիտություններ ունեցող հարյուրավոր մարդկանց, ովքեր օգնում են վերադարձող կամ վերադառնալու ցանկություն ունեցող հայերին՝ լուծելու տարբեր խնդիրներ, տրամադրում են տեղեկություն և անհրաժեշտ ռեսուրսներ։

Կազմակերպության կարգախոսն է «Որովհետև դու կարող ես»։

Մինչ օրս կազմակերպությունը օգնել է հազարավոր հայերի վերադարձին Հայաստան տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան և այլն։

Կազմակերպության կայքն է www.repatarmenia.org

 Այնտեղ պարբերաբար ներկայացվում են նաև պատմություններ վերադարձողների մասին՝ ուրիշներին քաջալերելու նպատակով։